Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՕՊՏԻԿԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԵՐԵՎԱՆԻ ՕՊՏԻԿԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵ ...

 

 

040.0133.050399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 1999 թվական թիվ 133

 

«ԵՐԵՎԱՆԻ ՕՊՏԻԿԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու «Երևանի օպտիկաֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության համաձայնությունը և Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Երևանի օպտիկաֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր-արտադրական մասնաշենքի անավարտ շինարարության օբյեկտը, պահեստները, երկու ջրամբարը, օդափոխության շենքերը և շինությունները սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Դավթաշենի թաղային համայնքին:

(1-ին կետը փոփ. 23.04.03 թիվ 455-Ա որոշում)

i

1.1. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտման և համապատասխան փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների կատարումը:

(1.1-րդ կետը լրաց. 23.04.03 թիվ 455-Ա որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 5-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.1999
N 133
Որոշում