040.0315.230312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մարտի 2012 թվականի N 315-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012 ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ
(2-րդ մաս)
ԳԼՈՒԽ 4. |
Աշխարհագրական անվանումներ |
I Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները
49. Ծրագրի հիմնական նպատակն է հանդիսանում «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ոլորտի զարգացման և արդյունավետության բարձրացման համար Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարումը, ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի ստեղծումը և տարբեր տեղեկատուների ու բառարանների հրատարակումը: Այս բնագավառում ՀՀ կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի N 502 որոշմամբ հաստատված «ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման» կարգի պահանջներին համապատասխան 2002-2007 թվականներին ավարտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքները, միաժամանակ ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը, որը պարբերաբար թարմացվում է: 2002-2008 թվականների ընթացքում կատարվել են ՀՀ տարածքի մոտ` 40000 աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման աշխատանքներ:
50. ՀՀ կառավարության կողմից ստեղծված ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ՀՀ կառավարության կողմից հաստատվել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների անվանումները: Աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման արդյունքում 2009-2011 թվականներին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է համապատասխանաբար մոտ 2900 նոր աշխարհագրական օբյեկտների անվանումներ: Գրանցվել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների մոտ` 40 հազար անվանումները: Անվանափոխվել են ՀՀ 59 բնակավայրեր: Այս բնագավառում իրականացված աշխատանքների արդյունքում հրատարակվել են ՀՀ մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները (գազետիրները), որոնցում զետեղված են ՀՀ մարզերի տարածքներում գտնող աշխարհագրական օբյեկտների անվանումները: Հրատարակված ՀՀ մարզերի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները, որոնք տրամադրվել են համապատասխան մարզպետարաններին և համայնքներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին:
51. Հրատարակվել է նաև «ՀՀ բնակավայրերի բառարան»-ը, «ՀՀ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան»-ը և «Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկ»-ը:
II Աշխատանքների իրականացման նպատակը
52. Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքներ, որը կրում է շարունակական բնույթ և բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից: Վարման աշխատանքների ժամանակ շարունակվելու է 2007 թվականի հունիսի 15-ին կայացած ԱՊՀ մասնակից երկրների միջպետական խորհրդի XXVI նստաշրջանում ընդունված որոշման շրջանակներում աշխարհագրական անվանումների տեղեկատվության փոխանակման գործընթացը:
53. Ծրագրի իրականացման արդյունքում ավարտվելու և հրատարակվելու է նաև 2008 թվականից սկսված ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները, որը բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից և կարևոր նշանակություն ունի լրատվական, գիտական, կրթական, քարտեզագրական և այլ բնագավառներում:
54. 2012 թվականի ընթացքում «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համաձայն, շարունակվելու է մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարանների և տեղեկատուների ստեղծման և հրատարակման աշխատանքները:
III Աշխատանքների իրականացման միջոցառումները
55. 2012 թվականի ընթացքում բնագավառի կարևորագույն միջոցառումներից է ՀՀ աշխարհագրական անվանումների քարտադարանի վարումը և թարմացումը, որը կրում է շարունակական բնույթ: Այն իր մեջ ներառում է աշխարհագրական անվանումների տեղեկատվական բանկի տվյալների անընդհատ թարմացում և համալրում:
56. 2012 թվականի ընթացքում շարունակվելու է նաև մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարանների և տեղեկատուների ստեղծման և հրատարակման աշխատանքները, այդ թվում 2008 թվականից սկսված ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկի (Աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի) ստեղծման աշխատանքները: Վերջինիս անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ վերջին տարիների ընթացքում շատացել է հայալեզու հրատարակչական արտադրանքը, որտեղ տեղ են գտնում բազմաթիվ աշխարհագրական անվանումներ: Ստեղծվել են նոր հեռուստա- և ռադիոընկերություններ, գրահրատարակչություններ, թերթեր և ամսագրեր, որոնց կողմից ներկայացվող նյութերում անճշտություններից և կոպիտ վրիպակներից խուսափելու նպատակով շատ կարևոր է ունենալ աշխարհի աշխարհագրական անվանումների ճշգրիտ գրելաձևերը:
57. 2012 թվականին հրատարակվելու է նաև 2010 թվականին սկսված Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարանը:
58. 2012 թվականին նախատեսվում է նախապատրաստել և հրատարակել ՀՀ վարչատարածքային բաժանման տեղեկատուն, որտեղ վարչական միավորների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունից բացի տեղադրվելու են մարզերի և համայնքների վերջին փոփոխություններով, ճշգրտված սահմաններով վարչական քարտեզները:
IV Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
59. 2012 թվականին նախատեսվող աշխատանքների շնորհիվ ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները`
1) թարմացված ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարան,
2) ՀՀ սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների տեղեկատվական բանկի ավարտված էլեկտրոնային տարբերակը,
3) 700 օրինակ հրատարակված Աշխարհի պետությունների համառոտ տեղեկատու-բառարան,
4) 500 օրինակ հրատարակված ՀՀ վարչատարածքային բաժանման տեղեկատու:
V Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
60. 2012 թվականին նախատեսվող աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների տրված է աղյուսակ 5-ում:
Նախահաշիվ
Աշխարհագրական անվանումների բնագավառում 2012 թվականին նախատեսվող
աշխատանքների
աղյուսակ 5
._____________________________________________________________________.
|Հ/հ| Աշխատանքի անվանումը |Չափման |Միավորի |Ծավալը|Գումարը |
| | |միավորը |արժեքը | |(հազ. |
| | | |(դրամ) | |դրամ) |
|___|______________________________|_________|________|______|________|
| 1 |ՀՀ աշխարհագրական անվանումների | | | | |
| |հաշվառման և գրանցման | | | | |
| |աշխատանքների` | | | | |
| |______________________________|_________|________|______|________|
| |ա) թարմացում |ամիս | 300000| 6 | 1800|
| |______________________________|_________|________|______|________|
| |բ) քարտադարանի վարում |ամիս | 100000| 12 | 1200|
|___|______________________________|_________|________|______|________|
| 2 |Աշխարհի աշխարհագրական |անվանում | 200| 49500| 9900|
| |անվանումների պաշտոնական | | | | |
| |տեղեկատուի նախապատրաստում | | | | |
|___|______________________________|_________|________|______|________|
| 3 |Աշխարհի պետությունների համառոտ|օրինակ | 1000| 700| 700|
| |տեղեկատու-բառարանի հրատարակում| | | | |
|___|______________________________|_________|________|______|________|
| 4 |ՀՀ վարչատարածքային բաժանման | | | | |
| |տեղեկատուի | | | | |
| |______________________________|_________|________|______|________|
| |ա) նախապատրաստում` |բնակավայր| 4000| 1000| 4000|
| |______________________________|_________|________|______|________|
| |բ) հրատարակում` |օրինակ | 2000| 500| 1000|
|__________________________________|_________|________|______|________|
| Ընդամենը | | | | 18600|
._____________________________________________________________________.
61. 2012 թվականների աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվող աշխատանքների ժամանակացույցն ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների տրված է աղյուսակ 6-ում:
Աղյուսակ 6
Ժամանակացույց
2012 թվականին աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվող
աշխատանքների
.______________________________________________________________________
|Հ/հ|Աշխատանքի անվանումը |չափման |ծավալը|գու- |I եռամսյակ |II եռամսյակ|
| | |միավորը| |մարը |___________|___________|
| | | | |(հազ.|ծավալ|գու- |ծավալ|գու- |
| | | | |դրամ)| |մար | |մար |
| | | | | | |(հազ.| |(հազ.|
| | | | | | |դրամ)| |դրամ)|
|___|____________________|_______|______|_____|_____|_____|_____|_____|
|1 |ՀՀ աշխարհագրական | | | | | | | |
| |անվանումների | | | | | | | |
| |հաշվառման և | | | | | | | |
| |գրանցման | | | | | | | |
| |աշխատանքների` | | | | | | | |
| |____________________|_______|______|_____|_____|_____|_____|_____|
| |ա) թարմացում |ամիս | 6 | 1800| 1 | 300| 2 | 600|
| |____________________|_______|______|_____|_____|_____|_____|_____|
| |բ) քարտադարանի |ամիս | 12 | 1200| 3 | 300| 3 | 300|
| |վարում | | | | | | | |
|___|____________________|_______|______|_____|_____|_____|_____|_____|
| 2 |Աշխարհի |անվա- |49500 | 9900|12500| 2500|12500| 2500|
| |աշխարհագրական |նում | | | | | | |
| |անվանումների | | | | | | | |
| |պաշտոնական | | | | | | | |
| |տեղեկատուի | | | | | | | |
| |նախապատրաստում | | | | | | | |
|___|____________________|_______|______|_____|_____|_____|_____|_____|
| 3 |Աշխարհի |օրինակ | 700| 700| 0 | 0 | 700| 700|
| |պետությունների | | | | | | | |
| |համառոտ | | | | | | | |
| |տեղեկատու-բառարանի | | | | | | | |
| |հրատարակում | | | | | | | |
|___|____________________|_______|______|_____|_____|_____|_____|_____|
| 4 |ՀՀ վարչատարածքային | | | | | | | |
| |բաժանման տեղեկատուի | | | | | | | |
| |____________________|_______|______|_____|_____|_____|_____|_____|
| |ա) նախապատրաստում` |բնակա- | 1000| 4000| 300| 1200| 325| 1300|
| | |վայր | | | | | | |
| |____________________|_______|______|_____|_____|_____|_____|_____|
| |բ) հրատարակում` |օրինակ | 500| 1000| 0| 0| 0| 0|
|________________________|_______|______|_____|_____|_____|_____|_____|
| Ընդամենը | | |18600| | 4300| | 5400|
.______________________________________________________________________
._________________________ __________________________.
|Հ/հ|Աշխատանքի անվանումը | |III եռամսյակ|IV եռամսյակ |
| | | |____________|____________|
| | | |ծավալ|գու- |ծավալ|գու- |
| | | | |մար | |մար |
| | | | |(հազ. | |(հազ. |
| | | | |դրամ) | |դրամ) |
|___|____________________| |_____|______|_____|______|
|1 |ՀՀ աշխարհագրական | | | | | |
| |անվանումների | | | | | |
| |հաշվառման և | | | | | |
| |գրանցման | | | | | |
| |աշխատանքների` | | | | | |
| |____________________| |_____|______|_____|______|
| |ա) թարմացում | | 2 | 600| 1 | 300|
| |____________________| |_____|______|_____|______|
| |բ) քարտադարանի | | 3 | 300| 3 | 300|
| |վարում | | | | | |
|___|____________________| |_____|______|_____|______|
| 2 |Աշխարհի | |12500| 2500|12000| 2400|
| |աշխարհագրական | | | | | |
| |անվանումների | | | | | |
| |պաշտոնական | | | | | |
| |տեղեկատուի | | | | | |
| |նախապատրաստում | | | | | |
|___|____________________| |_____|______|_____|______|
| 3 |Աշխարհի | | 0 | 0 | 0 | 0 |
| |պետությունների | | | | | |
| |համառոտ | | | | | |
| |տեղեկատու-բառարանի | | | | | |
| |հրատարակում | | | | | |
|___|____________________| |_____|______|_____|______|
| 4 |ՀՀ վարչատարածքային | | | | | |
| |բաժանման տեղեկատուի | | | | | |
| |____________________| |_____|______|_____|______|
| |ա) նախապատրաստում` | | 325| 1300| 50| 200|
| | | | | | | |
| |____________________| |_____|______|_____|______|
| |բ) հրատարակում` | | 0| 0| 500| 1000|
|________________________| |_____|______|_____|______|
| Ընդամենը | | | 4700| | 4200|
._________________________ __________________________.
ԳԼՈՒԽ 5 |
Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներ |
I Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները
62. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի իրականացման ծրագիրը մշակվել է «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 197-Ն որոշմամբ հաստատված ՀՀ երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգի պահանջներից ելնելով:
63. Այս ուղղությամբ 2005-2010 թվականներին Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում /այդ թվում` Աշտարակ, Ծաղկաձոր, Բյուրեղավան քաղաքներում և Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր-Նորք, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն, Էրեբունու և Շենգավիթ վարչական շրջաններում (նախկին համայնքներում) իրականացվել են բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն աշխարհագրական անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն էր:
II Ծրագրի իրականացման նպատակը
64. 2012 թվականին նախատեսվող աշխատանքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքի վերաբերյալ: Այն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (քարտեզագրական և տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:
65. Այդ նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն նշված վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքի այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:
III Ծրագրի ակնկալվող արդյունքները
66. Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկ, որը կարտացոլի տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում և պետք է պարունակի գրաֆիկական և տեքստային հետևյալ տվյալները.
1) Վարչական սահմանը,
2) Աշխարհագրական անվանումները,
3) Անշարժ գույքը, այդ թվում` հողային ֆոնդը, շենք շինությունները, գտնվելու վայրը (հասցեն), կադաստրային ծածկագիրը,
4) Ջրագրությունը,
5) Ռելիեֆը,
6) Գծային ենթակառուցվածքները, այդ թվում.
ա. երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության),
բ. գազատարներ, ջրատարներ, նավթամուղեր (վերգետնյա, ստորգետնյա),
գ. հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա),
դ. բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա),
ե. կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):
67. Թվային տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա ստեղծվող բազային երկրատեղեկատվական համակարգը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:
IV Ծրագրի իրականացման միջոցառումները
68. 2012 թվականին առաջարկվող ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները, որն իր մեջ ներառում է թվային քարտեզագրական հիմքի ստեղծում և անհրաժեշտ տվյալների հավաքագրում` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:
69. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները.
70. Տվյալ համայնքի և դրա հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը (1229 հա), որոնց համար հիմք են հանդիսանալու 1998-2004 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները, որոնց վրա իրականացվելու են բնակավայրերի 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ:
71. Անհրաժեշտ է զգալի փոփոխություններ կրած տարածքներում (ակտիվ կառուցապատման գոտիներում` 110 հա) կատարել 1:2000 մասշտաբի տեղագրական նոր հանութագրում:
72. Տարածքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ:
73. 110 հա տարածքի տեղագրական նոր հանութագրման նյութերի թվայնացում:
74. Բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտերի ստեղծման աշխատանքներ:
75. Բազային երկրատեղեկատվական համակարգի բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրման աշխատանքներ:
V Ծրագրի բյուջեն
76. Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման 2012 թվականին նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը` ըստ ծավալների տրված է աղյուսակ 7-ում:
Նախահաշիվ
Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ուղղությամբ 2012
թվականին նախատեսվող աշխատանքների
Աղյուսակ 7
._____________________________________________________________________.
|հ/հ|Աշխատանքի անվանումը |Չափման |Ծավալը|Միավորի|Արժեքը |
| | |միավորը| |արժեքը |(հազ. |
| | | | |(դրամ) |դրամ) |
|___|__________________________________|_______|______|_______|_______|
| 1 |1:500 մասշտաբի կադաստրային և |հա | 1229| 5114| 6285.1|
| |1:2000 մասշտաբի տեղագրական | | | | |
| |հատակագծերի համադրման արդյունքում | | | | |
| |հայտնաբերված անճշտությունների | | | | |
| |հանութագրում և թարմացում | | | | |
|___|__________________________________|_______|______|_______|_______|
| 2 |1:2000 մասշտաբի տեղագրական |հա | 110| 34013| 3741.4|
| |հանութագրում | | | | |
|___|__________________________________|_______|______|_______|_______|
| 3 |1:2000 մասշտաբի ստորգետնյա | | | | 0.0|
| |մայրուղային հաղորդակցուղիների | | | | |
| |հանութագրում` | | | | |
| |__________________________________|_______|______|_______|_______|
| |ա) խիտ կառուցապատված տարածք |հա | 1219| 7395| 9014.5|
| |__________________________________|_______|______|_______|_______|
| |բ) նոսր կառուցապատված տարածք |հա | 120| 3624| 434.9|
|___|__________________________________|_______|______|_______|_______|
| 4 |1:500 մասշտաբի կադաստրային և |հա | 1229| 1361| 1672.7|
| |1:2000 մասշտաբի տեղագրական | | | | |
| |հատակագծերի համադրման արդյունքում | | | | |
| |հայտնաբերված անճշտությունների | | | | |
| |թվայնացում | | | | |
|___|__________________________________|_______|______|_______|_______|
| 5 |1:2000 մասշտաբի տեղագրական |հա | 110| 2387| 262.6|
| |հանութագրման նյութերի թվայնացում | | | | |
|___|__________________________________|_______|______|_______|_______|
| 6 |Բազային ԵՏՀ համար անհրաժեշտ (16) |հա x |1339 x| 204.2| 4374.8|
| |շերտերի ստեղծում, դասակարգում և |շերտ |16 = | | |
| |թերթերի համակցում | |21424 | | |
|___|__________________________________|_______|______|_______|_______|
| 7 |Բազային ԵՏՀ ստեղծման համար |տարր |160680| 111|17835.5|
| |անհրաժեշտ տվյալների հավաքագրում և | | | | |
| |ներմուծում տվյալների բազա | | | | |
|______________________________________|_______|______|_______|_______|
| ԸՆԴԱՄԵՆԸ | | | |43621.4|
._____________________________________________________________________.
77. 2012 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ժամանակացույցն ըստ եռամսյակների ներկայացված է աղյուսակ 8-ում:
Ժամանակացույց
2012 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման
ուղղությամբ նախատեսվող աշխատանքների
Աղյուսակ 8
.______________________________________________________________
|Հ/հ|Աշխատանքի անվանումը |Չափման |Ծավալը|Գումարը|I եռամսյակ |
| | |միավորը| |հազ. |_____________|
| | | | |դրամ |ծավալ|գումար |
| | | | | | |հազ. |
| | | | | | |դրամ |
|___|____________________|_______|______|_______|_____|_______|
| 1 |1:500 մասշտաբի |հա | 1229| 6285.1| 239| 1222.2|
| |կադաստրային և | | | | | |
| |1:2000 մասշտաբի | | | | | |
| |տեղագրական | | | | | |
| |հատակագծերի | | | | | |
| |համադրման | | | | | |
| |արդյունքում | | | | | |
| |հայտնաբերված | | | | | |
| |անճշտությունների | | | | | |
| |հանութագրում և | | | | | |
| |թարմացում | | | | | |
|___|____________________|_______|______|_______|_____|_______|
| 2 |1:2000 մասշտաբի |հա | 110| 3741.4| 0| 0.0|
| |տեղագրական | | | | | |
| |հանութագրում | | | | | |
|___|____________________|_______|______|_______|_____|_______|
| 3 |1:2000 մասշտաբի | | | 0.0| | 0.0|
| |ստորգետնյա | | | | | |
| |մայրուղային | | | | | |
| |հաղորդակցուղիների | | | | | |
| |հանութագրում` | | | | | |
| |____________________|_______|______|_______|_____|_______|
| |ա) խիտ կառուցապատված|հա | 1219| 9014.5| 319| 2359.0|
| |տարածք | | | | | |
| |____________________|_______|______|_______|_____|_______|
| |բ) նոսր |հա | 120| 434.9| 20| 72.5|
| |կառուցապատված տարածք| | | | | |
|___|____________________|_______|______|_______|_____|_______|
| 4 |1:500 մասշտաբի |հա | 1229| 1672.7| 239| 325.3|
| |կադաստրային և | | | | | |
| |1:2000 մասշտաբի | | | | | |
| |տեղագրական | | | | | |
| |հատակագծերի | | | | | |
| |համադրման | | | | | |
| |արդյունքում | | | | | |
| |հայտնաբերված | | | | | |
| |անճշտությունների | | | | | |
| |թվայնացում | | | | | |
|___|____________________|_______|______|_______|_____|_______|
| 5 |1:2000 մասշտաբի |հա | 110| 262.6| 0| 0.0|
| |տեղագրական | | | | | |
| |հանութագրման | | | | | |
| |նյութերի թվայնացում | | | | | |
|___|____________________|_______|______|_______|_____|_______|
| 6 |Բազային ԵՏՀ համար |հա x |1339x | 4374.8| 2224| 454.1|
| |անհրաժեշտ (16) |շերտ |16= | | | |
| |շերտերի ստեղծում, | |21424 | | | |
| |դասակարգում և | | | | | |
| |թերթերի համակցում | | | | | |
|___|____________________|_______|______|_______|_____|_______|
| 7 |Բազային ԵՏՀ ստեղծման|տարր |160680|17835.5|16680| 1851.5|
| |համար անհրաժեշտ | | | | | |
| |տվյալների | | | | | |
| |հավաքագրում և | | | | | |
| |ներմուծում տվյալների| | | | | |
| |բազա | | | | | |
|________________________|_______|______|_______|_____|_______|
| ԸՆԴԱՄԵՆԸ | | |43621.4| | 6284.6|
.______________________________________________________________
._________________________ ___________________________________________.
|Հ/հ|Աշխատանքի անվանումը | |II եռամսյակ | III եռամսյակ |IV եռամսյակ |
| | | |_____________|______________|_____________|
| | | |ծավալ|գումար | ծավալ|գումար |ծավալ|գումար |
| | | | |հազ. | |հազ. | |հազ. |
| | | | |դրամ | |դրամ | |դրամ |
|___|____________________| |_____|_______|______|_______|_____|_______|
| 1 |1:500 մասշտաբի | | 500| 2557.0| 490|2505.86| 0| 0.0|
| |կադաստրային և | | | | | | | |
| |1:2000 մասշտաբի | | | | | | | |
| |տեղագրական | | | | | | | |
| |հատակագծերի | | | | | | | |
| |համադրման | | | | | | | |
| |արդյունքում | | | | | | | |
| |հայտնաբերված | | | | | | | |
| |անճշտությունների | | | | | | | |
| |հանութագրում և | | | | | | | |
| |թարմացում | | | | | | | |
|___|____________________| |_____|_______|______|_______|_____|_______|
| 2 |1:2000 մասշտաբի | | 60| 2040.8| 50|1700.65| 0| 0.0|
| |տեղագրական | | | | | | | |
| |հանութագրում | | | | | | | |
|___|____________________| |_____|_______|______|_______|_____|_______|
| 3 |1:2000 մասշտաբի | | | 0.0| | 0.00| | 0.0|
| |ստորգետնյա | | | | | | | |
| |մայրուղային | | | | | | | |
| |հաղորդակցուղիների | | | | | | | |
| |հանութագրում` | | | | | | | |
| |____________________| |_____|_______|______|_______|_____|_______|
| |ա) խիտ կառուցապատված| | 400| 2958.0| 500|3697.50| 0| 0.0|
| |տարածք | | | | | | | |
| |____________________| |_____|_______|______|_______|_____|_______|
| |բ) նոսր | | 100| 362.4| 0| 0.00| 0| 0.0|
| |կառուցապատված տարածք| | | | | | | |
|___|____________________| |_____|_______|______|_______|_____|_______|
| 4 |1:500 մասշտաբի | | 500| 680.5| 490| 666.89| 0| 0.0|
| |կադաստրային և | | | | | | | |
| |1:2000 մասշտաբի | | | | | | | |
| |տեղագրական | | | | | | | |
| |հատակագծերի | | | | | | | |
| |համադրման | | | | | | | |
| |արդյունքում | | | | | | | |
| |հայտնաբերված | | | | | | | |
| |անճշտությունների | | | | | | | |
| |թվայնացում | | | | | | | |
|___|____________________| |_____|_______|______|_______|_____|_______|
| 5 |1:2000 մասշտաբի | | 0| 0.0| 70| 167.09| 40| 95.5|
| |տեղագրական | | | | | | | |
| |հանութագրման | | | | | | | |
| |նյութերի թվայնացում | | | | | | | |
|___|____________________| |_____|_______|______|_______|_____|_______|
| 6 |Բազային ԵՏՀ համար | | 6400| 1306.9| 9600|1960.32| 3200| 653.4|
| |անհրաժեշտ (16) | | | | | | | |
| |շերտերի ստեղծում, | | | | | | | |
| |դասակարգում և | | | | | | | |
| |թերթերի համակցում | | | | | | | |
|___|____________________| |_____|_______|______|_______|_____|_______|
| 7 |Բազային ԵՏՀ ստեղծման| |48000| 5328.0| 72000|7992.00|24000| 2664.0|
| |համար անհրաժեշտ | | | | | | | |
| |տվյալների | | | | | | | |
| |հավաքագրում և | | | | | | | |
| |ներմուծում տվյալների| | | | | | | |
| |բազա | | | | | | | |
|________________________| |_____|_______|______|_______|_____|_______|
| ԸՆԴԱՄԵՆԸ | | |15233.6| |18690.3| | 3412.9|
._________________________ ___________________________________________.
ԳԼՈՒԽ 6 |
WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ |
I Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
78. Հայաստանի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրման աշխատանքները հիմնականում իրականացվել են 1998-2004 թվականների ընթացքում` հանութագրման ավանդական տարբեր եղանակներով (մենզուլային, տախեոմետրային):
79. Հանութագրման համար որպես ելակետեր են հանդիսացել Հայաստանի Հանրապետության գոյություն ունեցող պետական գեոդեզիական ցանցի 1976 և 1984 թվականներին հրատարակված կատալոգների կետերի կոորդինատները, որոնք իրար նկատմամբ ունեն որոշ շեղումներ, կապված երկրի կողմնորոշման հետ: Այդ շեղումների հավասարակշռման համար անհրաժեշտ է կատարել դաշտային հետազոտություններ և նախկինում ստեղծված խտացման և հանութային ցանցերը կապակցել պետական արբանյակային ՎիՋիԷս-84 (WGS-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային գեոդեզիական ցանցի կետերին:
80. Տնտեսության տարբեր բնագավառների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների ամրացման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման, օգտագործողների լայն շրջանակների համար բաց հրատարակման տեղագրական և կադաստրային քարտեզների հասանելիության ապահովման, ինչպես նաև մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով 2009 թվականին ՀՀ կառավարության կողմից որպես գերակա խնդիր էր սահմանվել ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ, որի իրականացման միջոցառումների շրջանակներում 2009 թվականի ընթացքում ավարտվել են ՀՀ ողջ տարածքի համար WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի կետերի վերահաշվարկման և տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխման աշխատանքները:
81. Հայաստանի Հանրապետությունում տեղագրական քարտեզները ստեղծվել են տիեզերալուսանկարահանման, օդալուսանկարահանման և վերգետնյա հանութագրման եղանակով, որոնց համար որպես ելակետային հիմք են հանդիսացել պետական գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատները, ինչպես նաև արբանյակային տեխնոլոգիաներով ստեղծված գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատները: Բացի դրանից մենզուլային և տախեոմետրային եղանակով ստեղծված քարտեզների և օդա-տիեզերալուսանկարահանման եղանակով ստեղծված քարտեզների միջև ևս կան որոշ շեղումներ: Դրանք հիմնականում լինում են տեղանքի իրադրության կորագիծ տարրերի հանութագրման ժամանակ, այսինքն նկարների վրա ճիշտ պատկերված են լինում իրադրության կորագիծ և ոչ ուղղագիծ տարրերը, իսկ այդպիսի մանրամասնությամբ գործիքային եղանակով հնարավոր չէ հանութագրել:
82. Այս քարտեզագրական աշխատանքները, ինչպես նշվեց վերևում կատարվել են տարբեր տարիների ընթացքում, տարբեր կոորդինատային համակարգերում և տարբեր ելակետային տվյալների հիման վրա: Տարբեր են նաև այդ քարտեզների օգտագործման նպատակները և կիրառման բնագավառները:
83. «Վարչատարածքային բաժանման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների համաձայն 2002 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են վարչատարածքային միավորների (համայնքների) վարչական սահմանների ճշգրտման և նկարագրման աշխատանքներ: Իրավական փաստաթղթերի, նախկին հողօգտագործման իրավունքի պետական ակտերի, կադաստրային և տեղագրական քարտեզների հիման վրա ճշգրտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների վարչական սահմանները, որոնք ըստ սահմանագծերի նկարագրությունների տեղադրվել են 1:25 000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:
84. Նշված սահմանների սահմանագծերի նկարագրությունները արդեն իսկ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով:
85. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի N 1873-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին» հայեցակարգի դրույթներին համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկման աշխատանքները:
86. Մինչև այժմ իրականացվել է ՀՀ Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների վարչական տարածքների տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի համադրման, տեղանքում (բնության մեջ) սահմանված նմուշի սահմանանիշերով վարչական սահմանների սահմանագծերի հանգուցային և բնորոշ կետերի ամրացման ու դրանց կապակցման աշխատանքները WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային գեոդեզիական ցանցին: 2011 թվականին նշված աշխատանքները ամբողջությամբ ավարտվելու են նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքների վարչական տարածքների համար:
87. Սույն ծրագրով նախատեսվում է նաև կատարել Վայոց Ձորի մարզի Գոմք, Զառիթափ, Լոռու մարզի Նոր Խաչակապ, Հաղպատ համայնքների հանութագրման և Շիրակի մարզի Գյումրի քաղաքի քարտեզագրման և թարմացման աշխատանքներ:
88. Օրենսդրության համաձայն հաստատված սահմանների հանգուցային և բնորոշ կետերը անհրաժեշտ է ամրակցել բնության մեջ:
II Ծրագրի իրականացման նպատակը
89. Քանի որ հիմնականում թվային տեղագրական քարտեզները ստեղծվել են ՀՀ համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքները ավարտելուց հետո տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա, այդ իսկ պատճառով նախկինում էլեկտրոնային եղանակով հնարավոր չէր կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները: Ներկայիս տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այդ քարտեզները միմյանց հետ համադրել, որի արդյունքում ի հայտ են գալիս որոշ շեղումներ, որոնք հետևանք են վերը նշված պատճառների: Այսօր տարբեր խնդիրների լուծման համար շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում այդ երկու քարտեզներում առկա տվյալները համադրել: Օրինակ` քանի որ հողամասերի իրավական սահմանները արտահայտվում են կադաստրային քարտեզներում, իսկ տարբեր տեսակի նախագծերը և գլխավոր հատակագծերը կազմվում են տեղագրական քարտեզների հիմքի վրա, ապա անհրաժեշտ է, որ այդ երկու քարտեզները միմյանց հետ լինեն համատեղելի:
90. Ներկայացվող ծրագրի հիմնական նպատակն է հանդիսանում 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 791-Ն որոշման համաձայն WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով 2012 թվականին ՀՀ (Կոտայքի և Գեղարքունիքի) մարզերի համայնքների վարչական տարածքների համար իրականացնել բնության մեջ սահմանված նմուշի սահմանանիշների տեղադրում, դրանց արտաքին ձևավորում, դաշտային չափագրում և գեոդեզիական կետերին կապակցում, չափագրման արդյունքների կամերալ մշակում, հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում, կատալոգների կազմում, սահմանների և դրանց ուրվանկարների սահմանված կարգով հանձնում համայնքի ղեկավարների պահպանությանը, տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրում, հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը, քարտեզները, իսկ այն խոշոր քաղաքները, որոնք ունեն 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր` հիմք ընդունել այդ հատակագծերը:
91. Համադրման համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել կադաստրային և տեղագրական քարտեզների ստեղծման համար հիմք հանդիսացած ելակետային գեոդեզիական կետերի կոորդինատային համակարգը և անհրաժեշտության դեպքում պետք է կատարել վերահաշվարկ` մեկ միասնական կոորդինատային համակարգի բերելու համար: Գրասենյակային պայմաններում հավասարակշռման ժամանակ տվյալները հստակեցնելու նպատակով անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաև լրացուցիչ դաշտային չափագրումներ:
92. Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված քարտեզագրագեոդեզիական նյութերի հիման վրա հետագայում հնարավոր կլինի իրավական ձևակերպում ստացած համայնքների վարչական սահմանների սահմանագծի հանգուցային կետերը ամրացնել բնության մեջ, ինչը թույլ կտա համայնքներին ունենալ պատշաճ ձևակերպված և տեղանքում ամրացված վարչական սահմաններ` իրենց կոորդինատներով և ուրվագծերով, որը հնարավորություն կտա ցանկացած պահին վերականգնել ոչնչացված սահմանասյան գտնվելու տեղը:
III Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
93. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում կունենանք ՀՀ վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների ամրակցում բնության մեջ:
94. WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով կունենանք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» ՀՀ կառավարության N 791-Ն որոշման պահանջների համաձայն ստեղծված ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի տարածքների համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզները ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:
IV Ծրագրի իրականացման միջոցառումները
95. Ծրագրի իրականացման նպատակով հիմնականում ուշադրություն է դարձվելու տեղագրական և կադաստրային քարտեզներում ու հատակագծերում առկա ճանապարհային ցանցին, ջրագրությանը, թաղամասերի արտաքին սահմանագծին, համայնքների վարչական սահմաններին, գծային օբյեկտներին և տարածքում առկա հստակ արտահայտված այլ խոշոր օբյեկտներին (շենք, շինություն, պարիսպ և այլն):
96. Այն փոփոխությունները, որոնք բնության մեջ իրենց հետ կարող են բերել տեղանքի ռելիեֆի որոշակի փոփոխության, անհրաժեշտ է հաշվի առնել տեղագրական ու հատակագծերում ռելիեֆը հորիզոնականներով արտահայտելու առանձնահատկությունը և դրանք քարտեզներում և հատակագծերում ճիշտ պատկերելու համար անհրաժեշտություն կառաջանա տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնել:
97. Տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև կադաստրային քարտեզների, հատակագծերի և համայնքների վարչական սահմանների սահմանագծի համադրման ժամանակ:
98. Ծրագրի իրականացման համար կատարել`
1) աշխատանքների իրականացման տեխնիկական նախագծերի կազմում (ըստ մարզերի),
2) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում և դրա արդյունքում առաջացած անճշտությունների ուղղում,
3) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրման արդյունքում հայտնաբերված անճշտությունների դաշտային հանութագրում (ընդհանուր տարածքի մակերեսի մինչև 2%-ի չափով),
4) համայնքների վարչական սահմանների սահմանագծերի հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատների վերահաշվարկում և կատալոգների կազմում,
5) սահմանների հանգուցային և բնորոշ կետերի ամրակցում բնության մեջ,
6) ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` 1123.4 հա, Վայոց Ձորի մարզի Գոմք` 5865 հա, Զառիթափ` 5318 հա և Լոռու մարզի Նոր Խաչակապ` 2922.5 հա, Հաղպատ` 5696.6 հա, համայնքների կադաստրային քարտեզագրական աշխատանքներ, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կադաստրային քարտեզների թարմացում` 3305.5 հա:
7) տեխնիկական հաշվետվությունների կազմում (ըստ մարզերի):
V Ծրագրի իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը
99. 2012 թվականին WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման և ներդրման նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվն` ըստ ծավալների տրված է աղյուսակ 9-ում:
Նախահաշիվ
2012 թվականին WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ
միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքների
Աղյուսակ 9
._____________________________________________________________________.
|հ/հ|Աշխատանքների անվանումը |Չափման |Քանակը |Միավորի|Գումարը |
| | |միավորը | |արժեքը |ընդամենը|
| | | | |(հազ. |(հազ. |
| | | | |դրամ) |դրամ) |
|___|_____________________________|__________|_______|_______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_____________________________|__________|_______|_______|________|
| 1 |Տեխնիկական նախագծի կազմում |հատ | 2| 360| 720.0|
|___|_____________________________|__________|_______|_______|________|
| 2 |Քարտեզների համադրում և |համայնք | 159| 118.68| 18870.1|
| |ուղղում | | | | |
|___|_____________________________|__________|_______|_______|________|
| 3 |Սահմանանիշերի դիտարկում |սահմանանիշ| 6860| 14.712|100924.3|
| |_____________________________|__________|_______|_______|________|
| |Սահմանանիշերի հավասարակշռում |սահմանանիշ| 6860| 1.38| 9466.8|
|___|_____________________________|__________|_______|_______|________|
| 4 |Քարտեզագրական աշխատանքներ |հա |19802.1| 2.175| 43069.6|
| |_____________________________|__________|_______|_______|________|
| |Քարտեզագրական աշխատանքներ |հա | 1123.4| 40.0| 44940.0|
|___|_____________________________|__________|_______|_______|________|
| 5 |Քարտեզների թարմացման |հա | 3305.5| 12.8| 42310.4|
| |աշխատանքներ | | | | |
|___|_____________________________|__________|_______|_______|________|
| 6 |Տեխնիկական հաշվետվության |հատ | 2| 681.5| 1363.0|
| |կազմում | | | | |
|___|_____________________________|__________|_______|_______|________|
| |Ընդամենը | | | |261664.2|
._____________________________________________________________________.
100. 2012 թվականին WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման և ներդրման նախատեսվող աշխատանքների նախատեսվող աշխատանքների ժամանակացույցն ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների տրված է աղյուսակ 10-ում:
Աղյուսակ 10
Ժամանակացույց
2012 թվականին WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ
միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքների
.______________________________________________________________________
|Հ/հ|Աշխատանքի |Չափման |Ընդհա- |միավորի|Ընդհանուր|I եռամսյակ |
| |անվանումը |միավորը|նուր |արժեքը |գումարը |_____________|
| | | |ծավալը |(դրամ) |(հազ. |Ծավալ|Գումարը|
| | | | | |դրամ) | |հազ.դր.|
|___|_________________|_______|_______|_______|_________|_____|_______|
| 1 | 2 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|_________________|_______|_______|_______|_________|_____|_______|
| 1 |Տեխնիկական |նախ. | 2| 360000| 720.0| 2| 720.0|
| |նախագծի կազմում | | | | | | |
|___|_________________|_______|_______|_______|_________|_____|_______|
| 2 |Քարտեզների |համայնք| 159| 118680| 18870.1|29.36| 3484.4|
| |համադրում և | | | | | | |
| |ուղղում | | | | | | |
|___|_________________|_______|_______|_______|_________|_____|_______|
| 3 |Սահմանանիշերի |սահմա- | 6860| 14712| 100924.3| | |
| |դիտարկում |նանիշ | | | | | |
| |_________________|_______|_______|_______|_________|_____|_______|
| |Սահմանանիշերի |սահմա- | 6860| 1380| 9466.8| | |
| |հավասարակշռում |նանիշ | | | | | |
|___|_________________|_______|_______|_______|_________|_____|_______|
| 4 |Քարտեզագրական |հա |19802.1| 2.175| 43069.6| | |
| |աշխատանքներ | | | | | | |
| |_________________|_______|_______|_______|_________|_____|_______|
| |Քարտեզագրական |հա | 1123.4| 40.0| 44940.0| | |
| |աշխատանքներ | | | | | | |
|___|_________________|_______|_______|_______|_________|_____|_______|
| 5 |Քարտեզների |հա | 3305.5| 12.8| 42310.4| | |
| |թարմացման | | | | | | |
| |աշխատանքներ | | | | | | |
|___|_________________|_______|_______|_______|_________|_____|_______|
| 6 |Տեխնիկական |մարզ | 2| 681500| 1363.0| | |
| |հաշվետվության | | | | | | |
| |կազմում | | | | | | |
|___|_________________|_______|_______|_______|_________|_____|_______|
| |Ընդամենը | | | | 261664.2| | 4204.4|
.______________________________________________________________________
.______________________ _____________________________________________.
|Հ/հ|Աշխատանքի | |II եռամսյակ |III եռամսյակ |IV եռամսյակ |
| |անվանումը | |______________|_______________|_____________|
| | | |Ծավալ |Գումարը|Ծավալ |Գումարը|Ծավալ|Գումարը|
| | | | |հազ.դր.| |հազ.դր.| |հազ.դր.|
|___|_________________| |______|_______|_______|_______|_____|_______|
| 1 | 2 | | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
|___|_________________| |______|_______|_______|_______|_____|_______|
| 1 |Տեխնիկական | | | | | | | |
| |նախագծի կազմում | | | | | | | |
|___|_________________| |______|_______|_______|_______|_____|_______|
| 2 |Քարտեզների | | 69.64| 8264.9| | | 60| 7120.8|
| |համադրում և | | | | | | | |
| |ուղղում | | | | | | | |
|___|_________________| |______|_______|_______|_______|_____|_______|
| 3 |Սահմանանիշերի | | 3430|50462.2| | | 3430|50462.1|
| |դիտարկում | | | | | | | |
| |_________________| |______|_______|_______|_______|_____|_______|
| |Սահմանանիշերի | | 3430| 4733.4| | | 3430| 4733.4|
| |հավասարակշռում | | | | | | | |
|___|_________________| |______|_______|_______|_______|_____|_______|
| 4 |Քարտեզագրական | | | |19802.1|43069.6| | |
| |աշխատանքներ | | | | | | | |
| |_________________| |______|_______|_______|_______|_____|_______|
| |Քարտեզագրական | | | | 1123.4|44940.0| | |
| |աշխատանքներ | | | | | | | |
|___|_________________| |______|_______|_______|_______|_____|_______|
| 5 |Քարտեզների | |2473.8|31664.6| 831.7|10645.8| | |
| |թարմացման | | | | | | | |
| |աշխատանքներ | | | | | | | |
|___|_________________| |______|_______|_______|_______|_____|_______|
| 6 |Տեխնիկական | | | | | | 2| 1363.0|
| |հաշվետվության | | | | | | | |
| |կազմում | | | | | | | |
|___|_________________| |______|_______|_______|_______|_____|_______|
| |Ընդամենը | | |95125.1| |98655.3| |63679.3|
.______________________ _____________________________________________.
ԳԼՈՒԽ 7. |
Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքների կադաստրային քարտեզների վրա պետական և ազգային գեոդեզիական ցանցերի կետերի և բարձունքային ցանցի հենանիշերի, սահմանանիշերի հանգուցային և շրջադարձային կետերի տեղադրման և քարտեզների կազմման աշխատանքներ |
I. Աշխատանքների նպատակը
101. Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում առկա պետական և ազգային գեոդեզիական ցանցի կետերի, բարձունքային ցանցի հենանիշերի, վարչատարածքային միավորների սահմանանիշերի հանգուցային և շրջադարձային կետերի տեղադրումն է ՎԻՋԻԷՍ-84 (WGS-84) համակարգում ստեղծված կադաստրային քարտեզների վրա, դրանց պատրաստումը և հանձնումը «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանմանը:
II. Նախատեսվող աշխատանքները
102. Նախատեսվող հիմնական աշխատանքներն են`
1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումից ստացված համայնքների կադաստրային քարտեզների մշակում, ձևավորում և խմբագրում.
2) համայնքների սահմանների հանգուցային և շրջադարձային կետերի գեոդեզիական կոորդինատների ՎԻՋԻԷՍ-84 (WGS-84) համակարգում ցուցակի և սխեմայի կազմում.
3) պետական և ազգային գեոդեզիական ցանցի կետերի և պետական բարձունքային հենանիշերի կոորդինատների ՎԻՋԻԷՍ-84 (WGS-84) համակարգում ցուցակի և սխեմայի կազմում.
4) համայնքների վարչական տարածքների կադաստրային քարտեզների վրա առկա պետական և ազգային գեոդեզիական ցանցի կետերի և պետական բարձունքային ցանցի հենանիշերի տեղադրում.
5) համայնքների հողատեսքերն ըստ իրենց նպատակային նշանակության (մակերես-հա) և աշխատանքների իրականացման տարեթիվը.
6) կազմված կադաստրային քարտեզների տպագրում և հանձնում 1:5000, 1:10 000 և 1:25 000 մասշտաբներով կախված համայնքի վարչական տարածքի չափից:
III. Աշխատանքի ավարտից հետո պետք է հանձնվեն
1) պետական և ազգային գեոդեզիական ցանցի կետերի և բարձունքային ցանցի հենանիշերի գեոդեզիական կոորդինատների ցուցակն ու սխեման ըստ համայնքների.
2) համայնքների սահմանների հանգուցային և շրջադարձային կետերի գեոդեզիական կոորդինատների ՎԻՋԻԷՍ-84 /WGS-84/ համակարգում ցուցակի և սխեմայի կազմում.
3) համայնքների հողատեսքերն ըստ իրենց նպատակային նշանակության /մակերես-հա/ և աշխատանքների իրականացման տարեթիվը.
4) համայնքների կադաստրային քարտեզների կազմված թղթային տարբերակները 1:5000, 1:10000 և 1:25 000 մասշտաբներով.
5) համայնքների կադաստրային քարտեզներն էլեկտրոնային կրիչով:
Նախահաշիվ
Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքների
կադաստրային քարտեզների վրա պետական և ազգային գեոդեզիական ցանցերի
կետերի և բարձունքային ցանցի հենանիշերի, սահմանանիշերի հանգուցային
և շրջադարձային կետերի տեղադրման և քարտեզների կազմման աշխատանքների
Աղյուսակ 11
._____________________________________________________________________.
|NN | Աշխատանքի անվանումը |Չափման |Ծավալը|Միավորի|Գումարը|
|ը/կ| |միավորը| |արժեքը |(հազ. |
| | | | |(դրամ) |դրամ) |
|___|__________________________________|_______|______|_______|_______|
|1. |Հայաստանի Հանրապետության |համայնք| 443| 22600|10011.8|
| |համայնքների վարչական տարածքների | | | | |
| |կադաստրային քարտեզների վրա | | | | |
| |պետական և ազգային գեոդեզիական | | | | |
| |ցանցերի կետերի և բարձունքային | | | | |
| |ցանցի հենանիշերի, սահմանանիշերի | | | | |
| |հանգուցային և շրջադարձային | | | | |
| |կետերի տեղադրման և քարտեզների | | | | |
| |կազմման աշխատանքներ | | | | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 12
Ժամանակացույց
2012 թվականների նախատեսվող Հայաստանի Հանրապետության համայնքների
վարչական տարածքների կադաստրային քարտեզների վրա պետական և ազգային
գեոդեզիական ցանցերի կետերի և բարձունքային ցանցի հենանիշերի,
սահմանանիշերի հանգուցային և շրջադարձային կետերի տեղադրման և
քարտեզների կազմման աշխատանքների ժամանակացույցն ըստ ծավալների և
ժամկետների տրված է N 12 աղյուսակում:
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափման|Միավորի|4-րդ եռ. |Ընդամենը |
|ը/կ| |միա- |արժեքը | 2012թ. | |
| | |վորը |(դրամ) |______________|______________|
| | | | |ծավալը|գումարը|ծավալը|գումարը|
| | | | | | | |(հազ. |
| | | | | | | |դրամ) |
|___|________________________|______|_______|______|_______|______|_______|
|1. |Հայաստանի Հանրապետության|հա- | 22600| 443|10011.8| 443|10011.9|
| |համայնքների վարչական |մայնք | | | | | |
| |տարածքների կադաստրային | | | | | | |
| |քարտեզների վրա պետական | | | | | | |
| |և ազգային գեոդեզիական | | | | | | |
| |ցանցերի կետերի և | | | | | | |
| |բարձունքային ցանցի | | | | | | |
| |հենանիշերի, | | | | | | |
| |սահմանանիշերի | | | | | | |
| |հանգուցային և | | | | | | |
| |շրջադարձային կետերի | | | | | | |
| |տեղադրման և քարտեզների | | | | | | |
| |կազմման աշխատանքներ | | | | | | |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 20.12.12 թիվ 1588-Ն որոշում)