Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0228.190312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2012 թվականի N 228-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի N 48 հասցեում գտնվող բազմաբնակարան անավարտ շենքի հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծում տալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) մեկամսյա ժամկետում ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետում նշված շենքում քաղաքացիների բնակվելու իրավական հիմքերը.

2) ներկայացնել շենքի ու դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասի բաժնային մասի նկատմամբ պետության սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ առաջարկություն (բացառությամբ շենքի այն բնակարանների, որոնց նկատմամբ արդեն իսկ գրանցված է սեփականության իրավունքը, կամ առկա է սեփականության իրավունքի ճանաչման մասին դատավճիռ).

3) ներկայացնել շենքն ավարտին հասցնելու հնարավորության վերաբերյալ առաջարկություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի մարտի 19-ի

N 228-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Սարգսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի

                         նախագահ)

 

    Ա. Օրբելյան        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

                         (հանձնաժողովի անդամ)

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

                         (հանձնաժողովի անդամ)

 

    Ա. Մուսայան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի

                         անդամ)

 

    Կ. Արեյան          - Երևանի  քաղաքապետի տեղակալ

                         (հանձնաժողովի անդամ) (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.03.2012
N 228-Ա
Որոշում