Սեղմել Esc փակելու համար:
«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0125.260299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 1999 թվականի թիվ 125

 

i

«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 18-ի «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքները կազմակերպելու և համակարգելու մասին» N 654 որոշման`

1. Հաստատել`

ա) «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը (կցվում է).

բ) «2000 թվականի հիմնախնդրի» լուծման մեթոդական առաջարկները (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին`

ա) ստեղծել «2000 թվականի հիմնախնդրի» լուծման հետ կապված աշխատանքների կազմակերպման հանձնաժողովներ.

բ) սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան մշակել և «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման հանձնաժողովի հետ համաձայնեցնելով իրականացնել «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված միջոցառումների ծրագիրը.

գ) համակողմանիորեն աջակցել հանձնաժողովին, նրան տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ և հաշվետվություններ` ապահովելով համապատասխան երաշխավորությունների հստակ կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հանձնաժողովի կազմած նախահաշվի հիման վրա երկշաբաթյա ժամկետում քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների իրականացման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

փետրվարի 26-ի N 125

որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

«2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների

կազմակերպման և համակարգման միջոցառումների

 

.________________________________________________________________________.

|NN |       Միջոցառումը               |   ժամկետը  |       Պատասխանատուն |

|ը/կ|                                 |            |                     |

|___|_________________________________|____________|_____________________|

|1. |2ՀԹ հիմնախնդրին առնչվող սարքային |1999 թվականի|ՀՀ նախարարություններ |

|   |(այդ թվում կոմունիկացիոն) և      |   մարտ     |և  գերատեսչություններ|

|   |ծրագրային միջոցների, ավտոմատացված|            |  ՀՀ մարզպետարաններ  |

|   |ու սնուցման համակարգերի          |            |                     |

|   |հաշվառումը և  առկա վիճակի        |            |                     |

|   |ամփոփումը ըստ բնագավառների       |            |                     |

|___|_________________________________|____________|_____________________|

|2. |Բնագավառների առկա վիճակից ելնելով|1999 թվականի|  2ՀԹ հանձնաժողով    |

|   |տեղերում թեստավորում             | I եռամսյակ |       ՀՀ ԳԱԱ        |

|   |իրականացնելու համար լրացուցիչ    |            |                     |

|   |մեթոդիկայի մշակումը              |            |                     |

|___|_________________________________|____________|_____________________|

|3. |Գործիքային միջոցների և  մեթոդական|1999 թվականի|       ՀՀ ԳԱԱ        |     |

|   |նյութերի մշակումը հաշվառման և    |   մարտ     |   2ՀԹ հանձնաժողով   |

|   |թեստավորման համար                |            |                     |

|___|_________________________________|____________|_____________________|

|4. |Տեղերում թեստավորման իրականացումը|1999 թվականի|   2ՀԹ հանձնաժողով   |

|   |և  տվյալների ճշտումը             |   մարտ     |ՀՀ նախարարություններ |

|   |                                 |            |և  գերատեսչություններ|

|   |                                 |            |  ՀՀ մարզպետարաններ  |

|___|_________________________________|____________|_____________________|

|5. |Առկա իրավիճակի, հնարավոր         |մինչև  1999 |   2ՀԹ հանձնաժողով   |

|   |հետևանքների,  ռիսկի վերլուծման և |  թվականի   |ՀՀ նախարարություններ |

|   |աշխատանքների պլանավորման         |   ապրիլ    |և  գերատեսչություններ|

|   |ամփոփագրի մշակումը               |            |  ՀՀ մարզպետարաններ  |

|___|_________________________________|____________|_____________________|

|6. |Կազմակերպությունների համար       |1999 թվականի|   2ՀԹ հանձնաժողով   |

|   |թեստավորման փուլի փորձագիտական   |  փետրվար-  |                     |

|   |դասախոսությունների և             |   մայիս    |                     |

|   |խորհրդատվության կազմակերպումը    |            |                     |

|___|_________________________________|____________|_____________________|

|7. |ՀՀ կազմակերպություններում 2ՀԹ    |1999 թվականի|   2ՀԹ հանձնաժողով   |

|   |հիմնախնդրի լուծման ծրագիրը       | մարտ-ապրիլ |ՀՀ նախարարություններ |

|   |մշակելը և  հանձնաժողով           |            |և  գերատեսչություններ|

|   |ներկայացնելը                     |            |  ՀՀ մարզպետարաններ  |

|___|_________________________________|____________|_____________________|

|8. |2ՀԹ հիմնախնդրի լուծման           |մինչև  2000 |   2ՀԹ հանձնաժողով   |

|   |միջոցառումների ծրագրի            |թվականի մարտ|ՀՀ նախարարություններ |

|   |իրականացումը                     |            |և  գերատեսչություններ|

|   |                                 |            |  ՀՀ մարզպետարաններ  |

.________________________________________________________________________.

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

փետրվարի 26-ի N 125

որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

 

«2000 թվականի հիմնախնդրի» լուծման

 

(առաջին փուլ)

 

2000 թվականը կապված է մի լուրջ խնդրի հետ, որը կարող է ի հայտ գալ ինֆորմացիոն և ավտոմատ համակարգերում: Մի շարք համակարգչային սարքերում, ծրագրերում, ավտոմատ և հեռահաղորդակցման համակարգերում օրացուցային տարին ներկայացվում է վերջին երկու նիշի միջոցով: Այդ պատճառով որոշ դեպքերում անցումը 2000 թվականին կարող է ընկալվել որպես 1900 թվական: Այս երևույթը կարող է առաջացնել համակարգերի խափանում և դրան հետևող անկանխագուշակելի հետևանքներ: «2000 թվականի հիմնախնդիրը» (այսուհետև 2ՀԹ հիմնախնդիր) բոլոր երկրների համար այս կամ այն աստիճանով արդիական է: Այն պահանջում է մեծածավալ աշխատանքների ապահովում համակարգերի վերահաշվառում, դրանց կիրառման հետ կապված ռիսկի բացահայտում և գնահատում, ինչպես նաև համակարգերի անհրաժեշտ վերակառուցման միջոցառումների անցկացում:

2ՀԹ հիմնախնդիրը պահանջում է անհետաձգելի քայլերի իրականացում և պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում:

 

I. Կազմակերպման միջոցառումները

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններում, գերատեսչություններում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում պետք է ստեղծվեն հանձնաժողովներ, որոնց հիմնական խնդիրներն են`

- ենթակա բոլոր կազմակերպություններում` 2ՀԹ հիմնախնդրի վերահսկման և

երաշխավորված լուծման ապահովումը` բացահայտելով ու վերացնելով

հնարավոր վտանգը և (կամ) ապացուցելով, որ վտանգը բացառված է,

- 2ՀԹ հիմնախնդրի լուծմանն ուղղված գործողությունների մասնագիտական

ապահովումը,

- ինֆորմացիոն համակարգերի, սարքավորումների, ծրագրային և ավտոմատ

միջոցների հավաքագրման, դասակարգման, թեստավորման կազմակերպումը և

այդ տվյալները ժամանակին ներակայացնելը «2000 թվականի հիմնախնդրի»

հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման հանձնաժողովին

(այսուհետև 2ՀԹ հանձնաժողով),

- ըստ բնագավառի յուրահատկությունների, 2ՀԹ հիմնախնդրի հետ կապված

հնարավոր սխալների հայտնաբերման, համակարգերի անհրաժեշտ

վերակառուցման կազմակերպումը և 2ՀԹ հանձնաժողովին ներկայացնելը:

2. Աշխատանքների տեխնոլոգիական անհրաժեշտ մակարդակի ապահովման համար 2ՀԹ հանձնաժողովի աշխատանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան:

2ՀԹ հանձնաժողովի գործառույթներն են`

- 2ՀԹ հիմնախնդրի լուծման կազմակերպական և մեթոդական ղեկավարումը,

- 2ՀԹ հիմնախնդրի էության և հնարավոր հետևանքների մասին

հասարակությանն իրազեկելը,

- 2ՀԹ հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ գիտատեխնիկական և մեթոդական

հիմքի ստեղծումը,

- խնդրի լուծման համաշխարհային փորձի վերլուծումը, ամփոփումը,

միջազգային համագործակցությանը նպաստելը,

- կազմակերպություններում 2ՀԹ հիմնախնդրի հետ կապված ինֆորմացիոն

տեխնոլոգիաների անհրաժեշտ վերակառուցողական ծրագրերի իրականացման

համակարգումը:

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 2ՀԹ հիմնախնդրի հետ կապահովի նաև`

- սարքավորումների և ծրագրերի թեստավորումն ու հավաստագրումը

(սերտիֆիկացումը), համապատասխան գործիքային միջոցների մշակումը և

տարածումը,

- ինֆորմացիոն կենտրոնի կազմակերպումը,

- համապատասխան աշխատանքների հնարավոր մոտեցումների և մեթոդների

ուսուցանումը ըստ բնագավառների:

 

.__________________________________________.

| 2ՀԹ հիմնախնդրի լուծման պատրաստականության |

|         վերլուծում և  պլանավորում        |

.__________________________________________.

|

.__________________________________________.

| ._________..___________..______________. |

| |Հաշվառում|| Նախնական  ||Ռիսկի նախնական| |

| |         ||թեստավորում||  գնահատում   | |

| ._________..___________..______________. |

.__________________________________________.

|

.__________________________________________.

|              Հաշվետվություն              |

|__________________________________________|

|  - միջամտություն չպահանջող միջոցներ      |

|  - լրիվ փոխարինման ենթակա միջոցներ       |

|  - բարելավում պահանջող միջոցներ          |

|  - միջոցառումների պլան                   |

.__________________________________________.

|

.__________________________________________.

|        Վերջնական թեստավորման փուլ        |

.__________________________________________.

|

.__________________________________________.

|Պատրաստականության իրականացում             |

|                                          |

.__________________________________________.

|

.___________________________________________.

| .__________..______________..___________. |

| |փոխարինվող||Ձևափոխումների ||Ավտոնոմ    | |

| |միջոցների ||իրականացում   ||բեռնավորում| |

| |տեղադրում ||              ||           | |

| .__________..______________..___________. |

.___________________________________________.

|

.___________________________________________.

|- գլոբալ թեստավորման միջավայրի ստեղծում    |

|- գլոբալ թեստավորում                       |

|- նոր միջոցների պատրաստականության գնահատում|

|                                           |

.___________________________________________.

 

II. Մեթոդական միջոցներ

 

2ՀԹ հիմնախնդրի լուծման մեթոդները ենթադրում են խնդրի և դրա տարատեսակ դրսևորումների ուսումնասիրություն, որոնք բարդանում են ուսումնասիրությունների տիրույթի խիստ բազմատեսակ լինելու պատճառով: Միևնույն ժամանակ մնում է ընդամենը մեկ տարի մինչև 2000 թվականը և միակ հնարավոր լուծումը փուլայինն է: Խնդրի ընթացիկ ուսումնասիրությանը զուգահեռ, 2ՀԹ հանձնաժողովի համապատասխան տեխնոլոգիական խմբում, կիրականացվի միջոցների հաշվառման և նախնական թեստավորման առաջին փուլը:

Նախնական թեստավորումը ենթադրում է տեղերում, ըստ առկա փաստաթղթերի կամ մի շարք արտաքին թեստավորման գործընթացների, իրականացնել խնդրի հնարավոր լուծումը: Բացահայտված անկանոն ընթացքը դեպի 2000 թվական կնշանակի խնդրի առկայություն և հետագա վտանգի գնահատում ու կանխարգելում, իսկ խնդրի չբացահայտվելը կպահանջի լրացուցիչ ուսումնասիրություններ և թեստավորման հաջորդ փուլեր:

 

ՀԱՐՑԱԹԵՐԹ

 

2ՀԹ հիմնախնդրի ուսումնասիրության

 

Աղյուսակ 1

._______________________________________________________________________.

|Կազմակերպության անունը             |                                   |

|___________________________________|___________________________________|

|Աշխատանքների կազմակերպման          |                                   |

|պատասխանատուն                      |                                   |

|___________________________________|___________________________________|

|Հեռախոսը, հասցեն, e- mail          |                                   |

._______________________________________________________________________.

 

Սարքավորումների հաշվառումը և նախնական

թեստավորման արդյունքները

(կրկնել այլ կազմակերպություններում բոլոր տիպի համակարգիչների և այլ սարքերի խմբի համար Main Frame, SUN, PC, server, router, fax և այլն)

 

Աղյուսակ 2

._______________________________________________________________________.

|1. |Սարքի անունը, տեսակը և  տարբերակը  |                               |

|___|___________________________________|_______________________________|

|2. |Արտադրող կազմակերպությունը և  նրա  |                               |

|   |հետ համագործակցությունը            |                               |

|___|___________________________________|_______________________________|

|3. |Արտադրության տարեթիվը              |                               |

|___|___________________________________|_______________________________|

|4. |Գործող հանգույցը                   |                               |

|___|___________________________________|_______________________________|

|5. |Նախնական ծրագրային բեռնիչը         |                               |

|___|___________________________________|_______________________________|

|6. |Հարակից սարքերը                    |                               |

|___|___________________________________|_______________________________|

|7. |Ժամացույցի առկայությունը և  ֆորմատը|                               |

|___|___________________________________|_______________________________|

|8. |Նախնական թեստավորումը              |                               |

|___|___________________________________|_______________________________|

|9. |Հնարավոր հետևանքները               |                               |

|___|___________________________________|_______________________________|

|10.|Լրացուցիչ տվյալները                |                               |

._______________________________________________________________________.

 

Կիրառական ծրագրերի համակարգերի

 

նկարագիրը

 

Աղյուսակ 3

._______________________________________________________________________.

|Ծրագրային համակարգի անունը                                             |

|_______________________________________________________________________|

|Ծրագրային համակարգի գործառույթները                                     |

|_______________________________________________________________________|

|Արտադրող կազմակերպությունը                                             |

|_______________________________________________________________________|

|Արտադրության տարեթիվը                                                  |

|_______________________________________________________________________|

|Ծրագրավորման լեզուն, որով ստեղծվել է համակարգը, տվյալների մոդելը և     |

|ղեկավարող համակարգը (COBOL, C, CLIPPER, SQL, CORBA և  այլն)            |

|_______________________________________________________________________|

|Ծրագրային նախնական տեքստի առկայությունը                                |

|_______________________________________________________________________|

|Օգտագործվող սարքային բազան                                             |

|_______________________________________________________________________|

|Օպերացիոն համակարգը, որի ղեկավարությամբ աշխատում է ծրագիրը             |

|_______________________________________________________________________|

|Համակարգում պահպանվող ամսաթվերի ֆորմատը                                |

|_______________________________________________________________________|

|Համակարգում տարեթվի 2 նիշի պահպանման դեպքում օգտագործվում է դարը       |

|բնութագրող դաշտը                                                       |

|_______________________________________________________________________|

|Հետադարձ (ժամանակի միջև)  վերահաշվարկի կատարում                        |

|_______________________________________________________________________|

|Կանխատեսման առկայությունը (ժամանակի մեջ)                               |

|_______________________________________________________________________|

|Արտաքին համակարգեր, որոնց հետ կատարվում է տեղեկատվության փոխանակում    |

|_______________________________________________________________________|

|Փոխանակվող տվյալների տեսակը և  ֆորմատը                                 |

|_______________________________________________________________________|

|Եթե ծրագրային համակարգն աշխատում է ցանցում, նշել ցանցային միջավայրն    |

|ապահովող  ծրագրի անունը և  տարբերակը                                   |

|_______________________________________________________________________|

|Գնահատել պատրաստականությունը                                           |

._______________________________________________________________________.

 

Համանման աղյուսակներում անհրաժեշտ է հաշվառել նաև համակարգչային և ընդհանուր օգտագործման բոլոր ծրագրային համակարգերը, ավտոմատ համակարգերը և 2ՀԹ հիմնախնդրի այլ հնարավոր կրիտիկական սարքածրագրային միջավայրերը:

 

III. Մեթոդական ցուցումներ

 

2ՀԹ հիմնախնդրի ուսումնասիրման հարցաթերթի լրացման,

սարքավորումների տեսակավորման, 2ՀԹ հիմնախնդրի

լուծման միջոցառումների ցանկի կազմման

 

1-ին աղյուսակում լրացնել կազմակերպության անունը և 2ՀԹ հանձնաժողովի ղեկավարի տվյալները:

2-րդ աղյուսակում նկարագրել համակարգչային սարքային միջոցները:

1-ին կետի «Սարքի անունը, տեսակը և տարբերակը» տողում լրացնել համակարգչի դասը (Main Frame, SUN և այլն) և մանրամասն տվյալները ըստ փաստաթղթերի:

4-րդ կետում «Գործող հանգույցը» (processor) տողում նշել, օրինակ Pentium II/233 կամ 486/66:

5-րդ կետի «Նախնական ծրագրային բեռնիչը» տողում նշել, օրինակ` PC համակարգիչների համար BIOS-ի տվյալները ըստ փաստաթղթերի, բեռնման ժամանակի ինֆորմացիայի կամ ստանալ դրանք համապատասխան օժանդակ ծրագրերով Sysinfo, MSD և այլն: Մի շարք դաշտեր լրացվում են պարզ թեստավորման միջոցով:

Համակարգչի 2000 թվականի թեստավորումը պետք է անցկացնի համակարգչային տեխնիկայի շահագործման համար պատասխանատու անձը կամ նրա երաշխավորած բարձր որակավորում ունեցող մասնագետը:

Հայտնի է, որ համակարգչային սարքերից 2ՀԹ հիմնախնդրի առումով առավել խոցելի են նախկին արտադրության PC մեքենաները: Համակարգչային տեխնիկայի, հատկապես PC համատեղելի սարքերի 2ՀԹ նախնական թեստավորման համար անհրաժեշտ է գիտենալ

ա) կարո՞ղ է արդյոք ձեր սարքը գործել չորս կարգանոց ամսաթվով: Տարիներ ի վեր PC համատեղելի սարքերի նախնական բեռնման BIOS մասը ծրագրավորվել է երկու նիշանոց տարեթվի մշակման համար: Արդյո՞ք ձեր համակարգիչը ցույց է տալիս, օրինակ, 1998 կամ 98.

բ) ապահովու՞մ է արդյոք ձեր համակարգիչը ճիշտ անցում 12/31/1999-ից 01/01/2000.

գ) կճանաչի՞ արդյոք ձեր համակարգիչը նահանջ տարին` 2000 թվականի փետրվարի 29-ը.

դ) նկատված են և այլ բարդություններ: Եթե միացնեք ձեր համակարգիչը 2000 թվականի հունվարի 1-ին և պահեք այն այդպես երկու շաբաթ, ապա հնարավոր է թռիչք ապրիլ, օգոստոս կամ այլ ամիս:

PC - համակարգիչներում BIOS-ի թեստավորման համար նպատակահարմար է կիրառել արտաքին ստուգման թեստեր, քանի որ այդ ծրագրերի տարբերակները մշակվել են բազմաթիվ կազմակերպություններում, չկա բավարար փաստաթղթագրում և համատեղելիության մակարդակի գնահատում: Պարզ թեստը հետևյալն է

1. Արխիվացրեք անհրաժեշտ կիրառական և ինֆորմացիոն ֆայլերը:

2. Ներմուծեք որպես ընթացիկ ամսաթիվ 1999 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Ներմուծեք ժամը 23:58 (11:58pm) և անջատեք համակարգչի սնուցումը:

4. Սպասեք 3 րոպե և միացրեք համակարգիչը:

5. Ստուգեք ամսաթիվը և ժամը: Ճիշտ աշխատանքի դեպքում ցույց կտրվի 2000 թվականի հունվարի 1-ի շաբաթ օրվա առաջին րոպեները, տարին կլինի 2000, այլ ոչ թե 00:

6. Աշխատեցրեք որոշ ծրագրեր (խմբագիր, հաշվարկային աղյուսակներ) ընդհանուր աշխատունակության մեջ համոզվելու համար:

7. Վերադարձրեք ամսաթիվը և ժամը նախնական արժեքներին:

Նահանջ տարվա ստուգման համար կիրառեք հետևյալ թեստը

1. Ներմուծեք որպես ընթացիկ ամսաթիվ 2000 թվականի փետրվարի 28-ը:

2. Ներմուծեք ժամը 23:58 (11:58pm) և անջատեք համակարգչի սնուցումը:

3. Սպասեք 3 րոպե և միացրեք համակարգիչը:

4. Ստուգեք ամսաթիվը և ժամը: Ճիշտ աշխատանքի դեպքում ցույց կտրվի 2000 թվականի փետրվարի 29-ի օրվա առաջին րոպեները:

5. Աշխատեցրեք որոշ ծրագրեր (խմբագիր, հաշվարկային աղյուսակներ) ընդհանուր աշխատունակության մեջ համոզվելու համար:

6. Վերադարձրեք ամսաթիվը և ժամը նախնական արժեքներին:

7. Կրկնեք 1-6-րդ կետերը օգտագործելով 2000 թվականի փետրվարի 29-ը որպես մուտք:

8. Կատարեք Scandisk կամ համանման այլ գործողություն ֆայլերում ժամանակի հետ կապված խնդիրների բացահայտման և վերացման համար:

Եթե համակարգչի ժամանակացույցը ցույց է տալիս 2000 թվականը, այսինքն անցումն արտաքնապես կատարվում է նորմալ, ապա հարցաթերթիկում գրանցվում է «նորմալ է», հակառակ դեպքում «նորմալ չէ»:

 

Հաշվի առեք, որ համակարգչի անջատել և միացնելը թեստավորման համար անհրաժեշտ պայման է: Սա առավելապես նախատեսված է PC համակարգիչների և այլ համանման դեպքերի համար, սակայն կան նաև սնուցման անջատման նկատմամբ կրիտիկական համակարգեր, որոնց համար մատչելի է միայն աշխատանքի ժամանակի կամ հատուկ անջատումների վերաբերյալ թեստերի ինֆորմացիան: Թեստերի կիրառումն օպերացիոն համակարգերի միջավայրերում (օրինակ DOS, Windows) հնարավոր է, որ կտա լրացուցիչ օգտակար ինֆորմացիա: Համանման թեստեր անհրաժեշտ է կիրառել վերը նշված մյուս խնդիրները, ինչպես նաև ցանցային միջավայրերի յուրահատուկ վարքը ստուգելու համար: Ժամանակին զուգընթաց 2ՀԹ հիմնախնդրի ինֆորմացիոն համակարգում կներդրվեն լրացուցիչ թեստեր և հատուկ ծրագրային համակարգեր, որոնք կկառավարեն թեստավորումն ու ռիսկի գնահատումը:

Անհրաժեշտ է նշել, որ դիտարկվող խնդիրը ժամանակակից մաթեմատիկական տեսակետներից ճշգրիտ ձևակերպված չէ: Անբավարար փաստագրված PC համատեղելիության վերաբերյալ կան լուրջ ուսումնասիրություններ: Շատ թեստեր անճշտության պայմաններում կարող են խաբուսիկ դրական պատասխան ունենալ: Օրինակ, նկատվել է, որ որոշ դեպքերում տեղադրվող ժամի 23:59:57, բայց ոչ թե 23:59:58 արժեքը կարող է բերել վերը նկարագրված առաջին թեստի դրական պատասխանին:

Հետևաբար կրիտիկական խնդիրներում պետք է օգտագործվեն լիակատար վստահելի լուծումներ, իսկ լոկալ աշխատող կամ փոքր ռիսկի համակարգերում հարկ է նախապատրաստել և օգտագործել պահպանողական միջոցառումներ անցումային ժամանակահատվածի համար:

Եթե օգտագործվող տեխնոլոգիաները տեղերում վերահսկելի են մասնագիտորեն, ապա հարկ է հաշվի առնել, որ դա կարելի է իրականացնել մինչև ինչ-որ աստիճան: Շատ դեպքերում համակարգի վարքի որոշ բնութագրեր նույնիսկ արտադրողի լրացուցիչ ուսումնասիրություն են պահանջում: Համակարգի ժամանակային պարամետրի օգտագործումը, դրա խորությունը և հնարավոր հետևանքների մոդելավորումը որոշ դեպքերում ավելի բարդ խնդիր է, քան նշված բարդությունների վերացումը կամ շրջանցումը, երբ միակ ելքը որոշ համակարգերի փոխարինումն է նորով (արտադրող կազմակերպությունների միջոցով):

Գնահատելով պատրաստականությունը 2ՀԹ տեսակետից օգտագործեք հետևյալ նշանները Պ (պատրաստ է), Չ (պատրաստ չէ), Ա (անհայտ է), Մ (պահանջվում է միջամտություն), Բ (պետք է փոխարինում):

2-րդ աղյուսակում նկարագրված տեղեկություններն անհրաժեշտ է լրացնել կազմակերպություններում օգտագործվող բոլոր տեսակի համակարգիչների համար առանձին աղյուսակներով:

Խնդրի լուծման պատասխանատու մասը կապված է 3-րդ աղյուսակի և, ընդհանրապես, տեղական և յուրահատուկ կիրառությունների հետ: Եթե համակարգիչները և ստանդարտ ծրագրերն արդեն իսկ խորապես ուսումնասիրված են, ապա տեղերում կիրառական համակարգերը տարբեր են ու կապված են կատարվող գործողությունների և ռիսկի առաջացման հետ:

Կիրառական ծրագրային համակարգերի մի մեծ խումբ օգտագործում է տվյալների հենքերի ղեկավարման համակարգերը: Դրանցից, օրինակ, Ms Access 2-ը երկնիշ տարեթվերը մշակում է որպես 19xx: Access 95 և ավելի ուշ համակարգերը մշակվում են մի շարք ձևերով: Մի մասն օգտագործում է համակարգային ժամանակը, մյուսները պատուհաններ օրինակ, 1920-2019 կամ 1930-2029:

Access 2 մուտքի ստանդարտ շաբլոնը 1999-ից այն կողմ որևէ տարեթիվ չի ճանաչում: Բայց այդ շաբլոնը կարելի է փոխել: Բոլոր ժամանակակից Microsoft տվյալների հենքերը օգտագործում են տարեթվի պահպանման քառանիշ տեսքը, սակայն այս դեպքում դժվարություն է ստեղծում մուտքի հեշտացման համար օգտագործվող երկանիշ տարբերակը: Ծրագիրն ինքը ձևափոխում է մուտքային երկանիշը քառանիշի: Microsoft Access 97-ը մշակում է «00» - «29» միջակայքը որպես «2000» - «2029» թվեր: Summer'87 և Clipper 5.x լեզուներն օգտագործում են SET CENTURY ON հրամանը քառանիշ ցույց տալու համար: Clipper 5.x ունի նաև SET EPOCH TO հնարավորությունը: Նման մանրամասները շատ են: Սրանք աշխատում են այն դեպքում, երբ կա ծրագրի նախնական ծածկագիրը: Ծրագրի բաց տեքստի փոխարինումը կարող է կատարվել նաև ծրագրավորված: Ծրագրավորած կարելի է իրականացնել նաև տվյալների հենքերի ինֆորմացիոն ֆայլերի փոխադրումը նոր ժամանակի (օրինակ DBF):

Կիրառական ծրագրային համակարգերը շատ ժամանակ օգտագործում են հետադարձ ժամանակային վերահաշվարկ կամ ապագայի կանխատեսում: Առաջինը պահանջում է անընդհատություն դեպի հետ, սովորաբար մեկ տարվա սահմաններում: Երկրորդը տալիս է մի արդյունք, որն ապագայի համար է և ավտոմատ օգտագործման դեպքում կարող է խախտել համակարգի ամբողջականությունը: Պայմանական լուծումներ գտնելու համար հնարավոր մոտեցումները շատ են: Կարելի է ժամանակավորապես աշխատել պայմանական ժամանակի հետ: Արդյունքը ձևակերպվում է տվյալների հենքի կրկնօրինակի վրա, որի ժամանակներն իրական են:

Կիրառական տվյալների հենքերից բացի ուշադրության առարկա են նաև խմբագրերը, ֆայլային համակարգերը, ցանցային համակարգերը: Առավելագույն և հավաստի տվյալների առկայությունն անհրաժեշտ է ինֆորմացիայի նշված ծավալներում անհրաժեշտ լուծումներ գտնելու համար:

Կիրառական ծրագրային համակարգերը և այլ ավտոմատ համակարգեր հիմնականում առարկայաուղղված են և յուրաքանչյուր կազմակերպություն պետք է լինի առանձնահատուկ ուշադրության առարկա:

Տեղական հանձնաժողովներին առաջարկվում է աշխատանքային ծրագիրը կազմել 2ՀԹ հանձնաժողովի ծրագրի նմանությամբ մանրամասների և տեղական առանձնահատկությունների ընդգրկմամբ նկատի ունենալով հետևյալ հարցերը.

 

Ձեր կազմակերպության հաշվողական, ծրագրային կամ այլ սարքային միջոցների կամ դրանց առանձին խմբերի տարիքը և մաշվածության աստիճանը: Ո՞ր փուլում է գտնվում ձեր կազմակերպության 2ՀԹ ծրագրի իրականացումը: Իրականացման ձևը ներքին, արտաքին ռեսուրսների հիման վրա և վերջին դեպքում ո՞ր կազմակերպությունն է օգնում տեխնիկապես: Հաշվարկվե՞լ է արդյոք ներքին վտանգի աստիճանը սեփական միջոցների խափանումից: Հաշվարկվե՞լ է արդյոք վտանգի աստիճանը մատակարարող կամ պատվիրատու կազմակերպությունների միջոցների խափանումից: Կազմվե՞լ է արդյոք անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների պատկերը: Հաշվողական, ծրագրային և ավտոմատ համակարգերի մոտավոր թիվը կազմակերպությունում: Օգտագործու՞մ են արդյոք ձեր համակարգերը ծածկագրեր: Թվարկեք համակարգիչները, օպերացիոն և կիրառական ծրագրերը, ավտոմատ համակարգերը: Ստեղծվե՞լ են արդյոք սխալի ահազանգման կառուցվածքներ: Օգտագործու՞մ եք արդյոք ավտոմատ վճարման համակարգեր: Ստեծվա՞ծ է արդյոք 2ՀԹ հիմնախնդրի հանձնաժողով և նշանակվա՞ծ է արդյոք պատասխանատու անձ: Տարվում են արդյոք ձեր կողմից 2ՀԹ խնդրի բացատրական աշխատանքներ: Ճշգրտված են արդյոք ռիսկի գնահատման մոտեցումները կազմակերպությունում, մատակարարների և պատվիրատուների միջավայրում: Արդյո՞ք պահպանվել են օգտագործվող համակարգերն ստեղծող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը: Կատարվե՞լ են արդյոք համակարգերի տեղական ձևափոխումներ: Ստացվե՞լ են արդյոք արտադրող կազմակերպության դիտողությունները 2ՀԹ հիմնախնդրի առնչությամբ: Պահանջե՞լ եք արդյոք արտադրող կազմակերպությունից կիրառվող համակարգի ապահովումը: Իրականացնու՞մ է արդյոք ձեր կազմակերպությունն ինֆորմացիայի ավտոմատ փոխանակում այլ կազմակերպությունների հետ: Նախատեսվա՞ծ է արդյոք օգտագործման կամ դուրսգրման ժամկետ ձեր պահեստային տնտեսությունում: Օգտագործու՞մ եք արդյոք բարձր տեխնոլոգիական, համակարգչային կառավարմամբ արդյունաբերական համակարգեր: Նախատեսվում է արդյոք համակարգերի պլանային թարմացում մինչև 2000 թվականը: Պարզե՞լ եք այն համակարգերը, որոնք օգտագործում են ժամացույց և տարեթվային ինֆորմացիա: Օգտագործում եք արդյոք երկնիշ տարեթվով տվյալների հենքեր: Նախատեսե՞լ եք ընթացիկ տվյալների արխիվացում ձեր 2ՀԹ հիմնախնդրի նախագծում: Ստեղծվու՞մ են արդյոք ձեր համակարգերում տարեթվի մասին տվյալներ և ինչ ֆորմատում: Օգտագործու՞մ եք արդյոք ահազանգման և պաշտպանական ավտոմատ համակարգեր: Օգտագործու՞մ եք արդյոք ավտոմատ տրանսպորտային կամ հեռակառավարման համակարգեր: Օգտագործում եք արդյոք ավտոմատ բնապահպանական համակարգեր: Ունեք արդյոք երկարատև, 1999 թվականից անցնող պայմանագրեր: Խախտումների բացահայտման պայմաններում ունե՞ք արդյոք գործունեությունը շարունակելու այլ ընտրանքային տարբերակներ: Նախատեսում է ձեր 2ՀԹ հիմնախնդրի ծրագիրը տվյալների համաձայնեցում տվյալների հենքերում և ցանցերում 2ՀԹ անհամապատասխան բլոկների առկայության դեպքում: Օգտագործու՞մ եք դուք կամ ձեր գործընկեր կազմակերպությունները բաշխված աղյուսակներ և մակրոգործողություններ տարեթվի ընդգրկումով: Տարեթվի օգտագործմամբ ի՞նչ ինֆորմացիոն միջոցներ եք ձեռք բերել վերջին տարիներին: Վերահաշվառե՞լ է արդյոք ձեր ինժեներական աշխատակազմը յուրահատուկ և առարկայաուղղված սարքային, արտադրական և կազմակերպական հատվածները 2ՀԹ հիմնախնդրի ապահովման նկատառումներով:

 

IV. Ամփոփում

 

2ՀԹ հիմնախնդրի լուծման ապահովումը Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է կազմակերպել փուլային տարբերակով առաջին փուլում համատեղելով հնարավոր լուծումների տեխնոլոգիաների ուսումնասիրությունը և առկա միջոցների ուսումնասիրումն ու հաշվառումը: Սա պահանջում է համաձայնեցված գործողություններ տեղերում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասնագիտական հատուկ խմբերում: Առաջին փուլը պետք է ավարտել մինչև 1999 թվականի մարտը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.02.1999
N 125
Որոշում