040.0432.140412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2012 թվականի N 432-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնել`
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շենավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` Երևան-Ապարան ավտոմայրուղու և Ջրամբար գյուղ գնացող ճանապարհի աջ սկզբնամասում կառուցված ոռոգման ջրի անավարտ պոմպակայանը և կից վարչական շենքը` 2410026 դրամ արժեքով (այսուհետ` գույք).
2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շենավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` Երևան-Ապարան ավտոմայրուղու և Ջրամբար գյուղ գնացող ճանապարհի աջ սկզբնամասում կառուցված ոռոգման ջրի անավարտ պոմպակայանին կից կառուցված և առկա ոռոգման ջրի 7000 գծամետր երկարությամբ 520 մմ տրամագծով երկաթյա, 1300 գծամետր երկարությամբ 400 մմ տրամագծով ազբո-երկաթյա և 2000 գծամետր երկարությամբ 400 մմ տրամագծով ազբո խողովակաշարերը` 120800000 դրամ արժեքով (այսուհետ` գույք):
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքը ներդնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ապարան-Արագած» ՋՕ ընկերությանը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ պետության գույքային իրավունքները պետական գրանցմանը ներկայացնելու աշխատանքները.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի ներդրումը «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում.
3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքը «Ապարան-Արագած» ՋՕ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանագրի կնքումը:
5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքերի գույքային իրավունքների պետական գրանցումը կատարվում է համապատասխանաբար «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության և «Ապարան-Արագած» ՋՕ ընկերության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ