Սեղմել Esc փակելու համար:
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՄԱՐՏԻ 9-19-Ը ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋ ...

 

 

041.0131.030399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

03 մարտի 1999 թվականի թիվ 131

 

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՄԱՐՏԻ 9-19-Ը ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում մարտի 9-19-ը կայանալիք 32-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) կազմակերպել և ապահովել հայկական ձեռնարկությունների մասնակցությունը 1999 թվականի մարտի 9-19-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում կայանալիք 32-րդ միջազգային ցուցահանդեսին.

բ) Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համատեղ 1999 թվականի մարտի 10-ին կազմակերպել և անցկացնել գործարար համաժողով` «Եգիպտոս-Հայաստան` երկրորդ հազարամյակի նախաշեմին» թեմայով:

2. Նշված միջազգային ցուցահանդեսի բացման շնորհանդեսին, ինչպես նաև գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 1999 թվականի մարտի 8-12-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրե գործուղել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

3. Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրե գործուղվող Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ միջազգային ցուցահանդեսի և գործարար համաժողովի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերն իրականացնել շահագրգիռ կազմակերպությունների հաշվին:

4. Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում 1999 թվականի մարտի 9-19-ը կայանալիք 32-րդ միջազգային ցուցահանդեսի և գործարար համաժողովի կազմակերպման ու անցկացման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված արտաքին առևտրի և զբոսաշրջիկության խթանման և ձեռնարկությունների զարգացման ծրագրի միջոցների հաշվին, համաձայն ներկայացվող նախահաշվի:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում կայանալիք 32-րդ միջազգային ցուցահանդեսին ցուցանմուշների փոխադրման հետ կապված փաստաթղթերի ձևակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հայտերի:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել նշված ցուցանմուշների փոխադրումը Երևան-Կահիրե-Երևան երթուղով:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակության Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրե մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 1999 թ.

մարտի 3-ի N 131 որոշման

 

ԿԱԶՄ

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության

և առևտրի նախարարության պատվիրակության

 

    Հայկ Գևորգյան      - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

    Արա Պետրոսյան       - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի

                            գլխավոր խորհրդական

    Նարինե Սահակյան    - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                         ներդրումների քաղաքականության և պաշտպանության

                         վարչության պետ

    Տիգրան Դավթյան     - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                         արտաքին շուկաների և տարածաշրջանային

                         համագործակցության վարչության պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.03.1999
N 131
Որոշում