041.0218.150312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2012 թվականի N 218-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Էսպո կոնվենցիայի իրականացման կոմիտեի 24-րդ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի մարտի 19-24-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Գևորգյանի և Լ. Խարատովայի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Վ. Կաժոյանինը և Լ. Ամիրջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Է. Գրիգորյանինը` ՄԱԿ-ի գրասենյակի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Կաժոյանի` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի մարտի 15-ի
N 218-Ա որոշման
ԿԱԶՄ
ԺՆԵՎ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության պետ
(պատվիրակության ղեկավար)
Լ. Ամիրջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Ա. Գևորգյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ
Է. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, Էսպո
կոնվենցիայի իրականացման կոմիտեի անդամ
Լ. Խարատովա - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ