Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԱՍԱ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿ ...

 

 

040.0354.290312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2012 թվականի N 354-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՀԱՍԱ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՀԱՍԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2012 թվականի մարտի 25-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թվականի մարտի 25-ը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՀԱՍԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի մարտի 29-ի

N 354-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՍԱ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ  |Անվանումը                    |Չափի|Քա-  |Ծագման/   |Արժեքը     |

|ը/կ|ԱԱ-ի |                             |միա-|նակը |արտա-     |(դրամ)     |

|   |ծածկա|                             |վորը|     |հանման    |           |

|   |գիրը |                             |    |     |երկիրը    |           |

|___|_____|_____________________________|____|_____|__________|___________|

|1. |7309 |Զետեղարան (բունկեր)          |հատ |  1  |Չինաստան/ |  2,708,160|

|   |     |LC3000x4000                  |    |     |Չինաստան  |           |

|___|_____|_____________________________|____|_____|          |___________|

|2. |8474 |Փոխադրիչ GZD960x3800         |հատ |  1  |          |  5,452,590|

|___|_____|_____________________________|____|_____|          |___________|

|3. |8474 |Այտավոր ջարդիչ PE600x900     |հատ |  1  |          | 15,692,040|

|___|_____|_____________________________|____|_____|          |___________|

|4. |8474 |Ռոտորային ջարդիչ PF1214      |հատ |  1  |          | 22,832,940|

|___|_____|_____________________________|____|_____|          |___________|

|5. |8474 |Թրթռական քարմաղ 2YK1848      |հատ |  1  |          |  8,908,770|

|___|_____|_____________________________|____|_____|          |___________|

|6. |8474 |Փոխադրիչ GZG50               |հատ |  2  |          |  2,035,800|

|___|_____|_____________________________|____|_____|          |___________|

|7. |8474 |Ածուխի մանրացման աղաց MTW138 |հատ |  8  |          |358,700,940|

|___|_____|_____________________________|____|_____|          |___________|

|8. |8428 |Ժապավենային փոխադրիչներ      |հատ | 14  |          | 58,721,910|

|   |     |(B650x20, B800x20, B500x22   |    |     |          |           |

|   |     |(2), B650x25, B500x24,       |    |     |          |           |

|   |     |B500x8 (2), B500x16, B500x20 |    |     |          |           |

|   |     |(2), B500x14, B650x30,       |    |     |          |           |

|   |     |B650x80)                     |    |     |          |           |

|___|_____|_____________________________|____|_____|          |___________|

|9. |8537 |Կառավարման համակարգ          |կգ  |900  |          |  2,334,150|

|___|_____|_____________________________|____|_____|          |___________|

|10.|7308 |Միացման պողպատյա             |կգ  |5000 |          |  3,471,000|

|   |     |կոնստրուկցիաներ              |    |     |          |           |

|_________|___________________________________________________|___________|

|         |Ընդամենը                                           |480,858,300|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2012
N 354-Ա
Որոշում