Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵ ...

 

 

050.0371.270112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012045

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 371-Ն

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ» ԵՎ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 374-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

Հավելված 14

    Հաստատված է                             Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի խորհրդի               ֆինանսների նախարարի`

    2011 թվականի դեկտեմբերի 20-ի            2011 թվականի դեկտեմբերի 30-ի

    թիվ 371-Ն որոշմամբ                      թիվ 1117-Ն հրամանով

                                            

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ`              ֆինանսների նախարար`

                                            

    ------------------------                -----------------------

    Արթուր Ջավադյան                         Վաչե Գաբրիելյան

    2011 թվականի դեկտեմբերի 22              2011 թվականի դեկտեմբերի 30

 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ (ձև 9)

(ուղղակի մեթոդ)

 

«__»___________________ 201_թ/

___________________________________________

         (ներդրումային ընկերության անվանումը և գտնվելու վայրը)

 

._____________________________________________________________________.

|  |ԱՆՎԱՆՈՒՄԸ                                        |Ծանո-|Նա- |Հաշ- |

|  |                                                 |թա-  |խորդ|վետու|

|  |                                                 |գրու-|ժամա|ժամա-|

|  |                                                 |թյուն|նակա|նակա-|

|  |                                                 |     |շր- |շրջան|

|  |                                                 |     |ջան |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|1 |1. Դրամական հոսքեր գործառնական գործունեությունից |     | x  | x   |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|2 |Դրամական միջոցների զուտ հոսքեր` մինչև            |     |    |     |

|  |գործառնական ակտիվների և  պարտավորությունների     |     |    |     |

|  |փոփոխությունը                                    |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|3 |Ստացված տոկոսներ                                 |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|4 |Վճարված տոկոսներ                                 |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|5 |Ստացված կոմիսիոն գումարներ                       |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|6 |Վճարված կոմիսիոն գումարներ                       |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|7 |Շահույթով կամ վնասով վերաչափվող իրական արժեքով   |     |    |     |

|  |հաշվառվող ֆինանսական ակտիվներից օգուտ (վնաս)     |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|8 |Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններից   |     |    |     |

|  |օգուտ (վնաս)                                     |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|9 |Նախկինում դուրս գրված ակտիվների վերադարձ         |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|10|Վճարված աշխատավարձ և  դրան հավասարեցված այլ      |     |    |     |

|  |վճարումներ                                       |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|11|Գործառնական գործունեությունից ստացված այլ        |     |    |     |

|  |եկամուտներ և  վճարված այլ ծախսեր                 |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|12|Դրամական հոսքեր գործառնական ակտիվների և          |     |    |     |

|  |պարտավորությունների փոփոխություններից            |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|13|Գործառնական ակտիվներում նվազում (ավելացում)      |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|14|այդ թվում`                                       |     |    |     |

|  |Փոխատվությունների նվազում (ավելացում)            |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|15|Շահույթով կամ վնասով վերաչափվող իրական արժեքով   |     |    |     |

|  |հաշվառվող և  վաճառքի համար մատչելի ֆինանսական    |     |    |     |

|  |ակտիվների նվազում (ավելացում)                    |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|16|Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք         |     |    |     |

|  |գումարների նվազում (ավելացում)                   |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|17|այլ գործառնական ակտիվների նվազում (ավելացում)    |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|18|Գործառնական պարտավորությունների ավելացում        |     |    |     |

|  |(նվազում)                                        |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|19|այդ թվում`                                       |     |    |     |

|  |հաճախորդների նկատմամբ պարտավորությունների        |     |    |     |

|  |ավելացում (նվազում)                              |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|20|այլ գործառնական պարտավորությունների նվազում      |     |    |     |

|  |(ավելացում)                                      |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|21|Զուտ դրամական հոսքեր գործառնական                 |     |    |     |

|  |գործունեությունից մինչև  շահութահարկի վճարումը   |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|22|Վճարված շահութահարկ                              |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|23|Զուտ դրամական հոսքեր գործառնական                 |     |    |     |

|  |գործունեությունից                                |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|24|2. Դրամական հոսքեր ներդրումային գործունեությունից|     | x  | x   |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|25|Մինչև  մարման ժամկետը պահվող ներդրումների նվազում|     |    |     |

|  |(ավելացում)                                      |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|26|Այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների  |     |    |     |

|  |նվազում (ավելացում)                              |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|29|Հիմնական միջոցներում և  ոչ նյութական ակտիվներում |     |    |     |

|  |կապիտալ ներդրումների նվազում (ավելացում)         |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|30|Հիմնական միջոցների և  ոչ նյութական ակտիվների     |     |    |     |

|  |ձեռքբերում                                       |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|31|Հիմնական միջոցների և  ոչ նյութական ակտիվների     |     |    |     |

|  |օտարում                                          |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|32|Դրամական միջոցների զուտ հոսքեր այլ ներդրումային  |     |    |     |

|  |գործունեությունից                                |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|33|Զուտ դրամական հոսքեր ներդրումային                |     |    |     |

|  |գործունեությունից                                |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|34|3. Դրամական հոսքեր ֆինանսական գործունեությունից  |     | x  | x   |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|35|Վճարված շահութաբաժիններ                          |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|36|Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից      |     |    |     |

|  |ստացված փոխառությունների ավելացում (նվազում)     |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|37|Ստացված փոխառությունների ավելացում (նվազում)     |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|38|Ներդրումային ընկերության կողմից թողարկված        |     |    |     |

|  |արժեթղթերի ավելացում (նվազում)                   |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|39|Բաժնետերերի ներդրումները կանոնադրական կապիտալում |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|40|Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք         |     |    |     |

|  |գումարների ավելացում (նվազում)                   |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|41|Դրամական միջոցների զուտ հոսքեր այլ ֆինանսական    |     |    |     |

|  |գործունեությունից                                |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|42|Զուտ դրամական հոսքեր ֆինանսական գործունեությունից|     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|43|Արտարժույթի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը  |     |    |     |

|  |դրամական միջոցների և  դրանց համարժեքների վրա     |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|44|Դրամական միջոցների և  դրանց համարժեքների զուտ աճ |     |    |     |

|  |(նվազում)                                        |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|45|Դրամական միջոցներ և  դրանց համարժեքներ           |     |    |     |

|  |ժամանակաշրջանի սկզբում                           |     |    |     |

|__|_________________________________________________|_____|____|_____|

|46|Դրամական միջոցներ և  դրանց համարժեքներ           |     |    |     |

|  |ժամանակաշրջանի վերջում                           |     |    |     |

._____________________________________________________________________.

 

    Հաշվետվության վավերացման ամսաթիվը                      Գործադիր տնօրեն`

    _________________________________                      _______________

 

Գլխավոր հաշվապահ`

    ԿՏ                                                      _______________

                                                          

                                               Հավելված 15

    Հաստատված է                             Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի խորհրդի               ֆինանսների նախարարի`

    2011 թվականի դեկտեմբերի 20-ի            2011 թվականի դեկտեմբերի 30-ի

    թիվ 371-Ն որոշմամբ                      թիվ 1117-Ն հրամանով

 

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ`              ֆինանսների նախարար`

 

    ------------------------                -----------------------

    Արթուր Ջավադյան                         Վաչե Գաբրիելյան

    2011 թվականի դեկտեմբերի 22              2011 թվականի դեկտեմբերի 30

 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ (ձև 9 ա)

(անուղղակի մեթոդ)

 

«__»___________________ 201_թ/

 

(ներդրումային ընկերության անվանումը և գտնվելու վայրը)

._____________________________________________________________________.

|  |ԱՆՎԱՆՈՒՄԸ                                              |Նա- |Հաշ- |

|  |                                                       |խորդ|վետու|

|  |                                                       |ժամա|ժամա-|

|  |                                                       |նակա|նակա-|

|  |                                                       |շր- |շրջան|

|  |                                                       |ջան |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|1 |Շահույթ հարկումից առաջ                                 |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|2 |Գործառնական գործունեություն                            |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|3 |Հիմնական միջոցների ամորտիզացիա                         |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|4 |Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա                     |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|5 |Գործառնական գործունեությանը վերագրելի այլ ակտիվների    |    |     |

|  |(աճ)/նվազում                                           |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|6 |Գործառնական գործունեությանը վերագրելի այլ              |    |     |

|  |պարտավորությունների աճ (նվազում)                       |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|7 |Գործառնական գործունեությունից ընդամենը ճշգրտումներ     |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|8 |Ներդրումային գործունեություն                           |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|9 |Կապիտալ ծախսումներ                                     |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|10|Ներդրումներ                                            |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|11|Ներդրումային գործունեությանը վերագրելի այլ ակտիվների   |    |     |

|  |(աճ)/նվազում                                           |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|12|Ներդրումային գործունեությունից ընդամենը ճշգրտումներ    |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|13|Ֆինանսական գործունեություն                             |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|14|Փոխառությունների և  այլ վճարվելիք գումարների աճ        |    |     |

|  |(նվազում)                                              |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|15|Վճարված դիվիդենտներ                                    |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|16|Բաժնետոմսերի վաճառք (հետգնում)                         |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|17|Ֆինանսական գործունեությանը վերագրելի այլ               |    |     |

|  |պարտավորությունների աճ (նվազում)                       |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|18|Ֆինանսական գործունեությունից ընդամենը ճշգրտումներ      |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|19|Փոխարժեքի տատանումների ազդեցությունը                   |    |     |

|__|_______________________________________________________|____|_____|

|20|Դրամական միջոցների մնացորդը հաշվետու ժամանակշրջանի     |    |     |

|  |վերջին                                                 |    |     |

._____________________________________________________________________.

 

    Հաշվետվության վավերացման ամսաթիվը                     Գործադիր տնօրեն`

    ______________                                        _________________

                                                          

    ԿՏ                                                    Գլխավոր հաշվապահ`

                                                           _______________

                                                           

                                               Հավելված 16

    Հաստատված է                             Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի խորհրդի               ֆինանսների նախարարի`

    2011 թվականի դեկտեմբերի 20-ի            2011 թվականի դեկտեմբերի 30-ի

    թիվ 371-Ն որոշմամբ                      թիվ 1117-Ն հրամանով

 

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ`              ֆինանսների նախարար`

 

    ------------------------                -----------------------

    Արթուր Ջավադյան                         Վաչե Գաբրիելյան

    2011 թվականի դեկտեմբերի 22              2011 թվականի դեկտեմբերի 30

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ներդրումային ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները (այսուհետ` հրահանգ) կիրառվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի (այսուհետ` ներդրումային ընկերություններ) կողմից` հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմելիս:

2. Ներդրումային ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն նրանց բոլոր տարածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

3. Հաշվետու տարի է համարվում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը` բացառությամբ նոր ստեղծված ներդրումային ընկերությունների:

4. Նոր ստեղծված ներդրումային ընկերությունների համար առաջին հաշվետու տարի (ժամանակաշրջան) է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետ նաև` Կենտրոնական բանկ) նրանց գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

5. Հաշվետու ամսաթիվ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը:

6. Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջան է համարվում հունվարի 1-ից մինչև ընթացիկ եռամսյակային միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը` բացառությամբ նոր ստեղծված ներդրումային ընկերությունների:

7. Նոր ստեղծված ներդրումային ընկերությունների համար առաջին միջանկյալ հաշվետու ժամանակաշրջան է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում նրանց գրանցման օրվանից մինչև ընթացիկ եռամսյակային միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

8. Ընթացիկ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջան է համարվում նախորդ եռամսյակային միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև տվյալ եռամսյակային միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը` բացառությամբ տվյալ ընթացիկ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նոր ստեղծված ներդրումային ընկերությունների:

9. Նոր ստեղծված ներդրումային ընկերությունների համար առաջին ընթացիկ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջան է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում նրանց գրանցման օրվանից մինչև տվյալ եռամսյակային միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

10. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կազմվում են աճողական կարգով: Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին միջանկյալ հաշվետվությունում (ձև 6) և ֆինանսական արդյունքների մասին միջանկյալ հաշվետվությունում (ձև 6 ա) միաժամանակ ցույց են տրվում նաև տվյալ ընթացիկ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի տվյալները: Ներդրումային ընկերությունները կազմում են միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ եռամսյակը մեկ անգամ:

11. Լուծարվող ներդրումային ընկերությունը կազմում է ֆինանսական հաշվետվություններ հետևյալ որոշումներից առաջինն ընդունվածի ընդունման տարվա հունվարի 1-ից մինչև այդ որոշման ընդունման օրը ընկած ժամանակաշրջանի համար`

1) ինքնալուծարման մասին ներդրումային ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշում,

2) ընկերությանը տրված լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշում,

3) ներդրումային ընկերության սնանկության մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դիմումը բավարարելու մասին դատարանի որոշում:

12. Ֆինանսական հաշվետվությունները կազմվում են վերլուծական (անալիտիկ) և ընդհանրացված (սինթետիկ) հաշվառման տվյալների հիման վրա:

13. Ներդրումային ընկերությունները, ելնելով ներկայացվող տեղեկատվության էականությունից, իրենց հայեցողությամբ կարող են ավելի մանրամասնել ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց կից ծանոթագրությունները` պահպանելով ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով (այսուհետ նաև` ՖՀՄՍ) և սույն հրահանգով սահմանված պահանջները և ներկայացման ենթակա պարտադիր հոդվածները:

14. Ներդրումային ընկերությունները կարող են խտացնել ֆինանսական հաշվետվությունների ձևերը, եթե ներկայացման ենթակա հոդվածում արտացոլվելիք գումարները (և ընթացիկ, և նախորդ ժամանակաշրջանների համար) 0-ական են կամ ոչ էական են:

15. Ֆինանսական հաշվետվությունների համապատասխան հոդվածները մանրամասնվում են կից ծանոթագրություններում` ըստ սույն հրահանգի: Ընդ որում, ներդրումային ընկերությունները կարող են խտացնել ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում արտացոլված հոդվածները, եթե ներկայացման ենթակա հոդվածում արտացոլվելիք գումարները (և ընթացիկ, և նախորդ ժամանակաշրջանների համար) 0-ական են կամ ոչ էական:

16. Ֆինանսական հաշվետվություններում տվյալները ցույց են տրվում հազար դրամներով` առանց ստորակետից հետո տասնորդական նիշի: Ֆինանսական հաշվետվություններում փակագծերում ցույց տրված գումարները թվաբանական գործողություններում դիտվում են որպես բացասական թվեր, ընդ որում, եթե փակագծից առաջ դրված է հանման («-») նշան, ապա փակագծում գրված թիվը գումարվում է:

17. Ֆինանսական հաշվետվություններն ունեն հետևյալ պարտադիր վավերապայմանները`

1) անվանումը,

2) հաշվետու ամսաթիվը կամ ժամանակաշրջանը (կախված հաշվետվության ձևից), որի համար կազմված է հաշվետվությունը,

3) ներդրումային ընկերության անվանումը,

4) ներդրումային ընկերության գտնվելու վայրը,

5) թվային ցուցանիշների ներկայացման չափսը (ֆորմատը),

6) ֆինանսական հաշվետվությունների վավերացման օրը,

7) ֆինանսական հաշվետվությունները վավերացնող պատասխանատու անձանց պաշտոնների անվանումը, այդ անձանց անունները և ստորագրությունները:

18. Ֆինանսական հաշվետվությունները հրապարակելիս պահանջվող վավերապայմանները բոլոր հաշվետվական ձևերի մեջ արտացոլվում են առանձին:

19. Ներդրումային ընկերության ֆինանսական հաշվետվություններին կից հրապարակվում է ընկերության ղեկավարության հայտարարությունը`

1) ընկերության ֆինանսական վիճակը (բոլոր էական առումներով) արժանահավատորեն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և հաստատման համար իր պատասխանատվության վերաբերյալ, այն է`

ա. հաշվապահական հաշվառման քաղաքականության ընտրության, իրավասու մարմնի կողմից հաստատման և դրա հետևողականորեն կիրառման համար,

բ. հիմնավորված գնահատումներ, հաշվարկներ կատարելու համար,

գ. ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջների պահպանման, իսկ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներից շեղումների դեպքում` ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում այդ շեղումների բացահայտման համար,

դ. հաշվապահական հաշիվների գրանցումների ճշգրիտ վարման համար,

ե. ֆինանսական հաշվետվությունները ընկերության գործունեության անընդհատության հիման վրա պատրաստելու համար, եթե ներդրումային ընկերության ղեկավարությունը մտադիր չէ կամ պատճառ չունի դիտարկելու ընկերությունը լուծարելու կամ գործունեությունը դադարեցնելու հավանականությունը:

2) ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ ժամանակին և բավարար ճշտությամբ տեղեկատվություն ապահովող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխանող հաշվապահական հաշվառման գործուն համակարգի ներդրման վերաբերյալ,

3) ընկերության ակտիվների պահպանության, խարդախությունների և անճշտությունների բացահայտման ու կանխման ուղղությամբ` իր իրավասությունների սահմաններում, միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

20. Ընկերության ղեկավարության հայտարարությունը վավերացվում է ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ:

21. Ֆինանսական հաշվետվություններին կից հրապարակվում է ընկերության ֆինանսական հաշվետվությունների` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ ակտերին համապատասխանության վերաբերյալ ընկերության հավաստիացումները (տարեկան ֆինանսական հաշվետվությունների դեպքում` ընկերության խորհրդի հավաստիացումը` համապատասխան վավերացմամբ): Ընդ որում, ֆինանսական հաշվետվությունները չեն կարող որակվել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխանող, եթե դրանք չեն բավարարում կիրառվող յուրաքանչյուր ստանդարտի բոլոր պահանջներին, և ստանդարտներից բխող հաշվապահական հաշվառումը կարգավորող այլ ակտերին, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով նախատեսված դեպքերի:

22. Ներդրումային ընկերությունները տարեկան ֆինանսական հաշվետվություններին կից հրապարակում են նաև ընկերության կողմից պատրաստված ֆինանսական վերլուծություն, որը նկարագրում և մեկնաբանում է ընկերության ֆինանսական գործունեության և ֆինանսական վիճակի հիմնական բնութագրերը, ինչպես նաև գործունեության ընթացքում առաջացած հիմնական անորոշությունները: Նման զեկույցը ներառում է հետևյալ վերլուծությունները և մեկնաբանումները.

1) ընկերության գործունեության վրա ազդող հիմնական գործոնները, ներառյալ ընկերության գործունեության միջավայրի փոփոխությունները, ընկերության կողմից այդ փոփոխություններին և դրանց հետևանքներին արձագանքելու եղանակը, ինչպես նաև գործունեության մակարդակը պահպանելուն, ամրապնդելուն և զարգացնելուն ուղղված ներդրումային, այդ թվում` շահութաբաժինների վճարման քաղաքականությունը,

2) ներդրումային ընկերության ֆինանսավորման աղբյուրները, սեփական և փոխառու կապիտալների հարաբերակցության և ընկերության գործառնությունների հետ կապված ռիսկերի կառավարման քաղաքականությունները,

3) ընկերության այն արժանիքները և միջոցները, որոնց արժեքը, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն, չի արտացոլվում ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում:

23. Ռիսկերի քանակական և որակական բնութագրերը կարող են ներկայացվել ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվություններում կամ ներառվել տարեկան հաշվետվության որևէ այլ բաժնում (օրինակ` ղեկավարության զեկույցում կամ ռիսկերի վերաբերյալ հաշվետվության մեջ)` ֆինանսական հաշվետվություններում հղում կատարելով այդ բաժիններին:

24. Աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները մամուլում հրապարակելուց հետո` 5-օրյա ժամկետում ներդրումային ընկերությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը, ինչպես նաև այդ հաշվետվությունների ամբողջ փաթեթի (այդ թվում` ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները` ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը և սույն հավելվածի 18-րդ, 20-րդ և 21-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը) էլեկտրոնային տարբերակը: Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան: Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու կամ դրա խափանման դեպքում հաշվետվության էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացվում ինտերնետով` հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

 

ԳԼՈՒԽ 2. ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

25. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմվում, ներկայացվում և հրապարակվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ և 83-րդ հոդվածների, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխի և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (այսուհետ նաև` ՖՀՄՍ) պահանջների ու սկզբունքների համաձայն:

26. Ներդրումային ընկերությունների կողմից հրապարակվող տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներառում են`

1) համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը` ձև 1 (հավելված 1),

2) ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը` ձև 2 (հավելված 4),

3) սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը` ձև 3 (հավելված 5),

4) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը` ձև 4 (հավելված 6),

5) ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները` ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը` ձև 5 (հավելված 8):

27. Ներդրումային ընկերությունները տարեկան ֆինանսական հաշվետվություններին կից ներկայացնում են նաև արտաքին աուդիտորական եզրակացությունը:

28. Ֆինանսական հաշվետվությունների համախմբման դեպքում ներդրումային ընկերությունը հրապարակում է համախմբված տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Համախմբված տարեկան ֆինանսական հաշվետվություն հրապարակող (ներկայացնող) ընկերությունը կարող է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունում ներառել նաև իր առանձին տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

29. Այն դեպքերում, երբ ՖՀՄՍ-ները պահանջում են տեղեկատվություն ներկայացնել ըստ ֆինանսական գործիքների տարբեր դասերի, ներդրումային ընկերությունը պետք է ֆինանսական գործիքները խմբավորի ըստ դասերի` կապված բացահայտվող տեղեկատվության տիպից և ֆինանսական գործիքների բնութագրերից:

30. Ներդրումային ընկերությունները նախորդ տարիների էական սխալները, որոնք բացահայտվել են հաշվետու ժամանակաշրջանում, ճշգրտում են ՀՀՄՍ 8-ի համաձայն:

31. Համաձայն ՀՀՄՍ 8-ի, ներդրումային ընկերությունները ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում բացահայտում են արտասովոր (արտակարգ) հոդվածները, սովորական հոդվածների անսովոր դրսևորումները, ընդհատված գործառնությունները, հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխությունները, էական սխալները և հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունները (դրանց բնույթը և եթե իրագործելի է` գումարի բացահայտումը), եթե դրանց արդյունքներն էական ազդեցություն ունեն ընթացիկ ժամանակաշրջանում, կամ ակնկալվում է, որ էական ազդեցություն կունենան հետագա ժամանակաշրջաններում:

32. Ներդրումային ընկերությունը ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար չափումներ կատարելիս օգտագործում է այն տեղեկատվությունը, որն առկա է մինչև հաշվետվության ներկայացման համար վավերացումը:

33. Ներդրումային ընկերությունը հաշվապահական հաշվեկշռի հաշվետու ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերը, որոնք վերաբերում են հաշվապահական հաշվեկշռի հաշվետու ամսաթվին, բացահայտում են ՀՀՄՍ 10-ի համաձայն:

34. Հաշվետվությունների համապատասխան հոդվածները մանրամասնվում են կից ծանոթագրություններում` ըստ սույն հրահանգի:

 

ԳԼՈՒԽ 3. ՄԻՋԱՆԿՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

35. Ներդրումային ընկերությունները յուրաքանչյուր եռամսյակի համար կազմում են միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, որը ներառում է հետևյալ բաղկացուցիչները.

1) համապարփակ ֆինանսական արդյունքների մասին միջանկյալ հաշվետվություն` ձև 6 (հավելված 9),

2) ֆինանսական վիճակի մասին միջանկյալ հաշվետվություն` ձև 7 (հավելված 12),

3) սեփական կապիտալում փոփոխությունների մասին միջանկյալ հաշվետվություն` ձև 8 (հավելված 13),

4) դրամական միջոցների հոսքերի մասին միջանկյալ հաշվետվություն` ձև 9 (հավելված 14),

5) միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները` ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը` ձև 5 (հավելված 8):

36. Եռամսյակային միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կազմվում են ՀՀՄՍ 34-ով սահմանված ժամանակաշրջաններին համապատասխան, ընդ որում`

1) Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին եռամսյակային միջանկյալ հաշվետվությունը (ձև 6) և ֆինանսական արդյունքների մասին եռամսյակային միջանկյալ հաշվետվությունը (ձև 6 ա) կազմվում են ընթացիկ միջանկյալ եռամսյա ժամանակաշրջանի համար և ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի համար (աճողական) և անմիջապես նախորդող ֆինանսական տարվա համադրելի միջանկյալ ժամանակաշրջանների (ընթացիկ և տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը) համար:

2) Ֆինանսական վիճակի մասին եռամսյակային միջանկյալ հաշվետվությունը (ձև 7) ընթացիկ միջանկյալ եռամսյակային ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ և անմիջապես նախորդող ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ համեմատական հաշվապահական հաշվեկշիռն է:

3) Սեփական կապիտալում փոփոխությունների մասին եռամսյակային միջանկյալ հաշվետվությունը (ձև 8) և Դրամական միջոցների հոսքերի մասին եռամսյակային միջանկյալ հաշվետվությունը (ձև 9) կազմվում են ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի համար (աճողական) և անմիջապես նախորդող ֆինանսական տարվա համադրելի միջանկյալ ժամանակաշրջանի (տարվա սկզբից մինչև տվյալ տարվա համապատասխան հաշվետու ամսաթիվը) համար:

37. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները պատրաստվում են համախմբված հիմունքով, եթե ներդրումային ընկերության վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունները եղել են համախմբված: Եթե ներդրումային ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունը ներառել է ընկերության առանձին ֆինանսական հաշվետվություններն` ի լրումն համախմբված ֆինանսական հաշվետվությունների, ապա ներդրումային ընկերությունը կարող է իր միջանկյալ հաշվետվությունում ներառել իր առանձին միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները:

38. Սույն հրահանգում ներկայացված ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում (ձև 5) համադրելի տեղեկատվությունը ներկայացված է ըստ «ընթացիկ ժամանակաշրջանի» և «նախորդ ժամանակաշրջանի», սակայն միջանկյալ հաշվետվություններին կից ծանոթագրություններում համադրելի տեղեկատվությունը պետք է ներկայացվի ըստ համապատասխան ֆինանսական հաշվետվություններում ներառված միջանկյալ ժամանակաշրջանների: Օրինակ` համապարփակ ֆինանսական արդյունքների մասին միջանկյալ հաշվետվությանը կից ծանոթագրություններում պետք է ներկայացվի համադրելի տեղեկատվություն ըստ «Ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջանի», «Ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի (աճողական)», «Նախորդող ֆինանսական տարվա համադրելի ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջանի», «Նախորդ ֆինանսական տարվա սկզբից մինչև համադրելի հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի (աճողական)» համար, ընդ որում, ներկայացվող տեղեկատվության համադրելիությունը պետք է կիրառվի նաև պատմողական և նկարագրական տեղեկատվության մեջ, երբ դա նպատակահարմար է ներկայացվող ֆինանսական հաշվետվությունները հասկանալու համար:

39. Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս կիրառվում է հաշվապահական հաշվառման նույն քաղաքականությունը, որը կիրառվում է նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս` հաշվի առնելով հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամսաթվից հետո և պետք է արտացոլվեն հաջորդ տարեկան ֆինանսական հաշվետվություններում:

40. Համաձայն ՀՀՄՍ 8-ի` ներդրումային ընկերությունները միջանկյալ ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններում բացահայտում են արտասովոր (արտակարգ) հոդվածները, սովորական հոդվածների անսովոր դրսևորումները, ընդհատված գործառնությունները, հաշվապահական հաշվառման գնահատումներում փոփոխությունները, էական սխալները և հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունները (դրանց բնույթը և եթե իրագործելի է` գումարի բացահայտումը, հետևանքները), եթե դրանց արդյունքներն էական ազդեցություն ունեն ընթացիկ ժամանակաշրջանում, կամ ակնկալվում է, որ էական ազդեցություն կունենան հետագա ժամանակաշրջաններում:

41. Ներդրումային ընկերությունը միջանկյալ ժամանակաշրջանն արտացոլող ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու համար չափումներ կատարելիս օգտագործում է այն տեղեկատվությունը, որն առկա է մինչև հաշվետվության ներկայացման համար վավերացումը և արտացոլում է նախորդ տարեկան ֆինանսական հաշվետվությունների կամ ընթացիկ հաշվետու տարվա նախորդ միջանկյալ հաշվետվություններում ներկայացված գումարների գնահատականներում հնարավոր փոփոխությունները. ընդ որում նախորդ միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում ներկայացված գումարները ենթակա չեն հետադարձ ճշգրտման, սակայն գնահատականներում ցանկացած էական փոփոխության բնույթը և գումարը բացահայտվում է կից ծանոթագրություններում:

42. Բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունները պայմանավորված են հաշվապահական հաշվառման նոր ստանդարտների ընդունմամբ, այս քաղաքականության որևէ փոփոխություն, համաձայն ՀՀՄՍ 8 ստանդարտի հիմնական մոտեցման, պետք է արտացոլվի ընթացիկ հաշվետու տարվա նախորդ միջանկյալ ժամանակաշրջանների, ինչպես նաև նախորդ հաշվետու տարիների համադրելի միջանկյալ ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունների վերաներկայացմամբ: Այնուամենայնիվ, եթե նախորդ հաշվետու տարիներին վերաբերող ճշգրտման գումարը խելամտորեն որոշելի չէ, ապա նոր քաղաքականությունը կիրառվում է առաջընթաց, սակայն փաստն անպայմանորեն բացահայտվում է կից ծանոթագրություններում:

43. Ֆինանսական տարվա ընթացքում սեզոնայնորեն, ցիկլայնորեն կամ պատահաբար ստացվող եկամուտները, ինչպես նաև անհավասարաչափ ծախսումները նախապես չեն ճանաչվում կամ հետաձգվում միջանկյալ ամսաթվի դրությամբ, այլ ճանաչվում են ըստ առաջացման, եթե նախապես ճանաչումը կամ հետաձգումը նպատակահարմար չէ հաշվետու տարվա վերջի դրությամբ:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ՁԵՎ 1 ԵՎ ՁԵՎ 6)

 

44. Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (ձև 1) տարեկան հաշվետվության 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, հաշվետու և նախորդ ժամանակաշրջանի տվյալները: Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (ձև 6) միջանկյալ հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում են հաշվետու ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջանի տվյալները, 5-րդ սյունակում` նախորդ տարվա համադրելի ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջանի տվյալները, 4-րդ սյունակում` հաշվետու տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի տվյալները` աճողական կարգով, 6-րդ սյունակում` նախորդ տարվա համադրելի տվյալները:

45. Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (ձև 6) 1-ին եռամսյակի համար ներկայացվող միջանկյալ հաշվետվության 4-րդ և 6-րդ սյունակները չեն լրացվում և չեն հրապարակվում:

46. Հաշվետվություններում և դրանց համապատասխան կից ծանոթագրություններում լրացվում են սույն կետի աղյուսակով նախատեսված` համապատասխան հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվները:

 

._____________________________________________________________________.

|Համապարփակ ֆինանսական  |Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին     |

|արդյունքների մասին     |հաշվետվությանը կից ծանոթագրություններ        |

|հաշվետվության հոդվածներ|                                             |

|_______________________|_____________________________________________|

|Տոկոսային և  նմանատիպ  |Տոկոսային եկամուտներ բանկային հաշիվներից     |

|եկամուտներ             |և  ներդրված ավանդներից                       |

|(ծանոթագրություն 3)    |                                             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Տոկոսային եկամուտներ արժեթղթերից             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Տոկոսային եկամուտներ տրամադրված              |

|                       |փոխառություններից                            |

|_______________________|_____________________________________________|

|                       |Տոկոսային եկամուտներ ռեպո համաձայնագրերից    |

|_______________________|_____________________________________________|

|                       |Տոկոսային եկամուտներ սվոպից                  |

|_______________________|_____________________________________________|

|                       |Այլ տոկոսային եկամուտներ                     |

|_______________________|_____________________________________________|

|Տոկոսային և  նմանատիպ  |Տոկոսային ծախսեր ներգրավված փոխառությունների |

|ծախսեր                 |և  ստացված վարկերի դիմաց                     |

|ծանոթագրություն 3)     |                                             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Տոկոսային ծախսեր ռեպո համաձայնագրերի գծով    |

|_______________________|_____________________________________________|

|                       |Տոկոսային ծախսեր սվոպի գծով                  |

|_______________________|_____________________________________________|

|                       |Տոկոսային ծախսեր ներդրումային                |

|                       |ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերի |

|                       |դիմաց                                        |

|_______________________|_____________________________________________|

|                       |Տոկոսային ծախսեր Հայաստանի Հանրապետության    |

|                       |կառավարության և  այլ պետությունների          |

|                       |կառավարությունների նկատմամբ                  |

|                       |պարտավորությունների դիմաց                    |

|_______________________|_____________________________________________|

|                       |Այլ տոկոսային ծախսեր                         |

|_______________________|_____________________________________________|

|Զուտ տոկոսային և       |Տոկոսային և  նմանատիպ եկամուտների            |

|նմանատիպ եկամուտ       |հանրագումարը նվազեցրած տոկոսային և  նմանատիպ |

|                       |ծախսերի հանրագումարով                        |

|_______________________|_____________________________________________|

|Կոմիսիոն և  այլ        |Արժեթղթերի փաթեթի կառավարման գծով            |

|վճարների տեսքով        |միջնորդավճարներից                            |

|եկամուտներ             |                                             |

|(ծանոթագրություն 4)    |                                             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Արժեթղթերով գործարքներից միջնորդավճարներից   |

|_______________________|_____________________________________________|

|                       |Խորհրդատվական ծառայությունների գծով          |

|                       |միջնորդավճարներից                            |

|_______________________|_____________________________________________|

|                       |Արժեթղթերի տեղաբաշխման գծով միջնորդավճարներից|

|_______________________|_____________________________________________|

|                       |Պահառության գործունեությունից                |

|_______________________|_____________________________________________|

|                       |Այլ ներդրումային ծառայությունների գծով       |

|                       |միջնորդավճարներից                            |

|_______________________|_____________________________________________|

|                       |Այլ միջնորդավճարներ                          |

|_______________________|_____________________________________________|

|Կոմիսիոն և  այլ        |Միջնորդավճարների գծով ծախսեր                 |

|վճարների տեսքով ծախսեր |                                             |

|(ծանոթագրություն 4)    |                                             |

|_______________________|_____________________________________________|

|Ստացված զուտ կոմիսիոն  |Կոմիսիոն և  այլ վճարների տեսքով եկամուտներ   |

|և  այլ վճարներ         |նվազեցրած կոմիսիոն և  այլ վճարների տեսքով    |

|                       |ծախսերով                                     |

|_______________________|_____________________________________________|

|Եկամուտ                |                                             |

|շահութաաբաժիններից     |                                             |

|(ծանոթագրություն 5)    |                                             |

|_______________________|_____________________________________________|

|Զուտ եկամուտ առևտրական |Առևտրական  նպատակներով պահվող ներդրումներից, |

|գործառնություններից    |վաճառքի համար մատչելի ներդրումներից և        |

|(ծանոթագրություն 6)    |արտարժույթային գործառնություններից ստացված   |

|                       |զուտ եկամուտների հանրագումար                 |

|_______________________|_____________________________________________|

|Շահույթի կամ վնասի     |Շահույթի կամ վնասի միջոցով վերաչափվող իրական |

|միջոցով վերաչափվող     |արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների առք   |

|իրական արժեքով         |ու վաճառքից զուտ եկամուտ                     |

|հաշվառվող ֆինանսական   |                                             |

|ակտիվներից             |                                             |

|(ծանոթագրություն 6)    |                                             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Առևտրական  նպատակներով պահվող ներդրումների   |

|                       |իրական արժեքի փոփոխություններից եկամուտ      |

|_______________________|_____________________________________________|

|Վաճառքի համար մատչելի  |Վաճառքի համար մատչելի ներդրումների առք ու    |

|ներդրումներից          |վաճառքից զուտ եկամուտ                        |

|(ծանոթագրություն 6)    |                                             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Վաճառքի համար մատչելի ներդրումների իրական    |

|                       |արժեքի փոփոխություններից եկամուտ             |

|_______________________|_____________________________________________|

|Արտարժութային          |Արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ     |

|գործառնություններից    |եկամուտ                                      |

|(ծանոթագրություն 6)    |                                             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Արտարժույթի վերագնահատումից ստացված զուտ     |

|                       |եկամուտ                                      |

|_______________________|_____________________________________________|

|Այլ գործառնական եկամուտ|Ֆակտորինգից ստացված եկամուտներ               |

|(ծանոթագրություն 7)    |                                             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Երաշխիքներից ստացվելիք գումարներ             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք     |

|                       |գումարներ                                    |

|_______________________|_____________________________________________|

|                       |Եկամուտներ արժեթղթերի փաթեթի կառավարման      |

|                       |գործառնությունների գծով ստացվելիք            |

|                       |գումարներից                                  |

|_______________________|_____________________________________________|

|                       |Հիմնական միջոցների և  ոչ նյութական ակտիվների |

|                       |օտարումից ստացված զուտ եկամուտներ            |

|_______________________|_____________________________________________|

|                       |Հիմնական միջոցների և  ոչ նյութական ակտիվների |

|                       |վերագնահատումից և  արժեզրկման հակադարձումից  |

|                       |զուտ եկամուտներ                              |

|_______________________|_____________________________________________|

|                       |Արտասովոր եկամուտներ                         |

|_______________________|_____________________________________________|

|                       |Այլ եկամուտներ                               |

|_______________________|_____________________________________________|

|Գործառնական եկամուտներ |Զուտ տոկոսային և  նմանատիպ եկամուտի, ստացված |

|                       |զուտ կոմիսիոն և  այլ վճարների,               |

|                       |շահաբաժիններից եկամտի, զուտ եկամուտ          |

|                       |առևտրային  գործառնություններից և  այլ        |

|                       |գործառնական եկամուտների հանրագումարն է       |

|_______________________|_____________________________________________|

|Զուտ մասհանումներ      |Փոխառությունների գծով                        |

|ակտիվների հնարավոր     |                                             |

|կորուստների պահուստների|                                             |

|(ծանոթագրություն 8)    |                                             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Դեբիտորական պարտքերի գծով                    |

|_______________________|_____________________________________________|

|                       |մինչև  մարման ժամկետը պահվող և  այլ          |

|                       |կազմակերպությունների կանոնադրական կապիտալում |

|                       |ներդրումների գծով                            |

|_______________________|_____________________________________________|

|                       |Երաշխիքների և  այլ պայմանական                |

|                       |պարտավորությունների գծով                     |

|_______________________|_____________________________________________|

|Ընդհանուր վարչական     |Ծախսեր հաշվարկված աշխատավարձի և  դրան        |

|ծախսեր                 |հավասարեցված այլ վճարումների գծով            |

|(ծանոթագրություն 9)    |                                             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Ծախսեր սոցիալական ապահովագրության            |

|                       |հիմնադրամին հատկացումների գծով               |

|_______________________|_____________________________________________|

|                       |Գործուղման և  ուսուցման ծախսեր               |

|_______________________|_____________________________________________|

|                       |Անձնակազմի այլ ծախսեր                        |

|_______________________|_____________________________________________|

|                       |Գործառնական վարձակալության գծով ծախսեր       |

|_______________________|_____________________________________________|

|                       |Ներդրումային ընկերության շենքի և             |

|                       |սարքավորումների, փոխադրամիջոցների տեխնիկական |

|                       |սպասարկման և  պահպանման գծով ծախսեր          |

|_______________________|_____________________________________________|

|                       |Աուդիտի և  այլ խորհրդատվական                 |

|                       |ծառայությունների գծով ծախսեր                 |

|_______________________|_____________________________________________|

|                       |Կապի և  հաղորդակցման միջոցների գծով ծախսեր   |

|_______________________|_____________________________________________|

|                       |Գրասենյակային և  կազմակերպչական ծախսեր       |

|_______________________|_____________________________________________|

|                       |Չփոխհատուցվող հարկեր և  տուրքեր              |

|_______________________|_____________________________________________|

|                       |Այլ վարչական ծախսեր                          |

|_______________________|_____________________________________________|

|Այլ գործառնական ծախսեր |Հասարակական կապերի գծով ծախսեր               |

|(ծանոթագրություն 10)   |                                             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Հիմնական միջոցների ամորտիզացիոն ծախսեր       |

|_______________________|_____________________________________________|

|                       |Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ծախսեր   |

|_______________________|_____________________________________________|

|                       |Այլ ծախսեր                                   |

|_______________________|_____________________________________________|

|Այլ անձանց կանոնադրական|Ասոցիացված կազմակերպություններում            |

|կապիտալում ներդրումների|ներդրումներից                                |

|զուտ շահույթ (վնաս)    |                                             |

|(ծանոթագրություն 11)   |                                             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Համատեղ վերահսկվող միավորներում              |

|                       |ներդրումներից                                |

|_______________________|_____________________________________________|

|                       |Դուստր ընկերություններում ներդրումներից      |

|_______________________|_____________________________________________|

|                       |Այլ անձանց կանոնադրական կապիտալում           |

|                       |ներդրումներից զուտ շահույթ (վնաս)            |

|_______________________|_____________________________________________|

|Շահութահարկի գծով ծախս |Ընթացիկ հարկի գծով ծախս                      |

|(ծանոթագրություն 12)   |                                             |

|_______________________|_____________________________________________|

|                       |Հետաձգված հարկի գծով ծախս                    |

._____________________________________________________________________.

 

47. Ներդրումային ընկերությունն իր ցանկությամբ կարող է «Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (միջանկյալ) հաշվետվության» փոխարեն պատրաստել «Ֆինանսական արդյունքների մասին (միջանկյալ) հաշվետվություն» և «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (միջանկյալ) հաշվետվություն», որոնք լրացվում են նույն սկզբունքով, ինչ որ «Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը»:

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.12.2011
N 371-Ն
Որոշում