Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԽ ...

 

 

040.0334.260312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2012 թվականի N 334-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱՀԱՆԻՉՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների անասնաբուժական պատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչների ձեռքբերման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 22-ի

N 334-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱՀԱՆԻՉՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն զարգացման գործում մեծ նշանակություն ունի անասնաբուժության ոլորտը:

2. Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների վարակիչ, այդ թվում` կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը:

3. Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային և հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով ամեն տարի իրականացվում են հակաանասնահամաճարակային միջոցառումներ գյուղատնտեսական կենդանիների (այսուհետ` գ/կ) բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ` ԽԵԿ) տուբերկուլյոզ, ԽԵԿ գ/կ սիբիրախտ, մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ` ՄԵԿ) բրադզոտ, ԽԵԿ և ՄԵԿ դաբաղ, ԽԵԿ պաստերելյոզ, խշխշան պալար, խոզերի դասական ժանտախտ, թռչունների Նյու-Քասլ և մեղուների վարրոատոզ հիվանդությունների կանխարգելման համար: Վերջին 3 տարիների ընթացքում պետական պատվերի շրջանակներում իրականացված պատվաստումների արդյունքում ինֆեկցիոն հիվանդություններ չեն արձանագրվել:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ծրագրի նպատակը` համաձայն ժամանակացույցի, անհրաժեշտ չափաբաժիններով անասնաբուժական պատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչների ապահովումն է:

5. Ծրագրի խնդիրը` համաձայն ժամանակացույցի, սահմանված չափաբաժիններով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ախտորոշիչ միջոցների, ախտահանիչների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված կենսապատրաստուկների ձեռքբերումն է:

 

III. ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

 

6. Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների անասնաբուժական պատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչների ձեռքբերման ծրագրի իրականացման համար պահանջվում է շուրջ 1470000 հազ. դրամ, յուրաքանչյուր տարի շուրջ 490000,0 հազ. դրամ (հաշվարկները կատարվել են 2011 թվականին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրված տվյալների հիման վրա, յուրաքանչյուր տարվա բյուջետային հայտի ներկայացման ժամանակ աղյուսակում կկատարվեն կենդանիների գլխաքանակների տվյալների փոփոխություններ):

 

._________________________________________________________________________.

|NN |Գյուղա|Միջոցառման  |Պատվաստա-|Միա- |Ծախս|       Պլանավորում          |

|ը/կ|տնտե- |անվանումը   |նյութի   |վորի |վող |____________________________|

|   |սական |            |և  ախտո- |գինը |պատ-|  ընդամենը (2012-2014 թթ.)  |

|   |կենդա-|            |րոշիչների|     |վաս-|____________________________|

|   |նիների|            |անվանում-|     |տա- |պահանջվող|հետազո-|գումարը   |

|   |տեսակ-|            |ները     |     |նյու|ախտորոշիչ|տում-  |          |

|   |ները  |            |         |     |թի  |միջոցների|ների և |          |

|   |      |            |         |     |և   |և  պատ-  |պատվաս-|          |

|   |      |            |         |     |ախտո|վաստա-   |տում-  |          |

|   |      |            |         |     |րոշ-|նյութի   |ների   |          |

|   |      |            |         |     |չի  |քանակը   |քանակը |          |

|   |      |            |         |     |քանա|         |       |          |

|   |      |            |         |     |կը  |         |       |          |

|   |      |            |         |     |(դո-|         |       |          |

|   |      |            |         |     |զա/ |         |       |          |

|   |      |            |         |     |մլ- |         |       |          |

|   |      |            |         |     |լի- |         |       |          |

|   |      |            |         |     |տըր)|         |       |          |

|_________________________________________________________________________|

|   Գյուղատնտեսական կենդանիների շճաբանական և  ալերգիկ հետազոտություն      |

|_________________________________________________________________________|

|1. |ԽԵԿ   |բրուցելյոզի |Ռոզ-    |156.60|0.03|   5777.2| 272572|   904703 |

|   |      |նկատմամբ    |Բենգալ  |      |    |         |       |          |

|   |      |արյան       |հակածին |      |    |         |       |          |

|   |      |շճաբանական  |        |      |    |         |       |          |

|   |      |հետազոտու-  |        |      |    |         |       |          |

|   |      |թյուն       |        |      |    |         |       |          |

|   |      |(առաջնային) |        |      |    |         |       |          |

|___|      |____________|________|______|____|_________|_______|__________|

|2. |      |բրուցելյոզի |Ռոզ-    |156.60|0.03|   8177.2|2725720|128054.30 |

|   |      |նկատմամբ    |Բենգալ  |      |    |         |       |          |

|   |      |արյան       |հակածին |      |    |         |       |          |

|   |      |շճաբանական  |        |      |    |         |       |          |

|   |      |հետազոտու-  |        |      |    |         |       |          |

|   |      |թյուն       |        |      |    |         |       |          |

|   |      |(կրկնակի)   |        |      |    |         |       |          |

|___|      |____________|________|______|____|_________|_______|__________|

|3. |      |տուբերկու-  |տուբեր- | 41.84|1.00| 172749.2| 272572|7227824.9 |

|   |      |լինիզացիա   |կուլյոզի|      |    |         |       |          |

|   |      |(առաջնային) |ալերգիկ |      |    |         |       |          |

|   |      |            |ախտորոշ-|      |    |         |       |          |

|   |      |            |ման     |      |    |         |       |          |

|   |      |            |տուբեր- |      |    |         |       |          |

|   |      |            |կուլին  |      |    |         |       |          |

|___|______|____________|________|______|____|_________|_______|__________|

|4. |ՄԵԿ   |բրուցելյոզի |Ռոզ-    |156.60|0015|   5750.5| 383367|   900529 |

|   |      |նկատմամբ    |Բենգալ  |      |    |         |       |          |

|   |      |արյան       |հակածին |      |    |         |       |          |

|   |      |շճաբանական  |        |      |    |         |       |          |

|   |      |հետազոտու-  |        |      |    |         |       |          |

|   |      |թյուն       |        |      |    |         |       |          |

|_________________________________________________________________________|

|              Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներ                  |

|_________________________________________________________________________|

|5. |ԽԵԿ   |պատվաստում  |55 շտամի|  14.3|1.00|1034497.2|1007473|14793309.8|

|   |      |սիբիրախտի   |կենդանի,|      |    |         |       |          |

|   |      |նկատմամբ    |թուլաց- |      |    |         |       |          |

|   |      |            |ված պատ-|      |    |         |       |          |

|   |      |            |վաստա-  |      |    |         |       |          |

|   |      |            |նյութ   |      |    |         |       |          |

|___|      |____________|________|______|____|_________|_______|__________|

|6. |      |պատվաստում  |պաստերե-|  6.38|1500|1485348.1| 122029| 9476520.6|

|   |      |պաստերելյոզի|լյոզի   |      |    |         |       |          |

|   |      |նկատմամբ    |նկատմամբ|      |    |         |       |          |

|   |      |            |կիսահե- |      |    |         |       |          |

|   |      |            |ղուկ,   |      |    |         |       |          |

|   |      |            |հիդրօքսի|      |    |         |       |          |

|   |      |            |դալյու- |      |    |         |       |          |

|   |      |            |մինային |      |    |         |       |          |

|   |      |            |ֆորմոլ  |      |    |         |       |          |

|   |      |            |պատվաստա|      |    |         |       |          |

|   |      |            |նյութ   |      |    |         |       |          |

|___|      |____________|________|______|____|_________|_______|__________|

|7. |      |պատվաստում  |հակադա- |221.44|1.00|1590694.6|1796888|352243,421|

|   |      |դաբաղի      |բաղային |      |    |         |       |          |

|   |      |նկատմամբ    |«Ա»,    |      |    |         |       |          |

|   |      |            |«Օ»,    |      |    |         |       |          |

|   |      |            |«Ասիա-1»|      |    |         |       |          |

|   |      |            |տիպերի  |      |    |         |       |          |

|   |      |            |եռավա-  |      |    |         |       |          |

|   |      |            |լենտ    |      |    |         |       |          |

|   |      |            |պատվաստա|      |    |         |       |          |

|   |      |            |նյութ   |      |    |         |       |          |

|___|______|____________|________|______|____|_________|_______|__________|

|8. |      |պատվաստում  |խշխշան  |    90| 2.0|2149893.2|1033686|19349038.4|

|   |      |խշխշան      |պալարի  |      |    |         |       |          |

|   |      |պալարի      |դեմ     |      |    |         |       |          |

|   |      |նկատմամբ    |խտացված |      |    |         |       |          |

|   |      |            |հիդրօք- |      |    |         |       |          |

|   |      |            |սիդ -   |      |    |         |       |          |

|   |      |            |ալյու-  |      |    |         |       |          |

|   |      |            |մինային |      |    |         |       |          |

|   |      |            |պատվաս- |      |    |         |       |          |

|   |      |            |տանյութ |      |    |         |       |          |

|___|      |____________|________|______|____|_________|_______|__________|

|9. |ՄԵԿ   |պատվաստում  |հակադաբա|221.44|0.50|161,665.2|313,913|35799140.8|

|   |      |դաբաղի      |ղային   |      |    |         |       |          |

|   |      |նկատմամբ    |«Ա»,    |      |    |         |       |          |

|   |      |            |«Օ»,    |      |    |         |       |          |

|   |      |            |«Ասիա-1»|      |    |         |       |          |

|   |      |            |տիպերի  |      |    |         |       |          |

|   |      |            |եռավա-  |      |    |         |       |          |

|   |      |            |լենտ    |      |    |         |       |          |

|   |      |            |պատվաստտ|      |    |         |       |          |

|   |      |            |նյութ   |      |    |         |       |          |

|___|      |____________|________|______|____|_________|_______|__________|

|10.|ՄԵԿ   |պատվաստում  |55 շտամի| 14.30|0.50|   274245| 532518|   3921714|

|   |      |սիբիրախտի   |կենդանի,|      |    |         |       |          |

|   |      |նկատմամբ    |թուլաց- |      |    |         |       |          |

|   |      |            |ված     |      |    |         |       |          |

|   |      |            |պատվաստա|      |    |         |       |          |

|   |      |            |նյութ   |      |    |         |       |          |

|___|      |____________|________|______|____|_________|_______|__________|

|11.|      |ոչխարների   |խտացված |  6.80|5.00|654,009.1|165,827| 4447261.5|

|   |      |բրադզոտի,   |պոլիվա- |      |    |         |       |          |

|   |      |էնտերոտոքսե-|լենտ    |      |    |         |       |          |

|   |      |միայի,      |հիդրօքսի|      |    |         |       |          |

|   |      |չարորակ     |դալյու- |      |    |         |       |          |

|   |      |այտուցի և   |մինային |      |    |         |       |          |

|   |      |գառների     |քառարժեք|      |    |         |       |          |

|   |      |դիզինտերիայի|պատվաստա|      |    |         |       |          |

|   |      |նկատմամբ    |նյութ   |      |    |         |       |          |

|___|______|____________|________|______|____|_________|_______|__________|

|12.|Խոզեր |ժանտախտի    |ժանտախտի| 15.94|1.00|549,815.1| 539238| 8764053.3|

|   |      |նկատմամբ    |նկատմամբ|      |    |         |       |          |

|   |      |կենդանի,    |կենդանի,|      |    |         |       |          |

|   |      |չորացված    |չորացված|      |    |         |       |          |

|   |      |պատվաստա-   |պատվաստա|      |    |         |       |          |

|   |      |նյութ       |նյութ   |      |    |         |       |          |

|___|______|____________|________|______|____|_________|_______|__________|

|13.|Թռչուն|պատվաստում  |(Նյու-  |  1.50|1.00|2982049.5|2623349| 4473074.2|

|   |ներ   |կեղծ        |Քասլ)   |      |    |         |       |          |

|   |      |ժանտախտի    |«H»     |      |    |         |       |          |

|   |      |(Նյու-Քասլի)|շտամի   |      |    |         |       |          |

|   |      |նկատմամբ    |պատվաստա|      |    |         |       |          |

|   |      |            |նյութ   |      |    |         |       |          |

|___|______|____________|________|______|____|_________|_______|__________|

|14.|Մեղու-|բուժկան     |մեղու-  |    42|1.00|   258000| 258000|  10836000|

|   |ներ   |խարգելիչ    |ների    |      |    |         |       |          |

|   |      |միջոցառում  |վարրոա- |      |    |         |       |          |

|   |      |վարրոատոզի  |տոզ     |      |    |         |       |          |

|   |      |նկատմամբ    |հիվանդու|      |    |         |       |          |

|   |      |            |թյան    |      |    |         |       |          |

|   |      |            |բուժիչ  |      |    |         |       |          |

|   |      |            |պատրաս- |      |    |         |       |          |

|   |      |            |տուկ    |      |    |         |       |          |

|   |      |            |«Բիպին» |      |    |         |       |          |

._________________________________________________________________________.

 

.____________________________________________________.

|        Ախտահանիչներ և  բուժկանխարգելիչ դեղամիջոցներ|

|____________________________________________________|

|15.|Կապույտ շիբ    |1700.0|կգ  |  235   | 399500    |

|___|_______________|______|____|________|___________|

|16.|Սպիտակ շիբ     |2000.0|կգ  |  300   | 600000.0  |

|___|_______________|______|____|________|___________|

|17.|Կաուստիկ սոդա  | 650.0|կգ  | 5000.0 |3250000    |

|___|_______________|______|____|________|___________|

|18.|Քլորակիր       | 600.0|կգ  | 5000.0 |3000000.0  |

|___|_______________|______|____|________|___________|

|19.|Ֆորմալին       | 600.0|կգ  | 2000.0 |1200000.0  |

|___|_______________|______|____|________|___________|

|20.|Փորձանոթ       | 100.0|հատ |71333   |7133300    |

|___|_______________|______|____|________|___________|

|   |Ընդամենը       |      |    |        |489,999,934|

.____________________________________________________.

 

7. Կենսապատրաստուկների և ախտորոշիչ միջոցների թույլատրելի խոտանի չափը` տուբերկուլին` 3 տոկոս, սիբիրախտի դեմ պատվաստանյութ` 3 տոկոս, պաստերելյոզի դեմ պատվաստանյութ` 3 տոկոս, դաբաղի դեմ պատվաստանյութ` 3 տոկոս, խշխշան պալարի դեմ պատվաստանյութ` 3 տոկոս, թռչունների կեղծ ժանտախտի դեմ պատվաստանյութ` 3 տոկոս, բրադզոտի դեմ պատվաստանյութ` 3 տոկոս, Ռոզ-Բենգալի հակածին` 0 տոկոս:

8. Հաշվարկներում հաշվի է առնված ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից օգնության կարգով տրամադրվող հակադաբաղային 250000 դոզա պատվաստանյութը: Յուրաքանչյուր տարի բյուջետային հայտի ներկայացման ժամանակ հաշվի կառնվեն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական պետական ծառայության կողմից տրված գլխաքանակի տվյալները և օգնության կարգով ստացվող պատվաստանյութերի չափաքանակները:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Ժամանակացույցով սահմանված ժամկետներում անհրաժեշտ չափաքանակներով ձեռք կբերվեն անասնաբուժական պատրաստուկներ, ախտորոշիչ միջոցներ և ախտահանիչներ:

10. Ձեռք կբերվեն 12535,0 կգ ախտահանիչներ, բուժկանխարգելիչ միջոցներ, 100000 փորձանոթներ և կիրականացվեն շուրջ 9594004 գլուխ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2012
N 334-Ն
Որոշում