Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱ ...

 

 

040.0146.130399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 1999 թվական թիվ 146

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Գեղարքունիքի մարզի ներքին Շորժայի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության վերաքվեարկության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 25605 դրան Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին գեղարքունիքի մարզի Ներքին Շորժայի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 13-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1999 թ.

մարտի 13-ի N 146 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժայի գյուղական համայնքի

ղեկավարի արտահերթ ընտրության վերաքվեարկության նախապատրաստման և

անցկացման հետ

 

._________________________________________________________________.

| NN   |        Ծախսերը                            |  Գումարը     |

| ը/կ  |                                           |    (դրամ)    |

._________________________________________________________________.

       1.    Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի

             և  քարտուղարի աշխատավարձ                       8000

             (2 մարդ x 8000 դրամ x 0,5 ամիս)

 

       2.     Տրանսպորտային ծախսեր                         2500

 

       3.     Փոստ, հեռախոս, հեռագիր                        1500

 

       4.     Գործուղման ծախսեր                             4500

 

       5.     Գրասենյակային ծախսեր                         1500

___________________________________________________________________

               Ընդամենը                                    18000

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

    (35 ընտրող x 3 դրամ)                                     105

___________________________________________________________________

               Ընդամենը                                    18105

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1999 թ.

մարտի 13-ի N 146 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժայի գյուղական համայնքի

ղեկավարի արտահերթ ընտրության վերաքվեարկության նախապատրաստման և

անցկացման հետ

 

._________________________________________________________________.

| NN   |        Ծախսերը                            |  Գումարը     |

| ը/կ  |                                           |    (դրամ)    |

._________________________________________________________________.

      1.     Տեղական ընտրական հանձնաժողովի

             նախագահի աշխատավարձ                             4000

             (0,5 ամիս x 8000 դրամ)

 

      2.     Տրանսպորտային ծախսեր                             2500

 

      3.     Փոստ, հեռախոս, հեռագիր                            500

      4.     Գործուղման ծախսեր                                 500

___________________________________________________________________

             Ընդամենը                                         7500

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.1999
N 146
Որոշում