Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0142.110399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 1999 թվական թիվ 142

 

i

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը 7-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասը տնօրինող համապատասխան պետական և տարածքային կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ներկայացուցիչներին:

3. Լուծարման հանձնաժողովին բաժնետիրական ընկերությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարումից հետո 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` նշված գույքն ի տնօրինություն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այն մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 11-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 11-ի N 142 որոշման

 

ՑԱՆԿ

i

լուծարման ենթակա բաժնետիրական ընկերությունների

 

«Կամոյի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

Բերդի «Ռելե» ՓԲԸ

«Խոշոր պանարտ» ՓԲԸ

«Նոյեմբերյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

(ցանկը փոփ. 26.06.99 թիվ 440 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.1999
N 142
Որոշում