Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾ ...

 

 

040.0330.260312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2012 թվականի N 330-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածը և ելնելով էներգետիկայի բնագավառի օբյեկտների, բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի (այսուհետ` համայնք) վարչական տարածքում գազի ստորգետնյա պահեստարանների (ներառյալ գազատարներն ու այլ տեղակայանքները) 138.08 հեկտար ընդհանուր մակերեսով անվտանգության գոտիները, իսկ դրանց սահմաններում ներառված տարածքներն առանձնացնել` որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում`

1) արգելվում է քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը, ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինարարության թույլտվությունների տրամադրումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործունեության հետ չկապված ցանկացած այլ տնտեսական գործունեություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 249 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` երկամսյա ժամկետում գույքագրել համայնքի վարչական տարածքում գազի ստորգետնյա պահեստարանների (ներառյալ գազատարներն ու այլ տեղակայանքները) անվտանգության գոտիներում առկա հողամասերը, շենքերն ու շինությունները և ներկայացնել առաջարկություն դրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի մշակման գործընթացը համակարգելու շրջանակներում ապահովել սույն որոշման պահանջներից բխող սահմանափակումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 22-ի

N 330-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2012
N 330-Ն
Որոշում