Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄՇԱ ...

118.0143.140312

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        03            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11812148

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

17 փետրվարի 2012 թվականի թիվ 143-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 934-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ

(9-րդ մաս)

Հավելված 14

Ներքին աուդիտի ստորաբաժանման համապատասխանության գնահատման

ստուգաթերթեր

(ձևաչափ)

Ներածություն

1. Այս ստուգաթերթերի նպատակն է օժանդակել ներքին աուդիտի ստորաբաժանման որակի գնահատում իրականացնողներին` ներքին աուդիտի ստորաբաժանման` ստանդարտներին և վարքագծի կանոններին համապատասխանության գնահատման աշխատանքներում:

2. Ստուգաթերթերը նպատակ ունեն օժանդակել գնահատողներին, այլ ոչ թե կաշկանդել նրանց, ուստի նպատակահարմար է, որպեսզի գնահատում իրականացնողները ձևափոխեն և լրացնեն ստուգաթերթերը, որպեսզի լավագույնս հարմարեցնեն դրանք իրենց պահանջներին:

3. Ստուգաթերթեր ընդհանուր առմամբ անդրադառնում են 10 թեմաներին: Ստորև ներկայացված է ստուգաթերթի ձևաչափը: Ձևաչափը հարկավոր է լրացնել համապատասխան հարցերով: 14-րդ հավելվածում ներկայացված է հարցաշար, որի հարցերը կարելի է օգտագործել ստուգաթերթերը կազմելիս: Սակայն նշված թեմաները և հարցերը սպառիչ չեն և ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է հարցաշարը և առաջարկվող թեմաները համապատասխանեցնի կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության առանձնահատկություններին: Ստուգաթերթում պետք է ընդգրկել համապատասխանությանը վերաբերող հարցերն (Ա, Մ, Ո տառերը համապատասխանաբար նշանակում են «այո», «մասամբ», և «ոչ»): Այս հարցերը պետք է անմիջականորեն կապված լինեն ստանդարտների և վարքագծի կանոնների հետ: Հարցերը պետք է թույլ տան դատել ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության` ստանդարտներին և վարքագծի կանոններին համապատասխանության վերաբերյալ, անկախ նրանից, թե ինչ մեթոդներ են օգտագործվել դրան հասնելու համար:

4. Ներքին աուդիտի կանոնակարգը և շրջանակները

._____________________________________________________________________.

|N   | Համապատասխանության հարցեր                       | Ա  | Մ  | Ո  |

|____|_________________________________________________|____|____|____|

|1)  |                                                 |    |    |    |

|____|_________________________________________________|____|____|____|

|2)  |                                                 |    |    |    |

|____|_________________________________________________|____|____|____|

|... |                                                 |    |    |    |

|____|________________________________________________________________|

|N)  |Ընդհանուր գնահատական. արդյո՞ք ապահովվում է ներքին աուդիտի       |

|    |ստանդարտների հետ համապատասխանությունը:                          |

|____|________________________________________________________________|

|N+1)|Եթե պատասխանը «ոչ» է կամ «մասամբ», ապա նշել անհամապատասխանության|

|    |աստիճանը կամ պատճառները և  անհամապատասխանության թույլատրելի     |

|    |մակարդակը:                                                      |

._____________________________________________________________________.

5. Անկախություն և օբյեկտիվություն

6. Ներքին աուդիտի կոմիտե

7. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար

8. Արտաքին աուդիտորների և ստուգում իրականացնող այլ կազմակերպությունների հետ հարաբերությունները

._____________________________________________________________________.

|N   | Համապատասխանության հարցեր                       | Ա  | Մ  | Ո  |

|____|_________________________________________________|____|____|____|

|1)  |                                                 |    |    |    |

|____|_________________________________________________|____|____|____|

|2)  |                                                 |    |    |    |

|____|_________________________________________________|____|____|____|

|... |                                                 |    |    |    |

|____|________________________________________________________________|

|N)  |Ընդհանուր գնահատական. արդյո՞ք ապահովվում է ներքին աուդիտի       |

|    |ստանդարտների հետ համապատասխանությունը:                          |

|____|________________________________________________________________|

|N+1)|Եթե պատասխանը «ոչ» է կամ «մասամբ», ապա նշել անհամապատասխանության|

|    |աստիճանը կամ պատճառները և  անհամապատասխանության թույլատրելի     |

|    |մակարդակը:                                                      |

._____________________________________________________________________.

9. Կարողունակություն և պատշաճ մասնագիտական վերաբերմունք

10. Ներքին աուդիտի ստորաբաժանման ռազմավարական ծրագիր

11. Աուդիտի առաջադրանքի պլանավորում և իրականացում

12. Հաշվետվությունների ներկայացում

13. Որակի երաշխավորում

Հավելված 15

Ներքին աուդիտի ստորաբաժանման համապատասխանության գնահատման հարցաշար

(օրինակ)

1. Սույն հավելվածում ներկայացված են հարցեր, որոնք կարող են կիրառվել ստանդարտներին և վարքագծի կանոններին համապատասխանության գնահատման ստուգաթերթերում: Նշված հարցերը խմբավորված են ստանդարտների տրամաբանությամբ և կարող են կիրառվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գնահատումների համար: Սույն ցանկը սպառիչ չէ և ցանկում ներառված հարցերը անհրաժեշտ է համապատասխանեցնել կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության առանձահատկություններին:

2. Ներքին աուդիտի կանոնակարգը և շրջանակները

1) Առկա՞ է արդյոք ներքին աուդիտի ստորաբաժանման պաշտոնապես ընդունված կանոնակարգ:

2) Արդյո՞ք կանոնակարգը վավերացված է կազմակերպության ղեկավարի կողմից:

3) Արդյո՞ք կանոնակարգը հստակ նկարագրում է ներքին աուդիտի ստորաբաժանման նպատակը, դերը, լիազորությունները և պատասխանատվությունը:

4) Արդյո՞ք կանոնակարգի մեջ որոշակիացված են այն պահանջները, որոնք ներկայացվում են ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների նշանակման և ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից ռեսուրսների գծով պահանջի օբյեկտիվ գնահատման համար:

5) Արդյո՞ք կանոնակարգը նկարագրում է ներքին աուդիտի ստորաբաժանման դերը ռիսկերի կառավարման, կառավարչական և ներքին հսկողության գործընթացներում:

6) Արդյո՞ք կանոնակարգով սահմանվում են ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի հարաբերությունները կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի հետ:

7) Արդյո՞ք կանոնակարգը տալիս է ներքին աուդիտի ստորաբաժանման` աուդիտի իրականացմանն առնչվող գրանցումների, ֆիզիկական գույքի նկատմամբ հասանելիության և աշխատակիցների հետ հաղորդակցվելու իրավունք:

8) Արդյո՞ք կանոնակարգը սահմանում է խորհրդատվական և հավաստիացման ծառայությունների բնույթը, որոնք պետք է մատուցվեն կազմակերպությանը:

9) Արդյո՞ք այն հստակ նկարագրում է ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության շրջանակը:

10) Քայլեր ձեռնարկվե՞լ են ապահովելու գործադիր ղեկավարների տեղեկացվածությունը առ այն, որ իրենք, այլ ոչ թե ներքին աուդիտի ստորաբաժանումն է պատասխանատվություն կրում խարդախությունների կանխման և հայտնաբերման համար:

11) Արդյո՞ք առկա են ընթացակարգեր, որոնք ապահովում են խարդախության մասին կասկածների կամ հայտնաբերված բոլոր դեպքերի մասին ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի իրազեկումը:

3. Անկախություն և օբյեկտիվություն

1) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանումը ազատված է գործադիր պատասխանատվությունից:

2) Արդյո՞ք առկա են ընթացակարգեր, որոնք ապահովում են, որ ներքին աուդիտի ստորաբաժանումը գործադիր պատասխանատվություն չկրի հսկողության համակարգերի կամ հսկողական տարրերի այն փոփոխությունների համար, որոնք կարող են տեղի ունենալ ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների արդյունքում:

3) Ներքին աուդիտի ստորաբաժանումն ապահովո՞ւմ է այն, որ հենց աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարը պատասխանատվություն կրի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից կատարված որևէ աշխատանքների արդյունքում արված առաջարկությունների կամ փոփոխությունների իրականացման համար:

4) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանումը պահպանում է հետագայում աուդիտի ենթարկվող միավորի վերստուգման իրավունքը:

5) Արդյո՞ք կազմակերպության ղեկավարը համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել ներքին աուդիտի ստորաբաժանման ռեսուրսների սահմանված ձևով հատկացման և կառավարման վերաբերյալ:

6) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է կազմակերպության այնպիսի օղակին, որը հնարավորություն է տալիս ներքին աուդիտի ստորաբաժանմանն արդյունավետորեն իրականացնել իր պարտականությունները:

7) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը վերջին 5 տարիների ընթացքում գնահատման է ենթարկվել ապահովելու այդ պաշտոնի բավարար վարկանիշը` դրանից բխող պարտականությունները կատարելու համար:

8) Արդյո՞ք ներքին աուդիտորներին արգելվում է աուդիտի ենթարկել այն միավորները, որոնց համար նրանք նախկինում գործադիր պատասխանատվություն են կրել:

9) Եթե ներքին աուդիտորը խորհրդատվություն է տրամադրում ներքին հսկողության գործընթացների նախագծի մշակման հետ կապված հարցերում, արդյո՞ք տվյալ գործընթացների հետ առնչվող հետագա առաջադրանքները հանձնարարվում են այլ աուդիտրոների:

10) Արդյո՞ք աուդիտորները աշխատում են ռոտացիայի սկզբունքով:

11) Արդյո՞ք ներքին աուդիտորներից պահանջվում է տեղեկացնել աուդիտի աշխատանքներին վերաբերող ցանկացած շահերի բախման մասին:

12) Արդյո՞ք աուդիտի առաջադրանքներն այնպես են պլանավորվել, որ կանխվեն շահերի ցանկացած բախում:

13) Ի վիճակի՞ է արդյոք ներքին աուդիտորը որոշել ներքին աուդիտի շրջանակը, իրականացնել իր աշխատանքը և տեղեկացնել արդյունքների մասին:

14) Արդյո՞ք ներքին աուդիտորներն օբյեկտիվ են:

15) Արդյո՞ք գնահատվում է օբյեկտիվությունը և այն պահանջվում է ներքին աուդիտորից` որպես ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության արդյունավետության կարևոր գործոն:

16) Արդյո՞ք մերժվում են որակի փոխզիջումները կամ աուդիտի հարցերի վերաբերյալ ներքին աուդիտորների դատողությունների ստորադասումը այլ անձանց դատողություններին:

17) Արդյո՞ք առկա է քաղաքականություն կամ ընթացակարգ անկախության և օբյեկտիվության ակնհայտ կամ փաստացի խոչընդոտները բացահայտելու համար:

18) Արդյո՞ք ներքին աուդիտորները չեն իրականացրել հավաստիացման աշխատանքներ, այն ոլորտներում, որոնց համար նրանք վերջին մեկ տարվա ընթացքում պատասխանատու են եղել:

19) Առաջարկվող խորհրդատվական աշխատանքների հետ կապված անկախության և օբյեկտիվության հավանական խոչընդոտների դեպքում, արդյո՞ք այդ խոչընդոտների մասին տեղյակ է պահվում կազմակերպության ղեկավարը և ներքին աուդիտի կոմիտեն` մինչև աշխատանքը սկսելը:

4. Ներքին աուդիտի կոմիտե

1) Արդյո՞ք ներքին աուդիտի կոմիտեն տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին ներկայացվող պահանջների և ներքին աուդիտի ստորաբաժանման ռեսուրսների վերաբերյալ:

2) Արդյո՞ք ներքին աուդիտի կոմիտեն տեղեկություններ է տրամադրում կազմակերպության ղեկավարին կազմակերպության ռիսկերի մեղմացման ուղղությամբ ներքին աուդիտի ստորաբաժանման ռազմավարական ծրագրի արդյունավետության և ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների վերաբերյալ:

3) Ներքին աուդիտի կոմիտեն ստանո՞ւմ է հաշվետվություններ ներքին աուդիտի ստորաբաժանման առաջարկությունների նկատմամբ աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի արձագանքի վերաբերյալ:

4) Ներքին աուդիտի կոմիտեն ստանու՞մ է տեղեկություններ այն պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք ձեռք են բերվել ներքին և արտաքին աուդիտորների և այլ մարմինների միջև համագործակցության նպատակով:

5) Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը մասնակցո՞ւմ է ներքին աուդիտի կոմիտեի բոլոր նիստերին:

6) Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը իրավասո՞ւ է կապ պահպանել ներքին աուդիտի կոմիտեի անդամների հետ` անհրաժեշտության դեպքում հարցերը քննարկելու համար:

7) Արդյո՞ք ներքին աուդիտի կոմիտեն գումարում է կանոնավոր նիստեր և անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստեր:

5. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար

1) Առկա՞ է կազմակերպությունում աշխատակից, ով վերջնական պատասխանատվություն է կրում ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար և հանդես է գալիս որպես ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար:

2) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է կազմակերպության այնպիսի օղակի, որը հնարավորություն է տալիս ներքին աուդիտի ստորաբաժանմանն արդյունավետորեն կատարել իր պարտականությունները:

3) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կառավարում է ներքին աուդիտի ստորաբաժանումն այնպես, որ այն կազմակերպության համար ստեղծի հավելյալ արժեք:

4) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ապահովում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ռեսուրսները լինեն համարժեք, բավարար և արդյունավետ կազմակերպվեն` աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերն իրագործելու համար:

5) Եթե ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցներն աուդիտի աշխատանքն ամբողջությամբ կամ մասամբ իրականացնելու համար չունեն անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ կամ այլ ունակություններ, արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ստանում է համապատասխան խորհրդատվություն և աջակցություն կամ ներգրավում է համապատասխան փորձագետներին:

6) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ներքին աուդիտի ստորաբաժանման համար սահմանել է քաղաքականություն և ընթացակարգեր:

7) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը մշակել է և շարունակում է իրականացնել որակի երաշխավորման և բարելավման ծրագիր:

8) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն որոշում է ներքին աուդիտի ստորաբաժանման առաջնահերթությունները` սահմանելով ռիսկի վրա հիմնված ռազմավարական ծրագիր, որը համապատասխանում է կազմակերպության նպատակներին:

9) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ռազմավարական ծրագիրը հիմնված է ռիսկի գնահատումների վրա:

10) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը քննում է առաջարկվող խորհրդատվական աշխատանքները` ռիսկի կառավարումը, ներքին հսկողության համակարգը և կառավարչական գործընթացները բարելավելու և հավելյալ արժեք ստեղծելու հնարավորության տեսակետից:

11) Արդյո՞ք ընդունված խորհրդատվական աշխատանքները ներառված են ներքին աուդիտի ստորաբաժանման ռազմավարական ծրագրում:

12) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ներքին աուդիտի ստորաբաժանման ռազմավարական և տարեկան էական միջանկյալ փոփոխությունների և ռեսուրսների սահմանափակումների ազդեցության մասին տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին:

13) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պարբերաբար կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին հաշվետվություն է ներկայացնում ներքին աուդիտի ստորաբաժանման նպատակների, լիազորությունների, պատասխանատվությունների և կատարողականի վերաբերյալ:

14) Արդյո՞ք այդ հաշվետվությունները ներառում են նաև էական ռիսկայնության, հսկողության և կառավարչական գործընթացների խնդիրներ և այլ հարցեր, որոնք անհրաժեշտ են կամ պահանջվել են ուսումնասիրվել կազմակերպության ղեկավարի կողմից:

15) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն արտաքին որակի գնահատումների արդյունքները հաղորդում է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին:

16) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն առաջադրանքի արդյունքները տրամադրում է կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին:

17) Եթե վերջնական հաշվետվությունում առկա է էական սխալ կամ բացթողում, արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ճշտված հաշվետվությունները տրամադրում է բոլոր այն կողմերին, որոնք ստացել էին հաշվետվության սկզբնական տարբերակը:

18) Եթե խորհրդատվական աշխատանքի ժամանակ բացահայտվում են ռիսկի կառավարման, հսկողության կամ կառավարչական գործընթացների էական հարցեր, արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը դրանց մասին տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին:

19) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը հետամուտ է լինում աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին տրամադրված առաջարկությունների ներդրման գործընթացին:

20) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը մշակել է աուդիտի աշխատանքների հետագա ընթացքին հետամուտ լինելու գործընթաց (վերստուգման գործընթաց), որի միջոցով մոնիթորինգ է իրականացնում և ապահովում է, որ առաջարկություններն արդյունավետ կերպով իրականացվեն:

21) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը վերահսկում է աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթից օգտվելու իրավունքը: Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ստանում է կազմակերպության ղեկավարի հավանությունը` նախքան արտաքին կողմերին նման գրանցումների տրամադրումը:

22) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը մշակում է աուդիտի աշխատանքային փաստաթղթերի պահպանման պահանջներ:

23) Արդյո՞ք այդ պահանջները համապատասխանում են կազմակերպության ուղեցույցերին և համապատասխան կանոնակարգման կամ այլ պահանջներին:

6. Արտաքին աուդիտորների և ստուգում իրականացնող այլ կազմակերպությունների հետ հարաբերությունները

1) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կազմակերպության ներսում համակարգում է ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքները մյուսների, հատկապես` արտաքին աուդիտորների և ստուգում իրականացնող այլ մարմինների աշխատանքների հետ:

2) Գոյություն ունե՞ն ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս ներքին աուդիտի ստորաբաժանմանը տեղեկանալ կազմակերպության ղեկավարի այն որոշումների և միջոցառումների մասին, որոնք կապված են խարդախության կասկածների կամ փաստերի հետաքննության մեջ այլ կազմակերպությունների, օրինակ` ոստիկանության ներգրավման հետ:

3) Գոյություն ունե՞ն ընթացակարգեր, որոնք ապահովում են ներգրավված կողմերի համապատասխան դերի և պարտականությունների հստակ սահմանումը և դրանց համաձայնեցումը կազմակերպության ղեկավարի հետ այն դեպքում, երբ ներքին աուդիտի ստորաբաժանումը պետք է աշխատի մեկ այլ կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման հետ:

4) Գոյություն ունե՞ն ընթացակարգեր, որոնք նպաստում են ներքին և արտաքին աուդիտորների համագործակցությանը:

5) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանումը հուսալի է համարում ստուգող այլ մարմինների աշխատանքը:

6) Եթե այո, ապա կա՞ն ընթացակարգեր, որոնք ապահովում են կատարված աշխատանքի համապատասխանությունը ստանդարտների պահանջների հետ:

7. Կարողունակություն և պատշաճ մասնագիտական վերաբերմունք

1) Արդյո՞ք տեղյակ են ներքին աուդիտորները, թե ինչ գիտելիքներ, հմտություններ և այլ ունակություններ են անհրաժեշտ իրենց պարտականությունների կատարման համար:

2) Արդյո՞ք ապահովվում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցները տիրապետեն անհրաժեշտ գիտելիքներին, հմտություններին և այլ ունակություններին` որպես առանձին աշխատակիցներ և որպես խումբ:

3) Արդյո՞ք առկա են անհրաժեշտության դեպքում համապատասխան գիտելիքներ, հմտություններ և այլ ունակություններ ունեցող փորձագետների ներգրավման ընթացակարգեր:

4) Արդյո՞ք ներքին աուդիտորները համոզվել են, որ աուդիտի ընթացակարգերը և թեստերը համահունչ են ստանդարտներին:

5) Արդյո՞ք առաջնահերթ է համարվում մասնագետների շարունակական վերապատրաստումը:

6) Ներքին աուդիտի աշխատանքներ իրականացնելիս արդյո՞ք ներքին աուդիտորները ստանում են առաջադրանքի իրականացման համար անհրաժեշտ ուղղորդում և աջակցություն:

7) Ներքին աուդիտի աշխատանքներ իրականացնելիս արդյո՞ք ներքին աուդիտորներն ի վիճակի են բացահայտել խարդախության հայտանիշները:

8) Ներքին աուդիտի աշխատանքներ իրականացնելիս արդյո՞ք ներքին աուդիտորները ցուցաբերում են պատշաճ մասնագիտական վերաբերմունք, դիտարկելով`

ա. նպատակների իրագործման համար անհրաժեշտ աշխատանքի ծավալը,

բ. այն հարցերի հարաբերական բարդությունը, էականությունը և նշանակությունը, որոնց վրա տարածվում են աուդիտի ընթացակարգերը,

գ. ռիսկի կառավարման, ներքին հսկողության համակարգի և կառավարչական գործընթացների պատշաճությունն ու արդյունավետությունը,

դ. խարդախության, էական սխալների, խախտումների, կամ անհամապատասխանության հավանականությունը,

ե. աուդիտի ծախսերը` համեմատած հավանական օգուտների հետ:

9) Ներքին աուդիտի աշխատանքներ իրականացնելիս արդյո՞ք ներքին աուդիտորներն աչալրջություն են դրսևորում ցանկացած էական ռիսկերի, գործառնությունների կամ ընթացակարգերի նկատմամբ:

10) Արդյո՞ք ներքին աուդիտորները գիտակցում են, որ պատշաճ ուշադրությունը անսխալականություն չի ենթադրում և աուդիտի ընթացակարգերն ինքնին, անգամ պատշաճ մասնագիտական վերաբերմունքով իրականացնելու դեպքում, չեն երաշխավորում, որ բոլոր սխալները և թերությունները կբացահայտվեն:

11) Արդյո՞ք ներքին աուդիտորները մասնագիտական պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում խորհրդատվական աշխատանքներ կատարելիս` հաշվի առնելով.

ա. կազմակերպության ղեկավարի, կազմակերպության միավորների սպասումները, այդ թվում` առաջադրանքի արդյունքների բնույթը և ժամկետները,

բ. աշխատանքի հարաբերական բարդությունը և ծավալը, որը անհրաժեշտ է աուդիտի նպատակների իրագործման համար,

գ. խորհրդատվական աշխատանքի ծախսերը` հավանական օգուտների համեմատ:

12) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ստացել է ներքին աուդիտորի որակավորում և ունի համապատասխան ղեկավարման փորձ:

13) Ներքին աուդիտի ստորաբաժանումը համալրվա՞ծ է համապատասխան թվով աշխատակիցներով, որոնց որակավորումը և փորձը բավարար է ներքին աուդիտի ստորաբաժանման նպատակների իրականացման համար:

14) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման բոլոր աշխատանքները ղեկավարվել և վերահսկվել են համապատասխան որակավորում ունեցող ներքին աուդիտորները` որպես առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարներ:

15) Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը սահմանե՞լ է աշխատակիցների համալրման գործընթաց, որի նպատակն է ապահովել բոլոր աշխատակիցների մտավոր ունակությունների, անձնական հատկանիշների և որակավորման համապատասխան մակարդակ:

16) Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն ապահովո՞ւմ է, որ բոլոր աշխատակիցները մասնակցեն ուսուցման ծրագրերին:

17) Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը վարո՞ւմ է գրանցումներ դասընթացներին մասնակցության և առաջադիմության դրսևորման վերաբերյալ:

18) Առկա՞ է փաստաթղթով ամրագրված մարդկային ռեսուրսների հաշվարկ, որում նշվում են աշխատակիցների պահանջվող թիվը, կարգը, որակավորման մակարդակները:

19) Արդյո՞ք մարդկային ռեսուրսների հաշվարկը համաձայնեցված է կազմակերպության ղեկավարի հետ:

8. Ներքին աուդիտի ստորաբաժանման ռազմավարական ծրագիր

1) Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը մշակե՞լ է ռազմավարական ծրագիր կազմակերպության ղեկավարին ռիսկերի կառավարման, ներքին հսկողության համակարգի և կառավարչական գործընթացների մասին օբյեկտիվ գնահատական և եզրակացություն տրամադրելու համար:

2) Արդյո՞ք ռազմավարական ծրագրի մեջ նախատեսվում է դրույթ, որի համաձայն ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է քննության առնի կազմակերպության ռիսկերի գնահատման պատշաճությունը և համապատասխան առաջարկություններ ներկայացնի:

3) Ռազմավարական ծրագիրը նախատեսո՞ւմ է ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են տվյալ ռազմավարական ծրագրի իրականացման համար: Արդյո՞ք այն սահմանո՞ւմ է, թե ինչպես են ռեսուրսները տեղաբաշխվելու հավաստիացման հետ կապված աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գծով:

4) Արդյո՞ք կազմակերպության ղեկավարի կողմից վավերացվում է ռազմավարական ծրագիրը:

5) Արդյո՞ք ռազմավարական ծրագիրը ներկայացվում է Լիազոր մարմնին:

6) Ռազմավարական ծրագիրը պարբերաբար վերանայվո՞ւմ է համապատասխան միջանկյալ փոփոխությունները հաշվի առնելու նպատակով:

7) Արդյո՞ք կազմակերպության ղեկավարի կողմից վավերացվում են ռազմավարական ծրագրի միջանկյալ փոփոխությունները:

8) Արդյո՞ք համատեղելի են ներքին աուդիտի ստորաբաժանման նպատակները կազմակերպության գործունեության նպատակների հետ:

9) Արդյո՞ք ռազմավարական ծրագիրը կազմված է ռիսկերի վրա հիմնված չափորոշիչների վրա:

10) Արդյո՞ք այդ չափորոշիչների քանակը և կազմը հաստատվում է կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի կողմից:

9. Առաջադրանքի պլանավորում և իրականացում

1) Արդյո՞ք յուրաքանչյուր առաջադրանքի համար կազմվում է մանրամասն աուդիտի աշխատանքային ծրագիր, որտեղ սահմանվում են աուդիտի ընթացակարգերը, աշխատանքների շրջանակները, նպատակները, ռեսուրսները, լիազորությունների բաշխումը, ժամկետները և զեկուցման մակարդակները:

2) Արդյո՞ք աուդիտի աշխատանքային ծրագրերը հաստատվում են նախքան առաջադրանքի աշխատանքը սկսելը, իսկ առաջադրանքի իրականացման ընթացքում ենթարկվում են փոփոխությունների, որոնք հաստատվում են աուդիտի առաջադրանքի աշխատանքային խմբի ղեկավարի կողմից:

3) Աուդիտի աշխատանքային ծրագրերը մշակելու ժամանակ, արդյո՞ք հաշվի է առնվում`

ա. աուդիտի ենթարկվող միավորի նպատակները

բ. աուդիտի ենթարկվող միավորի հսկողության գործընթացները,

գ. աուդիտի ենթարկվող միավորի գործունեության, նպատակների, ռեսուրսների նկատմամբ էական ռիսկերը:

4) Արդյո՞ք առաջադրանքի նպատակներն անդրադառնում են աուդիտի ենթարկվող միավորի գործունեությանն առնչվող ռիսկերի կառավարման, հսկողության և կառավարչական գործընթացներին:

5) Աուդիտի աշխատանքային ծրագրում արդյո՞ք ներառվում են բացահայտված ռիսկերի գնահատականները, որոնք առնչվում են աուդիտի ենթարկվող միավորին:

6) Առաջադրանքի նպատակներ ձևավորելիս արդյո՞ք հաշվի են առնվում էական սխալների, խախտումների, խարդախության, սահմանված պահանջները չկատարելու և այլ ռիսկերի հավանականությունները:

7) Արդյո՞ք աուդիտի աշխատանքային ծրագիրը համաձայնեցվել է աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ:

8) Արդյո՞ք ռիսկերի վրա հիմնված մոտեցումը կիրառվում է հավաստիացման առաջադրանքներում:

9) Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը մշակե՞լ են կարգեր, որոնք սահմանում են առաջադրանքի հաշվետվությունները ներկայացնելու եղանակները և հաշվետվություն ստացողների կազմը:

10) Արդյո՞ք առաջադրանքի եզրակացությունները հիմնվում են բավարար անհրաժեշտ ապացույցների վրա, որոնք ձեռք են բերվել առաջադրանքի իրականացման ընթացքում:

11) Գոյություն ունե՞ն առաջադրանքի առաջարկությունների իրագործման նկատմամբ հսկողության ընթացակարգեր, որոնք նպատակ ունեն ուսումնասիրել առաջադրանքի առաջարկություններին աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի կողմից տրված արձագանքի արդյունավետությունը:

12) Առաջադրանքի աշխատանքային փաստաթղթերի ձևաչափերը թո՞ւյլ են տալիս գրավոր ձևակերպել աուդիտորական ապացույցներն ու բացահայտված փաստերը և ցո՞ւյց են տալիս, որ առաջադրանքը պատշաճորեն պլանավորվել է:

13) Արդյո՞ք առաջադրանքի շրջանակները բավարար են նշված առաջադրանքի նպատակներն իրագործելու համար:

14) Արդյո՞ք ապահովվում է, որ առաջադրանքի շրջանակներում ներքին աուդիտորներն օգտվեն աուդիտի ենթարկվող միավորի գրանցումներից, հաղորդակցվեն աշխատակիցների հետ, ինչպես նաև ունենան հասանելիության իրավունք աուդիտի ենթարկվող միավորի ֆիզիկական գույքի նկատմամբ, այդ թվում` երրորդ անձանց հսկողության տակ գտնվող:

15) Արդյո՞ք ապահովվում է, որպեսզի խորհրդատվական բնույթի առաջադրանքի շրջանակները բավարար լինեն համաձայնեցված նպատակներին հասնելու համար:

16) Եթե խորհրդատվական բնույթի առաջադրանքի վերաբերյալ լինում են վերապահումներ, արդյո՞ք այդ վերապահումները քննարկվում են խորհրդատվական ծառայություններ ստացող միավորի հետ, որպեսզի որոշվի աշխատանքների կատարման հետագա ընթացքը:

17) Արդյո՞ք մշակված աուդիտի աշխատանքային ծրագիրը նպաստում է առաջադրանքի նպատակների իրագործմանը:

18) Արդյո՞ք հավաստիացման աշխատանքների մասով աուդիտի աշխատանքային ծրագրերը աշխատանքի ընթացքում սահմանում են տեղեկությունների բացահայտման, վերլուծության, գնահատման և գրանցման ընթացակարգեր:

19) Արդյո՞ք բացահայտվում, վերլուծվում, գնահատվում և գրանցվում են բավարար և անհրաժեշտ աուդիտորական ապացույցներ` առաջադրանքի նպատակների իրագործման համար:

20) Արդյո՞ք աուդիտորական ապացույցները, որոնք բացահայտվում են, բավարար են, հուսալի, տեղին և օգտակար` առաջադրանքի նպատակների իրագործման համար:

21) Արդյո՞ք առաջադրանքի եզրակացությունները և արդյունքները հիմնված են համապատասխան վերլուծությունների և գնահատումների վրա:

22) Արդյո՞ք յուրաքանչյուր առաջադրանք պատշաճ կերպով վերահսկվում է վերջինիս նպատակներ իրագործման, որակի ապահովման և աշխատակիցների կատարելագործման համար:

10. Հաշվետվությունների ներկայացում

1) Արդյո՞ք առաջադրանքի արդյունքները ժամանակին են հաղորդվում աուդիտի ենթարկվող միավորին:

2) Արդյո՞ք առաջադրանքի հաշվետվությունները կարելի է որակել որպես`

ա. ճշգրիտ,

բ. օբյեկտիվ,

գ. հստակ,

դ. հակիրճ,

ե. կառուցողական,

զ. ամբողջական,

է. ժամանակին:

3) Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը սահմանե՞լ է առաջադրանքի արդյունքների վերաբերյալ հաշվետվության տրամադրման ընթացակարգեր:

4) Արդյո՞ք յուրաքանչյուր առաջադրանքի հաշվետվությունը կազմվում է կազմակերպության ղեկավարի, աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ համաձայնեցված ձևաչափով և ժամկետներում:

5) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման յուրաքանչյուր առաջադրանքի գրանցումները ներառում են ստանդարտներով սահմանված մանրամասն պահանջները:

6) Հաշվետվության ներածական մասում ներկայացնո՞ւմ է առաջադրանքի հիմնական խնդիրները:

7) Հաշվետվությունները ներառո՞ւմ են աուդիտի մոտեցման ենթաբաժին, որը անդրադառնում է կատարված աշխատանքների բնույթին, ժամանակաշրջանին և կիրառված աուդիտի մեթոդաբանությանը:

8) Հաշվետվությունները ներառո՞ւմ են ամփոփագիր, որը ներկայացնում է ամբողջ հաշվետվության հակիրճ նկարագրությունը:

9) Հաշվետվությունները ներառո՞ւմ են բացահայտումներ և եզրակացություններ հայտնաբերված թերությունների վերաբերյալ:

10) Հաշվետվությունները ներառո՞ւմ են թերությունների վերացման գործողությունների պլան:

11) Հաշվետվությունում ներառված առաջարկությունները դասակարգվա՞ծ են վերջիններիս կարևորության աստիճանի` հիմնական, միջին, փոքր:

12) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը տարին առնվազն մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների մասին` ներառելով կազմակերպության ռիսկերի կառավարման, ներքին հսկողության համակարգի և կառավարչական գործընթացների արդյունավետության վերաբերյալ եզրակացությունը:

11. Որակի երաշխավորում

1) Առկա՞ է արդյոք որակի երաշխավորման և բարելավման ծրագիր:

2) Արդյո՞ք այն անդրադառնում է ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացրած տարբեր տեսակի աշխատանքներին և ընդգրկում է ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության բոլոր կողմերը:

3) Արդյո՞ք շարունակաբար մոնիթորինգի է ենթարկվում ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը:

4) Արդյո՞ք որակի երաշխավորման ծրագիրն օգնում է հավելյալ արժեքի ստեղծման և կազմակերպության գործունեության բարելավման հարցերում:

5) Արդյո՞ք այն գնահատում է ստանդարտների և վարքագծի կանոնների հետ համապատասխանության մակարդակը:

6) Գոյություն ունի՞ կանոնավոր կերպով վերանայվող և թարմացվող ներքին աուդիտի ձեռնարկ, որը ներառում է կարգեր և ընթացակարգեր, որոնց վրա հիմնվում են ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցները` իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս:

7) Արդյո՞ք առաջադրանքի կատարման ժամանակ ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների աշխատանքը վերահսկվում է` նպատակ ունենալով հետևել աշխատանքների ընթացքին, գնահատել որակը և կրթել աշխատակազմին:

8) Արդյո՞ք որակի ներքին գնահատումները ձեռնարկվել են պարբերաբար (յուրաքանչյուր տարի), որոնց արդյունքները փաստաթղթավորվել են և կազմվել է համապատասխան գործողությունների ծրագիր:

9) Արդյո՞ք իրականացվում են որակի գնահատումներ, այդ թվում` ներքին աուդիտի ստորաբաժանման կատարողականի շարունակական և պարբերական դիտարկումներ` ինքնագնահատման միջոցով:

10) Արդյո՞ք կազմակերպությունից դուրս գործող որակավորված, անկախ գնահատող խումբը կամ Լիազոր մարմինը յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ իրականացնում է ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության արտաքին գնահատում:

11) Արդյո՞ք արտաքին գնահատումների արդյունքների մասին տեղեկացվում է կազմակերպության ղեկավարը և ներքին աուդիտի կոմիտեն:

12) Գոյություն ունի՞ գործողությունների ծրագիր որակի ներքին կամ արտաքին գնահատումների ժամանակ հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

13) Արդյո՞ք ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից «իրականացվել է ներքին աուդիտի ստանդարտներին համապատասխան» արտահայտության օգտագործումը հիմնավորված է որակի երաշխավորման ծրագրով` ստանդարտներին համապատասխանությունը հավաստող փաստի հիման վրա:

14) Եթե արտաքին գնահատմամբ արձանագրվում են անհամապատասխանության դեպքեր, որոնք ազդում են ներքին աուդիտի ստորաբաժանման ընդհանուր գործունեության վրա, արդյո՞ք այդ մասին տեղեկացվում է կազմակերպության ղեկավարը:

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
17.02.2012
N 143-Ն
Հրաման