Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԿԱՊԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

4 փետրվարի 1999 թվականի թիվ 12

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված կապի ծառայությունների վճարների գծով միջոցները ճիշտ ու արդյունավետ օգտագործելու և գերածախս թույլ չտալու նպատակով`

1. Ընդունել ի գիտություն, որ`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները, տարածքային կառավարման և դատական իշխանության մարմինները մինչև 1999 թվականի մարտի 5-ը իրենց ու իրենց համակարգի յուրաքանչյուր բյուջետային հիմնարկի 1999 թվականի համար նախատեսված կապի բոլոր տեսակի ծառայությունների տարեկան չափաքանակները` ամսական կտրվածքով (յուրաքանչյուր ամսվա համար` տարեկան ծավալի 1/12-ի չափով), ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ստացված տվյալներն ամփոփելուց հետո 5 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման ու դատական իշխանության մարմինների և դրանց համակարգի յուրաքանչյուր բյուջետային հիմնարկի համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով կապի բոլոր տեսակի ծառայությունների համար նախատեսված դրամական միջոցների տարեկան չափաքանակները` ամսական բաշխումով.

գ) Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը մինչև 1999 թվականի մարտի 15-ը «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերություն է ուղարկում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման ու դատական իշխանության մարմիններին և դրանց համակարգի բյուջետային հիմնարկների ցանկը` նշելով կապի բոլոր տեսակի ծառայությունների համար նախատեսված դրամական միջոցների տարեկան չափաքանակները` ամսական բաշխումով.

դ) «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման ու դատական իշխանության մարմիններին և դրանց համակարգի բյուջետային հիմնարկների ցանկն ստանալուց հետո, կապի ծառայությունների մատուցման (միջոցների օգտագործման) չափաքանակների սահմաններում, մինչև տվյալ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի վերջը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման ու դատական իշխանության մարմինների և դրանց համակարգի բյուջետային հիմնարկների հետ կնքում է պայմանագրեր:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, տարածքային կառավարման մարմիններին և առաջարկել դատական իշխանության մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները հաստատված չափաքանակներից ավելի ծախսեր թույլ չտալու համար:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, տարածքային կառավարման ու դատական իշխանության մարմիններին և դրանց համակարգի բյուջետային հիմնարկներին բյուջետային երաշխիքների միջոցով հաստատված չափաքանակների սահմաններում անընդմեջ կապի ծառայություններով ապահովելու կարգը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.02.1999
N 12
Արձանագրային որոշում