Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵ ...

 

 

050.0371.270112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012045

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 371-Ն

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ» ԵՎ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 374-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ՁԵՎ 2 ԵՎ ՁԵՎ 7)

 

48. Տարեկան ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (ձև 2) 3-րդ սյունակում լրացվում են հաշվետու ֆինանսական տարվա վերջին օրվա տվյալները, 4-րդ սյունակում` նախորդող ֆինանսական տարվա վերջին օրվա տվյալները: Ֆինանսական վիճակի մասին միջանկյալ հաշվետվության (ձև 7) 3-րդ սյունակում լրացվում են ընթացիկ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա տվյալները, 4-րդ սյունակում` անմիջապես նախորդող ֆինանսական տարվա վերջի տվյալները:

49. Հաշվետվության և դրան համապատասխան կից ծանոթագրության կետերում լրացվում են սույն կետի աղյուսակով նախատեսված` համապատասխան հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվների մնացորդները: Այն դեպքերում, երբ որոշակի գումարները պատկանում են կոնկրետ հոդվածներին, սակայն համապատասխան հաշվային պլանի հաշիվները սույն կետի աղյուսակում նշված չեն, այդ գումարներն արտացոլվում են ըստ հոդվածին համապատասխանելիության, և նման դեպքերը սույն հրահանգով խախտում չեն համարվում:

 

._____________________________________________________________________.

|Ֆինանսական վիճակի մասին |Ֆինանսական վիճակի մասին հաշվետվությանը կից  |

|հաշվետվության հոդվածները|ծանոթագրություններ                          |

|________________________|____________________________________________|

|Կանխիկ դրամական միջոցներ|Կանխիկ դրամական միջոցներ և  վճարային        |

|և  մնացորդներ           |փաստաթղթեր                                  |

|Կենտրոնական բանկում     |                                            |

|(ծանոթագրություն 14)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Կանոնադրական կապիտալի կուտակման հաշիվ       |

|                        |Կենտրոնական բանկում                         |

|________________________|____________________________________________|

|                        |Դեպոնացված միջոցներ Կենտրոնական բանկում     |

|________________________|____________________________________________|

|                        |Հաշվեգրված տոկոսներ Կենտրոնական բանկում     |

|                        |կանոնադրական կապիտալի համալրման կուտակման   |

|                        |հաշվի միջոցներից                            |

|________________________|____________________________________________|

|Պահանջներ բանկերի և  այլ|                                            |

|ֆինանսական              |                                            |

|կազմակերպությունների    |                                            |

|նկատմամբ                |                                            |

|(ծանոթագրություն 15)    |                                            |

|________________________|____________________________________________|

|Բանկային հաշիվների գծով |Բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության  |

|պահանջներ               |բանկերում                                   |

|(ծանոթագրություն 15)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Բանկային հաշիվների դիմաց հաշվեգրված տոկոսներ|

|________________________|____________________________________________|

|Ռեպո համաձայնագրերի գծով|Կենտրոնական բանկի հետ                       |

|պահանջներ               |բանկերի հետ                                 |

|(ծանոթագրություն 15)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |ներդրումային և  այլ ֆինանսական              |

|                        |կազմակերպությունների հետ                    |

|________________________|____________________________________________|

|                        |Հաշվեգրված տոկոսների գծով                   |

|________________________|____________________________________________|

|Արժութային սվոպի գծով   |Կենտրոնական բանկի նկատմամբ                  |

|պահանջներ               |                                            |

|(ծանոթագրություն15)     |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |բանկերի նկատմամբ                            |

|________________________|____________________________________________|

|                        |ներդրումային և  այլ ֆինանսական              |

|                        |կազմակերպությունների նկատմամբ               |

|________________________|____________________________________________|

|                        |Հաշվեգրված տոկոսների գծով                   |

|________________________|____________________________________________|

|Ֆակտորինգի գծով         |բանկերի նկատմամբ                            |

|պահանջներ               |                                            |

|(ծանոթագրություն15)     |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |ներդրումային և  այլ ֆինանսական              |

|                        |կազմակերպությունների նկատմամբ               |

|________________________|____________________________________________|

|                        |Հաշվեգրված տոկոսների գծով                   |

|________________________|____________________________________________|

|                        |Արժեզրկումից կորուստներ                     |

|________________________|____________________________________________|

|Արժութային սվոպով       |Կենտրոնական բանկի նկատմամբ                  |

|վաճառված արժույթի գծով  |                                            |

|պահանջներ               |                                            |

|(ծանոթագրություն15)     |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |բանկերի նկատմամբ                            |

|________________________|____________________________________________|

|                        |ներդրումային և  այլ ֆինանսական              |

|                        |կազմակերպություններին նկատմամբ              |

|________________________|____________________________________________|

|                        |Ավանդներ բանկերում և  այլ ֆինանսական        |

|                        |հաստատություններում                         |

|________________________|____________________________________________|

|                        |Բանկերի և  այլ ֆինանսական                   |

|                        |կազմակերպություններին տրամադրված            |

|                        |փոխառություններ                             |

|________________________|____________________________________________|

|Այլ գործառնությունների  |Դեպոնացված միջոցներ բանկերում և             |

|գծով պահանջներ          |այլ կազմակերպություններում                  |

|(ծանոթագրություն15)     |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Արժեթղթերի կառավարման փաթեթի                |

|                        |գործառնությունների գծով                     |

|________________________|____________________________________________|

|                        |Ֆինանսական վարձակալության գծով              |

|________________________|____________________________________________|

|                        |Երաշխիքներով կատարված վճարումների գծով      |

|________________________|____________________________________________|

|                        |Այլ ակտիվներ                                |

|________________________|____________________________________________|

|                        |Հաշվեգրված տոկոսներ և  ստացվելիք այլ        |

|                        |գումարներ                                   |

|________________________|____________________________________________|

|                        |Բանկերի և  այլ ֆինանսական                   |

|                        |կազմակերպությունների նկատմամբ պահանջների    |

|                        |հնարավոր կորուստների պահուստ                |

|________________________|____________________________________________|

|Պահանջներ հաճախորդների  |ռեպո համաձայնագրերի գծով                    |

|նկատմամբ                |                                            |

|(ծանոթագրություն 16)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |արժութային սվոպի գծով                       |

|________________________|____________________________________________|

|                        |ֆակտորինգի գծով                             |

|________________________|____________________________________________|

|                        |արժութային սվոպով վաճառված արժույթի գծով    |

|________________________|____________________________________________|

|                        |Հաշվեգրված տոկոսների գծով                   |

|________________________|____________________________________________|

|                        |տրամադրված փոխառություններ                  |

|________________________|____________________________________________|

|                        |ֆինանսական վարձակալության գծով              |

|________________________|____________________________________________|

|                        |Երաշխիքներով կատարված վճարումների գծով      |

|________________________|____________________________________________|

|                        |Ստացվելիք այլ գումարներ                     |

|________________________|____________________________________________|

|                        |Հաճախորդների նկատմամբ պահանջների հնարավոր   |

|                        |կորուստների պահուստ                         |

|________________________|____________________________________________|

|Շահույթի կամ վնասի      |Կենտրոնական բանկի արժեթղթեր                 |

|միջոցով վերաչափվող      |                                            |

|իրական արժեքով հաշվառվող|                                            |

|ֆինանսական ակտիվներ     |                                            |

|(ծանոթագրություն 17)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր  |

|________________________|____________________________________________|

|                        |Հայաստանի Հանրապետության ոչ պետական         |

|                        |արժեթղթեր                                   |

|________________________|____________________________________________|

|                        |Այլ երկրների պետական արժեթղթեր              |

|________________________|____________________________________________|

|                        |Այլ երկրների ոչ պետական արժեթղթեր           |

|________________________|____________________________________________|

|                        |Միջազգային ֆինանսական կազմակերպությունների  |

|                        |արժեթղթեր                                   |

|________________________|____________________________________________|

|                        |Ֆակտորինգ                                   |

|________________________|____________________________________________|

|                        |Ածանցյալ գործիքներ                          |

|________________________|____________________________________________|

|Վաճառքի համար մատչելի   |Կենտրոնական բանկի արժեթղթեր                 |

|ֆինանսական ակտիվներ     |                                            |

|(ծանոթագրություն 18)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր  |

|________________________|____________________________________________|

|                        |Հայաստանի Հանրապետության ոչ պետական         |

|                        |արժեթղթեր                                   |

|________________________|____________________________________________|

|                        |Այլ երկրների պետական արժեթղթեր              |

|________________________|____________________________________________|

|                        |Այլ երկրների ոչ պետական արժեթղթեր           |

|________________________|____________________________________________|

|                        |Միջազգային ֆինանսական կազմակերպությունների  |

|                        |արժեթղթեր                                   |

|________________________|____________________________________________|

|                        |Ֆակտորինգ                                   |

|________________________|____________________________________________|

|Մինչև  մարման ժամկետը   |Կենտրոնական բանկի արժեթղթեր                 |

|պահվող ներդրումներ      |                                            |

|(ծանոթագրություն 19)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր  |

|________________________|____________________________________________|

|                        |Հայաստանի Հանրապետության ոչ պետական         |

|                        |արժեթղթեր                                   |

|________________________|____________________________________________|

|                        |Այլ երկրների պետական արժեթղթեր              |

|________________________|____________________________________________|

|                        |Այլ երկրների ոչ պետական արժեթղթեր           |

|________________________|____________________________________________|

|                        |Միջազգային ֆինանսական կազմակերպությունների  |

|                        |արժեթղթեր                                   |

|________________________|____________________________________________|

|                        |Հաշվեգրված տոկոսներ                         |

|________________________|____________________________________________|

|                        |Մինչև  մարման ժամկետը պահվող արժեթղթերի     |

|                        |գծով արժեզրկում                             |

|________________________|____________________________________________|

|Ներդումներ այլ անձանց   |Ասոցիացված կազմակերպություններում           |

|կանոնադրական կապիտալում |ներդրումներ                                 |

|(ծանոթագրություն 20)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Համատեղ վերահսկվող միավորներում ներդրումներ |

|________________________|____________________________________________|

|                        |Դուստր ընկերություններում ներդրումներ       |

|________________________|____________________________________________|

|                        |Այլ կազմակերպություններում ներդրումներ      |

|________________________|____________________________________________|

|                        |Շահութաբաժիններ                             |

|________________________|____________________________________________|

|                        |Արժեզրկում                                  |

|________________________|____________________________________________|

|Հիմնական միջոցներ և  ոչ |Շենքեր                                      |

|նյութական ակտիվներ      |                                            |

|(ծանոթագրություն 21)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Համակարգչային և  կապի այլ միջոցներ          |

|________________________|____________________________________________|

|                        |Փոխադրամիջոցներ                             |

|________________________|____________________________________________|

|                        |Այլ հիմնական միջոցներ                       |

|________________________|____________________________________________|

|                        |Հիմնական միջոցների գծով կապիտալ ներդրումեր  |

|________________________|____________________________________________|

|                        |Վարձակալված հիմնական միջոցների գծով         |

|                        |կապիտալ ներդրումներ                         |

|________________________|____________________________________________|

|                        |Համակարգչային ծրագրեր                       |

|________________________|____________________________________________|

|                        |Լիցենզիաներ և  վստահագրեր                   |

|________________________|____________________________________________|

|                        |Հեղինակային իրավունքներ                     |

|________________________|____________________________________________|

|                        |Այլ ոչ նյութական ակտիվներ                   |

|________________________|____________________________________________|

|                        |Ոչ նյութական ակտիվների գծով կապիտալ         |

|                        |ներդումներ                                  |

|________________________|____________________________________________|

|Հետաձգված հարկային      |Հետաձգված հարկային ակտիվներ                 |

|ակտիվներ                |                                            |

|(ծանոթագրություն 12)    |                                            |

|________________________|____________________________________________|

|Այլ ակտիվներ            |Դեբիտորական պարտքերի և  այլ ակտիվների       |

|(ծանոթագրություն 22)    |հանրագումար                                 |

|________________________|____________________________________________|

|Դեբիտորական պարտքեր և   |Դեբիտորական պարտքեր բյուջեի գծով            |

|կանխավճարներ            |                                            |

|(ծանոթագրություն 22)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Կանխավճարներ աշխատակիցներին և               |

|                        |մատակարարներին                              |

|________________________|____________________________________________|

|                        |Կանխավճարներ բյուջեի և  պարտադիր            |

|                        |սոցիալական ապահովագրության վճարումների      |

|                        |գծով                                        |

|________________________|____________________________________________|

|                        |Այլ դեբիտորական պարտքեր                     |

|________________________|____________________________________________|

|                        |Դեբիտորական պարտքերի և  այլ ակտիվների       |

|                        |հնարավոր կորուստների ծածկման պահուստ        |

|________________________|____________________________________________|

|Այլ ակտիվներ            |Այլ ակտիվներ                                |

|(ծանոթագրություն 22)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Ապագա ժամանակաշրջանի ծախսեր                 |

|________________________|____________________________________________|

|                        |Հեջավորման ածանցյալ գործիքներ               |

|________________________|____________________________________________|

|Ընդամենը ակտիվներ       |                                            |

|________________________|____________________________________________|

|Պարտավորություններ      |Ներգրավված փոխառություններ                  |

|բանկերի և  այլ          |                                            |

|ֆինանսական              |                                            |

|կազմակերպությունների    |                                            |

|նկատմամբ                |                                            |

|(ծանոթագրություն 23)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Ռեպո համաձայնագրեր                          |

|________________________|____________________________________________|

|                        |Արժութային սվոպ                             |

|________________________|____________________________________________|

|                        |Ֆինանսական վարձակալություն                  |

|________________________|____________________________________________|

|                        |Հաշվեգրված տոկոսներ և  ստացվելիք այլ        |

|                        |գումարներ                                   |

|________________________|____________________________________________|

|Պարտավորություններ      |                                            |

|հաճախորդների            |                                            |

|նկատմամբ                |                                            |

|(ծանոթագրություն 24)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Ռեպո համաձայնագրեր                          |

|________________________|____________________________________________|

|                        |Ներգրավված փոխառություններ                  |

|________________________|____________________________________________|

|                        |Արժութային սվոպ                             |

|________________________|____________________________________________|

|                        |Հաշվեգրված ստացվելիք տոկոսներ               |

|________________________|____________________________________________|

|Շահույթի կամ վնասի      |Ածանցյալ գործիքներ                          |

|միջոցով վերաչափվող      |                                            |

|իրական արժեքով          |                                            |

|հաշվառվող ֆինանսական    |                                            |

|պարտավորություններ      |                                            |

|(ծանոթագրություն 25)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |այլ                                         |

|________________________|____________________________________________|

|Ներդրումային ընկերության|Թողարկված առանց տոկոսի արժեթղթեր            |

|կողմից թողարկված        |                                            |

|արժեթղթեր               |                                            |

|(ծանոթագրություն 26)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Թողարկված տոկոսային արժեթղթեր               |

|________________________|____________________________________________|

|                        |Թողարկված այլ արժեթղթեր                     |

|________________________|____________________________________________|

|                        |Հաշվեգրված տոկոսներ                         |

|________________________|____________________________________________|

|Հետաձգված հարկային      |                                            |

|պարտավորություններ      |                                            |

|________________________|____________________________________________|

|Պահուստներ              |                                            |

|(ծանոթագրություն 27)    |                                            |

|________________________|____________________________________________|

|Այլ պարտավորություններ  |                                            |

|(ծանոթագրություն 28)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Կրեդիտորական պարտավորություններ բյուջեի     |

|                        |գծով                                        |

|________________________|____________________________________________|

|                        |Պարտավորություններ աշխատակիցների նկատմամբ   |

|                        |աշխատակիցների գծով                          |

|________________________|____________________________________________|

|                        |Կրեդիտորական պարտավորություններ             |

|                        |կանոնադրական կապիտալի համալրման գծով        |

|________________________|____________________________________________|

|                        |Հեջավորման ածանցյալ գործիքներ               |

|________________________|____________________________________________|

|                        |Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ             |

|________________________|____________________________________________|

|                        |Վճարման ենթակա շահութաբաժիններ              |

|________________________|____________________________________________|

|                        |Այլ պարտավորություններ                      |

|________________________|____________________________________________|

|                        |Պարտավորություններ պետության նկատմամբ       |

|________________________|____________________________________________|

|                        |Հաշվեգրված տոկոսներ                         |

|________________________|____________________________________________|

|Ընդամենը                |                                            |

|պարտավորություններ      |                                            |

|________________________|____________________________________________|

|Կանոնադրական կապիտալ    |Սովորական բաժնետոմսեր                       |

|(ծանոթագրություն 29)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |Արտոնյալ բաժնետոմսեր                        |

|________________________|____________________________________________|

|Էմիսիոն եկամուտ         |                                            |

|________________________|____________________________________________|

|Պահուստներ              |Գլխավոր պահուստ                             |

|________________________|____________________________________________|

|                        |Վերագնահատման պահուստներ                    |

|________________________|____________________________________________|

|Չբաշխված շահույթ(վնաս)  |Ընթացիկ տարվա                               |

|________________________|____________________________________________|

|                        |Նախորդ տարվա                                |

|________________________|____________________________________________|

|Սեփական կապիտալի այլ    |Որպես սեփական կապիտալի գործիքներ            |

|տարրեր                  |դասակարգված ածանցյալ գործիքներ              |

|(ծանոթագրություն 30)    |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |                                            |

|                        |                                            |

|________________________|____________________________________________|

|                        |                                            |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 6. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ՁԵՎ 3 ԵՎ ՁԵՎ 8)

 

50. Սեփական կապիտալում փոփոխությունների մասին տարեկան (միջանկյալ) հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակներից: Սեփական կապիտալում փոփոխությունների մասին տարեկան հաշվետվության առաջին աղյուսակում ցույց են տրվում հաշվետու տարվան նախորդող տարվան վերաբերող տվյալները, երկրորդ աղյուսակում` հաշվետու տարվա տվյալները: Ներդրումային ընկերության սեփական կապիտալում փոփոխությունների մասին միջանկյալ հաշվետվության առաջին և երկրորդ աղյուսակներում ցույց են տրվում, համապատասխանաբար, ընթացիկ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը և նախորդ տարվա մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի համադրելի տվյալները:

51. Հաշվետվության առաջին աղյուսակի «1. Մնացորդը նախորդ ժամանակաշրջանի սկզբում առ 01 հունվարի -------թ. «1-ին տողում ըստ սյուների լրացվում է նախորդ տարվա (ժամանակաշրջանի) առաջին օրվա դրությամբ`

1) 1-ին սյունակում` կանոնադրական կապիտալի մնացորդը,

2) 2-րդ սյունակում` ներդրումային ընկերության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի հաշվեկշռային մնացորդը,

3) 3-րդ սյունակում` կանոնադրական կապիտալի զուտ գումարը (սյունակ 1 - սյունակ 2),

4) 4-րդ սյունակում` էմիսիոն եկամտի մնացորդը. էմիսիոն վնասը ցույց է տրվում փակագծերում,

5) 5-րդ սյունակում` գլխավոր պահուստի մնացորդը,

6) 6-րդ սյունակում` փոխարժեքային տարբերությունները արտերկրյա գործառնությունների վերահաշվարկից,

7) 7-րդ սյունակում` վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթի (վնասի) և դրամական հոսքերի հեջավորման ածանցյալ գործիքների` իրական արժեքով վերաչափումից շահույթի/վնասի հանրագումարը: Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,

8) 8-րդ սյունակում` դրամական հոսքերի հեջավորում,

9) 9-րդ սյունակում` ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումներից օգուտներ,

10) 10-րդ սյունակում` չբաշխված շահույթի (վնասի) գումարը (վնասը ցույց է տրվում փակագծերում),

11) 11-րդ սյունակում` հայտարարված միջանկյալ շահաբաժինների գումարի մնացորդը,

12) 12-րդ սյունակում` որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների և սույն հաշվետվությունում չներառված սեփական կապիտալի այլ տարրերի մնացորդների մեծության հանրագումարը (բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում),

13) 13-րդ սյունակում` 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ սյունակների հանրագումարը,

14) 14-րդ սյունակում` չվերահսկվող բաժնեմասը (լրացվում է ընկերության կողմից համախմբված հաշվետվություններ ներկայացնելու դեպքում),

15) 15-րդ սյունակում` 13-րդ և 14-րդ սյունակների հանրագումարը (լրացվում է ընկերության կողմից համախմբված հաշվետվություններ ներկայացնելու դեպքում):

52. «1.1. Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը» տողի «Չբաշխված շահույթ» սյունակում արտացոլվում է ՀՀՄՍ 8-ի «Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, փոփոխություններ հաշվապահական հաշվառման գնահատումներում և սխալներ» ստանդարտի հիմնական մոտեցման համաձայն հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության և հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող էական սխալների ուղղման հետևանքով չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ճշգրտման գումարը: Նույն գումարը գրվում է «Ընդամենը» սյունակում: Բացասական լինելու դեպքում այս գումարը ներկայացվում է փակագծերում:

53. «2. Վերահաշվարկված մնացորդ» տողի «Չբաշխված շահույթ» սյունակում գրվում է «1. Մնացորդը առ 1 հունվարի ------ թ.» տողի «Չբաշխված շահույթ» սյունակի և «1.1. Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտում» տողի «Չբաշխված շահույթ» սյունակի տվյալների հանրագումարը կամ տարբերությունը: Մնացած սյունակներում լրացվում են «Մնացորդը առ 1 հունվարի ------- թ.» տողի տվյալները:

54. «3. Բաժնետերերի (սեփականատերերի) հետ գործարքներ բաժնետոմսերի (բաժնեմասերի) գծով, այդ թվում`» տողում լրացվում են`

1) 1-ին սյունակում` կանոնադրական կապիտալի ձևավորման, բաժնետոմսերի (բաժնեմասերի) թողարկման ու կանոնադրական կապիտալի այլ աճի կամ նվազման (սեփական կապիտալի այլ տարրերի հաշվին) և հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի) մարման հետևանքով կապիտալի նվազման տարբերությունը (բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում),

2) 2-րդ սյունակում` բաժնետոմսերի (բաժնեմասերի) հետ գնման հետևանքով ու հետ գնված կապիտալի այլ աճի և հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի) վաճառքի ու հետ գնված կապիտալի այլ նվազման տարբերությունը (բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում),

3) 3-րդ սյունակում` 1-ին և 2-րդ սյունակների տարբերությունը (բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում),

4) 4-րդ սյունակում` կանոնադրական կապիտալի ձևավորման, բաժնետոմսերի (բաժնեմասերի) հետագա թողարկման, հետ գնված բաժնետոմսերի վաճառքի, մարման, էմիսիոն եկամտի հաշվին կանոնադրական կապիտալի աճի հետևանքով էմիսիոն եկամտի աճի և նվազման տարբերության գումարը,

5) 5-րդ սյունակում` գլխավոր պահուստի հաշվին կանոնադրական կապիտալի աճի և ներդումային ընկերության սեփականատերերի հետ այլ գործարքների հետևանքով գլխավոր պահուստի աճի և նվազման տարբերության գումարը,

6) 10-րդ սյունակում` չբաշխված շահույթի հաշվին կանոնադրական կապիտալի աճի և ներդրումային ընկերության սեփականատերերի հետ այլ գործարքների հետևանքով չբաշխված շահույթի աճի և նվազման տարբերության գումարը,

7) 12-րդ սյունակում` ներդրումային ընկերության սեփականատերերի հետ գործարքների հետևանքով սեփական կապիտալի այլ տարրերի փոփոխության գումարը,

8) 13-րդ սյունակում` 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ և 12-րդ սյունակների հանրագումարը:

55. 3.1 3.2 տողերում ներառված են 3-րդ տողում արտացոլված գումարների բացվածքը` ըստ կանոնադրական կապիտալի աճի և նվազման: Հաշվետվությունը կազմելիս կարող են բացվել տվյալ ներդրումային ընկերության համար էական այլ հոդվածների համար լրացուցիչ տողեր` լրացնելով հոդվածի անվանումը և գումարը:

56. «4. Համապարփակ եկամուտ» տողի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 14-րդ սյունակներում ցույց է տրվում համապարփակ եկամուտների տարր հանդիսացող հոդվածների փոփոխության գումարը:

57. «6. Շահութաբաժիններ» տողում ցույց է տրվում`

1) 5-րդ սյունակում` շահութաբաժինների (արտոնյալ բաժնետոմսերի գծով) հայտարարման հետևանքով գլխավոր պահուստի նվազման գումարը,

2) 10-րդ սյունակում` շահութաբաժինների հայտարարման հետևանքով չբաշխված շահույթի նվազման գումարը,

3) 11-րդ սյունակում` հայտարարված և մարված միջանկյալ շահութաբաժինների գումարների տարբերությունը,

4) 13-րդ սյունակում` 5-րդ, 10-րդ և 11-րդ սյունակների հանրագումարը:

58. «6. Սեփական կապիտալի տարրերի այլ ավելացում (նվազեցում), այդ թվում`» տողի սյունակներում ցույց են տրվում սեփական կապիտալի տարրերի այլ ավելացումներն ու նվազեցումները: Հաշվետվությունը կազմելիս այս բաժնում կարող են բացվել տվյալ ներդրումային ընկերության համար էական այլ հոդվածների համար լրացուցիչ տողեր` լրացնելով հոդվածի անվանումը և գումարը:

59. «7. Ներքին շարժեր, այդ թվում`» տողում ցույց են տրվում սեփական կապիտալի տարրերի միջև շարժերը:

60. 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.5 տողերում ներառված են 7-րդ տողում արտացոլված գումարների առավել էական հոդվածները: Հաշվետվությունը կազմելիս կարող են բացվել տվյալ ներդրումային ընկերության համար էական այլ հոդվածների համար լրացուցիչ տողեր` լրացնելով հոդվածի անվանումը և գումարը:

61. 8-րդ տողում լրացվում են բոլոր սյունակների հանրագումարները:

62. 9-ից 16-րդ տողերը լրացվում են նույն սկզբունքով, ինչ որ 1-ից 8-րդ համապատասխան տողերը:

 

ԳԼՈՒԽ 7. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ՁԵՎ 4 ԵՎ ՁԵՎ 9)

 

63. Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը կարող է կազմվել ուղղակի մեթոդով, ըստ որի` ներկայացվում են համախառն դրամական մուտքերի և համախառն դրամական վճարումների հիմնական տեսակները: Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունն արտացոլում է հաշվետու ժամանակաշրջանում ներդրումային ընկերության դրամարկղում և բանկային հաշիվներում գործառնական, ներդրումային, ֆինանսական գործունեությունից (ներառյալ` արտասովոր դեպքերից) Հայաստանի Հանրապետության արժույթի և արտարժույթի, դրամական միջոցների համարժեքների (այսուհետ` դրամական միջոցներ) մուտքերը և ելքերը, հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջի մնացորդները, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքային տարբերությունների հետևանքով դրամական միջոցների և դրամական միջոցների համարժեքների աճը կամ նվազումը:

64. «Դրամական հոսքեր գործառնական գործունեությունից» բաժնում արտացոլվում են ներդրումային ընկերության հիմնական գործունեության, ինչպես նաև այլ գործունեության, բացառությամբ` ներդրումային և ֆինանսական գործունեության հետ կապված դրամական զուտ հոսքերը:

65. «Դրամական հոսքեր ներդրումային գործունեությունից» բաժնում արտացոլվում են երկարաժամկետ ակտիվների և այլ ներդրումների ձեռքբերումից առաջացած զուտ հոսքերը, որոնք չեն ընդգրկվում դրամական միջոցների համարժեքների մեջ:

66. «Դրամական հոսքեր ֆինանսական գործունեությունից» բաժնում արտացոլվում են այն գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքերը, որի հետևանքով տեղի են ունենում ներդրումային ընկերությունների սեփական կապիտալի և փոխառու միջոցների ծավալի ու կառուցվածքի փոփոխություններ:

67. Դրամական հոսքերը, որոնք առաջացել են արտարժույթով կատարված գործառնությունների հետևանքով, ներկայացվում են ներդրումային ընկերության հաշվետվական արժույթով` արտարժույթի գումարի նկատմամբ կիրառելով հաշվետվական արժույթի և արտարժույթի միջև դրամական միջոցների հոսքերի օրվա դրությամբ առկա փոխանակման փոխարժեքը:

68. Դրամական հոսքերի տարեկան հաշվետվության 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, նախորդ և հաշվետու ժամանակաշրջանների տվյալները: Եթե ներդրումային ընկերությունը կազմում է միջանկյալ հաշվետվություն, ապա 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, ընթացիկ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը և նախորդ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանների տվյալները:

69. «Ստացված տոկոսներ» տողում ներկայացվում են բանկային հաշիվների, ներդրված ավանդների, տրամադրված փոխառությունների, ռեպո համաձայնագրերի, ներդրումների և այլ գործառնությունների դիմաց փաստացի ստացված տոկոսային եկամուտները:

70. «Վճարված տոկոսներ» տողում ներկայացվում են ներգրավված փոխառությունների, ստացված վարկերի, ռեպո համաձայնագրերի և այլ պարտավորությունների դիմաց ներդրումային ընկերության կողմից վճարված տոկոսային ծախսերը:

71. «Ստացված կոմիսիոն գումարներ» տողում ներկայացվում են ներդրումային ընկերության կողմից մատուցված ծառայությունների դիմաց ստացված գումարները:

72. «Վճարված կոմիսիոն գումարներ» տողում ներկայացվում են այլ կազմակերպության կողմից ներդրումային ընկերությանը մատուցված ծառայությունների դիմաց վճարված գումարները:

73. «Շահույթի կամ վնասի միջոցով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներից օգուտ/(վնաս)» տողում ներկայացվում են շահույթի կամ վնասի միջոցով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներից իրացված օգուտը/(վնասը):

74. «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններից օգուտ (վնաս)» տողում ներկայացվում են արտարժույթի առք ու վաճառքից իրացված օգուտները (վնասները):

75. «Վճարված աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ» տողում ներկայացվում են ընկերության աշխատողներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների գումարները:

76. «Գործառնական գործունեությունից ստացված այլ եկամուտներ և վճարված այլ ծախսեր» տողում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում գործառնական գործունեությունից ստացված այն եկամուտները և վճարված այն ծախսերը (ավանդների ապահովագրումը, տույժերի, տուգանքների, կառավարչական և հասարակական կապերի գծով ծախսումները և գործառնական գործունեություն հանդիսացող այլ գործառնությունների դրանցից ստացվող զուտ գումարները), որոնք չեն ընդգրկվել «Դրամական հոսքեր գործառնական գործունեությունից» բաժնի այլ տողերում:

77. «Գործառնական ակտիվներում նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են ներդրումային ընկերության կողմից թանկարժեք մետաղների, առևտրական նպատակով պահվող և վաճառքի համար մատչելի ներդրումների, ածանցյալ ֆինանսական ակտիվների, առևտրական բանկերին, այլ ֆինանսական կազմակերպություններին և հաճախորդներին տրամադրված փոխառությունների, ներդրված ավանդների և ռեպո համաձայնագրերի, ֆինանսական վարձակալության և այլ գործառնական ակտիվների դիմաց վճարված, ինչպես նաև դրանց վերադարձի զուտ գումարները: Այս տողին հաջորդող տողերում արտացոլվում են գործառնական ակտիվների էական հոդվածները:

78. «Տրամադրված փոխառությունների նվազում/(ավելացում)» տողում ներկայացվում են ներդրումային ընկերության կողմից հաճախորդներին տրամադրված փոխառությունները, ռեպո համաձայնագրերը, ինչպես նաև դրանց մարման զուտ գումարները:

79. «Շահույթի կամ վնասի միջոցով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների և վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են շահույթի կամ վնասի միջոցով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների և վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների (այդ թվում` ֆակտորինգի) նվազման և ավելացման դիմաց ստացված զուտ գումարները: Եթե այս հոդվածը էական չէ առանձին բացահայտման համար, ապա այն արտացոլվում է «այլ գործառնական ակտիվների նվազում/ (ավելացում)» տողում:

80. «Ֆինանսական վարձակալության դիմաց ստացվելիք գումարների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են վարձատուի կողմից տրամադրված ակտիվի դիմաց ստացված գումարները: Եթե այս հոդվածը էական չէ` առանձին բացահայտման համար, ապա այն արտացոլվում է «այլ գործառնական ակտիվների նվազում/ (ավելացում)» տողում:

81. «Այլ գործառնական ակտիվների նվազում/(ավելացում)» տողում ներկայացվում են արժեթղթերի փաթեթի կառավարման, երաշխիքներով և հոժարագրերով և այլ հաշվարկային փաստաթղթերով, այլ գործառնական գործառնությունների արդյունքում առաջացող ակտիվների նվազման և ավելացման զուտ գումարները:

82. «Գործառնական պարտավորությունների ավելացում/(նվազում)» տողում ներկայացվում են ներդրումային ընկերության գործառնական գործունեությունից ստանձնած պարտավորությունների դիմաց ստացված, ինչպես նաև այդ պարտավորությունների մարման համար վճարված զուտ գումարները: Այս տողին հետևող տողերում արտացոլվում են գործառնական պարտավորությունների էական հոդվածները:

83. «Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի (այդ թվում` ֆակտորինգի) նվազումից և ավելացումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:

84. «Այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են ասոցիացված կազմակերպություններում, համատեղ վերահսկվող միավորներում, դուստր կազմակերպություններում ներդրումների նվազումից և ավելացումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:

85. «Հիմնական միջոցներում և ոչ նյութական ակտիվներում կապիտալ ներդրումների նվազում (ավելացում)» տողում ներկայացվում են ներդրումային ընկերության կողմից հիմնական միջոցներում, ոչ նյութական ակտիվներում, ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների միջոցով առաջացած դրամական միջոցների հոսքերը:

86. «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում» տողում ներկայացվում է ներդրումային ընկերության կողմից հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման համար վճարված դրամական միջոցների արտահոսքը:

87. «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարում» տողում ներկայացվում է ներդրումային ընկերության կողմից հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարումից առաջացած դրամական միջոցների ներհոսքը:

88. «Դրամական միջոցների զուտ հոսքեր այլ ներդրումային գործունեությունից» տողում ներկայացվում են կանոնադրական կապիտալի համալրման հաշվում դրամական միջոցների կուտակումը, բռնագանձված գրավի ձեռքբերում/օտարում, ներդրումային գործառնություն հանդիսացող այլ գործառնություններից առաջացած դրամական միջոցների հոսքերը:

89. «Վճարված շահաբաժիններ» տողում ներկայացվում են ներդրումային ընկերության կողմից բաժնետերերին վճարված շահաբաժինների գումարները:

90. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված փոխառությունների ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են ներդրումային ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված վարկերի, ռեպո համաձայնագրերի ավելացումից և նվազումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:

91. «Բանկերից ստացված փոխառությունների ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են ներդրումային ընկերությանը բանկերից տրամադրված վարկերի, ռեպո համաձայնագրերի ավելացումից և նվազումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:

92. «Ստացված այլ փոխառությունների ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են ներդրումային ընկերությանն այլ ֆինանսական կազմակերպությունների կամ այլ կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի, ռեպո համաձայնագրերի ավելացումից և նվազումից առաջացած դրամական միջոցների հոսքերը:

93. «Ներդրումային ընկերության կողմից թողարկված արժեթղթերի ավելացում (նվազում)» տողում ներկայացվում են ներդրումային ընկերության կողմից թողարկված արժեթղթերի դիմաց ստացված դրամական միջոցների հոսքերը:

94. «Բաժնետերերի ներդրումները կանոնադրական կապիտալում» տողում ներկայացվում են կանոնադրական կապիտալում բաժնետերերի ներդրումներից առաջացած դրամական միջոցների հոսքերը:

95. «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարները» տողում ներկայացվում են վարձակալի կողմից ստացված ակտիվի դիմաց վճարված գումարները:

96. «Դրամական միջոցների զուտ հոսքեր այլ ֆինանսական գործունեությունից» տողում լրացվում են ներդրումային ընկերության կողմից սեփական բաժնետոմսերի հետգնման համար վճարված գումարները, կանոնադրական կապիտալի համալրման համար միջոցների ներգրավումը և ֆինանսական գործունեություն հանդիսացող այլ գործառնությունների դիմաց դրամական հոսքերը:

97. «Արտարժույթի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա» տողում ներկայացվում է արտարժույթի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա:

98. «Դրամական միջոցների և դրանց համարժեքների զուտ աճ/(նվազում)» տողում ներկայացվում է «Զուտ դրամական հոսքեր գործառնական գործունեությունից», «Զուտ դրամական հոսքեր ներդրումային գործունեությունից» և «Զուտ դրամական հոսքեր ֆինանսական գործունեությունից» տողերի հանրագումարը:

99. «Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ ժամանակաշրջանի սկզբում» տողում ներկայացվում են կանխիկ և կանխիկին հավասարեցված միջոցները ժամանակաշրջանի սկզբում:

100. «Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ ժամանակաշրջանի վերջում» տողում ներկայացվում են կանխիկ և կանխիկին հավասարեցված միջոցները ժամանակաշրջանի վերջում:

101. Որպես այլընտրանքային տարբերակ ներդրումային ընկերությունը կարող է կազմել դրամական հոսքերի մասին հաշվետվությունը անուղղակի մեթոդով` ընկերության շահույթը ճշգրտելով այն գումարների չափով, որոնք մասնակցել են տվյալ ժամանակաշրջանի շահույթի հաշվարկում, սակայն դրամական միջոցների հոսքեր չեն արտահայտում և այն գումարների չափով, որոնք արտահայտում են դրամական միջոցների հոսքեր տվյալ ժամանակաշրջանի համար, սակայն չեն մասնակցել շահույթի հաշվարկում: Հաշվետվության 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են 1-ին սյունակում թվարկված հոդվածների գումարները` համապատասխանաբար նախորդ և հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

ԳԼՈՒԽ 8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

102. Համադրելի տեղեկատվության գծով պահանջվող ճշգրտումները, որոնք առաջանում են հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունները հետընթաց եղանակով կիրառելուց, իրականացվում են համաձայն ՀՀՄՍ 8 «Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, փոփոխություններ հաշվապահական հաշվառման գնահատումներում և սխալներ» ստանդարտի:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.12.2011
N 371-Ն
Որոշում