Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՏԻԿԱՆԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՍԻՔՍՏԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՏԻԿԱՆԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՍԻՔՍՏԻՆՅԱՆ ՍՐԱՀՈՒՄ «ՀՌՈՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒ ...

 

 

041.0130.030399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 1999 թվականի թիվ 130

 

ՎԱՏԻԿԱՆԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՍԻՔՍՏԻՆՅԱՆ ՍՐԱՀՈՒՄ «ՀՌՈՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման հանձնաժողովի միջև կնքված համաձայնագրի և Վատիկանի առաքելական գրադարանի հայտարարության հիման վրա 1999 թվականի մարտի 24-ից մինչև հուլիսի 16-ը Վատիկանի առաքելական գրադարանում` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում «Հռոմ-Հայաստան» ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման հանձնաժողովի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ «Հռոմ-Հայաստան» ժամանակավոր ցուցահանդեսի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու համար:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել «Հռոմ-Հայաստան» ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների անվտանգ փոխադրումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և դրանց վերադարձը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստանի Հանրապետության պետական թանգարան, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան), Հայաստանի ազգային պատկերասրահ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարան և Մարտիրոս Սարյանի թանգարան:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը`

ա) ապահովել «Հռոմ-Հայաստան» ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների արտահանումը Երևանից Հռոմ և ներմուծումը Հռոմից Երևան, ինչպես նաև նշված ցուցանմուշներն ուղեկցող անձանց փոխադրումը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած հայտին համապատասխան.

բ) 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել «Հռոմ-Հայաստան» ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների Երևանի «Զվարթնոց» օդանավակայան փոխադրման, Երևանից Հռոմ արտահանման և Հռոմից Երևան ներմուծման հետ կապված ծախսերի նախահաշիվը:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` «Հռոմ-Հայաստան» ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների արտահանման և ներմուծման հետ կապված ձևակերպումները կատարել Հայաստանի պատմության պետական թանգարանում, ժամանակավոր արտահանման ռեժիմով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած հայտին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ներկայացրած նախահաշիվների հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հռոմ-Հայաստան» ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների փաթեթավորման, Երևանի «Զվարթնոց» օդանավակայան փոխադրման և օդանավակայանից դրանց մշտական ցուցադրման վայրեր վերադարձման, ինչպես նաև Երևանից Հռոմ արտահանման ու Հռոմից Երևան ներմուծման հետ կապված ծախսերի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.03.1999
N 130
Որոշում