Սեղմել Esc փակելու համար:
ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0433.140412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2012 թվականի N 433-Ա

 

ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Նարեկ Ավագյանի` երաժշտարվեստի բնագավառում ընդունակություններն ու խոստումնալից ապագան և մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, ինչպես նաև ելնելով հայկական երաժշտական արվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունից` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Նարեկ Կարենի Ավագյանին (ծնվ.` 1988 թ. մայիսի 28-ին, քաղ. Երևան, Աբովյան փող., շ. 21, բն. 43) սովորում է Ժնևի կոնսերվատորիայի մագիստրատուրայում` լայնակի ֆլեյտա մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2012
N 433-Ա
Որոշում