Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆԸ ԵՎ ՆԵՐՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱ ...

 

 

118.0165.050312

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        03            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11812133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

23 փետրվարի 2012 թվականի թիվ 165-Ն

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի փետրվարի 23-ի

N 165-Ն հրամանի

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ I
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետներում ներքին աուդիտի համակարգի ներդրումն ապահովելու նպատակով` աուդիտի ստորաբաժանումն ստեղծվում է հանրային հատվածի հետևյալ կազմակերպություններում.

1) ՀՀ պետական կառավարման մարմիններում,

2) համայնքներում:

2. Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններում` բացառությամբ Լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերի, ներքին աուդիտի ստորաբաժանումը`

1) ՀՀ նախարարություններում` առնվազն 3 հաստիքային միավորից կազմված կառուցվածքային ստորաբաժանում է,

2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված պետական կառավարման մարմինների աշխատակազմերում` առնվազն 2 հաստիքային միավորից կազմված կառուցվածքային ստորաբաժանում է,

3) 15000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների աշխատակազմերում` առնվազն 2 հաստիքային միավորից կազմված կառուցվածքային ստորաբաժանում է,

4) սույն կետի 3-րդ ենթակետում չնշված համայնքներում ստեղծվում է առնվազն 1 հաստիքային միավորով:

(2-րդ կետը փոփ. 26.11.12 թիվ 1035-Ն, 29.03.13 թիվ 252-Ն հրամաններ)

2.1 Համայնքում, ներքին աուդիտի ստորաբաժանման ստեղծման անհնարինության դեպքում` փոխադարձ համաձայնությամբ, ներքին աուդիտի գործառույթները կարող են իրականացվել այլ համայնքի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից: Իսկ վերջինիս անհնարինության դեպքում համայնքում ներքին աուդիտ կարող է իրականացվել այն մարզպետարանի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից, որի վարչական սահմաններում գտնվում է նշված համայնքը:

(2.1-ին կետը լրաց. 26.11.12 թիվ 1035-Ն հրաման)

3. ՀՀ հանրային հատվածի պետական կառավարման մարմինների և ՀՀ համայնքների համակարգում գործող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում, ինչպես նաև հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգը գործում է համապատասխանաբար տվյալ կազմակերպության ընդհանուր կառավարումը կամ բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող լիազորված պետական մարմնի «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 1-ին մասով սահմանված ղեկավարի, իսկ համայնքներում` համայնքի ղեկավարի ենթակայությամբ:

4. Սույն պահանջների 3-րդ կետում նշված պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններում ներքին աուդիտի գործառույթն իրականացվում է հրավիրված անձանց կողմից:

5. Հանրային հատվածի պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում և բաժնետոմսերի հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններում հրավիրված անձինք են հանդիսանում` «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի կամ համայնքի ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցներից և որպես փորձագետ ներգրավված մասնագետներից կազմված և պետական մարմնի կամ համայնքի ղեկավարի կողմից տվյալ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն կամ բաժնետոմսերի հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություն գործուղված խումբը:

Ընդ որում.

1) բաժնետոմսերի հիսուն տոկոս և ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ այն կազմակերպություններում, որոնց նախորդ տարվա շրջանառությունը կամ համախառն եկամուտը գերազանցել է 2 միլիարդ ՀՀ դրամը, բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմնի ղեկավարը, իսկ համայնքներում` համայնքի ղեկավարը, պետք է ապահովի ներքին աուդիտի ստորաբաժանման առնվազն մեկ աշխատակցի գործուղված լինելը նշված կազմակերպություն,

2) պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, որոնց ընթացիկ տարվա նախահաշվի ընթացիկ ծախսերը գերազանցում են 2 միլիարդ ՀՀ դրամը կամ աշխատակիցների (ներառյալ պայմանագրային հիմունքներով) թվաքանակը գերազանցում է 200-ը, ընդհանուր կառավարումն իրականացնող համապատասխան լիազորված պետական մարմնի ղեկավարը, իսկ համայնքներում` համայնքի ղեկավարը, պետք է ապահովի ներքին աուդիտի առնվազն մեկ աշխատակցի գործուղված լինելը նշված կազմակերպություն:

(5-րդ կետը փոփ. 26.11.12 թիվ 1035-Ն, 24.07.13 թիվ 611-Ն հրամաններ)

6. Այն հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում, որոնք թվարկված չեն սույն գլխի 5-րդ կետում, սակայն որտեղ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի համաձայն պետք է իրականացվի ներքին աուդիտ, բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, իսկ համայնքներում` համայնքի ղեկավարի որոշմամբ ներքին աուդիտի իրականացումը կարող է պատվիրվել մասնավոր կազմակերպություններին, եթե դրանք ունեն «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված ներքին աուդիտի որակավորում և առնվազն 3 տարվա ներքին աուդիտի փորձ ունեցող` առնվազն երեք աշխատակիցներ:

(6-րդ կետը փոփ. 26.11.12 թիվ 1035-Ն հրաման)

7. Մինչև 2013թ. հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստում անցած ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կամ աուդիտորի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ստորաբաժանման աշխատակիցները համարվում են ներքին աուդիտորի որակավորում ստացած և ենթակա են գրանցման 2013թ. հունվարի 1-ից վարվող «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված ցանկում: Որակավորում չունեցող անձինք 2013 թվականի հունվարի 1-ից ներքին աուդիտի ստորաբաժանումում կարող են զբաղեցնել միայն ժամանակավոր թափուր պաշտոն ուսուցանվող աուդիտորի կարգավիճակով` մինչև համապատասխան որակավորում ստանալը:

(7-րդ կետը փոփ. 26.11.12 թիվ 1035-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ II
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ

 

8. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և սույն պահանջների 6-րդ կետում նշված անձինք պետք է ունենան առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում, ընդ որում.

1) Հանրային կազմակերպությունների գլխավոր աուդիտորների, վերահսկողական ծառայությունների աշխատակիցների (այդ թվում` Վերահսկիչ պալատի, ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային հատվածի պետական կառավարման մարմինների և ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողական ծառայությունների, ՀՀ բանկերի վերահսկողության և ներքին աուդիտի ստորաբաժանումների), պետական և համայնքային մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ամբողջական մեկ տարվա փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին,

2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված` քաղաքական կամ հայեցողական պաշտոնների պաշտոնավարման (բացառությամբ խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների պաշտոնների), հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն որակավորված աուդիտորների երկու ամբողջական տարվա աշխատանքային փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին:

(8-րդ կետը փոփ. 26.11.12 թիվ 1035-Ն հրաման)

8.1 Համայնքների մասով ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և սույն պահանջների 6-րդ կետում նշված անձինք պետք է ունենան առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում, ընդ որում` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական և համայնքների հիմնարկների, 50 տոկոսից ավելի պետական և համայնքային մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների, տնօրենների տեղակալների և հաշվապահների մեկ տարվա աշխատանքային փորձը հավասարեցվում է ներքին աուդիտի ոլորտի մեկ տարվա փորձին:

(8.1-ին կետը լրաց. 26.11.12 թիվ 1035-Ն, 29.10.13 թիվ 951-Ն հրամաններ)

 

ԳԼՈՒԽ III
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. ՀՀ հանրային հատվածի կազմակերպություններում.

1) ներքին աուդիտի կոմիտեն պետք է ունենա առնվազն 3 անդամ,

2) ներքին աուդիտի կոմիտեի անդամները պետք է ունենան սույն պահանջների 8-րդ կետով սահմանված ներքին աուդիտի փորձին հավասարեցվող առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ.

3) ներքին աուդիտի կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել նաև ոչ հանրային հատվածի կազմակերպության ներկայացուցիչներ (ոչ առևտրային կազմակերպությունների և աուդիտի ոլորտում գործող առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ):

(9-րդ կետը փոփ. 11.02.14 թիվ 110-Ն, 22.08.18 թիվ 374-Ն հրամաններ)

10. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը մասնակցում է ներքին աուդիտի կոմիտեի նիստերին քարտուղարի կարգավիճակով` առանց քվեարկելու իրավունքի:

11. Աուդիտի ենթարկված ստորաբաժանումների ղեկավարները, եթե հանդիսանում են ներքին աուդիտի կոմիտեի անդամ, իրենց ղեկավարած ստորաբաժանումում կատարված աուդիտի արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելու քվեարկությանը չեն մասնակցում:

12. Այն պետական կառավարման մարմինները, որտեղ մարմնի ղեկավարին կից գործում է կոլեգիա, ներքին աուդիտի կոմիտեի լիազորությունները, մարմնի ղեկավարի որոշմամբ, կարող են վերապահվել կոլեգիային:

13. Տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի կոմիտեի լիազորությունները կարող են վերապահվել համայնքի ավագանուն:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
23.02.2012
N 165-Ն
Հրաման