Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐ ...

 

 

040.0273.150312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2012 թվականի N 273-Ն

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԺԱ. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

39. Ծրագրի շրջանակներում ՀՕՏ-ի գործառույթները պետք է ենթարկվեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մոնիթորինգի: Ներքին մոնիթորինգը պետք է իրականացվի ԵԿՆ ԾԻԳ ՀՕՏԲ կողմից: Արտաքին մոնիթորինգի իրականացման պարտականությունը պետք է վերապահվի անկախ մոնիթորինգային մարմնին, որը պետք է վարձվի ԵՔ-ի և հաստատվի` ԱԶԲ-ի կողմից: ԱՄՄ-ը պետք է ընտրվի հասարակական կազմակերպությունների (ՀԿ), գիտական հաստատությունների կամ խորհրդատվական ընկերությունների շրջանակից: ԱԶԲ-ն ծրագրի իրականացման գործընթացն սկսելուց հետո ԵՔ-ին խորհրդատվություն կտրամադրի ԱՄՄ-ի տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ:

 

ԺԱ.1. Ներքին մոնիթորինգ

 

40. ԵԿՆ ԾԻԳ ՀՕՏԲ իրականացնում է ընթացիկ ներքին մոնիթորինգ անմիջականորեն կամ խորհրդատուի ծառայությունների միջոցով և արդյունքների մասին տեղեկացնում է ԱԶԲ-ին ծրագրի իրականացման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների միջոցով: Ներքին մոնիթորինգի ցուցանիշները պետք է առնչվեն ծրագրի գործընթացին և անմիջական արդյունքներին, որոնք թույլ կտան գնահատելու ՀՕՏԾ-ի առաջընթացն ու արդյունքները և անհրաժեշտության դեպքում աշխատանքների ծրագիրը ճշգրտելու համար: Ամսական հաշվետվություններն ամփոփվում են վերահսկողության եռամսյակային տիպային հաշվետվություններում և ներկայացվում են ԱԶԲ-ին: Մոնիթորինգի հատուկ չափորոշիչներն են`

1) ԱԵԱ իրազեկման քարոզարշավ և նրանց տրամադրված խորհրդատվություն.

2) հողի օտարման կարգավիճակ և հողի դիմաց փոխհատուցման վճարներ.

3) օտարման ենթակա շինությունների և այլ ակտիվների դիմաց փոխհատուցման

տրամադրում.

4) ԱԵԱ վերաբնակեցում.

5) եկամուտների կորստի դիմաց փոխհատուցում.

6) փոխարինող հողատարածքների ընտրություն և բաշխում, և

7) եկամուտներ վերականգնման ուղղությամբ գործողություններ:

 

41. ԵԿՆ ԾԻԳ ՀՕՏԲ, որը պատասխանատու է ծրագրի տարաբնակեցման գործողությունների ամենօրյա մոնիթորինգի համար, հավաքագրում է նշված տեղեկությունները հետևյալ գործիքների միջոցով`

1) ազդեցության ենթակա անձանց ցուցակագրման տվյալների վերանայում.

2) ԱԵԱ տրամադրված խորհրդատվություն և ոչ պաշտոնական

հարցազրույցներ/զրույցներ.

3) առանձին դեպքերի մանրամասն ուսումնասիրություն.

4) ԱԵԱ ընտրանքային հետազոտություն.

5) առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ և

6) համայնքային հանրային հանդիպումներ:

 

ԺԱ.2. Արտաքին մոնիթորինգ

 

42. Արտաքին մոնիթորինգն իրականացվում է յուրաքանչյուր ՀՕՏԾ զուգահեռ և ներկայացվում է եռամսյակային կտրվածքով և ապա` վերջնական համապատասխանության հաշվետվությունների տեսքով, որոնք կարտացոլեն փոխհատուցման ծրագրի իրականացման համապատասխանությունը ՀՕՏՇ պայմաններին և ԱԶԲ քաղաքականությանը, ինչպես նաև ի բավարարումն ԱԵԱ: Համապատասխանության հաշվետվությունը կքննարկվի ԵԿՆ ԾԻԳ/ԵՔ-ի և ԱԶԲ-ի հետ ու պայման կհանդիսանա շինարարական աշխատանքներն սկսելու համար: Առաջին փուլի արտաքին մոնիթորինգը պետք է իրականացվի ԱՄՄ-ի կողմից, որտեղ ընդգրկված կլինեն ՀԿ-ների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ կամ ԵԿՆ ԾԻԳ-ի անկախ խորհրդատուներ: Իսկ հետագա փուլերի մասով արտաքին մոնիթորինգն իրականացվելու է վերահսկողության խորհրդատուի կողմից: Արտաքին մոնիթորինգի առաջադրանքների ցուցանիշներն են`

1) ԵԿՆ ԾԻԳ/ԵՔ-ի կողմից մշակված ներքին մոնիթորինգի հաշվետվությունների

ուսումնասիրություն և հաստատում.

2) նախապես տեղահանված անձանց հաշվառման/ցուցակագրման ելակետային

սոցիալ-տնտեսական տեղեկատվության վերանայում.

3) ազդեցության ցուցանիշների բացահայտում և ընտրություն.

4) պաշտոնական և ոչ պաշտոնական ուսումնասիրությունների միջոցով

ազդեցության ենթարկված անձանց վրա ազդեցության գնահատում.

5) վերանայման հաշվետվություն մշակելիս ԱԵԱ, պաշտոնյաների, համայնքի

ղեկավարների հետ` խորհրդակցություններ.

6) տարաբնակեցման գործընթացի արդյունավետության, ազդեցության և

կենսունակության գնահատում` տարաբնակեցման հետագա քաղաքականության

ձևավորման և պլանավորման համար:

 

43. Որպես վերջնական համապատասխանության հաշվետվության մաս ԱՄՄ-ը նաև պետք է գնահատի ծրագրի ազդեցության ենթակա այնպիսի խոցելի խմբերի կարգավիճակը, ինչպիսիք են կանանց կողմից ղեկավարվող տնտեսությունները, հաշմանդամները/տարեցները և այն ընտանիքները, որոնց կենսամակարդակն աղքատության սահմանագծից ցածր է: Ծրագրի մոնիթորինգի և գնահատման ցուցանիշների համար հիմք պետք է ծառայի հետևյալը`

1) ԱԵԱ սոցիալ-տնտեսական պայմանները տարաբնակեցումից հետո.

2) ԱԵԱ կողմից հետադարձ կապ իրավունքների, փոխհատուցման տարբերակների,

այլընտրանքային զարգացումների և վերաբնակեցման ժամանակացույցերի ու

այլնի վերաբերյալ.

3) կացարանով ապահովվածության և եկամտի մակարդակի փոփոխություն.

4) կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչների ռեաբիլիտացիոն

աշխատանքներ.

5) գույքի գնահատում.

6) բողոքների ներկայացման ընթացակարգեր.

7) փոխհատուցման վճարումներ.

8) ԱԵԱ բավարարվածության աստիճանը տարաբնակեցումից հետո:

 

44. ԱՄՄ-ը ՀՕՏԾ-ի իրականացման ավարտից մոտ մեկ տարի հետո պետք է գնահատում իրականացնի: Այդ ուսումնասիրության նպատակն է` պարզել, թե արդյոք ՏԾ-ի նպատակներն իրականացվել են, թե ոչ: Զգալիորեն ազդեցության ենթարկված անձանց շրջանում ՀՕՏԾ-ի նախապատրաստման փուլում կատարված ՍՏՈՒ և աղքատության ու սոցիալական հարցերի գնահատման (ԱՍՀԳ) ելակետային տվյալները պետք է օգտագործվեն գնահատելու համար ծրագրի իրականացումից առաջ և հետո առկա պայմանները: Եթե ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ՀՕՏԾ-ի նպատակները չեն իրականացվել, ԱՄՄ-ը ԱԵԱ համար պետք է առաջարկի համապատասխան լրացուցիչ աջակցություն:

 

ԺԲ. ՀՕՏԾ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

45. ՀՕՏ-ի գործողություններում ներգրավված ԵԿՆ ԾԻԳ, ՀՕՏԲ համապատասխան աշխատակազմը երկօրյա կողմնորոշիչ դասընթաց և վերապատրաստում պետք է անցնի ԱԶԲ-ի տարաբնակեցման քաղաքականության, դրա կառավարման և ՀՕՏ Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ: Վերապատրաստումը պետք է իրականացվի տարաբնակեցման միջազգային և տեղական մասնագետների կողմից: Վերապատրաստումը պետք է ընդգրկի հետևյալ թեմաները`

1) հողամասերի օտարման սկզբունքներ և ընթացակարգեր.

2) հանրային խորհրդատվություն և մասնակցություն.

3) իրավունքներ և փոխհատուցման ու նպաստների վճարման մեխանիզմներ.

4) բողոքների քննարկում.

5) տարաբնակեցման գործողությունների մոնիթորինգ:

 

ԺԳ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

 

46. ՏԾ-ի նախապատրաստման և իրականացման բոլոր ծախսերը, ներառյալ փոխհատուցման և ՀՕՏ-ի վարչարարության արժեքը, կհամարվեն ծրագրի արժեքի անբաժանելի մասը և կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավորապես` ԵՔ-ի կողմից` որպես հակառակ կողմ: Հողի օտարման և դրանից բխող բոլոր ծախսերը (հարկեր, տուրքեր, վճարներ և այլն) կտրամադրվի ԵՔ-ի կողմից, իսկ մնացած փոխհատուցումների հետ կապված գումարները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկերից, տուրքերից և այլ վճարներից, կտրամադրվեն վարկից: Յուրաքանչյուր ՀՕՏԾ պետք է ներառի բյուջեին վերաբերող բաժին, ներառյալ` ա) բոլոր ազդեցության ենթակա առարկաների համար միավորի փոխհատուցման դրույքաչափերը և նպաստները, բ) միավորի փոխհատուցման դրույքաչափերի հաշվարկման մեթոդաբանությունը և գ) փոխհատուցման բոլոր ծախսերի մասով արժեքների աղյուսակը` ներառյալ վարչական ծախսերը և չնախատեսված ծախսերը: Արտաքին մոնիթորինգի գործառույթների և ուսումնասիրությունների ու ՀՕՏԾ-երի նախապատրաստման ծախսերը կարող են հատկացվել վարկի շրջանակներում:

 

47. Լինելով ծրագրի պատասխանատուն` ԵՔ-ը պատասխանատու է ՏԾ-երի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսների ժամանակին հատկացման համար: Համաձայն ՀՕՏ-ի ֆինանսական հոսքերի` փոխհատուցման և վերականգնման գումարները ԵՔ-ի կողմից կտրամադրվեն անմիջապես ԱԵԱ:

 

ԺԴ. ՀՕՏԾ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

48. Հայաստանում առկա փորձի հիման վրա ՀՕՏԾ-ի մշակումն ու իրականացումը կարող է տևել մինչև մի քանի ամիս: ՀՕՏԾ-ի մշակման և իրականացման ուղղությամբ ՀՕՏ-ին առնչվող հիմնական քայլերն ամփոփված են ստորև բերված շրջանակ 1-ում:

 

ՇՐՋԱՆԱԿ 1. ՀՕՏ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

._____________________________________________________________________.

|Քայլ|           Գործողություն           |      Պատասխանատվություն    |

|____|___________________________________|____________________________|

|Ա)  |ՀՕՏԾ-Ի ՄՇԱԿՈՒՄԸ                    |                            |

|____|___________________________________|____________________________|

|1.  |Նախագծի աղքատության և  սոցիալական  |ԾՆՏԱԽ                       |

|    |ազդեցությունների գնահատում         |                            |

|____|___________________________________|____________________________|

|2.  |Աշխատանքային նախագծի ամփոփում      |ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ/ԵՔ/ԵԿՆ ԾԻԳ     |

|____|___________________________________|____________________________|

|3.  |Մշակել հաշվառման/ցուցակագրման և    |ԾՆՏԱԽ/ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ/ԵՔ/ԵԿՆԾԻԳ|

|    |ՎՉՀ-ի ձևաթղթեր,  վերապատրաստել     |                            |

|    |հաշվառում/ցուցակագրում և  ՎՉՀ      |                            |

|    |իրականացնող տեղական աշխատանքային   |                            |

|    |խմբերին                            |                            |

|____|___________________________________|____________________________|

|4.  |Նախագծի ազդակիր տարածքի կադաստրային|ԾՆՏԱԽ/ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ          |

|    |և  հողատարածքների քարտեզների       |                            |

|    |հավաքագրում                        |                            |

|____|___________________________________|____________________________|

|5.  |Ստուգել նախագծի ազդակիր            |ԾՆՏԱԽ/ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ/ ԵԿՆ ԾԻԳ |

|    |հողատարածքների մասին տվյալները,    |                            |

|    |թարմացնել կադաստրային քարտեզները և |                            |

|    |իրականացնել ազդեցությունների ու    |                            |

|    |գնահատման ուսումնասիրություն` վնասի|                            |

|    |չափման նպատակով իրականացված        |                            |

|    |մանրամասն հետազոտություն           |                            |

|____|___________________________________|____________________________|

|6.  |Իրականացնել հանրային               |ԾՆՏԱԽ/ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ/ԵԿՆ ԾԻԳ  |

|    |խորհրդատվություններ                |ՀՕՏԲ                        |

|____|___________________________________|____________________________|

|7.  |Բանակցություններ ԱԵԱ-ի հետ         |ԾՆՏԱԽ/ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ/ ԵԿՆ ԾԻԳ |

|    |                                   |ՀՕՏԲ                        |

|____|___________________________________|____________________________|

|8.  |Հաշվառման/ցուցակագրման արդյունքում |ԾՆՏԱԽ/ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ          |

|    |հավաքագրված տվյալները ներառել ՏԾ-ի |                            |

|    |մեջ                                |                            |

|____|___________________________________|____________________________|

|9.  |ՀՕՏԾ-ն ներկայացնել Հայաստանի       |ԾԿԻՀԽ/ ՀՀ էկոնոմիկայի       |

|    |Հանրապետության կառավարության       |նախարարություն/Եք/ՀՀ        |

|    |հավանությանը և  ԱԶԲ-ի հաստատմանը   |կառավարություն/ԱԶԲ          |

|____|___________________________________|____________________________|

|10. |Տեղեկությունների տրամադրում        |ԾՆՏԱԽ/ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ/ ԵԿՆ ԾԻԳ |

|____|___________________________________|____________________________|

|Բ)  |ՀՕՏԾ-ի ամփոփում (վերջնական նախագծի |                            |

|    |մշակում)                           |                            |

|____|___________________________________|____________________________|

|1.  |Վերջնական նախագիծ                  |ԾՆՏԱԽ/ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ/ԵԿՆ ԾԻԳ  |

|____|___________________________________|____________________________|

|2.  |Վերջնական նախագծի հիման վրա        |ԾՆՏԱԽ/ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ/ ԵԿՆ ԾԻԳ |

|    |վերանայել ազդեցությունները և       |ՀՕՏԲ                        |

|    |ԱԵԱ-ի ցուցակը                      |                            |

|____|___________________________________|____________________________|

|3.  |Նորացված դրույքաչափերի հիման վրա   |ԾՆՏԱԽ/ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ/ԵՔ/ԵԿՆ   |

|    |վերանայել ծախսերը                  |ԾԻԳ ՀՕՏԲ                    |

|____|___________________________________|____________________________|

|4.  |Հնարավորության դեպքում իրականացնել |ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ/ԵՔ/ԵԿՆ ԾԻԳ     |

|    |հողերի կարգավիճակի օրինականացում   |                            |

|____|___________________________________|____________________________|

|5.  |Վերջնական ՀՕՏԾ-ի մշակում           |ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ/ԵԿՆ ԾԻԳ ՀՕՏԲ   |

|____|___________________________________|____________________________|

|6.  |ԱԶԲ-ի հաստատում                    |ԱԶԲ                         |

|____|___________________________________|____________________________|

|7.  |ՏԾ-ի հրապարակում. ՏԾ-ի և           |ՄԻՇԿՎԽ/ԾԿԻՀԽ/ԵԿՆ ԾԻԳ        |

|    |տեղեկատվական բրոշյուրների տարածում |ՀՕՏԲ/ԱԶԲ                    |

|    |Հայաստանի այն համայնքներում, որտեղ |                            |

|    |իրականացվելու է ծրագիրը` միաժամանակ|                            |

|    |հրապարակելով ՏԾ-ի անգլերեն         |                            |

|    |տարբերակն ԱԶԲ-ի կայքում            |                            |

|____|___________________________________|____________________________|

|8.  |Շինարարական պայմանագրի ստորագրում  |ԱԶԲ/ԵՔ/ԵԿՆ ԾԻԳ              |

|____|___________________________________|____________________________|

|Գ)  |ՀՕՏԾ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ                 |                            |

|____|___________________________________|____________________________|

|1.  |Պայմանագրերի ստորագրման հաստատում  |ԱԶԲ                         |

|____|___________________________________|____________________________|

|2.  |Փոխհատուցումների գործողությունների |ԾԿԻՀԽ/ԵԿՆ ԾԻԳ ՀՕՏԲ/ԵՔ       |

|    |պլանի մանրամասն ժամանակացույց      |                            |

|____|___________________________________|____________________________|

|3.  |ԱԵԱ-ի տարաբնակեցման ծանուցումների  |ԵՔ/ԵԿՆ ԾԻԳ                  |

|    |տրամադրում                         |                            |

|____|___________________________________|____________________________|

|4.  |Հողամասերի փոխհատուցման գումարների |ԵՔ/ԵԿՆ ԾԻԳ                  |

|    |տրամադրում                         |                            |

|____|___________________________________|____________________________|

|5.  |Այլ փոխհատուցումների և             |ԵՔ/ԵԿՆ ԾԻԳ                  |

|    |աջակցության/վերականգնման           |                            |

|    |գումարների տրամադրում              |                            |

|____|___________________________________|____________________________|

|6.  |Օտարման ենթակա կառույցների/        |ԵՔ/Կապալառու                |

|    |ակտիվների քանդում/տեղափոխում       |                            |

|____|___________________________________|____________________________|

|7.  |ՏԾ-ի իրականացման ուսումնասիրություն|ԵՔ/ԵԿՆ ԾԻԳ ՀՕՏՎ /ԱՄՄ/ԱԶԲ    |

|    |համապատասխանության հաշվետվության   |                            |

|    |միջոցով                            |                            |

|____|___________________________________|____________________________|

|8.  |Շինարարական աշխատանքներին անցնելու |ԾԿԻՀԽ/ԱԶԲ/ԵՔ                |

|    |մասին ծանուցում, եթե ՏԾ-ի          |                            |

|    |իրականացումը գնահատվում է բավարար  |                            |

|____|___________________________________|____________________________|

|Դ)  |ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ     |                            |

|    |ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ                       |                            |

|____|___________________________________|____________________________|

|1.  |ՀՕՏԾ-ի անկախ գնահատում             |ԱՄՄ                         |

|____|___________________________________|____________________________|

|Ե)  |ՑԻԿԼԱՅԻՆ/ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ              |                            |

|    |ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                 |                            |

|____|___________________________________|____________________________|

|1.  |Ներքին մոնիթորինգ. եռամսյակային    |ԾԿԻՀԽ/ԵԿՆ ԾԻԳ ՀՕՏԲ          |

|    |հաշվետվություններ ԱԶԲ-ին           |                            |

|____|___________________________________|____________________________|

|2.  |Արտաքին մոնիթորինգ. կիսամյակային   |ԾԿԻՀԽ/ԱՄՄ                   |

|    |հաշվետվություններ ԱԶԲ-ին           |                            |

|____|___________________________________|____________________________|

|3.  |Բողոքների քննարկում/վարույթներ     |ԵՔ/ԵԿՆ ԾԻԳ /ԾԿՀԽ/Դատարան    |

|____|___________________________________|____________________________|

|4.  |Միջգերատեսչական համակարգում և  կապ |ՀՀ էկոնոմիկայի              |

|    |ԱԵԱ-ի հետ                          |նախարարություն /ԵՔ/ ԵԿՆ ԾԻԳ |

|    |                                   |ՀՕՏԲ                        |

._____________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ Ա

 

ՏԻՊԱՅԻՆ ՀՕՏԾ-Ի ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

1. Նախագծերի ՀՕՏ հարցերը

Այս բաժնում նկարագրվում են ՀՕՏ պահանջող նախագծերի գործողությունները,

հողամասերի օտարման ազդեցությունները նվազագույնի հասցնելու

այլընտրանքային տարբերակները, (եթե այդպիսիք կան), ինչպես նաև

վերլուծվում են ազդեցությունների անխուսափելիության պատճառները:

 

2. Հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքների շրջանակները

Այս բաժնում նկարագրվում է ազդեցությունների նախապատրաստումը

(իրականացնողն ու նախաձեռնման ժամկետը) և նշվում է յուրաքանչյուր

տեսակի ազդեցության լիարժեք գնահատումը և ազդեցության ենթարկված

անձանց հաշվառումը` ՀՕՏՇ-ին համապատասխան: Այս բաժնում նաև ներառված

է յուրաքանչյուր տուժած առարկայի միավորի փոխհատուցման դրույքաչափի և

լրահատկացումների/նպաստի որոշման մեթոդաբանությունը:

 

3. Խնդիրները, քաղաքականության շրջանակը և իրավունքները

ՀՕՏՇ-ի հիման վրա այս բաժնում նկարագրված են փոխհատուցում ստանալու

իրավունքը և փոխհատուցման դրույքաչափերը:

 

4. Խորհրդատվության տրամադրումը և մասնակցությունը բողոքների քննարկման

գործընթացին

Այս բաժնում ամփոփված են ՀՕՏՇ-ում նկարագրված ազդեցության ենթարկված

անձանց բողոքների քննարկման ընթացակարգերը, ինչպես նաև նկարագրված են

տվյալ ենթածրագրի շրջանակներում իրականացված խորհրդատվության

տրամադրման, մասնակցության և բողոքների քննարկման գործընթացները:

 

5. Փոխհատուցում, վերաբնակեցում և եկամտի վերականգնում

Այս բաժնում նկարագրված են իրականացվելիք եկամտի վերականգնման

միջոցառումները:

 

6. Ինստիտուցիոնալ շրջանակները

Այս բաժնում նկարագրված են այն ինստիտուցիոնալ միջոցառումները, որոնք

հիմնված են սույն ՀՕՏՇ-ի վրա: Այն ներառում է հիմնական գործառույթների

և պլանավորման, բանակցությունների, խորհրդատվության տրամադրման,

հաստատման, համակարգման, իրականացման, ֆինանսավորման, մոնիթորինգի,

ինչպես նաև հողի օտարման ու տարաբնակեցման գնահատման աշխատանքներին

վերաբերող հարցեր:

 

7. Տարաբնակեցման բյուջե և ֆինանսավորում

Այս բաժինը մշակում է յուրաքանչյուր ազդեցության ենթարկված առարկայի

փոխհատուցման միավորի դրույքաչափը և գնահատում է նախագծի ՀՕՏ

բյուջեն: ՀՕՏ բյուջեն պետք է ներառի հողամասի օտարումը և դրա հետ

կապված հնարավոր ծախսերը. բերքի դիմաց փոխհատուցման լրահատկացումների

համար պահանջվող գումարները, մոնիթորինգի և գնահատման ծախսերը,

ինչպես նաև վարչական ծախսերը, որը պետք է համապատասխանեցվի գների

սղաճին և կիրառելի հարկերին:

 

8. Իրականացման ժամանակացույցը

Այս բաժնում ներկայացվում է ՀՕՏ-ի գործառույթները շինարարական

աշխատանքների իրականացման հետ կապող ՀՕՏ-ի գործընթացների

ժամանակացույցը:

 

9. Մոնիթորինգ և գնահատում

Այս բաժնում ներկայացվում են ընթացիկ և անկախ մոնիթորինգի և

գնահատման գործողությունների հատուկ միջոցառումները:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 7-ի

N 273-Ն որոշման

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Փոխհատուցումների տրամադրման հաշվարկի մեթոդաբանությամբ (այսուհետ` ակտ) կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 273-Ն որոշման N 1 հավելվածի N 2 աղյուսակի 8-րդ և 11-րդ կետերով նախատեսված փոխհատուցում տրամադրելու մեթոդաբանությունը:

2. Սույն ակտում օգտագործված են հետևյալ սահմանումները`

1) ազդեցության ենթակա կողմեր են «իրավաբանական անձինք» և «անհատ ձեռնարկատերերը», որոնք ազդեցության գոտում իրականացնում են տնտեսական գործունեություն.

2) մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը մշտապես դադարեցվում է ծրագրի աշխատանքների արդյունքում.

3) ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես է դադարեցվում.

4) ձեռնարկատիրական գործունեության մշտական ազդեցություն է համարվում այն, երբ վերջինս դադարեցվում է առնվազն 12 ամսով.

5) ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադար է համարվում մինչև 12 ամսով գործունեության դադարեցումը:

3. Ըստ ՀՕՏՇ-ի` փոխհատուցում ստանալու իրավունքը սահմանափակվում է կասեցման օրով, որն ազդեցության գնահատման հետազոտությունների (ազդեցության ենթակա գույքի մանրամասն չափագրման և ազդեցության ենթակա անձանց/ընտանիքների հաշվառման) սկսման օրն է, որոնց արդյունքում կազմվում են ազդեցության ենթակա գույքերի նկարագրության արձանագրությունները: Կասեցման օրվանից հետո իրականացված բարելավումները փոխհատուցման ենթակա չեն:

4. Սույն ակտով նախատեսվող յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվելիք փոխհատուցման չափը չպետք է պակաս լինի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ):

 

II. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

i

5. Հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) ներկայացնող ազդեցության ենթակա`

1) ավելացված արժեքի հարկ վճարող (ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն կրող) իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի (եկամտի) չափով (մշտական ազդեցության դեպքում` մեկ տարվա, իսկ ժամանակավոր ազդեցության դեպքում` մինչև մեկ տարվա համար), որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի (տարեկան եկամուտների մասին) հաշվարկում նշված հարկվող շահույթի (հարկվող եկամտի) և շահութահարկի (եկամտային հարկի) գումարի տարբերության չափով` կիրառելով հարկ վճարողի համախառն եկամտի մեջ ազդեցության գոտում գտնվող տնտեսական գործունեությունից եկամտի տեսակարար կշիռը.

2) շրջանառության հարկ վճարող առևտրային կազմակերպությունները կփոխհատուցվեն միայն ազդեցության գոտում իրականացվող տնտեսական գործունեության համար տարեկան զուտ շահույթի չափով (մշտական ազդեցության դեպքում` մեկ տարվա, իսկ ժամանակավոր ազդեցության դեպքում` մինչև մեկ տարվա համար), որը հաշվարկվում է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված շրջանառության հարկի գումարների հանրագումարի մեջ օրենքով սահմանված շահութահարկի հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված` նախորդ տարվա հարկվող շահույթի և հաշվարկային շահութահարկի գումարի տարբերության չափով` կիրառելով հարկ վճարողի` շրջանառության հարկով հարկվող օբյեկտի մեջ ազդեցության գոտում իրականացված տնտեսական գործունեությանը բաժին ընկնող մասի տեսակարար կշիռը.

3) արտոնագրային (հաստատագրված) վճար վճարող իրավաբանական անձինք կփոխհատուցվեն միայն ազդեցության գոտում իրականացվող տնտեսական գործունեության համար տարեկան զուտ շահույթի չափով (մշտական ազդեցության դեպքում` մեկ տարվա, իսկ ժամանակավոր ազդեցության դեպքում` մինչև մեկ տարվա համար), որը հաշվարկվում է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված արտոնագրային (հաստատագրված) վճարի գումարների հանրագումարի մեջ օրենքով սահմանված շահութահարկի հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված նախորդ տարվա հարկվող շահույթի և հաշվարկային շահութահարկի գումարի տարբերության չափով.

4) շրջանառության հարկ և (կամ) հաստատագրված, և (կամ) արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը (ֆիզիկական անձինք) կփոխհատուցվեն միայն ազդեցության գոտում իրականացվող տնտեսական գործունեության համար տարեկան զուտ եկամտի չափով (մշտական ազդեցության դեպքում` մեկ տարվա, իսկ ժամանակավոր ազդեցության դեպքում` մինչև մեկ տարվա համար), որը հաշվարկվում է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված շրջանառության հարկի և (կամ) հաստատագրված վճարի, և (կամ) արտոնագրային վճարի գումարների հանրագումարի նկատմամբ օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված նախորդ տարվա համախառն եկամտի մեջ (առանց ավելացված արժեքի հարկի) 25 տոկոս հաշվարկային հարկվող եկամտի և շրջանառության հարկի և (կամ) հաստատագրված վճարի, և (կամ) արտոնագրային վճարի գումարի տարբերության չափով` շրջանառության հարկի դեպքում կիրառելով հարկ վճարողի` շրջանառության հարկով հարկվող օբյեկտի մեջ ազդեցության գոտում իրականացված տնտեսական գործունեությանը բաժին ընկնող մասի տեսակարար կշիռը:

(5-րդ կետը փոփ. 18.08.15 թիվ 940-Ն որոշում)

6. Հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք չներկայացնող ազդեցության ենթակա կողմերի փոխհատուցումը`

1) մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություններ/տեղեկանք չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում նվազագույն աշխատավարձի չափով` 12 ամսվա համար.

2) ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություններ/տեղեկանք չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում նվազագույն աշխատավարձի չափով` ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ամիսների համար:

7. Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման ամիսների քանակը կհաշվարկվի ճանապարհի որոշակի հատվածում պլանավորված ծրագրային այնպիսի աշխատանքների տևողությամբ, որոնք կազդեն ձեռնարկատիրական գործունեության վրա: Ծրագրային աշխատանքների իրականացման արդյունքում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման երկարաձգման դեպքում տրվում է հավելյալ փոխհատուցում շինարարական աշխատանքների լրացուցիչ ամիսների համար, բայց ոչ ավելի, քան 12 ամիս:

8. Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման և լիցենզիայի ձեռքբերման գումարների փոխհատուցումը`

1) ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարի դեպքում հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նաև պետական գրանցման համար կատարված ծախսերի և գործունեության լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի ամբողջ գումարի չափով: Այն լիցենզիաները, որոնք տրամադրված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միայն տվյալ վայրում գործունեություն իրականացնելու համար («Վ» տառի նշումով գործունեության տեսակներ) և չեն դադարեցվում, այլ վերաձևակերպվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման այլ հասցեի համար, փոխհատուցվում է լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի գումարը.

2) ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարի դեպքում հարկային հաշվարկ կամ այլ հարկային տեղեկություն/տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն այն լիցենզիաների մասով, որոնց համար սահմանված է տարեկան պետական տուրք, փոխհատուցման գումարը հաշվարկվում է տարեկան պետական տուրքի գումարի 1/12-ի և գործունեության ժամանակավոր դադարեցման ամբողջական ամիսների արտադրյալի չափով:

 

III. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

i

9. Փոխհատուցման են ենթակա գրանցված այն աշխատողները, ովքեր աշխատել են ազդեցության ենթակա կազմակերպությունում, ազդեցության գնահատման հետազոտությունների/ազդեցության ենթակա անձանց հաշվառման օրվա դրությամբ երկու ամսվանից ոչ պակաս, և որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են եկամտային հարկի գումարներ: Փոխհատուցման հաշվարկը կկատարվի հետևյալ սկզբունքներով`

1) ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման դեպքում (մշտական ազդեցություն) աշխատողը կստանա միանվագ փոխհատուցում վեց ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` միջին ամսական աշխատավարձի չափով.

2) ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում (ժամանակավոր ազդեցություն) աշխատողը կստանա միանվագ փոխհատուցում գործունեության դադարեցման ամիսների համար` յուրաքանչյուր ամսվա համար` միջին ամսական աշխատավարձի չափով, բայց գումարային ոչ ավելի, քան վեց ամսվա համար:

(9-րդ կետը փոփ. 18.08.15 թիվ 940-Ն որոշում)

 

IV. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

10. Սոցիալապես խոցելի անձանց տրամադրվելու է միանվագ դրամական փոխհատուցում 6 ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

11. Սոցիալապես խոցելի են`

1) այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ.

2) միայնակ կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ կայուն եկամուտ ունեցող (առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով) այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա` բացառությամբ զինծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած ցերեկային ուսուցմամբ սովորողները.

3) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ կայուն եկամուտ ունեցող (առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով) չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա` բացառությամբ զինծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած ցերեկային ուսուցմամբ սովորողները:

12. Եթե նկարագրության արձանագրությունների կազմման ընթացքում ԾԻԳ-ի խորհրդատու կազմակերպությունները բացահայտեն, որ ազդեցության ենթակա տնային տնտեսությունն աղքատ է, սակայն ընդգրկված չէ ընտանեկան նպաստ համակարգում, ապա ԾԻԳ-ը տեղեկացնում է այդ տնային տնտեսության (ընտանիքի) մասին տվյալ տարածաշրջանն սպասարկող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` տվյալ ընտանիքին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու համար: Այդ տնային տնտեսությունները (ընտանիքները) կստանան փոխհատուցում` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու և ընտանեկան նպաստի իրավունքի ձեռքբերման դեպքում:

 

(2-րդ հավելվածը խմբ. 01.11.12 թիվ 1432-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2012
N 273-Ն
Որոշում