041.0291.020412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2012 թվականի N 291-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի շուրջ Համաշխարհային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի ապրիլի 2-ի
N 291-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (բանակցային
խմբի ղեկավար)
Մ. Փաշայան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության
պետ
Ս. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Ազիզյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
միջազգային համագործակցության վարչության պետ
Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
պետական պարտքի կառավարման վարչության
հաշվառման և սպասարկման բաժնի պետ-վարչության
պետի տեղակալ