Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱ ...

 

 

040.0308.230312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2012 թվականի N 308-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

160. Մարզում գործում է 1 հատուկ դպրոց, որտեղ ուսուցանվում են հիմնականում մտավոր զարգացման շեղումներ ունեցող երեխաներ: Հանրակրթական դպրոցներում չկան պայմաններ և հնարավորություններ հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին ներառելու համար, մարզի աշխարհագրական տարածվածությունը խնդիր է ստեղծում տարբեր համայնքներից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ներառական կրթություն իրականացնող հաստատություն տեղափոխելու հարցում: 2009-2010 թթ. ուսումնական տարվանից Գավառի N 1 հիմնական դպրոցում տարածաշրջանի 17 աշակերտների համար իրականացվում է ներառական կրթություն: Ներառական կրթության համակարգի ընդլայնման շրջանակներում 2011-2012 թթ. ուսումնական տարում 15 աշակերտների համար ներառական կրթություն կիրականացվի նաև Ճամբարակի N 1 հիմնական դպրոցում:

 

161. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` հանրակրթական դպրոցում կրթության կազմակերպման նպատակով ուշադրություն է դարձվելու, որպեսզի նախահաշիվներում նախատեսվեն նաև թեքահարթակների կառուցման ծախսեր:

 

162. Ներառական կրթություն ծրագրի իրականացումը կշարունակվի նաև 2012-2014 թվականներին: Հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով ՀՀ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզին կհատկացվի 2012 թվականին` 20869.6 հազար դրամ, 2013 թվականին` 12265.6 հազար դրամ, 2014 թվականին` 12477.5 հազար դրամ:

 

163. «Մասնագիտական կրթություն» - Մասնագիտական կրթության բնագավառում պետության ռազմավարությունն ուղղված է աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստմանը, կրթական ծրագրերի համապատասխանեցմանը երկրի և տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, կրթության բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիության և ուսումնական գործընթացի թափանցիկության, ինչպես նաև մատչելիության և հավասար հնարավորությունների ապահովմանը:

 

164. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն - Ներկայումս Գեղարքունիքի մարզում գործում են տարբեր գերատեսչությունների ենթակայության պատկանող հետևյալ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները.

1) Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ,

2) Գավառի պետական երաժշտական քոլեջ,

3) Գավառի պետական բժշկական քոլեջ,

4) Սևանի պետական քոլեջ,

5) Գեղարքունիքի տարածաշրջանային քոլեջ,

6) Մարտունու բժշկական քոլեջ,

7) Վարդենիսի պետական քոլեջ:

 

165. Միջին մասնագիտական կրթական ծրագիր է իրականացնում նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Մարտունու մասնաճյուղը: Մարզում գործում է նաև Սևանի արհեստագործական ուսումնարանը:

 

166. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի կարևորագույն խնդիրներից է աշխատաշուկայի պահանջներին միտված մասնագիտական կրթության բարձր որակի ապահովումը: Համակարգը ծերացման կայուն միտում ունի և առկա է որակյալ մանկավարժական կադրերի արտահոսք: Վերջինս հիմնականում պայմանավորված է համակարգում առկա ցածր աշխատավարձերով:

 

167. Դասավանդող անձնակազմը վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման կարիք ունի: Կրթական գործընթացի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ընդլայնել տեղեկատվական հաղորդակցման և դասավանդման նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացը, թույլ է կազմակերպություն-ուսումնական հաստատություն կապը, բացակայում են արդյունավետ մեխանիզմները ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպման առումով:

 

168. Աշխատաշուկան, ի դեմս գործատուների, թույլ է ներգրավված այս համակարգի կառավարման աշխատանքներում: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում լիարժեք ձևավորված չէ սոցիալական գործընկերությունը: Ներկայիս համակարգը բավարար ճկուն չէ և չի հասցնում ինքնակամ արձագանքել տնտեսության արագ զարգացող որոշ ճյուղերի պահանջներին: Ցածր է նաև հասարակության սոցիալական խոցելի խմբերի ընդգրկվածությունը, ինչն առաջին հերթին պայմանավորված է վճարովի ուսուցման համակարգում այս խմբերի համար բավական բարձր համարվող ուսման վարձավճարների չափով, և սա առավել հատկանշական է գյուղական երիտասարդության համար: Գործնական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազան վերազինման կարիք ունի:

 

169. Նշված խնդիրների լուծման նպատակով վերջին տարիներին ոլորտում իրականացվում են բարեփոխումներ, որոնք պայմանավորված են նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներով: Ոլորտի բարեփոխումների գծով ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել մի շարք իրավական ակտեր, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգը և Հայաստանում մասնագիտական կրթության բարեփոխումների 2009-2011 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը, Հայաստանի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը: ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի «Կրթություն ուղղված Հայաստանի ապագային» ծրագրի շրջանակներում հանրապետությունում 12 փորձարարական քոլեջներ վերակազմակերպվել են տարածաշրջանային քոլեջների, ամբողջովին նորացվել և վերազինվել է դրանց նյութատեխնիկական բազան, բարելավվել են շենքային պայմանները:

 

170. Հայաստանում Բրիթիշ Քաունսիլի գրասենյակի կողմից իրականացվում է «Աշխատանք և հմտություններ» ծրագիրը, որի նպատակն է Հարավարևելյան Եվրոպայի երկրներում` Մեծ Բրիտանիայի հետ կապեր հաստատելու միջոցով, կրթությունը համապատասխանեցնել աշխատանքի շուկայի պահանջներին, դրանով իսկ նպաստելով արտադրողականության բարձրացմանը և աշխատանքի շուկայում աշխատուժի ազատ տեղաշարժմանը:

 

171. «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շենքերի ու ջեռուցման համակարգի վերանորոգում, կաբինետ-լաբորատորիաների վերազինում:

 

172. Ներկայումս ընթացող բարեփոխումներով պայմանավորված տարեցտարի ավելանում է ոլորտի պետական ֆինանսավորումը, որն ուղղված է աղքատության կրճատմանը: Սոցիալական խոցելի խմբերի համար կրթության այս օղակում մատչելիությունը ապահովելու նպատակով 2011-2012 թթ. ուսումնական տարում կտրուկ ավելացվեցին միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին հատկացված ընդունելության անվճար տեղերի քանակը` ելնելով աշխատաշուկայի պահանջներից:

 

173. Մասնագիտական կրթության ուսուցում (ՄԿՈՒ) ոլորտում իրականացվող բարեփոխումների այս գործընթացում ընդգրկվել են նաև Գեղարքունիքի մարզի հաստատությունները: Նշված բարեփոխումների արդյունքում Մարտունու պետական քոլեջը և Մարտունու արհեստագործական ուսումնարանը վերակազմավորվել են Գեղարքունիքի տարածաշրջանային քոլեջի` շենքը վերանորոգվել է, իսկ նյութատեխնիկական բազան` հարստացվել: ՈՒսումնական գույքով ու տեխնիկայով են համալրվել նաև Գավառի պետական երաժշտական, Սևանի և Վարդենիսի պետական քոլեջները, ինչպես նաև Մարտունու արհեստագործական ուսումնարանը:

 

174. Գեղարքունիքի մարզում գործում է նաև մեկ բարձրագույն պետական ուսումնական հաստատություն` Գավառի պետական համալսարանը, որը ստեղծվել է 1992 թ.-ին: Համալսարանն ունի հինգ ֆակուլտետներ` բնագիտության, հումանիտար, տնտեսագիտության, բանասիրության և հեռակա ուսուցման: Ներկայումս համալսարանում ուսանում է ավելի քան 2700 ուսանող: Պրոֆեսորադասախոսական կազմը մոտ 150 հոգի է:

 

175. Մարզում գործում է ոչ պետական 1 բարձրագույն ուսումնական հաստատություն` Վարդենիսի մանկավարժական ինստիտուտը, որը ունի 225 սովորողներ և 33 աշխատողներ:

 

176. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնախնդիրը Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործումն է, որը կապահովի հանրապետության բարձրագույն կրթության ինտեգրումը Եվրոպական միասնական կրթական համակարգին: Բարեփոխումների հիմնական ուղղություններն են`

1) եվրոպական որակավորումների շրջանակին համապատասխան` ներդնել որակավորումների ազգային շրջանակ,

2) ստեղծել որակի ապահովման ազգային համակարգ, ինչպես նաև զարգացնել, հզորացնել ու ամրապնդել նրա կարողությունները,

3) ձևավորել և ներդնել բարձրագույն կրթության ֆինանսավորման արդյունավետ և կայուն համակարգ,

4) ապահովել բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանաչումը և համարժեքությունը,

5) խթանել ուսանողների շարժունությունը և Հայաստանի կրթական համակարգի գրավչությունը,

6) խթանել բուհերի և գործատուների (աշխատաշուկայի) փոխադարձ կապը, նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի տեղավորման խնդիրների լուծմանը:

 

177. Ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հաստատվել է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակը (ՈԱՇ), որը կապահովի ազգային որակավորումների համադրելիությունը եվրոպական որակավորումների հետ: Հաստատվել է բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը:

 

178. Հաստատվել է նաև բարձրագույն կրթության մասնագիտությունների նոր ցանկը, ինչպես նաև բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմ) հավելվածը: Գործող մասնագիտությունների ուսումնական պլանները վերակազմվել են մոդուլային սկզբունքով: Հանրապետության բուհերում ներդրվել են կրթության եռաստիճան (բակալավրի մագիստրոսի և ասպիրանտի ծրագրերով) և կրեդիտային համակարգերը: Կիրառվում է ընդունելության քննությունների նոր` միասնական համակարգը: Նշված բարեփոխումների ընդհանուր համատեքստում առանձնահատուկ տեղ է հատկացվում մրցակցային կրթությանը և ըստ առաջադիմության` ուսանողների փոխատեղման գաղափարին:

 

179. «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում կատարվել են փոփոխություններ, որոնք պայմանավորված են ՀՀ-ում պետական և ոչ պետական բուհերի մրցակցային դաշտի և միասնական քաղաքականության ստեղծմամբ, որը հնարավորություն կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր դիմորդների և ուսանողների համար:

 

180. Մեկնարկել է բուհերի մրցակցային ֆինանսավորման փորձնական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բոլոր բուհերին մրցութային կարգով ստանալ դրամաշնորհներ` նորարարական կրթական գործունեության և բարեփոխումներ իրականացնելու համար:

 

181. Ընդունվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը», ինչը թույլ կտա էլեկտրոնային միջավայրի, նորարար տեխնոլոգիաների օգտագործումը կրթության և գիտության ոլորտներում դարձնել ավելի կանոնակարգված և քաղաքացիներին ապահովել կրթության հավելյալ հնարավորություններով:

 

182. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում ձեռնարկված բարեփոխումների գործընթացում, որը ներառում է կրթության կառուցվածքը, բովանդակությունը և կառավարումը, ներգրավվել է նաև Գավառի պետական համալսարանը, սակայն այս հաստատությունում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնք համալսարանի ընթացիկ ֆինանսական միջոցներով դժվար լուծելի են: Դրանց շարքում հարկ է նշել կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման, համակարգչային լաբորատորիաների թարմացման, մասնաշենքերի ընթացիկ նորոգման և ջեռուցման, ինչպես նաև ուսանողական և դասախոսական հանրակացարանների վերանորոգման խնդիրները: Կարևորվում են նաև դասախոսական կազմի երիտասարդացման և աշխատավարձի բարձրացման խնդիրները:

 

183. Այնուամենայնիվ, համալսարանում առկա են մի շարք խնդիրներ, որոնք համալսարանի ընթացիկ ֆինանսական միջոցներով դժվար լուծելի են: Դրանց շարքում հարկ է նշել կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման, համակարգչային լաբորատորիաների թարմացման, մասնաշենքերի ընթացիկ նորոգման և ջեռուցման, ինչպես նաև ուսանողական և դասախոսական հանրակացարանների վերանորոգման խնդիրները: Կարևորվում են նաև դասախոսական կազմի երիտասարդացման և աշխատավարձի բարձրացման խնդիրները:

 

184. Ընդհանրացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթության ոլորտի իրավիճակի նկարագրությունը ամփոփ ձևով ներկայացվում է նրա հիմնական խնդիրները և նրանց միջև փոխկապակցվածությունը (տես` Գծապատկեր):

 

Կրթության ոլորտի խնդիրների «ծառը»

 

._________________________________.

._____| Կրթության ոլորտի հիմնախնդիրները |____________________.

|     ._________________________________.   |                |

.______________.             ||          .______________.             |

|Կրթության ցածր|            .||__________|Կրթության ցածր|____________.|

|մատչելիություն|_______.    |||   .______|     որակ     |_______.    ||

.______________.       |    |||   |      .______________.       |    ||

|    |       |        |    |||   |       |      |     |        |    ||

._____.._______.._______.._____.||| ._____.._____..______..______.._____.||

|Դասա-||ՈՒսուց-||Կրթու- ||Նախա-|||| |Բազմա||Մասնա||Արտա- ||Դպրո- ||Տղա- |||

|գրքե-||ման    ||թյան   ||դպրո-|||| |պրո- ||գետ  ||դասա- ||ցական ||մարդ |||

|րը   ||համար  ||առանձ- ||ցական|||| |ֆիլ  ||ուսու||րանա- ||և  հա-||ուսու|||

|մատ- ||բնակ-  ||նահա-  ||այլ- |||| |ուսու||ցիչ- ||կան   ||մայն- ||ցիչ- |||

|չելի ||չության||տուկ   ||ընտ- |||| |ցիչ- ||ների ||խմբակ-||քային ||ների |||

|չեն  ||անվճա- ||պայման-||րանքա|||| |ների ||ոչ   ||ների  ||գրա-  ||պակաս|||

|որոշ ||րունա- ||ների   ||յին  |||| |բացա-||բավա-||ոչ    ||դարան-|._____.||

|խա-  ||կու-   ||կարիք  ||ծառա-|||| |կայու||րար  ||արդյու||ների  |   |   ||

|վերի ||թյուն  ||ունեցող||յութ-|||| |թյուն||քանա-||նավետ ||ոչ հա-|   |   ||

|հա-  |._______.|երեխա- ||յուն-|||| ._____.|կու- ||գործու||րուստ |   |   ||

|մար  |         |ների   ||ների ||||   |    |թյուն||նեու- ||տեսա- |   |   ||

._____.         |ուսու- ||բացա-||||   |    ._____.|թյուն ||կանի  |   |   ||

|ցում   ||կայու||||.__|__________________|.______.   |   ||

|հանրա- ||թյուն|||||  .___________.      |      ._.  |   ||

|կրթական||/պա- |||||.________.._________.|.______.|  |   ||

|դպրո-  ||կաս  ||||||Որակա-  ||Արտադպրո-|||Ավագ  ||__|___.|

|ցում   |._____.|||||վորված  ||ցական    |||դպրոց-||  |    |

._______.       |||||կադրերի ||հաստա-   |||ների  ||  |    |

|||||անհամա- ||տություն-|||նոր   ||  |    |

|||||չափ     ||ների ոչ  |||ձևա-  ||  |    |

|||||տեղա-   ||արդյու-  |||վորվող||  |    |

|||||բաշխվա- ||նավետ    |||ցանց  ||  |    |

|||||ծություն||գործու-  |||      ||  |    |

||||.________.|նեություն||.______.|  |    |

||||          ._________.| |      |  |    |

||||______________________________.  |    |

||||                                 |    |

||||._____.._____..______..______..______.|

|||||Դպրո-||Տեխնի||Դպրոցա||Ոչ    ||Անձնա-||

|||||ցում ||կական||կան   ||բավա- ||կազմի ||

|||||սննդի||սար- ||գույքի||րար   ||ցածր  ||

|||||կարգա||քավո-||և  այլ||քանա- ||աշխա- ||

|||||վոր- ||րում-||պարա- ||կութ- ||տավարձ||

|||||ման  ||ների ||գաների||յամբ  |.______.|

|||||խնդիր||սակա-||մաշվա-||մարզա-|    |   |

||||._____.|վու- ||ծու-  ||մշակու|    |   |

||||       |թյուն||թյուն ||թային |    |   |

.______________.       ||||       |(համա||(ոչ   ||միջո- |    |   |

|Կենտրոնացված  |       ||||       |կար- ||բավա- ||ցառում|    |   |

|կառավարում,   |       ||||       |գիչ- ||րար   ||ներ   |    |   |

|դպրոցի        |       ||||       |ներ, ||քանակ)|.______.    |   |

|կառավարման    |       ||||       |ինտեր|.______.    |       |   |

|ժամանակակից   |       ||||       |նետ) |    |       |       |   |

|մեթոդների,    |       ||||       ._____.    |       |       |   |

|հմտությունների|       ||||           |      |       |       |   |

|պակաս         |       ||||           |      |       |       |   |

.______________.       ||||           |      |       |       |   |

|                 ||||           |      |       |       |   |

.______________________.    |||.______________________________.   |   |

|Կրթական համակարգի     |_____..__________|Ֆինանսական միջոցների|___.   |

|արդյունավետ կառավարում|            .____|սահմանափակություն   |_______.

.______________________.            |    .____________________.

|        |          |              |       |         |     |

|        |          |         ._______.._______.._______.._______.

.________..________..___________.  |Գործող ||Համայն-||Պետական||Նյութա-|

|ՏԻՄ և   ||Աշակերտ-||Ծնող-դպրոց/|  |մանկա- ||քի     ||բյու-  ||տեխնի- |

|կրթական ||ների    ||դպրոց-     |  |պարտեզ ||բյուջեի||ջեից   ||կական  |

|օղակ    ||ընդգըրկ-||համայնք    |  |ների   ||սղու-  ||անհրա- ||անբավա-|

|համագոր-||վածու-  ||թույլ կապ  |  |աշխա-  ||թյուն  ||ժեշտ   ||րար    |

|ծակցու- ||թյան    |.___________.  |տանքի  |._______.|հատկա- ||բազա,  |

|թյան    ||պակաս   |               |սեզո-  |         |ցում-  ||ջեռուց-|

|պակաս   ||դպրոցի  |               |նային  |         |ների   ||ման    |

.________.|կառավար-|               |բնույթը|         |պակաս  ||անբավա-|

|ման     |               ._______.         ._______.|րար    |

|գործում |                                          |մակար- |

.________.                                          |դակ    |

._______.

 

4.1.2. Կրթության ոլորտի զարգացման նպատակները և ռազմավարությունը

 

185. Կրթության ոլորտի իրավիճակի բարելավման նպատակով, «Կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրում» ամրագրված ռազմավարական մոտեցումները կիրառվելու են նաև Գեղարքունիքի մարզում: Մասնավորապես, Կառավարության կողմից առաջնահերթ են համարվում նախադպրոցական կրթության և մատչելիության ապահովման, հանրակրթական համակարգի արդյունավետության բարձրացման, դպրոցների նյութատեխնիկական բազայի, ուսումնածրագրային և ուսումնամեթոդական նյութերի բարելավման, մասնագիտական կրթության բովանդակության արդիականացման և որակի բարձրացման ռազմավարական ուղղությունները և համապատասխան միջոցառումները: Այդ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել մարզային առանձնահատկությունները:

 

186. Ելնելով Գեղարքունիքի մարզում կրթության ոլորտի ներկա իրավիճակից, կրթության որակի և մատչելիության բարձրացումը դիտվում է որպես այս ոլորտի զարգացման գերակա նպատակ: Հատկապես ուշադրություն է դարձվելու միջնակարգ կրթության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին, որոնք ուղղված են դպրոցների ժողովրդավարացմանը, կառավարման մեխանիզմների կատարելագործմանն ու թափանցիկության ապահովմանը, միջազգայնորեն ընդունված չափանիշներին հասնելու համար ուսումնական գործընթացը տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցմանը, ինչպես նաև 12-ամյա կրթության, ուսումնական ծրագրերի և գնահատման նոր համակարգի, դպրոցի ավարտական, բուհական ընդունելության նոր քննական համակարգի ներդրմանը: Անհրաժեշտ է իրականացնել նաև համապատասխան միջոցառումներ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական դպրոցներում ներառման ուղղությամբ:

 

187. Կարևոր պայման է դպրոցներում համակարգչային կենտրոնների ստեղծումը: Դրա միջոցով ակնկալվում է դպրոցը վերափոխել ինտերնետային կապով ապահովված համակարգչային, հեռահաղորդակցման, կրթական համայնքային կենտրոնի, որի արդյունքում կընդլայնվեն համայնք-դպրոց շարունակական կապերը` ամրագրելով տեղեկատվություն ստացող և փոխանակող, մշակութային և կրթական բազմապիսի ծառայություններ, ինչպես նաև համայնք-դպրոց շարունակական կապի հնարավորությունները:

 

188. Մարզի կրթության ոլորտի զարգացման տեսանկյունից չափազանց կարևորվում է նաև նախադպրոցական կրթության համակարգի կատարելագործումը, այլընտրանքային ծառայությունների ներդրումն ու ծախսարդյունավետ մոդելների կիրառումը: Ստորև ներկայացվում են կրթության ոլորտի զարգացման ռազմավարական ուղղությունները

 

Կրթության ոլորտի զարգացման նպատակներն ու ուղղությունները

 

.__________________________________________.

| Գեղարքունիքի մարզում կրթության որակի և   |

|        մատչելիության բարձրացում          |

.__________________________________________.

|                |              |

.____________________. .________________. ._________________________.

|Հանրակրթության որակի| |Նախադպրոցական   | |Կրթական միջոցառումների   |

._|և  մատչելիության    | |կրթության որակի | |զարգացում                |

| |բարձրացում          | |և  մատչելիության| |Մարզական և  մշակութային  |

| .____________________. |բարձրացում      | |միջոցառումների,          |

|           |       |    .________________. |առարկայական օլիմպիադաների|

|           |       |             |  || |   |ու փառատոների անցկացում  |

|           |       .___.         |  || ._. ._________________________.

|           |           |         |  |._. .__________________.

| ._________________..______________.|.________________.._______________.

| |Դպրոցների        ||Կադրերի       |||Այլընտրանքային  ||Մանկապարտեզների|

| |նյութատեխնիկական ||վերապատրաստում|||ծառայությունների||շենքային       |

| |բազայի բարելավում||              |||զարգացում       ||պայմանների     |

| |                 ||              |||                ||բարելավում     |

| ._________________..______________.|.________________.._______________.

|                                    |

|       .________________________.   |  ._____________.

|       |Կրթության առանձնահատուկ |   |  |Կահավորում և |

._______|պայմանների կարիք ունեցող|   .__|ուսուցողական |

|երեխաների ներառական     |      |պարագաներով  |

|կրթության կազմակերպում  |      |վերազինում   |

.________________________.      ._____________.

 

189. Կրթության ոլորտի ֆինանսավորումը 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերով կրթության բնագավառի հիմնական գերակայությունը հանրակրթության ոլորտն է: Հետևաբար 2012-2014 թթ. ծրագրային ժամանակահատվածում կրթության ոլորտի պետական ծախսերի ավելացումները գրեթե ամբողջությամբ ուղղվելու են հանրակրթության ոլորտ:

 

Աղյուսակ 4.5. Կրթության ոլորտի 2012-2014 թթ. ծախսերը ըստ կատարող

պետական մարմինների, ծախսերի գործառական դասակարգման խմբերի և

ենթախմբերի (մլն դրամով) (Աղբյուրը` ՀՀ 2012-2014 թթ. ՄԺԾԾ)

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության բնագավառի 2012-2015 թթ. ծախսերի

համեմատություն

 

._____________________________________________________________________.

|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի     |2012 թ.    |ՀՀ 2012-2014 թթ.       |

|ա |ու|ա |գործառական դասակարգման  |հաստատված  |հաստատված ՄԺԾԾ         |

|ժ |մ |ս |խմբերի և  դասերի,       |բյուջե     |_______________________|

|ի |բ |  |ֆինանսավորվող ծրագրերի  |           |   2013 թ. |  2014 թ.  |

|ն |  |  |և  վերջիններս           |           |           |           |

|  |  |  |իրականացնող մարմինների  |           |           |           |

|  |  |  |անվանումները            |           |           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

| 1| 2| 3|           4            |     5     |     6     |     7     |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, որից        |6,383,343.0|6,771,402.5|6,922,789.8|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|09|01|  |Նախադպրոցական և         |           |           |           |

|  |  |  |տարրական ընդհանուր      |           |           |           |

|  |  |  |կրթություն              |1,933,020.2|   44,954.4|    44954.4|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |01|Նախադպրոցական կրթություն|   12,459.1|   44,954.4|    44954.4|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |01. Նախադպրոցական       |           |           |           |

|  |  |  |կրթություն              |   12,459.1|   44,954.4|    44954.4|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |   12,459.1|   44,954.4|    44954.4|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |02|Տարրական ընդհանուր      |           |           |           |

|  |  |  |կրթություն              |1,920,561.1|      -    |      -    |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |01. Հանրակրթական        |           |           |           |

|  |  |  |ուսուցում               |1,879,950.9|      -    |      -    |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |1,879,950.9|           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |03. Հատուկ կրթություն   |   37,131.9|      -    |      -    |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |   37,131.9|      -    |      -    |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |04. Ներառական կրթություն|    3,478.3|      -    |      -    |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |    3,478.3|           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|09|02|  |Միջնակարգ ընդհանուր     |           |           |           |

|  |  |  |կրթություն              |4,070,997.2|6,668,743.5|6,817,479.7|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |01|Հիմնական ընդհանուր      |           |           |           |

|  |  |  |կրթություն              |2,547,367.0|6,668,743.5|6,817,479.7|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |02. Հանրակրթական        |           |           |           |

|  |  |  |ուսուցում               |2,477,991.0|6,561,219.9|6,704,331.1|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |2,477,991.0|6,561,219.9|6,704,331.1|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |04. Հատուկ կրթություն   |   51,984.7|   95,258.0|  100,671.1|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |   51,984.7|   95,258.0|  100,671.1|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |05. Ներառական կրթություն|   17,391.3|   12,265.6|   12,477.5|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |   17,391.3|   12,265.6|   12,477.5|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |02|Միջնակարգ (լրիվ)        |           |           |           |

|  |  |  |ընդհանուր կրթություն    |1,523,630.2|      -    |      -    |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |02. Հանրակրթական        |           |           |           |

|  |  |  |ուսուցում               |1,523,630.2|      -    |      -    |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |1,523,630.2|           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|09|03|  |Նախնական մասնագիտական   |           |           |           |

|  |  |  |(արհեստագործական) և     |           |           |           |

|  |  |  |միջին մասնագիտական      |     -     |   49,537.3|   51,328.0|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |01|Նախնական մասնագիտական   |           |           |           |

|  |  |  |(արհեստագործական) և     |           |           |           |

|  |  |  |միջին մասնագիտական      |           |           |           |

|  |  |  |կրթություն              |     -     |   49,537.3|   51,328.0|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |01. Նախնական            |           |           |           |

|  |  |  |մասնագիտական            |           |           |           |

|  |  |  |(արհեստագործական) և     |           |           |           |

|  |  |  |միջին մասնագիտական      |           |           |           |

|  |  |  |կրթություն              |     -     |   42,952.9|   45,078.4|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |     -     |   42,952.9|   45,078.4|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |02. Նախնական            |           |           |           |

|  |  |  |մասնագիտական            |           |           |           |

|  |  |  |(արհեստագործական)       |           |           |           |

|  |  |  |կրթություն ստացող       |           |           |           |

|  |  |  |ուսանողների կրթաթոշակ   |     -     |    6,584.4|    6,249.6|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |     -     |    6,584.4|    6,249.6|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|09|05|  |Ըստ մակարդակների        |           |           |           |

|  |  |  |չդասակարգվող կրթություն |   33,563.6|    6,958.6|    7,819.3|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |01|Արտադպրոցական           |           |           |           |

|  |  |  |դաստիարակություն        |    6,537.7|    6,958.6|    7,819.3|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |02. Արտադպրոցական       |           |           |           |

|  |  |  |դաստիարակություն        |    6,537.7|    6,958.6|    7,819.3|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |    6,537.7|    6,958.6|    7,819.3|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |05. Երաժշտական և        |           |           |           |

|  |  |  |արվեստի դպրոցներում     |           |           |           |

|  |  |  |ազգային, փողային և      |           |           |           |

|  |  |  |լարային նվագարանների    |           |           |           |

|  |  |  |գծով ուսուցում          |   27,025.9|      -    |      -    |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |   27,025.9|           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|09|06|  |Կրթությանը տրամադրվող   |           |           |           |

|  |  |  |օժանդակ ծառայություններ |  345,762.0|    1,208.4|    1,208.4|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |01|Կրթությանը տրամադրվող   |           |           |           |

|  |  |  |օժանդակ ծառայություններ |  345,762.0|    1,208.4|    1,208.4|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |02. Կրթական օբյեկտների  |           |           |           |

|  |  |  |հիմնանորոգում           |  344,553.6|      -    |      -    |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |  344,553.6|           |           |

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |12. Հանրակրթական        |           |           |           |

|  |  |  |դպրոցների մանկավարժներին|           |           |           |

|  |  |  |և  դպրոցահասակ          |           |           |           |

|  |  |  |երեխաներին տրանսպորտային|           |           |           |

|  |  |  |ծառայությունների        |           |           |           |

|  |  |  |մատուցում               |    1,208.4|    1,208.4|    1,208.4|

|__|__|__|________________________|___________|___________|___________|

|  |  |  |- ՀՀ Գեղարքունիքի       |           |           |           |

|  |  |  |մարզպետարան             |    1,208.4|    1,208.4|    1,208.4|

._____________________________________________________________________.

 

190. Հանրակրթության ոլորտի զարգացման նպատակով նախատեսված են նաև ներդրումներ Համաշխարհային Բանկի վարկային ծրագրի շրջանակներում: Թեև տարեց տարի այդ հատկացումները պակասում են, այնուամենայնիվ դա զգալի ներդրում կլինի Գեղարքունիքի մարզի հանրակրթական համակարգի իրավիճակի բարելավման գործում:

 

4.2 Հանգիստ, մշակույթ և կրոն

 

191. Մշակույթի ոլորտում ՀՀ Գեղարքունիքի մարզում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող համապետական ծրագրերը պայմանավորված են «ՀՀ Կառավարության 2008-2012 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով»: ՀՀ մարզերում մշակույթի համաչափ զարգացման ապահովումը ՀՀ կառավարության որդեգրած մշակութային քաղաքականության մեջ կարևոր հիմնական ուղղություն է:

 

192. ՀՀ Գեղարքունիքի մարզի մշակույթի ոլորտում վերջին տարիներին իրականացվող ծրագրերը ընդհանուր առմամբ նպատակ ունեն բարձրացնելու մշակույթի դերը, պահպանելու ազգային մշակութային ժառանգությունը և ներուժը, ապահովելու մշակութային ավանդական ձևերի զարգացումը:

 

193. Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ ՀՀ Գեղարքունիքի մարզում մշակույթի ոլորտի հիմնախնդիրները կապված են հիմնականում մշակութային հաստատությունների շենք-շինությունների, գյուղական համայնքներում մշակույթի տների և ակումբների, գրադարանների, պատմամշակութային հուշարձանների, նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների, արվեստի, արհեստի առանձին ճյուղերի պահպանման և զարգացման, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների նյութատեխնիկական բազայի զարգացման հետ:

 

194. ՀՀ Գեղարքունիքի մարզի մշակույթի ոլորտի զարգացման քաղաքականության գերակայություններն են.

1) ստեղծագործական գործունեության աջակցում և խթանում

2) մշակութային արժեքների պահպանում և տարածում

3) աշխատավարձի բարձրացում

4) մշակութային զարգացման իրավական և տնտեսական կարգավորում:

 

195. ՀՀ Գեղարքունիքի մարզի մշակույթի ոլորտում առկա մշակութային կազմակերպությունների ընդհանուր պատկերը բնութագրվում է աղյուսակ 4.6-ում բերված ցուցանիշներով:

 

Աղյուսակ 4.6 ՀՀ Գեղարքունիքի մարզի մշակութային կազմակերպություններ

 

._____________________________________________________________________.

|  Ոլորտ              |                Տարածաշրջանը                   |

|                     |_______________________________________________|

|                     |Գավառ|Սևան |Մարտունի|Ճամբարակ|Վարդենիս|Ընդամենը|

|_____________________|_____|_____|________|________|________|________|

|Թանգարաններ          |  1  |  1  |    1   |    -   |    -   |    3   |

|_____________________|_____|_____|________|________|________|________|

|Գրադարաններ          | 15  | 16  |   24   |   11   |   22   |   88   |

|_____________________|_____|_____|________|________|________|________|

|Երաժշտական դպրոցներ  |  2  |  1  |    2   |    1   |    2   |    8   |

|_____________________|_____|_____|________|________|________|________|

|Արվեստի դպրոցներ     |  4  |  1  |    -   |    -   |    -   |    5   |

|_____________________|_____|_____|________|________|________|________|

|Մշակույթի տներ,      |     |     |        |        |        |        |

|ակումբներ            | 13  | 13  |   17   |   15   |   29   |   87   |

|_____________________|_____|_____|________|________|________|________|

|Դրամատիկական թատրոն  |  1  |  -  |    -   |    -   |    -   |    1   |

|_____________________|_____|_____|________|________|________|________|

|Գեղագիտական կենտրոն  |     |  1  |        |        |        |    1   |

|_____________________|_____|_____|________|________|________|________|

|Երաժշտական քոլեջ     |  1  |     |        |        |        |    1   |

|_____________________|_____|_____|________|________|________|________|

|Գեղարվեստի դպրոց     |  1  |  -  |    1   |    1   |    1   |    4   |

|_____________________|_____|_____|________|________|________|________|

|Պատկերասրահ          |  1  |     |    1   |        |        |    2   |

|_____________________|_____|_____|________|________|________|________|

|Մանկական             |     |     |        |        |        |        |

|ստեղծագործական և     |     |     |        |        |        |        |

|ուսուցողական         |     |     |        |        |        |        |

|կենտրոններ           |  2  |  1  |    1   |        |        |    4   |

._____________________________________________________________________.

 

196. Ելնելով ՀՀ կառավարության վարած քաղաքականությունից, ՀՀ Գեղարքունիքի մարզում մշակութային կրթության ոլորտում տարվում են աշխատանքներ` համակարգի արդիականացման և զարգացման նախադրյալների ստեղծման ուղղությամբ: Մարզի 92 համայնքներից 10-ում գործում են 8 երաժշտական, 5 արվեստի և 4 գեղարվեստի դպրոցներ, որոնցում սովորում են շուրջ 2100 երեխա: Երաժշտական և արվեստի դպրոցների որոշ բաժիններ գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում. մասնավորապես նրանցում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսման վարձավճարների փոխհատուցման պետական ծրագիրը հնարավորություն է տալիս մոռացության վտանգից ազատել մի շարք ազգային նվագարանների լինել-չլինելու հարցը: Ոլորտում առկա է նաև մասնագետ կադրերի վերապատրաստման և վերաորակավորման խնդիրը:

 

197. Պետական բյուջեից ազգային, լարային և փողային բաժիններում սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման համար նախատեսած գումարը 2011 թ. համար կազմել է 27025.9 հազ. դրամ, որը նախատեսված է մարզի թվով 12 երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող 204 աշակերտների համար (յուրաքանչյուր ամիս մեկ աշակերտի հաշվով 11040 դրամ):

 

198. 2012-2014 թթ. ընկած ժամանակահատվածում ակնկալվում է լուծել Ճամբարակի երաժշտական դպրոցի շենքի վերանորոգման, ջեռուցման համակարգի, սանհանգույցների տեղադրման, երաժշտական գործիքների և սարքավորումների ձեռքբերման, Մարտունու երաժշտական դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման, Գավառի Ստ. Մինասյանի անվան գեղարվեստի դպրոցի շենքի վերանորոգման, ջեռուցման համակարգի, սանհանգույցի տեղադրման, ուսումնական և մասնագիտական գույքի, նկարչական նյութերի, ուսումնաօժանդակ գրականության ձեռքբերման հարցերը:

 

199. Գրադարաններ: Խորհրդային տարիներից ի վեր մշակութային օջախների շենքերի վերանորոգումը բավականին դանդաղ տեմպերով են ընթանում: Վերջին տարիներին վերանորոգվել կամ մասնակի վերանորոգվել են մեկ տասնյակի հասնող գրադարանների շենքեր, իսկ հատկապես սահմանամերձ համայնքներում գտնվող գրադարանների շենքային պայմաններն անբարենպաստ են, ինչը խիստ վտանգում է հավաքածուների պահպանությունը և լիակատար օգտագործումը: Մարզում գրադարանային ֆոնդը մեծ մասամբ աղքատիկ է և հնամաշ: Գրադարաններից օգտվողների ընթերցանության պահանջը բավարարելու համար գրադարանային հավաքածուների համալրման նպատակով անհրաժեշտ է ձեռք բերել նոր գրականության, ինչպես նաև գրադարանները համալրել ժամանակակից տեխնիկայով և ինտերնետ կապով:

 

200. Գրադարանների վիճակի բարելավումը կնպաստի բնակչությանը մատուցվող գրադարանային տեղեկատվական սպասարկման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, գրադարան հաճախելու ֆիզիկական սահմանափակում ունեցող անձանց գրադարանային ծառայությունների մեջ ներգրավմանը, ինչպես նաև գրադարանային հավաքածուների պահպանությանը:

 

201. Գրադարաններում 2012-2014 թթ. ընկած ժամանակահատվածում ակնկալվում է լուծել Վարդենիսի, Ճամբարակի, Մարտունու քաղաքային գրադարանների շենքերի կապիտալ վերանորոգման, Գավառի քաղաքային գրադարանը նոր գրականությամբ (բառարաններ, հանրագիտարաններ, գեղարվեստական և մասնագիտական) համալրման հարցերը:

 

202. Թանգարաններ: Մարզում գործում է 3 երկրագիտական թանգարան և 2 պատկերասրահ: Մարզում գտնվող 2 պատկերասրահները` Գավառ և Մարտունի քաղաքներում, ազգային պատկերասրահի մասնաճյուղերն են: Թանգարանային հավաքածուները հիմնականում համալրվում են նվիրատվությունների հաշվին: Թանգարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ապահովել նախ և առաջ թանգարանների շենքային պայմանների բարելավումը, հավաքածուների անվտանգությունը, ֆոնդապահոցներում և ցուցասրահներում կայուն ջերմախոնավային պայմանների ստեղծումը: Թանգարաններում ցուցահանդեսների, ցուցադրությունների, մշակութային միջոցառումների կազմակերպմանը, հավաքածուների համալրմանը այլ աղբյուրներից նպատակաուղղված ֆինանսական միջոցները մեծապես կնպաստեն մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը:

 

203. Պատմամշակութային հուշարձանների պահպանում: Պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման, պեղումների, պահպանության, վերականգնման և օգտագործման գործընթացների համակարգման նպատակով անհրաժեշտ է ընդլայնել այլ աղբյուրներից աջակցությունը:

 

204. Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանում: Այս ոլորտի պետական մշակութային քաղաքականությունն ուղղված է մշակութային ոչ նյութական ժառանգության պահպանությանն ու պաշտպանությանը, ՀՀ ազգային ավանդական ոչ նյութական ժառանգության (բանավոր ստեղծագործություններ և հմտություններ) պահպանմանը, տարածմանը և զարգացմանը` գործընթացին ՀՀ մարզերի ընդգրկվածության ապահովմամբ:

 

205. Արվեստ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կերպարվեստ): Այս ենթաոլորտի ռազմավարական նպատակն է թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կերպարվեստի պահպանումը, զարգացումը և տարածումը, թատերահամերգային կազմակերպությունների գործունեության ապահովումը, ժողովրդական ստեղծագործության և արհեստների պահպանությունը, ուսումնասիրումը, տարածումը, հասարակության ստեղծագործական ներուժի օգտագործման, վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը և խթանումը, տարածքային (ՀՀ մարզեր) մշակութային համագործակցությունը և մշակութային կյանքի զարգացումը:

 

206. Շենքային անբավարար պայմանների, ջեռուցման, օդափոխման համակարգերի բացակայության պատճառով վերջին տասնամյակում ընդհանուր առմամբ թատրոնների բնականոն գործունեությունը ոչ լիարժեք է իրականացվում:

 

207. Գեղարքունիքի մարզում այսօր հրատապ է մարզպետարանի ենթակայության «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման հարցը: Առկա է նաև բեմի վերանորոգման, լուսաձայնային տեխնիկայի արդիականացման և նոր գույքով համալրելու խնդիրները:

 

208. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը ազգային մշակույթի անբաժանելի մասն են: Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի հիմնախնդիրները կապված են հիմնականում մարզական շինությունների, գյուղական համայնքներում պարզ տիպի խաղահրապարակների պահպանման, մարզադպրոցների նյութատեխնիկական բազայի զարգացման և մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ու վերաորակավորման հետ:

 

209. Մարզում գործում են 9 մարզադպրոց, 3 մարզադաշտ: Մարզադաշտերը հիմնականում գտնվում են ոչ բարվոք վիճակում և հիմնանորոգման կարիք ունեն: Մարզադպրոցներից մեկը հանրապետական, մեկը` մարզային, վեցը համայնքային ենթակայության են, իսկ մեկը պատկանում է «Սևան» ԳԿՄ ընկերությանը:

 

210. Ըստ բնակության վայրի իրականացվող ֆիզկուլտուրային-առողջարարական համակարգը ներկայումս գործում է ոչ արդյունավետ: Ֆիզիկական դաստիարակության համալիր միջոցառումների մշակմամբ և իրականացմամբ պետք է ապահովել ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների բարելավումը, բնակչության ազատ ժամանցի և ակտիվ հանգստի կազմակերպումը:

 

211. Սոցիալական գործոնների համընդհանուր համակարգում կարևորվում է մարդու հոգևոր ու ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման աշխատունակության բարձրացման և երկարակեցության պահպանման գործընթացը, որից ելնելով անհրաժեշտություն է կանաչ գոտիների, զբոսայգիների, արահետների, էկոլոգիապես մաքուր տարածքների ստեղծումն ու վերականգնումը:

 

212. Մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզաձևերի, մասնավորապես լող, հրաձգություն, ծանրամարտ, զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով` նպաստել տիպային հրաձգարանների, լողավազաններ ստեղծմանը, ինչպես նաև առկա հրաձգարանների վերականգնմանը: Լող մարզաձևի մասսայականացման նպատակով` օգտագործել Սևանա լճին հարող համայնքների հնարավորությունները` խթանել լող մարզաձևի ուսուցման համար ամառային ճամբարների ստեղծմանն ափամերձ վայրերում:

 

213. Ֆիզկուլտուրայի պարապմունքներին ազգաբնակչության ներգրավման, ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացման, ազատ ժամանցի ճիշտ կազմակերպման նպատակով` համայնքների գլխավոր հատակագծերում սահմանված կարգով նախատեսել և իրականացնել հողհատկացումներ պարզ տիպի խաղահրապարակների կառուցման համար, այդ թվում արհեստական խոտածածկով մարզական բակեր:

 

214. Մարզում կրթական, սոցիալական և մարզամշակութային միջոցառումների համատեքստում կարևորվում է երիտասարդական քաղաքականության զարգացումը և նրա արդյունավետության բարձրացումը: Պետության քաղաքականությունն այս ոլորտում սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմանների ու երաշխիքների ապահով ումն է` երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժը հասարակության շահերին առավել լիարժեք ծառայեցնելու համար:

 

215. Այս ուղղությամբ կարևորագույն ձեռքբերումներից մեկը Գեղարքունիքի մարզում երիտասարդական կենտրոնի ստեղծումն էր, որն իր գործունեությամբ նպաստում է մարզում.

1) պետական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակից դարձնելով առավել մեծ թվով երիտասարդական կազմակերպություններ:

2) մարզային երիտասարդական կառույցների, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության սուբյեկտների խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքմանը, համակարգման և հրապարակման կազմակերպմանը:

3) Երիտասարդությանը մատուցել սոցիալական, իրավաբանական, կազմակերպչական ծառայություններ:

4) աջակցել երիտասարդության շահերն ու իրավունքները ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը և այդ գործընթացում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը:

5) իրականացնել երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված գիտահետազոտական աշխատանքներ (ուսումնասիրություններ, հոդվածներ, այս բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն):

6) երիտասարդության համար հաստատել և ամրապնդել արտաքին կապեր, կատարել փորձի փոխանակում:

 

216. Այսպիսով` Գեղարքունիքի մարզում սպորտի բնագավառում զարգացման հիմնական գերակայություններն են.

1) մարզի մարզական կյանքի զարգացում.

2) մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման որ ակի բարձրացում և մասսայականության ապահովում.

3) մարզական կազմակերպությունների շենքերի ու շինությունների հիմնանորոգում և նյութատեխնիկական բազայի արդիականացում.

4) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի բարելավում.

5) սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմանների ու երաշխիքների ապահովում երիտասարդների սոցիալական կայացման, նրանց ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու համար:

6) ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական, զանգվածային մարզական աշխատանքների բարելավում, բնակչության ազատ ժամանցի և ակտիվ հանգստի կազմակերպում, առողջ կենսակերպի արմատավորում:

 

Աղյուսակ 4.7 ՄԶԾ ծրագրավորվող կրթության, մշակույթի և սպորտի

ոլորտների ֆինանսավորումը 2012-2015 թթ (մլն դրամ)

 

._________________________________________________________________________.

|հ|ՄԶԾ ոլորտ |ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ 2012-2015 թթ.        |Ընդամենը    |

|/|          |                                               |2012-2015թթ.|

|հ|          |_______________________________________________|____________|

| |          |  2012 թ.  |  2013 թ.  |  2014 թ.  |   2015 թ. |            |

|_|__________|___________|___________|___________|___________|____________|

|1|Կրթություն|6,383,343.0|6,771,402.5|6,922,789.8|6,723,958.1|26,801,493.4|

|_|__________|___________|___________|___________|___________|____________|

|2|Հանգիստ,  |           |           |           |           |            |

| |մշակույթ  |           |           |           |           |            |

| |և  կրոն   |   54,898.2|   59,347.1|   59,347.1|   99,965.4|   273,557.8|

|_|__________|___________|___________|___________|___________|____________|

| |Որից`     |           |           |           |           |            |

|_|__________|___________|___________|___________|___________|____________|

| |Թանգարա-  |           |           |           |           |            |

| |նային     |           |           |           |           |            |

| |ծառայու-  |           |           |           |           |            |

| |թյուններ  |           |           |           |           |            |

| |և  ցուցա- |           |           |           |           |            |

| |հանդեսներ |   14,368.9|   15,563.2|   15,563.2|   25,182.2|    70,677.5|

|_|__________|___________|___________|___________|___________|____________|

| |Մշակութա- |           |           |           |           |            |

| |յին միջոցա|           |           |           |           |            |

| |ռումների  |           |           |           |           |            |

| |իրականա-  |           |           |           |           |            |

| |ցում      |    3,278.2|    3,278.2|    3,278.2|    7,231.6|    17,066.2|

|_|__________|___________|___________|___________|___________|____________|

| |Թատերական |           |           |           |           |            |

| |ներկայա-  |           |           |           |           |            |

| |ցումներ   |   37,251.1|   40,505.7|   40,505.7|   67,551.6|   185,814.1|

._________________________________________________________________________.

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2012
N 308-Ն
Որոշում