041.0137.080399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 մարտի 1999 թվականի թիվ 137
Կ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Կորյուն Հակոբյանին 1999 թվականի մարտի 12-20-ը գործուղել Կանադա` հանքարդյունաբերության ծրագրավորման և զարգացման կանադական ընկերակցության տարեկան միջազգային հանձնաժողովին մասնակցելու համար:
2. Կ. Հակոբյանի Կանադա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Կ. Հակոբյանի Կանադա մեկնելու հետ կապված հարցերը: