Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱ ...

 

 

040.0308.230312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2012 թվականի N 308-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

370. Ընթացիկ տարում «Դաբաղ» հիվանդության դեմ կատարվել են պատվաստումներ 172.0 հազար գլուխ խոշոր և 13.8 հազար գլուխ մանր եղջերավոր անասուններ: Մինչև տարեվերջ կպատվաստվեն ևս 100.0 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուններ: Մարզում այժմ արդեն կանխվել են 2010 թ.-ի ամռան ընթացքում արձանագրված համաճարակային հիվանդությունները: Բուժկանխարգելիչ աշխատանքները բոլոր տարածաշրջաններում արդեն ցանկալի արդյունք են տվել:

 

Ներդիր 3. Ներդրումներն անասնաբուժության գծով

 

._____________________________________________________________________.

|ՀՀ Կառավարություն.                                                   |

|> 2010 թ.-ին ՀՀ պետբյուջեի հաշվին մարզի անասնաբուժության ոլորտում    |

|ներդրվել է շուրջ 220 հազ. ԱՄՆ դոլար: Նորոգվել և  կահավորվել է        |

|անասնաբուժական կենտրոնի շենքը համայնքների անասնաբույժներին հատկացվել |

|է թվով 52 հատ սառնարան, զգալի միջոցներ են ներդրվել պատվաստանյութերի, |

|բուժանյութերի և  ախտահանիչ նյութերի ձեռքբերման համար:                |

|                                                                     |

|> 2009-2010թթ. պետական բյուջեի շրջանակում կատարվել է. խոշոր եղջերավոր|

|անասունների 1,032 հազար պատվաստում (5 տեսակի հիվանդության դեմ), մանր |

|եղջերավոր անասունների 217 հազար պատվաստում (երկու տիպի հիվանդության  |

|դեմ) և  թռչունների 286 հազար պատվաստում:                             |

|                                                                     |

|> «Համայնքը սպասարկող անասնաբուժական մասնագետներին հատկացվել է 60 հատ|

|կենցաղային սառնարան                                                  |

|                                                                     |

|> «ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության փոքր և  միջին           |

|ձեռնարկությունների շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում թռչնագրիպ  |

|հիվանդության դաշտային ախտորոշում» բաղադրիչով սննդամթերքի             |

|անվտանգության և  անասնաբուժական պետական տեսչության Գեղարքունիքի      |

|մարզային կենտրոնին և  համայնքները սպասարկող անասնաբուժական           |

|մասնագետներին է հանձնվել անհրաժեշտ պարագաներ պարունակող (արտահագուստ,|

|երկարաճիտ կոշիկներ, ջերմաճամպրուկ, ներարկիչներ, ձեռնոցներ, ախտահանիչ |

|նյութ, դույլ, խոզանակ, մկրատ, լանցետ և  այլն) թվով 110 անասնաբուժական|

|հավաքածու»:                                                          |

|                                                                     |

|> ՀՀ 2010 թվականի պետական բյուջեով նախատեսվում է մարզի «Հանրապետական |

|անասնաբուժասանիտարական և  բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների|

|կենտրոն» ՊՈԱԿ-ի «շենք-շինությունների հիմնանորոգման միջոցով» ծրագրի   |

|շրջանակներում 2010 թ. հիմնանորոգվել են Ճամբարակի, Սևանի  և  Վարդենիսի|

|տարածաշրջանների մասնաճյուղերի շենքերը:                               |

|                                                                     |

|> «2009-2011 թթ. ՄԺԾԾ-ում նախատեսվել է 2011 թվականին հիմնանորոգել    |

|մարզի Մարտունու տարածաշրջանի մասնաճյուղի շենքը»: «Հանրապետական       |

|անասնաբուժասանիտարական և  բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների|

|կենտրոն» ՊՈԱԿ-ի                                                      |

._____________________________________________________________________.

 

371. Գյուղատնտեսական մթերքների իրացումը և ապրանքայնության մակարդակը - Գյուղատնտեսության կայուն զարգացման, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ապահովման և վերարտադրության ապահովման համար կարևոր հանգամանք է արտադրանքի իրացման խնդրի լուծումը, որը բնութագրվում է արտադրության ապրանքայնության մակարդակով: Գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակն իրենից ներկայացնում է գյուղացիական տնտեսության կողմից վաճառված, ապրանքափոխանակության կամ ծառայությունների դիմաց բնամթերքով տրված գյուղատնտեսական մթերքների ծավալների հանրագումարը:

 

372. Աղյուսակ 7.7-ում ներկայացված է մարզում վերջին տարիներին գյուղատնտեսական արտադրանքի իրացման տոկոսի աստիճանական աճը, որը վկայում է Գեղարքունիքի մարզի որոշ գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության բարձր մակարդակը հանրապետության միջինի համեմատ:

 

Աղյուսակ 7.7. Իրացված գյուղատնտեսական արտադրանքի մասնաբաժինը (Հունվարի 1-ի դրությամբ, բոլոր տարիների համար)

 

.______________________________________________.

|Գյուղ. մթերքների|Ապրանքայնության մակարդակը, % |

|անվանումը       |_____________________________|

|                | Գեղարքունիքի մարզում |ՀՀ-ում|

|                |______________________|______|

|                |  2008 | 2009 | 2010  | 2010 |

|________________|_______|______|_______|______|

|Հացահատիկ       |   23.2|  16.2|   19.0|  28.1|

|________________|_______|______|_______|______|

|Կարտոֆիլ        |   44.5|  42.7|   37.7|  43.5|

|________________|_______|______|_______|______|

|Բանջարեղեն      |   30.1|  46.6|   39.6|  75.9|

|________________|_______|______|_______|______|

|Պտուղ           |   13.2|  10.5|    4.5|  64.2|

|________________|_______|______|_______|______|

|Միս             |   81.4|  56.5|   55.3|  84.9|

|________________|_______|______|_______|______|

|Կաթ             |   44.3|  36.2|   29.2|  53.0|

|________________|_______|______|_______|______|

|Ձու             |   56.7|  30.8|   33.6|  55.5|

|________________|_______|______|_______|______|

|Բուրդ           |   55.0|  49.8|   45.7|  56.1|

|________________|_______|______|_______|______|

|Մեղր            |   50.7|  38.4|   38.4|  61.9|

.______________________________________________.

 

373. Գյուղատնտեսության ոլորտում աշխատուժի օգտագործումը և գյուղատնտեսների մասնագիտական կարողությունները - Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունն ապահովված է անհրաժեշտ հմտություններ ունեցող աշխատուժով: Միջին հաշվով մեկ գյուղացիական տնտեսությանը բաժին ընկնող աշխատունակ (18-60 տարեկան) անդամների թիվը կազմում է 2.7, հանրապետության միջինի` 2.9-ի դիմաց: Այնուամենայնիվ, համայնքներում առկա աշխատուժը գյուղատնտեսության ոլորտում լիարժեք չի օգտագործվում: Գյուղացիական տնտեսություններում աշխատաժամանակի ֆոնդի օգտագործման մարզային ցուցանիշը կազմում է 0.45, որը զգալիորեն ցածր է հանրապետության միջինից (0.54):

 

374. Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության զարգացման գործում շատ կարևոր է գյուղատնտեսների մասնագիտական կարողությունների բարելավումը, ֆերմերների շրջանում խորհրդատվական ծառայությունների ընդլայնումը: Այդ ծրագրի ռազմավարությունը ենթադրում է հետևյալ կարևոր միջոցառումների իրականացումը.

1) Մարզային ուսուցողա-խորհրդատվական ծառայության կողմից կազմակերպել դասընթացներ գյուղմթերքների արտադրություն և վերամշակման առաջավոր տեխնոլոգիաների վերաբերյալ:

2) Անցկացնել սեմինար դասընթացներ տնտեսավարման արդյունավետ ձևերի, մասնավորապես կոոպերացիայի, արմատավորման ուղղությամբ:

3) Ֆերմերներին տրամադրել խորհրդատվություն նոր ներդրվող թունաքիմիկատների, պարարտանյութերի օգտագործման կանոնների վերաբերյալ:

4) Մշակել տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ, գյուղատնտեսությանը վերաբերվող մասնագիտական աշխատանքների մասին:

 

375. Այս ուղղությամբ մարզին զգալի օգնություն է ցուցաբերում գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը (ԳԱՄԿ), որը տարեկան միջին հաշվով իրականացրել է տարբեր թեմաներով 58802 սեմինար մարզի 92 համայնքներում, որոնց մասնակցել են 42-43 հազար մարդ:

 

376. Գյուղատնտեսության վարկավորումը - Գյուղատնտեսության ճյուղի առանձնահատկություններով պայմանավորված գյուղացիական տնտեսությունները արտադրական գործընթացում ունեն շրջանառու միջոցների համալրման անհրաժեշտություն: Բացի այդ, գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները հաճախ ունեն խոշոր ներդրումների անհրաժեշտություն: Վերջիններիս ապահովման հիմնական ձևը վարկավորումն է, որն իրականացվում է առևտրային բանկերի, միկրովարկավորման կազմակերպությունների միջոցով:

 

377. Մարզի գյուղատնտեսության ոլորտում վարկավորումն իրականացվել է «Գյուղատնտեսության բարեփոխումներին աջակցություն» (ՀԲ) և «Գյուղատնտեսության ծառայություններ» (ԳԶՄՀ) վարկային ծրագրերի շրջանակներում` կարճաժամկետ և միջնաժամկետ վարկավորմամբ: Վարկավորումը իրականացվել է առևտրային բանկերի միջոցով, մրցութային կարգով` 12-18% տոկոսադրույքով: Այս ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտին, շրջանառու ֆոնդի հետ միասին, տրամադրվել է թվով 1010 վարկ` 915. հազար ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:

 

Ներդիր 4. Մարզում գործող վարկատու կազմակերպությունները

 

._____________________________________________________________________.

|Ստորև  ներկայացվում են այն կառույցները, որոնք տրամադրում են վարկեր   |

|գյուղատնտեսական արտադրությամբ կամ գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ|

|զբաղվող ֆիզիկական և  իրավաբանական անձանց:                            |

|> Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ - ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղացիական և    |

|ֆերմերային տնտեսություններին նպատակային վարկեր են տրամադրում Գավառի, |

|Սևանի,  Մարտունու և  Վարդենիսի համանուն բանկային ստորաբաժանումները:  |

|2010 թ.-ին ընդհանուր առմամբ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են  |

|թվով 7240 վարկ, 2.350.0 մլն. դրամ ընդհանուր գումարով:                |

|> Մարզի գյուղատնտեսության ոլորտին զգալիորեն օժանդակում է նաև         |

|«Արեգակ» վարկային համակարգը` տարածաշրջանային կազմակերպությունների    |

|միջոցով: 2009-2010 թթ.-ին «Արեգակ» ծրագրով վարկ է ստացել 9160 մարդ,  |

|հատկացվել է շուրջ 45.7 մլն դրամ:                                     |

._____________________________________________________________________.

 

7.2. Գյուղատնտեսության ոլորտի նպատակները և ռազմավարական

ուղղությունները

 

378. Մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գլխավոր նպատակն է բուսաբուծության և անասնապահության ճյուղերի հետևողական ինտենսիվացման շնորհիվ գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացումը, որը կբերի գյուղատնտեսական տնտեսությունների եկամուտների աճին և աղքատության կրճատմանը մարզի գյուղական համայնքներում: Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է.

1) Հետևողական և արդյունավետ կերպով օգտագործել մարզի հողային և մարդկային ռեսուրսները` ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառման, ոռոգելի ցանքերի ընդարձակման, անմշակ հողերը ցանքաշրջանառության մեջ ներառելու միջոցով:

2) Բուսաբուծական մթերքների, հատկապես կարտոֆիլի ու հացահատիկի, արտադրության ծավալների ավելացում, ապրանքայնության մակարդակի բարձրացում, հատկապես կարտոֆիլի արտահանման ծավալների էական ընդլայնում` անհրաժեշտ քանակությամբ կարտոֆիլի բարձր վերարտադրության տնկանյութի, հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմերի ներկրման, ինչպես նաև ոռոգման ջրի, հանքային և օրգանական պարարտանյութերի արդյունավետ օգտագործման միջոցով:

3) Բարելավել ոռոգման համակարգը, մասնավորապես` կառուցել նոր և վերանորոգել առկա ջրամբարները, պոմպակայանները, ջրանցքերը, բարելավել ոռոգման ներտնտեսային համակարգը և վերացնել ջրօգտագործման ասպարեզում առկա թերություններն ու բացթողումները:

4) Անասնաբուժական ծառայությունների բարելավման միջոցով բարձրացնել գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը, անասնապահական մթերքի որակը, արտադրության արդյունավետությունը և ապրանքայնության մակարդակը:

5) Արհեստական սերմնավորման աշխատանքների ընդլայնման միջոցով պահպանել և կատարելագործել կենդանիների տոհմային հատկանիշները:

6) Պատշաճ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության արտադրական ենթակառուցվածքների բարելավմանը, աջակցելով տարածաշրջաններում մասնավոր սերմնաբուծական կայուն տնտեսությունների ստեղծմանը:

7) Յուրաքանչյուր տարածաշրջանում ստեղծել գյուղատնտեսական մթերքների ընդունման մեծածախ շուկա, դրանք կահավորելով պահպանման համար անհրաժեշտ սարքավորումներով;

8) Գյուղական համայնքներում հիմնադրել գյուղատնտեսական մթերքների վերամշակման կառույցներ:

9) Աջակցել մասնագիտացված սերմնաբուծական տնտեսությունների (մասնավորապես կարտոֆիլի և հացահատիկի) ձևավորմանը` մարզի գյուղացիական տնտեսությունների պահանջը բարձրորակ սերմացուների նկատմամբ բավարարելու նպատակով:

10) Մարզ 5 տարածաշրջաններում տեղակայել հակակարկտային կայանքներ: Մարզում հաճախակի կրկնվող կարկտահարությունները կանխելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ մշակել մարզում հակակարկտային համակարգի ստեղծման ծրագիր:

11) Ապահովել գյուղատնտեսական վարկերի հասանելիությունն աղքատ գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական կազմակերպությունների համար:

12) Ստեղծել և զարգացնել գյուղատնտեսության ապահովագրության համակարգը:

13) Բարելավել միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների վիճակը, վերացնել կապի և հաղորդակցության համակարգում եղած թերությունները:

14) Նպատակային օգտագործել մարզում առկա գյուղատնտեսության գիտակ մասնագետների ուժերը, խորհրդատվությունը, բարելավել ճյուղերի նյութատեխնիկական սպասարկումը, մատչելիությունը:

15) Բարձրացնել գյուղտեխնիկայով ապահովվածության մակարդակը և տեխնիկայի օգտագործման արդյունավետությունը` կոոպերացիայի և այլ կազմակերպական ձևերով համատեղ օգտագործման մեխանիզմների ներդրման միջոցով:

16) Մարզում շահագրգռել հողերի խոշորացումը և գյուղացիական տնտեսությունների միավորումը:

17) ՈՒժեղացնել ՄԶԾ-ի ինստիտուցիոնալ համակարգով նախատեսված մոնիտորինգի գործառույթը ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչությունում:

18) Ապահովել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների մասին բնակչության իրազեկումը:

19) Մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպում և իրականացում:

 

Գյուղատնտեսության ռազմավարության ֆինանսավորումը

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Միջոցառման անվանում      |Ֆինանսավորման աղբյուր       | Նշումներ |

|   |                         |____________________________|          |

|   |                         |ՀՀ կառա-  |Դոնոր   |Ֆինանսա-|          |

|   |                         |վարություն|կազմա-  |վորման  |          |

|   |                         |          |կերպու- |կարիքը  |          |

|   |                         |          |թյուններ|        |          |

|   |                         |____________________________|          |

|   |                         |      Գումար, մլն. դրամ     |          |

|___|_________________________|____________________________|__________|

|1. |Երրորդ կարգի ջրանցքների  |          |        |        |          |

|   |վերանորոգում             |          |        |        |          |

|   |ա) ք. Մարտունի           |          |        |        |          |

|   |բ) Աստղաձոր              |197.3     |        |        |          |

|   |գ) Վաղաշեն               |92.0      |        |        |          |

|   |դ) Վ. Գետաշեն            |64.6      |        |        |          |

|   |ե) Ձորագյուղ             |125.3     |        |        |          |

|   |զ) Ծովակի ջրանցքի        |81.3      |        |        |          |

|   |վերանորոգում             |6.2       |        |        |          |

|   |է) Ծովակի 2-րդ կարգի     |          |        |        |          |

|   |ջրանցքի վերանորոգում     |1.2       |        |        |          |

|   |ը) Սոթքի ներքին ցանցի    |          |        |        |          |

|   |վերանորոգում             |12.6      |        |        |          |

|   |թ) Վարդենիսի ներքին ցանցի|          |        |        |          |

|   |վերանորոգում             |1.4       |        |        |          |

|   |ժ) Մաքենիսի ջրանցքի      |          |        |        |          |

|   |վերանորոգում             |12.7      |        |        |          |

|   |ի) Սարալանջի ջրանցքի     |          |        |        |          |

|   |վերանորոգում             |1.4       |        |        |          |

|   |լ) ՀԵԿԻ ջրանցքի          |          |        |        |          |

|   |վերանորոգում             |13.9      |        |        |          |

|   |խ) Ծովակի ներքին ցանցի   |          |        |        |          |

|   |վերանորոգում             |1.5       |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|2. |Կարտոֆիլի բարձր          |          |        |   150.0|տարեկան   |

|   |վերարտադրության          |          |        |        |պահանջը   |

|   |տնկանյութի տարեկան       |          |        |        |կազմում է |

|   |ներկրում                 |          |        |        |100 տոննա |

|___|_________________________|__________|________|________|__________|

|3. |Աշնանացան ցորենի բարձր   |          |        |   194.0|տարեկան   |

|   |վերարտադրության սերմերի  |          |        |        |պահանջը   |

|   |տարեկան ներկրում         |          |        |        |կազմում է |

|   |                         |          |        |        |1000 տոննա|

|___|_________________________|__________|________|________|__________|

|4. |Գարնանացան գարու բարձր   |          |        |    40.0|տարեկան   |

|   |վերարտադրության սերմերի  |          |        |        |պահանջը   |

|   |տարեկան ներկրում         |          |        |        |կազմում է |

|   |                         |          |        |        |200 տոննա |

|___|_________________________|__________|________|________|__________|

|5. |Բազմամյա խոտաբույսերի    |          |        |    40.0|տարեկան   |

|   |սերմերի տարեկան ներկրում |          |        |        |պահանջը   |

|   |                         |          |        |        |կազմում է |

|   |                         |          |        |        |20 տոննա  |

|___|_________________________|__________|________|________|__________|

|6. |Թունաքիմիկատների և       |          |        |   167.0|տարեկան 20|

|   |բուժանյութերի ձեռքբերում |          |        |        |տոննա     |

|   |(մկնանման կրծողների դեմ  |          |        |        |          |

|   |պայքարի նպատակով)        |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|7. |Սարուխանի Ջ/Կ-ի մոտ.     |          |        |      14|          |

|   |ջրանցքի նորոգ.           |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|8. |Նորատուսի աջ և  ձախ      |          |        |   150.0|          |

|   |ջրանցքի նորոգում         |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|9. |Գեղարքունիք և            |          |        |   110.0|          |

|   |Լանջաղբյուր ջրամբարների  |          |        |        |          |

|   |մոտեցնող ջրանցքների      |          |        |        |          |

|   |վերանորոգում             |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|        |          |

|10.|Ախպրաձոր, Գեղաքար ջրատարի|          |        |    40.0|          |

|   |վերանորոգում:            |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|11.|Թարայի ջրատարի           |          |        |    43.0|          |

|   |վերանորոգում             |          |        |        |          |

|   |(Վարդենիս)               |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|12.|Ազատի ջրատարի            |          |        |    28.0|          |

|   |վերանորոգում             |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|13.|Կուտականի և  Տրետուքի    |          |        |    35.0|          |

|   |ջրանցքի նորոգում         |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|14.|Ջիլի պոմպակայանի նորոգում|          |        |    12.0|          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|15.|Վարսեր, Ծովագյուղ        |          |        |    90.0|          |

|   |համայնքներում խորքային   |          |        |        |          |

|   |հորերի հորատում          |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|16.|Գեղամավանի ջրատարի       |          |        |    33.0|          |

|   |կառուցում                |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|17.|Գավառի տարածաշրջանում    |          |   129.0|        |ՀՄՀ/ 2009-|

|   |ոռոգման ջրատարերի և      |          |        |        |2011 թթ.  |

|   |ջրհան կայանի նորոգում    |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|18.|Մարտունի տարածաշրջանում  |          | 1,014.4|        |ՀՄՀ/ 2009-|

|   |համայնքների ոռոգման      |          |        |        |2011 թթ.  |

|   |ցանցերի, ջրհան կայանների |          |        |        |          |

|   |նորոգում                 |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|19.|Մարզի 7000 հա            |          |        |   320.0|Գեղամա    |

|   |արոտավայրերի ջրարբիացում |          |        |        |լեռնա-    |

|   |                         |          |        |        |շղթայի    |

|   |                         |          |        |        |արոտա-    |

|   |                         |          |        |        |վայրերում |

|___|_________________________|__________|________|________|__________|

|20.|Գյուղատնտեսական          |      62.0|        |        |տարեկան   |

|   |կենդանիներին             |          |        |        |հատկացում |

|   |համաճարակների դեմ        |          |        |        |          |

|   |պատվաստում               |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|21.|Անասնաբուժական           |          |        |   141.0|տարեկան   |

|   |պրեպարատների և  այլ      |          |        |        |պահանջ    |

|   |պարագաների ձեռքբերում    |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|22.|Արհեստական սերմնավորման  |          |        |    50.0|տարեկան   |

|   |պարագաներ                |          |        |        |պահանջ    |

|___|_________________________|__________|________|________|__________|

|23.|Գյուղատնտեսական          |          |        |   143.6|տարեկան 20|

|   |մեքենաների և  գործիքների |          |        |        |միավոր    |

|   |ձեռքբերում               |          |        |        |          |

|___|_________________________|__________|________|________|__________|

|24.|Հակակարկտային մեկ կայանքի|          |        | 1,000.0|մարզի     |

|   |տեղադրում                |          |        |        |տարածա-   |

|   |                         |          |        |        |շրջաններից|

|   |                         |          |        |        |մեկում    |

|_____________________________|__________|________|________|__________|

|Ընդամենը                     |      62.0| 1.143.4| 3,412.0|          |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 7.8 ՄԶԾ ծրագրավորվող գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը

2012-2015 թթ. (մլն դրամ)

 

.__________________________________________________________.

|ՄԶԾ ոլորտը        |Պլանավորվող ֆինանսավորումը 2012-2015թթ |

|                  |_______________________________________|

|                  |2012թ.|2013թ.|2014թ.|2015թ.|Ընդամենը   |

|                  |      |      |      |      |2015-2015թթ|

|__________________|______|______|______|______|___________|

|Գյուղատնտեսություն| 890.0| 927.0| 853.0| 742.0|    3.412.0|

.__________________________________________________________.

 

Ծանոթություն: Գյուղատնտեսության ոլորտի 2012-2015 թթ-ի մարզի զարգացման ծրագրով ծրագրավորվող միջոցառումների ֆինանսավորումը ակնկալվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների ներդրումներից: ՀՀ գյուղատնտեսության նախարարության բոլոր ծրագրերը համապետական են և միջնաժամկետ ծախսային ծրագրերով (ՄԺԾԾ) ըստ մարզերի համապատասխան բաշխում չի կատարվել, ուստի համադրումն անհնարին է:

 

Գյուղատնտեսության ոլորտի տրամաբանական հենքը

 

._____________________________________________________________________.

|Ոլորտային նպատակը|Արդյունքային ցուցանիշներ, թիրախներ| Նախապայմաններ  |

|_________________|__________________________________|________________|

|Ավելացնել        |1. Գյուղատնտեսության համախառն     |Առկա            |

|գյուղատնտեսության|արտադրանքը, մլն դրամ              |նյութատեխնիկական|

|համախառն         |2. Գյուղատնտեսության համախառն     |և  ֆինանսական   |

|արտադրությունը,  |արտադրանքի տեսակարար կշիռը        |ռեսուրսների     |

|նվազեցնել        |հանրապետության ծավալում, %        |արդյունավետ     |

|ազգաբնակչության  |3. Գյուղացիական տնտեսությունների  |օգտագործում     |

|աղքատությունը:   |աղքատության մակարդակը, %          |                |

|                 |                                  |Բնակլիմայական   |

|                 |                                  |գործոնի         |

|                 |                                  |ազդեցություն    |

|_________________|__________________________________|________________|

|Արդյունք 1.      |1.1 Օգտագործվող վարելահողերի,     |Ֆինանսական,     |

|Մարզի հողային և  |խոտհարքների և  արոտավայրերի       |մարդկային և     |

|մարդկային        |մակերեսը, հա                      |տեխնիկական      |

|ռեսուրսների      |                                  |ռեսուրսների     |

|արդյունավետ      |1.2 Չօգտագործվող վարելահողերի     |առկայություն    |

|օգտագործում:     |տարածքը, հա                       |                |

|                 |                                  |                |

|                 |1.3 Ոռոգելի մշակաբույսերի         |                |

|                 |ցանքատարածությունների մակերեսը, հա|                |

|                 |                                  |                |

|                 |1.4 Գյուղատնտեսության ոլորտում    |                |

|                 |զբաղված աշխատուժի տեսակարար       |                |

|                 |կշիռը, %                          |                |

|_________________|__________________________________|________________|

|Արդյունք 2.      |2.1 Կարտոֆիլի համախառն արտադրանքը,|Ֆինանսական      |

|Գյուղատնտեսական  |հազ. տոննա                        |ռեսուրսների     |

|մշակաբույսերի    |                                  |առկայություն    |

|բերքատվության և  |Թիրախ. 2012-2015 թթ համախառն բերքը|                |

|համախառն         |ավելացնել 15%-ով, տարեկան         |Որակյալ սերմերի,|

|արտադրանքի       |արտադրելով 350 հազ. տոննա         |տնկանյութի      |

|ծավալների        |                                  |առկայություն    |

|բարձրացում       |2.2 Կարտոֆիլի բերքատվությունը,    |                |

|                 |ց/հա                              |Բնակլիմայական   |

|                 |                                  |գործոնի         |

|                 |2.3 Հացահատիկի համախառն           |ազդեցություն    |

|                 |արտադրությունը, հազ. տոննա        |                |

|                 |                                  |                |

|                 |2.4 Հացահատիկի միջին              |                |

|                 |բերքատվությունը, ց/հա             |                |

|                 |                                  |                |

|                 |2.5 Կոշտ կերերի արտադրությունը,   |                |

|                 |տոննա                             |                |

|                 |                                  |                |

|                 |2.6 Բանջարանոցային մշակաբույսերի  |                |

|                 |ցանքատարածությունները, հա         |                |

|_________________|__________________________________|________________|

|Արդյունք 3.      |3.1 Ոռոգվող գյուղատնտեսական       |ֆինանսական և    |

|Ոռոգման համակարգի|նշանակության հողերի մակերեսը, հա  |տեխնիկական      |

|բարելավում       |                                  |ռեսուրսների     |

|                 |Թիրախ. 2012-2015թթ. ոռոգելի հողերը|առկայություն:   |

|                 |մարզում ընդարձակել 2000 հեկտարով: |                |

|                 |                                  |                |

|                 |3.2 Մարզում վերականգնված ոռոգման  |                |

|                 |ցանցերի ընդհանուր երկարությունը,  |                |

|                 |                                  |                |

|                 |Ներդրում. 2012-2015 թթ-ին 3.5 մլն |                |

|                 |ԱՄՆ դոլար,                        |                |

|                 |                                  |                |

|                 |3.3 Էլեկտրաէներգիայի ծախսի        |                |

|                 |տեսակարար կշիռը, %                |                |

|                 |                                  |                |

|                 |3.4 Ոռոգման ջրի կորուստների       |                |

|                 |տեսակարար կշիռը, %                |                |

|                 |                                  |                |

|                 |3.5 ՋՕԸ-երին ոռոգման աշխատանքների |                |

|                 |կազմակերպման համար ՀՀ պետ.        |                |

|                 |բյուջեից հատկացումների չափը, մլն  |                |

|                 |դրամ                              |                |

|_________________|__________________________________|________________|

|Արդյունք 4.      |4.1 Կաթի արտադրության ծավալները,  |Անասնաբուժական  |

|Գյուղատնտեսական  |հազ. տոննա                        |կանոնների ճիշտ  |

|կենդանիների      |                                  |և  ժամանակին    |

|մթերատվության    |4.2 Մսի արտադրության ծավալները,   |կիրառում        |

|ավելացում, որակի |հազ. տոննա                        |                |

|բարելավում և     |                                  |Գյուղկենդանիների|

|հիվանդությունների|4.3 Կաթի իրացման ծավալները,       |հիվանդություն-  |

|կանխում          |հազ. տոննա                        |ների            |

|                 |                                  |բռնկման         |

|                 |4.4 Մսի իրացման ծավալները, հազ.   |կանխարգելում    |

|                 |տոննա                             |                |

|                 |                                  |                |

|                 |4.5 Բրդի իրացման ծավալները, հազ.  |                |

|                 |տոննա                             |                |

|                 |                                  |                |

|                 |4.6 Ձվի իրացման ծավալները, մլն հատ|                |

|                 |                                  |                |

|                 |4.7 Արհեստականորեն սերմնավորված   |                |

|                 |խոշոր և  մանր եղջերավոր           |                |

|                 |անասունների գլխաքանակը, հազ. գլուխ|                |

|                 |                                  |                |

|                 |4.8 Համաճարակների դեմ պատվաստված  |                |

|                 |անասնագլխաքանակը, հազ. գլուխ      |                |

|                 |                                  |                |

|                 |Ներդրում. տարեկան 60 մլն դրամ     |                |

|                 |(պետ. բյուջե)                     |                |

|_________________|__________________________________|________________|

|Արդյունք 5.      |5.1 Մարզում գյուղատնտեսական       |ֆինանսական և    |

|Գյուղատնտեսության|արտադրանքի շուկաների թիվը         |տեխնիկական      |

|արտադրական       |                                  |միջոցների       |

|ենթակառուցվածք-  |5.2 Մարզում առևտրային             |առկայություն    |

|ների բարելավում  |կազմակերպությունների թիվը         |                |

|                 |                                  |                |

|                 |5.3 Մարզում գյուղացիական          |                |

|                 |տնտեսությունների թիվը             |                |

|                 |                                  |                |

|                 |5.4 Սառնարանային տնտեսությունների |                |

|                 |թիվը                              |                |

|                 |                                  |                |

|                 |5.5 Սպանդանոցների թիվը 2          |                |

|                 |                                  |                |

|                 |5.6 Կաթի ընդունման և  նախնական    |Ք. Գավառ,       |

|                 |վերամշակման կետերի թիվը 11        |գ. Վահան        |

|                 |                                  |Ք. Վարդենիս 2,  |

|                 |5.7 Մսի և  մսամթերքների           |Ակունք 1        |

|                 |վերամշակման կետերի թիվը           |Ք. Գավառ 2,     |

|                 |                                  |Սարուխան 1      |

|                 |                                  |Լճաշեն 1,       |

|                 |                                  |Վահան 1,        |

|                 |                                  |Թթուջուր 1,     |

|                 |                                  |Շորժա 1,        |

|                 |                                  |Վարդաձոր 1      |

|_________________|__________________________________|________________|

|Արդյունք 6.      |6.1 Առևտրային  բանկերից և         |Վարկերի         |

|Գյուղատնտեսության|միկրոֆինանսավորման կառույցներից   |հասանելիություն |

|վարկավորման      |վարկային միջոցներ ստացած          |գյուղացիական    |

|մատչելիության    |գյուղացիական տնտեսությունների/    |տնտեսություն-   |

|բարձրացում       |կազմակերպությունների թիվը         |ների, կազմա-    |

|                 |                                  |կերպությունների |

|                 |                                  |համար           |

._____________________________________________________________________.

 

8. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

8.1 Բնապահպանական ոլորտի հիմնախնդիրները

 

379. Գեղարքունիքի մարզի բնապահպանական հիմնախնդիրները եղել և մնում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: 2003 թ.-ին մշակված ՀՀ ԿԶԾ-ում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության և կառավարման խնդիրները կարևորվել են, որպես աղքատության նվազեցման քաղաքականության իրականացման երաշխիք: Ծրագրում բնապահպանություն ոլորտի քաղաքականության հետևյալ գերակայությունները ընդգրկվել էին աղքատության հաղթահարման ռազմավարության տեսանկյունից.

1) անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարում,

2) հողերի դեգրադացիայի կանխում, անապատացմանը նպաստող անտրոպոգեն գործոնների նվազեցում,

3) ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, օգտագործում և Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնում,

4) կենցաղային աղբի հեռացման և արդյունաբերական վնասակար թափոնների խնդիրներ:

 

380. ԿԶԾ-ում առանձնակի կարևորված էր Սևանա լճի հիմնախնդիրը, որպես Հայաստանի համար ռազմավարական նշանակության խնդիր: Վերջինիս կարևորությունը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով`

1) Սևանա լիճը Հայաստանի ջրային ռեսուրսների ամենամեծ շտեմարանն է, որը ապահովում է ջրի ինչպես կենցաղային (խմելու ջուր), այնպես էլ արդյունաբերական (ոռոգում, հիդրոէներգետիկա) կարիքների զգալի մասը,

2) Սևանա լիճը ափամերձ բնակավայրերի բնակչության եկամուտների (ձկան և խեցգետնի արդյունահանում, հանգստի գոտիների կազմակերպում, տուրիստների սպասարկում և այլն) կարևորագույն աղբյուրներից է,

3) Սևանա լիճը համարվում է Հայաստանի հիմնական հանգստյան գոտիներից մեկը և այս առումով նաև մեծ նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման համար:

 

381. Վերը նշված բնապահպանական հիմնախնդիրները ունենալով համակարգային բնույթ չեն կարող դիտարկվել և լուծվել միայն մարզային մակարդակով իրականացվող, և կոնկրետ բնապահպանական ուղղվածության առանձին ծրագրերի միջոցով: Փոխկապակցված լինելով տնտեսության զարգացման մակարդակի, տնտեսության այլ ճյուղերի գործունեության, քաղաքացիական հասարակության կայացման հետ, ՄԶԾ իրականացման (2005-2007 թթ. և 2009-2011 թթ.) դիտարկվող ժամանակահատվածը տեսանելի դինամիկա արձանագրելու համար բավական կարճ է: Սակայն իրականացված ծրագրերի միջանկյալ արդյունքները և դրանց կազմակերպման արդյունավետության վերլուծությունը կարևոր է 2012-2015 թթ. ՄԶԾ բնապահպանական բաժնի մշակման համար:

 

382. Գեղարքունիքի նախորդ մարզային զարգացման ծրագրի բնապահպանական ոլորտի քաղաքականությունը մշակվել է հենվելով և ուղղորդվելով ԿԶԾ-ի, Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների ծրագրի, Կայուն զարգացման ռազմավարության հայեցակարգի (2002 թ), ՀՀ կողմից վավերացրած միջազգային համաձայնագրերի դրույթներով և գերակայություններով:

 

383. Մարզի զարգացման ծրագրի բնապահպանական ոլորտի քառամյա պլանի նպատակն է եղել բարելավել բնապահպանական իրավիճակը Գեղարքունիքի մարզում` մասնավորապես իրականացնելով. ա) անտառների վերականգնում և անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարում, բ) Սևանա լճում ձկան պաշարի աճ և ձկնաբուծության զարգացում, գ) լեռնային արոտավայրերի կառավարման պլանի մշակում, դ) հանրային իրազեկում բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ներառյալ բնապահպանական խնդիրների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության բարձրացում և շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ՀԿ-ների կարողությունների բարելավում:

 

384. Միջոցառումների և ծրագրերի կազմման համար հիմք են ծառայել դոնորների և շահագրգիռ կողմերի հետ իրականացված քննարկումները և առաջարկությունները, միաժամանակ փորձ էր արվել գնահատել այդ խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները և դրանց տրամադրման իրատեսությունը:

 

385. Այդ ժամանակահատվածում մարզի բնապահպանական հիմնախնդիրները ունենալով համազգային նշանակություն եղել են ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում: Սևանա լճի մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները ապահովել են կայուն միտումներ` 2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1899.24 մ, մակարդակի բարձրացումը կազմել է 223 սմ:

 

386. Ջրի մակարդակի բարձրացումը միաժամանակ ավելի հրատապ է դարձրել ափամերձ տարածքների կառավարման թերությունների վերացումը` բուսածածկի հեռացում, շինությունների և ապօրինի այլ կառույցների ապամոնտաժում, ենթակառուցվածքների վերապլանավորում:

 

387. Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների պլանով նախատեսված մի շարք խնդիրների լուծման համար պետական բյուջեից տրամադրվող միջոցներից բացի, առաջին անգամ ՀՀ բնապահպանական խնդիրների լուծման համար, ներգրավվել են նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային և դրամաշնորհային միջոցները: ՀՀ բնապահպանության նախարարությունը 2011 թ.-ի գերակա խնդիրների շարքում ներառել է` Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված` ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացումը և Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակներից` գեղարքունի, ամառային իշխանի, բեղլուի, ինչպես նաև կողակի պոպուլյացիայի համալրումը:

 

388. Սևանի ավազանի բնապահպանական իրավիճակի բարելավմանը կարող են նպաստել վերջին տարիներին ընդունված մի շարք իրավական ակտեր:

 

389. ՀՀ Նախագահի 25.12.2008 թ. ՆԿ-234 կարգադրությամբ ստեղծվել է Սևանա լճի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողով Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների պահպանման, վերականգնման, օգտագործման, կենդանական ու բուսական աշխարհի բնականոն զարգացման և էկոլոգիական ենթահամակարգերի հարցերով առաջարկություններ ներկայացնելու նպատակով: ՀՀ կառավարության կողմից (14-06-2011 թ. թիվ 987-Ն) ընդունվել է «Սևանա լճի էկոհամակարգի և ջրաբանական մոնիտորինգի համալիր ծրագիրը հաստատելու մասին» և «Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» (28-04-2011 թ. թիվ N 517-Ն) որոշումները:

 

390. ՀՀ Կառավարության 18.01.2007 թ. N 205-Ն որոշմամբ հաստատվել է «Սևան ազգային պարկի» 2007-2011 թթ. կառավարման պլանը: Այդ պլանի ընդունումը կարևոր նախապայման է պլանավորված և համակարգված աշխատանքների կազմակերպման և դրանց իրականացման համար ֆինանսական միջոցների ներգրավման համար: Սևան ազգային պարկի կառավարման բարելավման ընթացքը մեծ չափով կնպաստի մարզում տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակության լայն շրջանակների կողմից բնապահպանական խնդիրների լուծման համար վստահելի մթնոլորտի ստեղծմանը: Ստեղծվել «Սևան ԱՊ» կառավարման խորհուրդը:

 

391. Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պահպանության և վերարտադրության գործընթացի ծրագրավորման նպատակով մշակվել է «Սևանի էնդեմիկ ձկնատեսակների (իշխան, կողակ, բեղլու) պոպուլյացիաների վերականգնման նպատակով արհեստական վերարտադրության նոր կենսատեխնոլոգիայի ներդրման հայեցակարգը», որը հաստատվել է ՀՀ կառավարության 14.09.06 թ. թիվ 36 արձանագրային որոշմամբ: ՀՀ կառավարության 09.12.2010 թ. թիվ 1755-Ն որոշմամբ հաստատվել է «Սևանա լճում արդյունագործական և էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման ծրագիրը»:

 

392. ՀՀ բնապահպանության նախարարի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության կողմից ամեն տարի մշակվում և իրականացվում է համատեղ միջոցառումների ծրագիր (սիգ ձկնատեսակի բնական վերարտադրության ապահովման նպատակով) նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձկան արդյունագործական որսը արգելելու համար: Մշակվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ երեք տարով Սևանա լճում արգելելու ձկան արդյունագործական որսը:

 

393. Միաժամանակ պետք է նշել, որ մարզում իրականացվող բարեփոխումները այդ թվում նաև բնապահպանական ոլորտում դեռևս բավարար չեն, ինչպես օբյեկտիվ այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով: Սևանա լճի կենսապաշարների պահպանության նկատմամբ տեսչական վերահսկողական աշխատանքների թերությունների վերացումը պետք է ընթանա բնական ռեսուրսների ինքնավերականգնմանը նպաստող աշխատանքներին զուգահեռ:

 

394. Դրա համար որպես դրական նախապայման կարող է դիտարկվել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության համակարգի ամրապնդման և հզորացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը:

 

395. Մարզում գրանցված 76 հասարակական կազմակերպություններից (ներառյալ մասնաճյուղերը և միությունները) միայն 6-ն ունեն բնապահպանական ուղղվածություն և լիարժեք չեն կարող ապահովել իրազեկության բարձրացման նպատակաուղղված գործունեության կազմակերպման և մարզի բնապահպանական հիմնախնդիրներին և գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

 

396. «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայպետհիդրոմետի կողմից իրականացվել է Սևանա լճի և լճի ավազանի գետերի դիտակետերի ցանցի ընդլայնում և բարելավվել է սիստեմատիկ դիտարկումների համակարգը: Սևանա լճի ավազանի գետերում, ինչպես նաև Սևանա լճում և Արփա գետում որոշված ցուցանիշների միջին կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը մշակել է համալիր ծրագիր Սևանա լճում, լիճ թափվող գետերում ու նրանց ջրահավաք ավազանում էֆտրոֆացվող, տոքսիկ և աղտոտող նյութերի չափաքանակները վերահսկելու ինչպես նաև լճի ջրային հաշվեկշռի կազմման հուսալիության բարձրացման նպատակով` լճի մակերևույթից գոլորշիացման ծավալների որոշման մեթոդաբանությունը կատարելագործելու համար ժամանակակից էկոլոգիական մոնիտորինգային ցանց ստեղծելու վերաբերյալ:

 

397. Վերջին տարիները բավականին ջրառատ են եղել, սակայն կան ահազանգեր, որ զգալի է դարձել մրցակցությունը ջրային ռեսուրսների օգտագործողների միջև: Սևանա լիճ թափվող գետերի ռեսուրսների օգտագործման ծավալների աճի պայմաններում նոր կառուցվող հիդրոկայանների նկատմամբ պետք է ուժեղացնել տեսչական վերահսկողությունը` ձկների ձվադրման պայմանների ապահովման և մանրաձկների կորուստները կանխելու համար: Միաժամանակ արձանագրվել է, որ գետերի հուների մաքրման աշխատանքները չեն համաձայնեցվում բնապահպանական կառույցների հետ, որի հետևանքով մանրաձկների զարգացման համար ստեղծվում են անբարենպաստ պայմաններ: Այդ պատճառով «Սևանա լճի մասին» օրենքում նախատեսվում է կատարել լրացում, արգելելով փոքր ՀԷԿ-երի կառուցումը, թեև ՀՀ կառավարության 2011 թ. օգոստոսի 4-ի նիստի թիվ 30 արձանագրային որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2009 թ. հունվարի 22-ի նիստի «Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեմային հավանություն տալու մասին» թիվ 3 արձանագրային որոշման 9-րդ կետով հավանության արժանացած` փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեմայի հավելվածի «Սևանա լճի ավազան» բաժինը:

 

398. Դեռևս լուծում չեն ստացել կոշտ թափոնների կառավարման խնդիրները, չնայած մարզի քաղաքների համար մշակված գլխավոր հատակագծերում աղբավայրերի խնդիրները ներառված են որպես կարևոր խնդիր, արտադրական և կենցաղային թափոնների տեղադրման համակարգի կատարելագործման խնդիրը ներառված է նաև «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերում»:

 

399. Սևանի ազգային պարկի տարածքում հողհատկացման գործընթացի տարբեր փուլերը լինելով տարբեր գերատեսչությունների իրավասությունների շրջանակներում, պահանջում են հստակ պետական դիրքորոշում այս խնդրի կանոնակարգման համար: Տարերայնորեն ընթացող անհատական շինարարության հետևանքների վերացումը, ապօրինի կառույցների ապամոնտաժումը, փոխհատուցումների տրամադրման կարիքը այն դեպքերում երբ առկա են կառուցապատման թույլտվություններ (սակայն հաճախ դրանք հակասում են Սևանի մասին օրենքի դրույթներին) հետագայում կարող են լուրջ բեռ դառնալ պետական բյուջեի համար` դրանով իսկ բարդացնելով կամ նույնիսկ վտանգելով ջրի մակարդակի բարձրացման գործընթացը:

 

400. Սևանա լճի ձկնային պաշարների ներկա մակարդակը բավական մտահոգիչ է, դեռևս լիարժեք չի գնահատված, թե միջոցառումների ինչ համակարգ կարող է ապահովել վերարտադրության անհրաժեշտ պայմաններ: Խնդիրը, իր բնույթով լինելով կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիր, վերաճել է պարենային ապահովության և մարզի աղքատությունը խորացնող գործոնի:

 

401. Էկոհամակարգերի վրա ճնշման նվազեցման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, այդ թվում կարևոր է մարզում ստեղծել աշխատատեղեր, քանի որ սակավահող մարզի համար գյուղատնտեսության և բնական ռեսուրսների շահագործման վրա հենված տնտեսությունը հանգեցնում է բնական ռեսուրսների սպառման, որը չի կարող կարգավորվել միայն վերահսկողության ուժեղացմամբ:

 

402. Մարզում առկա 49 օգտակար հանածոների հանքավայրերից ներկայումս շահագործվում են 21-ը, 28 հանքերևակումներում իրականացվում են երկրաբանա-հետախուզական ուսումնասիրություններ: Մարզում առկա են նաև իրենց արտադրական պաշարները սպառած և լքված մի շարք հանքավայրեր, որոնց շահագործման արդյունքում խախտվել է տվյալ տարածքների հողաշերտը և անհրաժեշտ է վերականգնել այն:

 

403. 2005-2007 թթ. և 2008-2011 թթ. ՄԶԾ իրականացման ընթացքի վերլուծությունը ՈԱԽ-ի կողմից թույլ է տվել գնահատել, թե ինչքանով նախատեսված միջոցառումները արդիական են նոր ժամանակահատվածի համար, բացի այդ բացահայտվել են ծրագրերի իրականացման մեխանիզմների թերությունները: Վերլուծության համար հիմք են հանդիսացել կառավարման մարմինների և միջազգային աջակցության ծրագրերի հաշվետվությունները, վիճակագրական տեղեկագրքերը, տարեկան աշխատանքային պլանի մոնիտորինգի և գնահատման հաշվետվությունները, առանձին միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ ՈԱԽ անդամների կարծիքը, ինչպես նաև գնահատվել են վերջին 3 տարիների ընթացքում օրենսդրական դաշտի փոփոխությունները և ՀՀ կառավարության կողմից ընդունված ռազմավարական փաստաթղթերը ու ծրագրերը:

 

404. Պետական բյուջեի միջոցներով իրականացվել են հետևյալ միջոցառումները.

1) Ջրածածկման ենթակա անտառածածկ տարածքներում ծառաթփային բույսերի մաքրման և հեռացման համար պետական բյուջեից հատկացված գումարներով մաքրվել է 1757 հա. ծառաթփային տարածքներ: Սակայն մինչև 2010 թ.-ը աշխատանքների իրականացման տեմպերը և որակը դեռ ցածր էին, ապրանքային արժեք ներկայացնող անտառափայտը հանվում է, իսկ թափուկը և թփուտները չեն տեղափոխվում և անցնում են ջրի տակ, որը նպաստում է լճի էվտրոֆիկացիայի խորացմանը: 2010 թ. ձեռք բերվեց հատուկ տեխնիկան, որը կատարում է անհրաժեշտ մաքրում և 2011 թ. մաքրվելու է 620 հա.:

2) Սևանա լճի ձկնային պաշարների համալրման նպատակով, ֆինանսավորման մի քանի աղբյուրների (պետական բյուջե, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված ֆինանսական միջոցներ, Բնապահպանական նպատակային ֆոնդ) հաշվին իրականացվել է Սևանա լճի ձկնային պաշարների համալրում: 2006 թ-ից մինչև 2011 թ. Սևանա լիճ է բաց թողնվել (972.590) հատ ամառային իշխանի և գեղարքունի տեսակի տարբեր քաշի մանրաձկներ, որոնց համար պետ բյուջեից ծախսվել է 368 մլն ՀՀ դրամ:

3) Անտառների վերականգնման և պահպանման նպատակով Սևան Ազգային պարկին և Ճամբարակի անտառտնտեսությանը 2008-2011 թթ. տրամադրվել է 26.5 մլն. դրամ: Իրականացվել է 150 հա նոր անտառի հիմնում, 338 հա անտառի խնամք, 88 հա անտառի լրացում և 230 հա բնաշվային վերաճին նպաստող աշխատանքներ:

4) Հայաստանի ծառատունկ ծրագրով Ճամբարակի Այգուտ գյուղում դեռևս 2004 թ. ստեղծված ընտանեկան տնկարանային տնտեսությունների տնկանյութով 2007 թ. գարնանը Գետիկի հովտում տնկվել է 343,750 ծառ:

5) «Համահայկական ծառատունկի շրջանակներում մարզում տնկվել է 150.000 հատ դեկորատիվ ծառ, «Կանաչազարդ Հայաստան» ՀԿ-ի և ՀՀ տարածքային նախարարության կողմից 2010 թ. գարնանը մարզ են ներկրվել 22000 հատ տարատեսակ դեկորատիվ և պտղատու ծառերի տնկիներ, որոնք բաշխվել են մարզի 29 համայնքներին, կրթական հաստատություններին, առողջապահական հիմնարկներին և անհատ քաղաքացիներին, որոնց կողմից կատարվում է համապատասխան խնամք: 2011 թ. գարնանը տարբեր ծրագրերով կատարվել են 19 հա անտառատնկման աշխատանքներ մարզի Դդմաշեն, Լիճք, Ծովինար և Վարդենիկ համայնքներում:

 

405. Միաժամանակ պետք է նշել, որ նոր անտառների հիմնումը չի կարող սահմանափակվել միայն տնկման աշխատանքներով, նոր տնկիների կպչողականության ապահովման համար պետք է ոռոգում, խնամք և պահպանություն: Այսինքն այդ աշխատանքները պետք է լիարժեք պլանավորվեն, ֆինանսավորվեն և դրանց արդյունավետության բարձրացման համար պետք է հետևողականություն և վերահսկողություն:

 

406. «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ծրագրով նախատեսվել և իրականացվել են համալիր միջոցառումներ ուղղված Գեղարքունիքի և Տավուշի մարզերում բնական ռեսուրսների կառավարման բարելավմանը.

1) Իրականացվել են «Սևան ազգային պարկի» շենք-շինությունների վերանորոգման աշխատանքները, ձեռք են բերվել տեխնիկական միջոցներ:

2) «Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվության տարածման ծառայության մատուցում» խորհրդատվական ծառայության պայմանագրով իրականացվել են ուսուցողական ծրագրեր և հրատարակվել են գիտահանրամատչելի և գովազդային բնույթի բրոշյուրներ:

3) Մշակվել են «Սևան» ազգային պարկում կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման մեթոդական ցուցումները և որոշվել են ինդիկատորները:

4) Մշակվել է Ճամբարակի և Արծվաբերդի անտառտնտեսություններ կառավարման պլանը:

5) Իրականացվում է «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ամենամյա միջոցառումների ծրագիրը:

6) Ջրհավաք ավազանների համայնքահեն կառավարման բաղադրիչի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզում ընդգրկված են 52 համայնքներ: 2008-2011 թթ.-ին իրականացվել են հետևյալ աշխատանքները.

ա. 46,5 հա ծառատնկման և 13,7 կմ ցանկապատի կառուցման աշխատանքներ,

բ. 3114 հա համայնքային արոտների, 1495 հա սեփականաշնորհված խոտհարքների պարարտացում, ցանվել է 1214 հա առվույտ և կորնգան, 607 հա աշնանացան ցորեն և գարնանացան գարի, վերանորոգվել են 377 կմ դաշտամիջյան ճանապարհներ, կառուցվել են 52 հատ ջրարբիացման կետեր, տեղադրվել են 222 հատ ջրահեռացման խողովակներ, 35 միավոր գաբիոններ, կատարվել է 26.5 հա ծառատնկման աշխատանքներ,

գ. տրամադրվել են 1220 հատ մեղվափեթակներ` կոմպլեկտավորող գործիքներով, 41 համայնքներում կազմակերպվել են սեմինար պարապմունքներ, որոնք նպաստել են կառավարման պլաններով իրականացվող աշխատանքների առավել խորացված պարզաբանմանը, ինչպես նաև շահառուների գիտելիքների բարձրացմանը:

 

407. Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրով մասնավոր ներդրողներին արտոնյալ պայմաններով տրամադրվել են վարկային միջոցներ փոքր հիդրոկայանների կառուցման համար: Գեղարքունիքի մարզում կառուցել է. Վարդենիկ (1.7 ՄՎտ), Մասրիկ (3.21 ՄՎտ), Մարտունի (1.7 ՄՎտ), Արգիճի (7.9 ՄՎտ) և Կարճաղբյուր (0.87 ՄՎտ) փոքր ՀԷԿ-երը:

 

408. ԵՄ ՏԱՍԻՍ ծրագրով 2006-2007 թթ.-ին գնահատվել է մարզի վերականգնվող ռեսուրսների ներուժը, ներդրումային տեսակետից գրավիչ նախագծերի մշակման համար: Վերջնական հաշվետվությունը ներկայացվել է 2007 թ. նոյեմբերին: ԱՀԿ գրասենյակը, Գեղարքունիքի մարզպետարանի հետ ստորագրած հուշագրի շրջանակներում, Գավառ քաղաքում հիմնադրել է Օրհուսի կենտրոն, որտեղ և կազմակերպվել են մի շարք միջոցառումներ` նվիրված շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների վերաբերյալ քաղաքացիական հասարակության իրազեկմանը և բնապահպանական ՀԿ-ների կարողությունների զարգացմանը: Սևանի ավազանի կենսաբազմազանության պահպանության խնդիրը եղել է էկոլրագրողների կողմից ընտրված Հայաստանի 3 թեժ կետերից մեկը: 2007, 2008, 2009, 2010 և 2011 թթ. էկոտուր է կազմակերպվել Սևան` լուսաբանելու համար առկա խնդիրները և լրագրողների, պաշտոնյաների ու գործարար կառույցների միջև երկխոսության կազմակերպման միջոցով նախանշել լուծման հնարավոր ուղիներ:

 

409. Բացի դրանից բնապահպանական իրավիճակի բարելավմանը նպաստել են ոռոգման համակարգի վերակառուցման և ընդլայնման, գազամատակարարման համակարգի, մասնավոր ձեռներեցության զարգացման աշխատանքները: Աջակցությունը բնապահպանական տուրիզմի զարգացմանը նպաստող համայնքների նախաձեռնություններին:

 

410. Սակայն պետք է նշել, որ 2005-2007 թթ.-ի և 2008-2011 թթ. ՄԶԾ նախատեսված միջոցառումները իրականացվել են ոչ ամբողջ ծավալով, դեռևս չի հաղթահարված ՄԶԾ-ի մշակման սկզբում վեր հանված այն խնդիրը, որը վերաբերում է մարզում տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների և ծրագրերի մասին մարզային կառույցների հետ համաձայնեցման, արդյունքների քննարկման և տեղեկատվության տրամադրման համակարգման խնդրի կարգավորմանը:

 

411. 2006-2007 թթ. և 2008-2011 թթ. ՏԱՊ-ի շրջանակներում նախատեսված միջոցառումներից չեն իրականացվել հետևյալ աշխատանքները`

1) Տնկարանային տնտեսությունների հիմնում, նախկինների վերականգնում (Ծովինարի տնկարան);

2) Այլընտրանքային էներգիայի զարգացում` կենսագազի կայանների արտադրության կազմակերպում և տեղադրում;

3) Համալիր ձկնաբուծարանի հիմնում և Սևանի իշխանի արհեստական վերարտադրության կազմակերպում Սևանի ավազանում;

4) Սևանա լճից և գետերից ջրառի բոլոր կետերում ձկնապաշտպան կառույցների տեղադրում: Նորատուս համայնքի քարհանքի ռեկուլտիվացիա (1 հա):

5) Ոչ բնափայտային անտառային մթերքի (ՈԲԱՄ) վերամշակման և իրացման համար համաֆինանսավորման սկզբունքով համայքներին աջակցության տրամադրում:

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2012
N 308-Ն
Որոշում