011.0321.190312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1970 թվականի մարտի 18-ին Հաագայում ստորագրված «Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին» կոնվենցիան (կից վերապահումով և հայտարարությունով)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի ՍԴՈ-1006 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ ԱԺՈ-321-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ վերապահումը.
- Հայաստանի Հանրապետությունը լիովին բացառում է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի երկրորդ պարբերության կիրառումը:
Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է`
- Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն` մյուս Պայմանավորվող պետության հայցող մարմնի դատական անձնակազմի անդամները ներկա կլինեն Հարցման գրությունը կատարելու ընթացքին միայն Հայաստանի Հանրապետության նշանակած իրավասու մարմնի նախնական թույլտվությամբ:
- Կոնվենցիայի 16-րդ և 17-րդ հոդվածների համաձայն` դիվանագիտական աշխատակիցը կամ հյուպատոսական գործակալը կամ լիազոր կոմիսար նշանակված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է վերցնել կամավոր վկայություն միայն իրավասու մարմնի նախնական թույլտվությամբ և նրա սահմանած պայմաններով:
- Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն` դիվանագիտական աշխատակիցը կամ հյուպատոսական գործակալը կամ լիազոր կոմիսարը, որը լիազորված է վկայություն վերցնել 15-րդ, 16-րդ կամ 17-րդ հոդվածների համաձայն, կարող է դիմել անհրաժեշտ աջակցության համար Հայաստանի Հանրապետության նշանակած իրավասու մարմնին` հարկադիր կարգով վկայություն վերցնելու համար:
- Կոնվենցիայի 23-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը չի կատարի միչդատական փաստաթղթերի տրամադրման նպատակով ուղարկված Հարցման նամակները, ինչպես դա ընդունված է Ընդհանուր իրավունքի երկրներում: