ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
2 փետրվարի 2012 թվականի N 4
40. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով մարդկային զարգացման համընդհանուր ուսմունքով` համաձայն որի բարձր կրթության մակարդակն ու մասնագիտական որակավորումը հանդիսանում են բարեկեցության կարևորագույն գրավականները, ինչպես նաև հիմք ընդունելով կամավորականության և հասարակության սոցիալական պատասխանատվության սկզբունքների կիրառման միջազգային փորձը երիտասարդների համար կրթության ծրագրերի իրականացման բնագավառում
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի իրականացման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի ձևին` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության արդյունքների ամփոփագրի ձևին` համաձայն N 3 հավելվածի.
4) զորացրվելուց հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրթության ծրագրում ընդգրկված նախկին զինծառայողների մասին տեղեկանքի ձևին` համաձայն N 4 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թ. փետրվարի 2-ի նիստի
N 4 արձանագրային որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության նպատակն է` զինծառայողի ծառայության վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրել կրթության նկատմամբ նրա հակումներն ու նախասիրությունները, ունակություններն ու կարողությունները, կրթությունը շարունակելու նպատակամղվածությունը, և հիմք ընդունելով հետազոտության արդյունքները նախանշել յուրաքանչյուր զինծառայողի համար կրթության կարիքների կազմը: Հետազոտությանը կհաջորդի անհատական (կամ խմբային) կրթության ծրագրի իրականացումը զորամասերում` մանկավարժական բուհերի ուսանողների և ասպիրանտների մասնագիտական աջակցությամբ:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում կրթության ծրագրի իրականացման նպատակն է` զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների և առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումը` Հայաստանի Հանրապետության բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության (այսուհետ` հետազոտություն) և կրթության ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման գործընթացն առավել ամբողջական և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է աշխատանքները կազմակերպել զուգահեռ-հաջորդական սկզբունքով, ըստ հետևյալ փուլերի`
1) փորձնական հետազոտության անցկացում (պիլոտային հարցում),
2) մանկավարժական բուհերի նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2 զորամասերում ծրագրի փորձարկում,
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում համատարած հետազոտության իրականացում,
4) ծրագրի բարելավում և համատարած իրականացում,
5) զորացրվելուց հետո ծրագրի շահառուների կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունների հավաքում, ամփոփում և ծրագրի շարունակականությունն ապահովելուն նպատակաուղղված առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
4. Պիլոտային հարցման համար պատասխանատու պետական մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է, որի առաջարկությամբ ընտրվում են 2 զորամասեր` սահմանամերձ գոտում տեղակայված և ռեզերվային:
5. Առաջարկվող զորամասերը պետք է տեղակայված լինեն «Մանկավարժական ԲՈՒՀ-երի կոնսորցիումի» անդամ բուհերին մոտ գտնվող բնակավայրերում, որպեսզի հնարավորինս արագ իրականացվի պիլոտային ծրագիրը:
6. «Մանկավարժական ԲՈՒՀ-երի կոնսորցիումի» անդամ բուհերն են`
1) Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը,
2) Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը,
3) Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտը,
4) Գավառի պետական համալսարանը,
5) Գորիսի պետական համալսարանը,
6) ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը
7) Արցախի պետական համալսարանը (դիտորդի կարգավիճակով):
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր հրամանով սահմանում է հարցաթերթի լրացման մեթոդները, ժամկետներն ու պատասխանատուներին:
8. Հարցումն անցկացվում է զինծառայողների շրջանում` զորացրվելուց առնվազն վեց ամիս առաջ:
9. Լրացված հարցաթերթերի հիմնական քանակական ցուցանիշներն ամփոփվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` ըստ N 2 հավելվածում ներկայացված ձևաթղթի, որին կցվում են նաև համատարած հետազոտության իրականացման համար առաջարկությունները
10. Հետազոտության փուլն անցկացվում է 2012 թվականի փետրվարի 3-ից մինչև փետրվարի 14-ը:
11. 2-րդ փուլում Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի գլխավորությամբ ստեղծվում է Աջակցող աշխատախումբ` «Մանկավարժական ԲՈԻՀ-երի կոնսորցիումի» անդամ բոլոր բուհերի ներկայացուցիչների ներգրավմամբ:
12. Աջակցող աշխատախումբը`
1) հավաքագրում և կազմում է բուհերի այն ուսանողների և ասպիրանտների (այսուհետ` դասուսույցներ) ցուցակ, որոնք պատրաստակամ և ունակ են մասնակցելու ծրագրին,
2) մշակում և բուհերի ղեկավարների հաստատմանն է ներկայացնում ծրագրի մասնակից դասուսույցների խրախուսման (դրամական օգնության) և խթանման (հավելյալ Կրեդիտների տրամադրման) մեխանիզմները,
3) նախապատրաստում է դասընթացների մեթոդական ցուցումները (այդ թվում` առցանց ռեժիմի համար) և առարկայական դասավանդման ուղեցույցները,
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ընտրված 2 փորձնական զորամասերի հրամանատարներից ստացված հայտերի հիման վրա կատարում է պահանջվող դասուսույցների հատկացումները` ըստ մասնագիտական առարկաների,
5) ապահովում է դասուսույցների դասավանդման գործընթացը` անհրաժեշտության դեպքում տրամադրում է համակարգիչ, ինտերնետ-կապ, տրանսպորտային միջոց, գործուղումային ծախսեր,
6) զորամասերի հրամանատարների հետ համագործակցելով հետևում է փորձնական փուլում ծրագրի իրականացման ընթացքին,
7) փորձնական ծրագրի ավարտին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն փորձնական ծրագրի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ ծրագրի համատարած իրականացման մասին:
13. Ծրագրի փորձարկման փուլն անցկացվում է 2012 թվականի փետրվարի 3-ից մինչև փետրվարի 20-ը:
14. 3-րդ փուլում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստանալով 1-ին փուլի արդյունքների ամփոփ տեղեկանքն ու առաջարկությունները` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպում է քննարկում համատարած հետազոտության իրականացման վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում կատարելագործվում են հետազոտության գործիքները` հարցաթերթը, ամփոփաթերթը, հարցման մեթոդները, վերանայվում են ժամկետները և այլն, և մեկնարկ է տրվում համատարած հետազոտության:
15. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ հարցումը շարունակվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բոլոր զորամասերում, որի արդյունքներով ամփոփ տեղեկատվությունն, ըստ N 2 հավելվածի ձևաչափի (որը կարող է որոշակիորեն փոխվել փորձնական փուլի արդյունքների և առաջարկությունների հիման վրա) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
16. 3-րդ փուլն անցկացվում է 2012 թվականի փետրվարի 15-ից մինչև փետրվարի 29-ը:
17. 4-րդ փուլի պատասխանատու պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի զեկուցագիրը Աջակցող աշխատախմբի 2-րդ փուլի ընթացքի ու առաջարկությունների և 3-րդ փուլի ամփոփ ցուցանիշների վերաբերյալ`
1) ըստ անհրաժեշտության լրամշակում է ծրագիրը և դրա իրականացման մեխանիզմները,
2) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորացրման ենթակա զինծառայողների կրթության ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը, որտեղ պետք է նկարագրված լինեն ծրագրի`
ա. նպատակները,
բ. սկզբունքները,
գ. շահառուների թիրախային խմբերը` ըստ առանձին կրթության կարիքների,
դ. իրականացման մեթոդները (դասուսույցների ընտրություն, խմբերի ձևավորում, անհատական կամ խմբային կամ առցանց պարապմունքներ, դասուսույցների խթանման համակարգը, շահառուների ընդունելության և ուսման հետ կապված արտոնությունները,
ե. զինծառայողների բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու հստակ մեխանիզմները և այդ նպատակով նախապատրաստական աշխատանքների և հարակից այլ միջոցառումների իրականացման ժամկետները,
զ. պատասխանատու կազմակերպությունները և ծրագրի շարունակականության ապահովման կազմակերպաիրավական միջոցառումները:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագրի ընդունումով մեկնարկում է ծրագրի համատարած իրականացումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բոլոր զորամասերում:
19. 4-րդ փուլն անցկացվում է 2012 թվականի մարտի 15-ից մինչև հուլիսի 17-ը, որի հիմնական արդյունքները կլինեն`
1) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորացրման ենթակա զինծառայողների կրթության ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կրթության մակարդակի բարձրացումը և նրանց ընդգրկումը հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններում:
20. 5-րդ փուլում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ըստ N 4 հավելվածի ամփոփագրի ձևի, հավաքում է տեղեկություն զորացրվելուց հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրթության ծրագրում ընդգրկված նախկին զինծառայողների վերաբերյալ, ապա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ամփոփում և առաջարկությունների հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
21. 5-րդ փուլն անցկացվում է 2012 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 17-ը, որի հիմնական արդյունքները կլինեն`
1) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում զորացրվածների ընդգրկվածության բարձրացումը,
2) Ծրագրի շարունակականության ապահովումը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թ. փետրվարի 2-ի նիստի
N 4 արձանագրային որոշման
ՀԱՐՑԱԹԵՐԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ
1. ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ 1) Ա.Ա.Հ. ____________________________________________________
2) Ծննդյան օր, ամիս, տարեթիվ _________________________________
3) Բնակության հասցեն, հեռախոս ________________________________
______________________________________________________________
4) Կրթությունը _______________________________________________
______________________________________________________________
5) Աշխատանքային գործունեությունը (նախքան զինծառայությունը)
______________________________________________________________
6) Մասնագիտությունը (եթե ունի)________________________________
______________________________________________________________
7) Նպատակները զինծառայությունից հետո _________________________
______________________________________________________________
2. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱԿՈՒՄՆԵՐԸ
8) Ցանկանում է շարունակել ուսումը ԲՈՒՀ-ում___________(նշել` ԲՈՒՀ-ը և ֆակուլտետը)
9) Ցանկանում է որևէ մասնագիտություն ստանալ_________(նշել մասնագիտությունը)
10) Ցանկանում է որևէ արհեստ սովորել_________(նշել արհեստը)
11) Ցանկանում է սովորել, բայց չի կողմնորոշվել որտեղ և ինչ ___________
12) Չի ցանկանում սովորել ____________________________
3. ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13) Նախընտրած մասնագիտության համար պահանջվող ունակություններից տիրապետում է _____________________________________________________
14) Այլ ունակությունները և հմտությունները
______________________________________________________________
15) Համակարգչին տիրապետման աստիճանը __________________________ _______(նշել` գերազանց, բավարար, գրեթե չեմ տիրապետում, չեմ տիրապետում)
_____________________________________________________________________
16) Նախընտրած մասնագիտության համար ցանկանում է լրացնել գիտելիքը ___________________ (նշել առարկաները) _______________________________
_____________________________________________________________________
17) Հրամանատարության կողմից բնութագրվում է ______________________ _______________(սովորելու նկատմամբ հակումների և ունակությունների տեսանկյունից) _____________________
_____________________________________________________________________
Հարցաթերթը լրացրել է`
Գումարտակի հրամանատար (անուն, ազգանուն, ստորագրություն)
_______________________________________
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2012 թ. փետրվարի 2-ի նիստի
N 4 արձանագրային որոշման
ԱՄՓՈՓԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
.________________________________________________________________________
|Զորամաս |Զորացրման ենթակա զինծառայողների թիվը |ՈՒսումը շարունակել |
|(անվանումը,|(մարդ), այդ թվում` |ցանկացողներից ուզում |
|տեղակայվա- | |են ընդունվել (մարդ)` |
|ծությունը) | | |
| |_____________________________________|_____________________|
| |ընդամենը|ունեն |չունեն |ցանկանում |ԲՈՒՀ|ՄՄՈՒՀ|Չի կողմնո-|
| | |մասնագի-|մասնագի-|են սովորել| | |րոշվում |
| | |տություն|տություն| | | | |
|___________|________|________|________|__________|____|_____|__________|
| 1 | | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___________|________|________|________|__________|____|_____|__________|
|1. | | | | | | | |
|___________|________|________|________|__________|____|_____|__________|
|2. | | | | | | | |
|___________|________|________|________|__________|____|_____|__________|
|... | | | | | | | |
|___________|________|________|________|__________|____|_____|__________|
|Ընդամենը | | | | | | | |
.________________________________________________________________________
._______________________________________________________________________.
|Զորամաս |Զինծառայողների թիվը. որոնք |Զինծառայողների թիվը, որոնք |
|(անվանումը,|ցանկանում են լրացնել |ցանկանում են լրացնել գիտելիքը |
|տեղակայվա- |գիտելիքը ըստ նշված |ըստ նշված առարկաների |
|ծությունը) |առարկաների | |
| |____________________________|______________________________|
| |մաթեմա- |պատմու- |համակարգչի|հայոց լեզու |օտար | ... |
| |տիկա |թյուն |տիրապետում| և |լեզու | |
| | | | |գրականություն| | |
|___________|________|________|__________|_____________|_________|______|
| 1 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
|___________|________|________|__________|_____________|_________|______|
|1. | | | | | | |
|___________|________|________|__________|_____________|_________|______|
|2. | | | | | | |
|___________|________|________|__________|_____________|_________|______|
|... | | | | | | |
|___________|________|________|__________|_____________|_________|______|
|Ընդամենը | | | | | | |
._______________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2012 թ. փետրվարի 2-ի նիստի
N 4 արձանագրային որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ ԶՈՐԱՑՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|Զորամաս |ՀՀ ԶՈՒ կրթության ծրագրում ընդգրկված նախկին զինծառայողների |
|(անվանումը,|թիվը (մարդ), որոնք զորացրվելուց հետո` |
|տեղակայվա- |_____________________________________________________________|
|ծությունը) |սովո-|սովո- |սովո- |աշխա-|զբաղ- |գործա|մեկնել |այլ|ընդամենը|
| |րում |րում |րում են|տում |վում են|զուրկ|են | | |
| |են |են |ուսում-|են |գյուղա-|են |արտագնա| | |
| |ԲՈԻՀ-|ՄՄՈՒՀ-|նարա- | |տնտեսու| |աշխա- | | |
| |ում |ում |նում | |թյամբ | |տանքի | | |
|___________|_____|______|_______|_____|_______|_____|_______|___|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___________|_____|______|_______|_____|_______|_____|_______|___|________|
|1. | | | | | | | | | |
|___________|_____|______|_______|_____|_______|_____|_______|___|________|
|2. | | | | | | | | | |
|___________|_____|______|_______|_____|_______|_____|_______|___|________|
|... | | | | | | | | | |
|___________|_____|______|_______|_____|_______|_____|_______|___|________|
|ընդամենը | | | | | | | | | |
._________________________________________________________________________.