Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0339.140412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2012 թվականի N 339-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման զեկույցը կազմելու և այդ կապակցությամբ կոռուպցիայի ոլորտին առնչվող իրավական դաշտը, այդ ոլորտում իրականացված աշխատանքները և լավագույն փորձը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ինքնագնահատման հարցաշարը լրացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ինքնագնահատման լրացված հարցաշարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի ապրիլի 14-ի

N 339-Ա որոշման

 

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ե. Կիրակոսյան      - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

                 

Ա. Հարությունյան   - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

միջազգային իրավական հարաբերությունների վարչության

դատական հանձնարարությունների բաժնի պետ

 

    Վ. Բաղդասարյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         միջազգային կազմակերպությունների վարչության

                         փորձագետ

                 

    Ա. Մանուկյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         ֆինանսական վերահսկողության տեսչության ֆինանսական

                         վերահսկողության 3-րդ բաժնի պետ

                 

    Հ. Մուսիկյան       - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների

                         կենտրոնի մեթոդաբան-իրավախորհրդատու

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Մանանդյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                         իրավաբանական վարչության պետի տեղակալ,

                         ոստիկանության մայոր

 

    Ե. Ավագյան         - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական

                         կապերի բաժնի դատախազ (փոխարինող անդամ` նույն

                         բաժնի ավագ դատախազ Լ. Մանուկյան)

 

(կազմը փոփ. 08.08.12 թիվ 767-Ա, 05.11.13 թիվ 1006-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.04.2012
N 339-Ա
Որոշում