041.0234.200312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2012 թվականի N 234-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Պետական կառավարման համակարգում աշխատանքային գործընթացների կառավարման և արդյունքների գնահատման բնագավառում փորձի փոխանակման նպատակով 2012 թվականի մարտի 24-27-ը Չեխիայի Հանրապետություն և 2012 թվականի մարտի 28-31-ը Շվեյցարիայի Համադաշնություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Չեխիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Կառավարության արդյունքների մոնիթորինգի բարելավման կարողությունների ստեղծման համար» ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թ. մարտի 20-ի
N 234-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի
տեղակալ
Է. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի
կառավարման վարչության պետ
Ա. Շահնազարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
ղեկավար
Ս. Քրմոյան - ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավար
Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի ղեկավար
Է. Ավետյան - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան
ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն»
պետական հիմնարկի տնօրեն
Ա. Մկրտչյան - ՀՀ պետական կառավարման համակարգի
բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար,
պետական հատվածի արդիականացման երկրորդ
ծրագրի ղեկավար
Ք. Արշակյան - թարգմանիչ
(կազմը փոփ. 26.03.12 թիվ 249-Ա որոշում)