Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒ ...

22.03.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.09.2022  -ից մինչեւ   22.03.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 11.03.2024 թիվ 134-Ն հրաման)

i

102.0034.260312

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        03            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10212162

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 մարտի 2012 թվականի N 34-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ ՔՀ-26-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 100-րդ հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ կազմը`

1) Հանձնաժողովի նախագահ` Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ,

ա 1. Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության երրորդ բաժնի պետ,

2) Հանձնաժողովի նախագահի տեղակալ` Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ,

3) Հանձնաժողովի անդամներ`

ա. (ա պարբերությունն ուժը կորցրել է 03.02.2022 թիվ 50-Ն հրաման)

բ. Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության, քրեական և քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի պետ,

գ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ,

դ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

ե. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,

զ. Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ,

է. Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետի տեղակալ(համաձայնությամբ),

ը. Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի 4-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի պետ (համաձայնությամբ).

թ. Քրեակատարողական ծառայության իրավաբանական բաժնի պետ:

(1-ին կետը փոփ. 21.04.15 թիվ 178-Ն, 01.02.18 թիվ 44-Ն, 20.08.2019 թիվ 381-Ն, 12.11.2019 թիվ 522-Ն, 03.12.2019 թիվ 562-Ն, 20.10.2020 թիվ 422-Ն, 13.04.2021 թիվ 146-Ն, 05.08.2021 թիվ 361-Ն, 02.12.2021 թիվ 617-Ն, 03.02.2022 թիվ 50-Ն, 15.09.2022 թիվ 565-Ն հրամաններ)

i

1.1. Սահմանել, որ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի քարտուղարն ի պաշտոնե հանդիսանում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետի տեղակալը:

(1.1-ին կետը լրաց. 12.11.2019 թիվ 522-Ն հրաման)

2. Հաստատել Հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն Հավելվածի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղաբաշխման հանձնաժողով ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-26-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2012 թվականի մարտի 14-ի

N 34-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` Կենտրոնական մարմին) գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության ընթացակարգն ու պայմանները:

i

2. Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ամիս հրավիրում է նիստ դատապարտյալների` օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և վայրը որոշելու, ուղղիչ հիմնարկի տեսակը կամ վայրը փոխելու (այդ թվում` իր դիմումի հիման վրա մեկուսացվածության ավելի բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալին նախկին տեսակի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելու հարցը քննարկելու), ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ կամ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու հարցերը քննարկելու նպատակով:

(2-րդ կետը փոփ. 10.07.2020 թիվ 249-Ն հրաման)

i

3. ՈՒղղիչ հիմնարկի տեսակը կամ վայրը փոխելու (այդ թվում` իր դիմումի հիման վրա մեկուսացվածության ավելի բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալին նախկին տեսակի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխելու հարցը քննարկելու), ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ տեսակի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու հարցերը քննարկելու նպատակով դատապարտյալի վերաբերյալ 10-օրյա ժամկետում կազմվում է սույն կարգով նախատեսված միջնորդագիր (Ձև 1) և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացվում Հանձնաժողովին:

(3-րդ կետը փոփ. 10.07.2020 թիվ 249-Ն հրաման)

i

3.1. Ուղղիչ հիմնարկի տեսակը և վայրը տեղաբաշխելու հարցը քննարկելու նպատակով դատապարտյալների վերաբերյալ կազմվում է ցուցակ և համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացվում Հանձնաժողովին: Ցուցակի մեջ նշվում է դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, նախկին բնակության վայրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը (հոդվածները), որով տվյալ անձը դատապարտվել է, պատժաչափը, պատժի սկիզբը, նախկին դատվածության (ների), այդ թվում` ռեցիդիվի առկայությունը:

(3.1-ին կետը լրաց. 10.07.2020 թիվ 249-Ն հրաման)

4. Հանձնաժողովի նիստն անցկացվում է հիմնականում Կենտրոնական մարմնում: Այն կարող է անցկացվել նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

5. Նիստն իրավազոր է, եթե մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը: Ներկայացված միջնորդությունը (ները) Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնում է նախագահի տեղակալը:

i

7. Հանձնաժողովի նիստին Հանձնաժողովի անդամների մեծամասնության համաձայնությամբ կարող են մասնակցել (այդ թվում` տեսակապի միջոցով) տվյալ դատապարտյալը, քրեակատարողական այլ ծառայողներ, ինչպես նաև հրավիրված այլ անձինք: Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել Կենտրոնական մարմնի ղեկավարը, որը կարող է նիստի ընթացքում կամ մինչև նիստի սկսվելը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ:

(7-րդ կետը փոփ. 10.07.2020 թիվ 249-Ն հրաման)

8. Հանձնաժողովի նիստի ժամանակ Հանձնաժողովի անդամների կողմից կարող է պահանջվել դատապարտյալի կամ նրա վարքագծի վերաբերյալ այլ տեղեկատվություն:

i

9. Հանձնաժողովի նիստում քննարկված հարցի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին, այդ թվում` կարող է ընդունվել որոշում` տվյալ հարցի քննարկումը հետաձգելու մասին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա գտնվող Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի դիրքորոշումը վճռորոշ է: Քվեարկությունը տեղի է ունենում դատապարտյալի բացակայության պայմաններում: Հանձնաժողովի անդամը` քննարկվող հարցի կապակցությամբ կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի համապատասխան որոշմանը:

(9-րդ կետը փոփ. 13.04.16 թիվ 126-Ն հրաման)

i

9.1 Եթե Հանձնաժողովը միջնորդագիրը մերժելու մասին որոշումն ընդունել է` հաշվի առնելով դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, ապա նույն հարցով կրկին միջնորդագիր ներկայացնելիս, դրան կցվում է որոշման կայացման օրվանից հետո` դատապարտված անձի վերաբերյալ կազմված բնութագիրը:

(9.1-ին կետը լրաց. 13.04.16 թիվ 126-Ն, 10.07.2020 թիվ 249-Ն հրամաններ)

i

9.2. Հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը կարող է հետաձգվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված պահանջները պահպանելու կամ դատապարտյալի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի կողմից կազմված միջնորդագրում և դրան կից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը ճշգրտելու նպատակով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու և (կամ) այլ անհրաժեշտ տեղեկատվություն և (կամ) փաստաթղթեր ստանալու, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից վերջին անգամ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու վերաբերյալ կայացված որոշումից հետո ընկած ժամանակահատվածում դատապարտյալի վարքագծի դրսևորումները դիտարկելու, ուսումնասիրելու և դրանց գնահատական տալու անհրաժեշտությունից ելնելով:

(9.2-րդ կետը լրաց. 10.07.2020 թիվ 249-Ն հրաման)

9.3. Հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը կարող է հետաձգվել ոչ ավել, քան մեկ անգամ` առավելագույնը 40 օրով:

(9.3-րդ կետը լրաց. 10.07.2020 թիվ 249-Ն հրաման)

10. Հանձնաժողովի նիստում ընդունված որոշումը կազմվում է հանձնաժողովի քարտուղարի և ստորագրվում Հանձնաժողովի` նիստին մասնակցող անդամների կողմից:

Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները համարակալվում են ըստ տարիների և հերթականության:

11. Հանձնաժողովի նիստում ընդունված որոշումից Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է քաղվածք և կցվում դատապարտյալի անձնական գործին:

12. Հանձնաժողովի որոշման հիման վրա Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է դատապարտյալի` պատիժը կրելու ուղարկելու մասին կարգագիր, որը հաստատվում է Կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից և Հանձնաժողովի որոշման ընդունումից հետո երեք օրվա ընթացքում ուղարկվում համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

i

12.1 Կենտրոնական մարմնի ղեկավարը, ելնելով դատապարտյալի անվտանգության ապահովման կամ օպերատիվ նկատառումներից, կարող է կարգագրով դատապարտյալին տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ: Դատապարտյալի տեղափոխումն իրականացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այն քրեակատարողական հիմնարկի պետը, որտեղից տեղափոխվել է դատապարտյալը, համապատասխան միջնորդագիր է ներկայացնում Հանձնաժողովին: Հանձնաժողովը ներկայացված միջնորդագիրը քննարկում է սահմանված կարգով` կայացնելով որոշում դատապարտյալին այլ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու կամ տեղափոխումը մերժելու մասին: Միջնորդագրի մերժման որոշում ընդունվելու դեպքում Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է կարգագիր, որը հաստատվում է Կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից և Հանձնաժողովի որոշման ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

(12.1-ին կետը լրաց. 06.05.16 թիվ 152-Ն հրաման)

i

12.2. Օրենքով սահմանված կարգով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Հանձնաժողովի որոշման կասեցման և վերանայման միջնորդագիր ներկայացնելու որոշում կայացնելու կամ վերանայման միջնորդագիր ներկայացնելու դեպքում` Հանձնաժողովը վերանայում է իր որոշումը` այն թողնելով անփոփոխ կամ ճանաչելով անվավեր:

(12.2-րդ կետը լրաց. 10.07.2020 թիվ 249-Ն հրաման)

i

13. Հանձնաժողովի փաստաթղթերի վարումը և պահպանումն իրականացնում է Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը:

(13-րդ կետը փոփ. 10.07.2020 թիվ 249-Ն հրաման)

 

Ձև 1

 

i

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ

 

Հիմք ընդունելով ___________________________________պատժի հետագա կրումը

(օրենսդրական հիմքը)

 

շարունակելու նպատակով _______________________________________

մեկուսացվածության առավել              (ցածր կամ բարձր)

 

աստիճանի ուղղիչ հիմնարկ կամ նույն տեսակի այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխման համար քննարկման է ներկայացվում դատապարտյալ _______________________________________ վերաբերյալ նյութերը:

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

Անուն, ազգանուն, հայրանուն _________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարին ___________________________________________

Բնակության վայրը նախքան դատապարտվելը_________________________________

Ֆիզիկապես աշխատունակ (այո/ոչ)_______________________________________

Նախկինում դատվածության առկայությունը (այո/ոչ, ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով տվյալ անձը դատապարտվել է և պատժաչափը)

________________________________________________________________________

________________________________________________________________________

Ներկա գործով դատապարտված է (ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով տվյալ անձը ներկայումս դատապարտված է)

________________________________________________________________________

________________________________________________________________________

Պատժաչափը _____________________________________________________________

Պատժի սկիզբը __________________________________________________________

Պատժի ավարտը __________________________________________________________

Ռեցիդիվի առկայությունը (այո/ոչ) _______________________________________

Միջնորդագիր ներկայացնելու օրվա դրությամբ պատժից կրել է`_______________,

(տարի, ամիս, օր)

մնացել է կրելու` ___________________________

(տարի, ամիս, օր)

 

Միջնորդագիր ներկայացնող քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել է

________________________________________________________________________

                (տարի, ամիս, օր և ուղղիչ հիմնարկի տեսակ)

 

Համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից միջնորդագիր ներկայացնելու հիմնավորումը

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

Միջնորդագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

. ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի N 279-Ն հրամանով հաստատված Ձև 17-ով նախատեսված բնութագիրը.

. Համապատասխան քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի տեղեկանքը (կցվում է ըստ անհրաժեշտության կամ Հանձնաժողովի պահանջի)

. Համապատասխան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի տեղեկանքը.

. Համապատասխան քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի տեղեկանքը.

. Անձնական գործից տեղեկանքը.

. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի` համապատասխան քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարի տեղեկանքը (առկայության դեպքում).

. Դատապարտյալի վերաբերյալ ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

 

___________________________________

Անուն, ազգանուն, ստորագրություն

 

(1-ին ձևը փոփ. 20.10.2020 թիվ 422-Ն հրաման)

 

(13-րդ կետը փոփ. 10.07.2020 թիվ 249-Ն հրաման)

 

 

pin
Արդարադատության նախարարություն
14.03.2012
N 34-Ն
Հրաման