Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0239.030399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման և գործունեության, ինչպես նաև նրա սեփականաշնորհման գործընթացի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության հարցի շուրջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ծավալված քննարկումների հասարակական հնչեղությունը, նպատակ ունենալով օրենսդիր և գործադիր մարմինների համատեղ ջանքերով ընթացք տալ նշված խնդրում Ազգային ժողովի քաղաքական ուժերի նախաձեռնություններին և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49 հոդվածով և 55 հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

1. Ստեղծել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման և գործունեության, ինչպես նաև սեփականաշնորհման գործընթացի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

ա) հանձնաժողովն իրավունք ունի դիմել պետական մարմիններին և պաշտոնատար անձանց և նրանցից ստանալ իր առջև դրված խնդիրներին առնչվող փաստաթղթեր և անհրաժեշտ այլ նյութեր.

բ) հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված աշխատակարգի համաձայն.

գ) հանձնաժողովի լիազորությունները դադարում են իր կողմից ուսումնասիրություններն ավարտվելուց հետո, բայց ոչ ուշ, քան 1999 թվականի հուլիսի 3-ին.

i

դ) հանձնաժողովը, իր լիազորությունները դադարելուց հետո 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով է ներկայացնում իր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

(3-րդ կետի գ ենթ. փոփ. 03.06.99 թիվ 279 որոշում)

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Նախագահի

1999 թվականի մարտի 3-ի

ՆՀ-239 հրամանագրի

 

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

    Դավիթ ՎԱՐԴԱՆՅԱՆ                   Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                      վերահսկողական ծառայության ղեկավար,

                                      Ազգային ժողովի պատգամավոր

                                      (հանձնաժողովի նախագահ)  

 

    Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ                   Հայաստանի Հանրապետության փոստի և  

                                      հեռահաղորդակցության նախարար

 

    Համլետ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ                Ազգային ժողովի պատգամավոր

                                      (համաձայնությամբ)

 

    Ներսես ԶԵՅՆԱԼՎԱՆԴՅԱՆ              Ազգային ժողովի պատգամավոր

                                      (համաձայնությամբ)

 

    Ֆրունզե ԽԱՌԱՏՅԱՆ                  Ազգային ժողովի պատգամավոր

                                      (համաձայնությամբ)

 

    Էդվարդ ՄՈՒՐԱԴՅԱՆ                  Հայաստանի Հանրապետության

                                      ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

                                      տեղակալ

 

    Աշոտ ԱԲՈՎՅԱՆ                      Հայաստանի Հանրապետության

                                      արդարադատության նախարարի տեղակալ

 

    Տիգրան ՄՈՒԿՈՒՉՅԱՆ                 Հայաստանի Հանրապետության

                                      վիճակագրության, պետական ռեգիստրի

                                      և վերլուծության նախարարություն,

                                      Հայաստանի Հանրապետության

                                      ձեռնարկությունների պետական

                                      ռեգիստրի պետ

 

    Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ                   Հայաստանի Հանրապետության ներքին

                                      գործերի և ազգային անվտանգության

                                      նախարարության ԿՀԴՊ ԳՎ 2-րդ

                                      վարչության 3-րդ բաժնի պետ

 

3 մարտի 1999 թ. ՆՀ-239

 

 

pin
ՀՀ Նախագահ
03.03.1999
N ՆՀ-239
Հրամանագիր