041.0337.140412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2012 թվականի N 337-Ա
Ա. ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության առաջին բաժնի պետի տեղակալ Ա. Թորոսյանին 2012 թվականի մայիսի 14-24-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարության ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգմանը մասնակցելու նպատակով:
2. Ա. Թորոսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Թորոսյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ