Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐ ...

 

 

102.0031.120312

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        03            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10212146

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 մարտի 2012 թվականի N 31-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 26-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը համաձայն NN 1, 2 հավելվածների:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի մարտի 1-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, ուսանշանների, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 26-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 23.10.2018 թիվ 552-Ն հրաման)

 

Հավելված 1

ՀՀ արդարադատության նախարարի

2012 թվականի մարտի 7-ի

N 31-Ն հրամանի

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ

 

1. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

1.1 Գլխարկը սև կտորից է, սև թավշյա գլխարկաբոլորքով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի եզրով ոսկեգույն (դեղնավուն), 2,5 մմ եզրաշերտով: Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակներով ամրացվում է ցանցահյուսազարդով երկշերտ հյուսված կապը (քուղը) և ոսկեգույն գլխարկանշանը: Գլխարկանշանը` ոսկեգույն, կաղնու տերևներով երիզված Հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանի պատկերով, ամրացվում է գլխարկի կենտրոնում: Գլխարկահովհարը սև է, լաքապատ:

Գեներալ-մայորի գլխարկահովհարի արտաքին մակերեսի վրա, առջևի մասում, երկու կողմից ոսկեզօծ թելերով ասեղնագործվում են կաղնու ճյուղեր: Գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ձուլածո ոսկեզօծ խորհրդանշանից, ամրացվում (ասեղնագործվում) է կաղնու ճյուղերի տեսքով երկու համաչափ ոսկեկար զարդ: Գլխարկագագաթին ամրացվում է ՀՀ զինանշանը ոսկեզօծ գործվածքով:

Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների համար տոնական գլխարկը պողպատագույն է, սև գլխարկաբոլորքով:

Պիլոտկա սև կտորից, բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը դեղին, ձախ կողմում 3 օդանցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը:

Կեպի բամբակյա սև կտորից, բաղկացած է թասակից և երկարացված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքեր: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը ոսկեգույն կաղնու տերևներով երիզված:

1.2 Տարազաբաճկոն (Ձև 1 կցվում է): Արդարադատության լեյտենանտից-կապիտան կոչում ունեցող աշխատակիցների համար միակոճկուն է` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով 4 ոսկեգույն կոճակներով, մարմինը կիսագրկող, հարթ մակերեսներով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, թիկնամասի ներքևում` կտրվածքով: Տարազաբաճկոնը աջ և ձախ կողմերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ կրծքի ձախ մասում` կտրվածքով գրպան: Արդարադատության մայորից-գնդապետ կոչում ունեցող աշխատակիցների համար` երկփեղկանի, երեք կոճականի տարազաբաճկոն, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի: Արդարադատության լեյտենանտից-գնդապետ տարազաբաճկոնի օձիքի վրա ամրացվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը: Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների ամենօրյա տարազաբաճկոնը կարվում է սև գույնի գաբարդինից:

Արդարադատության լեյտենանտից-գնդապետ կոչում ունեցող աշխատակիցներինը` սև կտորից է: Տարազաբաճկոնի օձիքը և թևածալքերը` ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով է` 2,5 մմ լայնությամբ թևածալքերի վրա երեք կոճակով:

Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների համար կարվում է նաև տոնական տարազաբաճկոն` պողպատագույն գաբարդինից (Ձև 3 կցվում է): Գեներալ-մայորի տարազաբաճկոնի օձիքը և թևածալքերը ոսկեգույն եզրաշերտով է 2,5 մմ լայնությամբ: Օձիքին և թևածալքերին ոսկեզօծ թելով ասեղնագործված են կաղնու ճյուղեր:

Հանովի ուսադիրներով բաճկոնը (Ձև 1 կցվում է) սև գույնի կտորից է, մետաքսյա աստառով: Առջևի մասում կոճկվում է կայծակաճարմանդով (շղթա) 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Թիկնամասը և լանջափեշերը կրծքամասում և թևքերը թեզանիքներով կտրվածքով, միացման տեղերով անցնում է 2,5 մմ լայնքով դեղին երիզ (կանտ), 2 ներկարված կողային գրպան: Բաճկոնի ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, ուսադիրները հանովի: Գեներալ-մայորի բաճկոնի օձիքը դեղին 2.5 մմ եզրաշերտով է: Օձիքի վրա ասեղնագործվում է ոսկեզօծ թելերով կաղնու ճյուղեր (Ձև 3 կցվում է):

1.3 Ազատթող փողքերով տաբատը սև կտորից է, ուղիղ, առանց ծալքերի, ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով: Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցների համար տաբատի վրա եզրաշերտից 5 մմ հեռավորությամբ կարվում է նաև մուգ կարմրավուն վրակարվածք` 22 մմ լայնությամբ շերտով, տաբատի ողջ երկայնքով (Ձև 3 կցվում է):

1.4 Կոշիկները (կիսակոշիկները) սև են, քրոմակաշվե, իսկ գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցներինը` այծակաշվե (շևրոյե):

1.5. Վերնաշապիկը սպիտակ է, կոշտ օձիքով: Որպես ամառային համազգեստ տարազաբաճկոնի և բաճկոնի փոխարեն տրվում է վերնաշապիկ` երկար ու կարճ թևքերով, և կարճ թևքերով շապիկ: Փողկապը սև գույնի է, դեղին ամրակով, երկարությունը` 55-57 սմ, պատրաստի տեսքը ավարտվում է ներքևում սուր անկյունով, վերևում` մշտական հանգույցով: Հանգույցից 70 մմ ներքև ոսկեգույն է: Կանացին` երկթև բանտ է, թևերը 10 սմ երկարությամբ, 4.5 սմ լայնությամբ, 450 բացվածքով:

1.5.1. Շապիկ սպիտակ կարճաթև. տրիկոտաժից (60-70 % բամբակյա), հանովի կոշտ ուսադիրների ամրակով, առաձգական օձիքով: Առջևի մասում ունի բացվածք, որը կոճկվում է 3 սպիտակ կոճակներով: Շապիկի փեշերը երկտակ առաձգական գործվածքով է: Ձախ կրծքավանդակին 14.5 սմ x 12 սմ չափսերով, ներսից կոճկվող (կոճակը չերևացող) ներկարված գրպանով: ՈՒսադիրների մասը պատված սպիտակ կտորով: Կանանց շապիկը կոճկվում է ձախ: Կարճաթևք վերնաշապիկի և շապիկի բացվածքի վերին մասը` 5-7 սմ, չի կոճկվում:

1.5.2. Շապիկ կիսաբրդյա. ձմեռային` սև գույնի, ուսերը և թևքերի արմունկի մասը պատված են սև կտորով: Օձիքը շրջանաձև բացվածքով, հավաքովի գործվածքով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր կափույրով գրպան` 14.5 սմ x 12 սմ չափսերով: Հանովի, կտորից ուսադիրները` մեկ կոճակով կոճկվող ուսադիրների համար լեզվակով: Գրպանի և ուսադիրների լեզվակի կոճակները սև մետաղական են:

1.5.3. Շապիկ բամբակյա (60-70 %) - գարնանային - աշնանային, օձիքը շրջանաձև բացվածքով:

Ձմեռային, աշնանային և ամառային շապիկների փեշերը և թևքերի փեղկը երկտակ է և առաձգական-ձգվող: Գարնանային-աշնանային շապիկը կրում են միայն բաճկոնի հետ:

1.6 Կիսավերարկու աշնանային-ձմեռային (Ձև 2 կցվում է) սև անջրանցիկ (անջրաթափանց) կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը 5 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով, հանվող տաք ներդիրով, որն ամրացվում է կայծակաճարմանդով, արհեստական մորթուց հանովի օձիքով և գլխանոցով: Թիկնամասը և լանջափեշերը կրծքամասում կտրվածքով: Միացման տեղով անցնում է 2.5 մմ լայնքով դեղին երիզ: Թևքերը երկկարանի: Երկու լանջափեշի վրա թեք ներկարված գրպաններ: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ծոցագրպան: Գոտկատեղում և ներքևում թաքնված գոտկապարան: Հանվող ուսադիրներով:

Կանանց համար տարազաբաճկոնի և կիսավերարկուի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տրվում են կիսաշրջազգեստ տաբատ և կոշիկներ:

Համազգեստի ձախ թևքին կարվում է ծառայության խորհրդանշանը, աջ թևքին` Հանրապետության դրոշը:

Գեներալ-մայոր կոչում ունեցող աշխատակիցները կրում են նաև երկփեղկանի վերարկու 3 զույգ ոսկեգույն կոճակներով, բնական կարակուլե օձիքով, թիկնամասի ներքևում կտրվածքով, սև գույնի դրապից, իսկ տոնականը` կարվում է պողպատագույն կտորից: ՈՒսադիրները` կարվող: Վերարկուի օձիքը և լանջափեշերը 2.5 մմ դեղնավուն եզրաշերտով է (Ձև 3 կցվում է):

1.7 ՈՒսադիրները կրում են վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի վրա: Օձիքների անկյունում (բացի վերնաշապիկից և բաճկոնից) տեղադրվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը 30 մմ երկարությամբ, 20 մմ լայնությամբ:

 

2. ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

Կոչումների տարբերանշաններ են ծառայում կիսափափուկ ուսադիրները (Ձև 4 կցվում է):

ՈՒսադիրն իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասում ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: ՈՒսադրի երկարությունը 110-120 մմ է, լայնությունը` 40 մմ, իսկ գեներալ-մայորինը` 45 մմ է: ՈՒսադիրների եզրերը, բացի ստորինից, երիզվում են 2,5 մմ լայնությամբ, ոսկեգույն (դեղնավուն) մահուդե գործվածքով: ՈՒսադիրները պատրաստվում են սև գույնի գործվածքից, մահուդի աստառի վրա: Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի, մայորի ուսադիրները 2 ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտով է, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի ուսադիրները 1 ոսկեգույն (դեղնավուն) լուսաշերտով:

 

2.1 ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

ՈՒսադիրները պատրաստվում են սև թելից հատուկ միահյուսվածքով, մահուդի աստառի վրա` առանց լուսաշերտի (Ձև 5 կցվում է): Տոնական բաճկոնի համար` ուսադիրները ոսկեզօծ թելից են, եզրերը (բացի ստորինից) և աստղերը մուգ կարմրավուն եզրաշերտով: Վերնաշապիկի համար ուսադիրները պատրաստվում են ոսկեգույն թելերից:

Արդարադատության գեներալ-մայորի ուսադիրների վրա` 1 ուռուցիկ, ոսկեզօծ հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը` 45 մմ հեռավորությամբ: ՈՒսադիրների վերին հատվածում ոսկեզօծ թելերով գործվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը:

ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեզօծ կոճակով:

 

2.2 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻ, ՄԱՅՈՐԻ, ԿԱՊԻՏԱՆԻ, ԱՎԱԳ

ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԵՎ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ (Ձև 4 և 6 կցվում են)

 

2.2.1 Արդարադատության գնդապետի ուսադիրներին ամրացվում է 3 ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով (որոնցից 2-ը` լուսաշերտերի վրա, 1-ը` լուսաշերտերի մեջտեղում): Հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև 2 աստղերի կենտրոնները` 30 մմ, 2 աստղերի կենտրոնները միացնող գծից մինչև 3-րդ աստղի կենտրոնը` 25 մմ:

2.2.2 Արդարադատության փոխգնդապետի ուսադիրներին ամրացվում է լուսաշերտերի վրա 2 ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, հեռավորությունը ներքևի եզրագծից մինչև աստղերի կենտրոնները 30 մմ:

2.2.3 Արդարադատության մայորի ուսադիրներին ամրացվում է 1 ոսկեգույն հնգաթև աստղ 20 մմ տրամագծով լուսաշերտերի մեջտեղում, ներքևի եզրագծից մինչև աստղի կենտրոնը 45 մմ հեռավորությամբ:

2.2.4 Արդարադատության կապիտանի ուսադիրներին ամրացվում են 4 ոսկեգույն աստղ` 13 մմ տրամագծով (որոնցից 2-ը ներքևի եզրագծից 30 մմ, լուսաշերտի երկու կողմերում` աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ, 2-ը` լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25-ական մմ հեռավորության վրա):

2.2.5 Արդարադատության ավագ լեյտենանտի ուսադիրներին` 3 ոսկեգույն աստղ` 13 մմ տրամագծով (որոնցից 2-ը ներքևի եզրագծից` 30 մմ, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ, 3-րդը` լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 25 մմ հեռավորության վրա):

2.2.6 Արդարադատության լեյտենանտի ուսադիրներին` 2 ոսկեգույն աստղ` 13 մմ տրամագծով, ներքևի եզրագծից` 30 մմ, աստղերի կենտրոնների միջև 25 մմ հեռավորությամբ:

ՈՒսադիրները կրում են վերնաշապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի վրա: Օձիքների անկյունում (բացի վերնաշապիկից) տեղադրվում է Արդարադատության նախարարության խորհրդանշանը 30 մմ երկարությամբ, 20 մմ լայնությամբ:

ՈՒսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Արդարադատության նախարարության խորհրդանշանը:

 

3. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

 

3.1. Ծառայության խորհրդանշանը կլոր է, տրամագիծը` 92 մմ. կարվում է վերնաշապիկի, շապիկի, տարազաբաճկոնի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքերին, ուսակարից 70 մմ ներքև:

3.2. Խորհրդանշանի հիմնական տարրը թևերը պարզած ոսկեգույն արծիվն է, որն իր մագիլների մեջ բռնել է սպիտակ սուր: Արծվի առջև գտնվում է բաց երկնագույն գիրք` բացված վիճակում, և սպիտակ նժարներով կշեռք: Արծվի գլխավերևում պատկերված է Արարատ (Մասիս) լեռը: Պատկերը եզրազարդված է ստորին մասի ժապավենից մինչև արծվի թևերը հասնող ոսկեգույն դափնու տերևներով: Ժապավենի վրա գրված է 1998:

3.3. Արտաքին շրջագծում սպիտակ տառերով գրված են. «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը: «ՀԱՅԱՍՏԱՆ» բառն առանձնացված է կետերով:

(1-ին հավելվածը փոփ. 13.02.15 թիվ 53-Ն, 11.09.15 թիվ 465-Ն, 23.10.2018 թիվ 552-Ն հրամաններ)

 

Հավելված 2

ՀՀ արդարադատության նախարարի

2012 թվականի մարտի 7-ի

N 31-Ն հրամանի

 

Հարկադիր կատարողի համազգեստի հատկացման և կրման կարգը

 

._____________________________________________________________________.

|               Անվանումը                             |Քանակը |Կրման  |

|                                                     |       |ժամկետը|

|_____________________________________________________|_______|_______|

|                           1                         |    2  |   3   |

|_____________________________________________________________________|

|           1. Գեներալ-մայոր կոչում ունեցողների համար                 |

|_____________________________________________________________________|

|1. - գլխարկ` կարակուլե բնական մորթուց                |  1 հատ| 5 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|2. - գլխարկ` սև                                      |  1 հատ| 3 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|3. - գլխարկ` տոնական պողպատագույն                    |  1 հատ| 5 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|4. - վերարկու` ձմեռային կարակուլե օձիքով, սև         |  1 հատ| 5 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|5. - վերարկու` տոնական պողպատագույն                  |  1 հատ| 5 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|6. - վերարկու` բրդյա, գարնանային-աշնանային           |  1 հատ| 5 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|7. - տարազաբաճկոն` երկփեղկանի, սև  գույնի գաբարդինից |  1 հատ| 3 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|8. - տարազաբաճկոն` երկփեղկանի, պողպատագույն տոնական  |  1 հատ| 5 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|9. - բաճկոն` սև  գույնի                              |  1 հատ| 3 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|10. - բաճկոն` աշնանային-ձմեռային, սև,  անջրանցիկ     |  1 հատ| 3 տարի|

|կտորից                                               |       |       |

|_____________________________________________________|_______|_______|

|11. - տաբատ` սև  կտորից                              |  2 հատ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|12. - վերնաշապիկ` սպիտակ երկարաթև                    |  1 հատ| 1 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|12.1. - շապիկ` սպիտակ, կարճաթև,  տրիկոտաժից (60-70%  |  2 հատ| 2 տարի|

|բամբակյա)                                            |       |       |

|_____________________________________________________|_______|_______|

|13. - վերնաշապիկ վրադիր` սպիտակ, երկար թևերով        |  1 հատ| 1 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|14. - վերնաշապիկ վրադիր` սպիտակ, կարճ թևերով         |  2 հատ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|14.1. - կանանց համար բանտ                            |  1 հատ| 1 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|15. - փողկապ` սև  գույնի                             |  1 հատ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|16. - վզպատ թաշկինակ` սև  գույնի                     |  1 հատ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|17. - վզպատ թաշկինակ` սպիտակ                         |  1 հատ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|18. - կոշիկ` սև,  այծակաշվե (շևրոյե)                 |1 զույգ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|19. - կսիաճտկավոր կոշիկ (ձմեռային)                   |1 զույգ| 2 տարի|

|_____________________________________________________________________|

|        2. Լեյտենանտից-գնդապետ կոչում ունեցողների համար              |

|_____________________________________________________________________|

|1. - գլխարկ` բնական մորթուց սև  գույնի (գնդապետինը`  |  1 հատ| 5 տարի|

| կարակուլե)                                          |       |       |

|_____________________________________________________|_______|_______|

|2. - գլխարկ` սև  գույնի                              |  1 հատ| 3 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|3. - կեպի` բամբակյա, ամառային սև  կտորից             |  1 հատ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|4. - պիլոտկա` սև  կտորից (կանանց համար)              |  1 հատ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|5. - տարազաբաճկոն` երկփեղկանի, սև  կտորից (գլխավոր   |  1 հատ| 3 տարի|

|խմբի համար)                                          |       |       |

|_____________________________________________________|_______|_______|

|6. - տարազաբաճկոն` միակոճկուն, սև  կտորից (առաջատար  |  1 հատ| 3 տարի|

|խմբի համար)                                          |       |       |

|_____________________________________________________|_______|_______|

|7. - բաճկոն` սև  կտորից (հանովի ուսադիրներով)        |  1 հատ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|8. - կիսավերարկու (աշնանային, ձմեռային) սև,          |  1 հատ| 3 տարի|

|անջրանցիկ կտորից, արհեստական մորթուց օձիքով          |       |       |

|_____________________________________________________|_______|_______|

|9.  - շապիկ` սև  գույնի, կիսաբրդյա, հարթ գործվածքով, |  1 հատ| 1 տարի|

|օձիքը կլոր կտրվածքով, երկարաթև,  ուսադիրների         |       |       |

|ամրակներով                                           |       |       |

|_____________________________________________________|_______|_______|

|9.1. - շապիկ` սև  գույնի, բամբակյա (60 %-70% բամբակի |  1 հատ| 2 տարի|

|պարունակությամբ), հարթ գործվածքով, օձիքը կլոր        |       |       |

|կտրվածքով, երկարաթև                                  |       |       |

|_____________________________________________________|_______|_______|

|10. - տաբատ` սև  կտորից                              |  2 հատ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|11. - կիսաշրջազգեստ (կանանց համար)                   |  1 հատ| 1 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|12. - վերնաշապիկ վրադիր, սպիտակ, երկար թևերով        |  2 հատ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|13. - վերնաշապիկ վրադիր, սպիտակ, կարճ թևերով         |  2 հատ| 1 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|14. - փողկապ` սև  գույնի                             |  1 հատ| 1 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|15. - վզպատ թաշկինակ` սև  գույնի                     |  1 հատ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|16. - կոշիկ` սև  (քրոմակաշվե)                        |1 զույգ| 2 տարի|

|_____________________________________________________|_______|_______|

|17. - կիսաճտքավոր կաշիկ (ձմեռային)                   |1 զույգ| 2 տարի|

._____________________________________________________________________.

 

Խորհրդանշանը, գլխարկանշանը, ուսադիրները, աստղերը մեծ և փոքր, կոճակները մեծ և փոքր, երկշերտ հյուսված կապը (քուղը) տրվում են ծառայողական համազգեստի առարկաների քանակությանը համապատասխան, հաշվի առնելով կրման ժամկետները:

(2-րդ հավելվածը փոփ. 13.02.15 թիվ 53-Ն, 11.09.15 թիվ 465-Ն, 23.10.2018 թիվ 552-Ն հրամաններ)

 

_____________________________________

ԻՐՏԵԿ - համազգեստների և ուսադիրների

Ձև 1 - Ձև 6 ձևերը չեն բերվում

(ձևերը փոփ. 11.09.15 թիվ 465-Ն հրաման)

 

 

pin
Արդարադատության նախարարություն
07.03.2012
N 31-Ն
Հրաման