Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐ ...

 

 

040.0295.190312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2012 թվականի N 295-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը (արտադրական, տնտեսական գույք, գործիքներ և այլ հիմնական միջոցներ)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2012 թվականի հունվարի 11-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր:

4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 15-ի

N 295-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |  Անվանումը              |Քանակը|Ձեռք- |Գույքի |Գույքի |Գույքի   |

|ը/կ|                         |(հատ) |բերման|(միա-  |(միա-  |արժեքի   |

|   |                         |      |տարե- |վորի)  |վորի)  |որոշման  |

|   |                         |      |թիվը  |գնահատ-|մեկնար-|հետ      |

|   |                         |      |      |ված    |կային  |կապված   |

|   |                         |      |      |արժեքը |գինը   |վճարը`   |

|   |                         |      |      |(դրամ) |(դրամ) |ներառյալ |

|   |                         |      |      |       |       |ավելացված|

|   |                         |      |      |       |       |արժեքի   |

|   |                         |      |      |       |       |հարկը    |

|   |                         |      |      |       |       |(դրամ)   |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|   |70 տոկոս և  ավելի մաշվածք ունեցող      |       |       |         |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|1. |Օդափոխիչ ԲԿ-1500         |   1  |1979թ.|  20000|  20000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|2. |Օդափոխիչ ԲԿ-1500         |   2  |1990թ.|  20000|  20000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|3. |Օդափոխիչ ՄԱՈՒ -244       |   1  |1992թ.|  18000|  18000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|4. |Օդափոխիչ ՄԱՈՒ -244       |   2  |1992թ.|  18000|  18000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|5. |Օդափոխիչ (կոնդիցիոներ)   |   3  |1980թ.|  20000|  20000|      600|

|   |ԲԿ -1500                 |      |      |       |       |         |

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|6. |Օդափոխիչ (կոնդիցիոներ)   |   1  |1991թ.|  18000|  18000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|7. |Տպիչ Lj 1100             |   1  |2004թ.|  23000|  23000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|8. |Համակարգիչ Daewoo intel  |   1  |2004թ.|  50000|  50000|      600|

|   |P III-450                |      |      |       |       |         |

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|9. |Համակարգիչ Daewoo intel  |   1  |2004թ.|  35000|  35000|      600|

|   |P III - 450              |      |      |       |       |         |

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|10.|Մոնիթոր Daewoo -15       |   2  |2004թ.|  15000|  15000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|11.|Լազերային տպիչ Lj 1200   |   1  |2004թ.|  30000|  30000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|12.|Համակարգիչ PIII-700 MHZ  |   1  |2004թ.|  40000|  40000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|13.|Բազմացնող սարք «Canon»   |   1  |2004թ.|  40000|  40000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|14.|Մոնիթոր GMV LCD 17       |   4  |2006թ.|  20000|  20000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|15.|Մոնիթոր BENQ LCD 17      |   1  |2007թ.|  20000|  20000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|16.|Լազերային տպիչ Epson 1110|   1  |2007թ.|  45000|  45000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|17.|Պրինտեր (պատճ. մեք.)     |   1  |2007թ.|  40000|  40000|      600|

|   |MF 5730                  |      |      |       |       |         |

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|18.|Լազերային տպիչ 1022      |   1  |2007թ.|  30000|  30000|      600|

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|19.|Պատճենահանող սարք «Canon |   1  |2004թ.|  40000|  40000|      600|

|   |FC-220»                  |      |      |       |       |         |

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|20.|Պատճենահանող սարք «Canon |   1  |2006թ.|  40000|  40000|      600|

|   |MF-3110»                 |      |      |       |       |         |

|___|_________________________|______|______|_______|_______|_________|

|   |Ընդամենը                 |  28  |      |       |       |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2012
N 295-Ա
Որոշում