Սեղմել Esc փակելու համար:
Վ. ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Վ. ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0321.100412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2012 թվականի N 321-Ա

 

Վ. ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Ներսեսյանին 2012 թվականի ապրիլի 16-20-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` վթարային պատրաստվածության ու հակազդման միջոցառումներին նվիրված տեխնիկական հանդիպմանը և «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիայի և «Միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրադարձության դեպքում օգնության մասին» կոնվենցիայի իրավասու մարմինների 6-րդ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Ներսեսյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Ներսեսյանի` Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.04.2012
N 321-Ա
Որոշում