Սեղմել Esc փակելու համար:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԱՐ ...

 

 

040.0480.230412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2012 թվականի N 480-Ա

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 73-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի տեխնիկական վերազինման ծառայության ձեռքբերման գնման ընթացակարգի արդյունքները` որպես Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) գործող «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի» («Waagner-Biro Austria Stage Systems AG»), «Զալցբռեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդինսիսթեմս ՋիէմբիԷյջ» (»SALZBRENNER STAGETEC Audio Video Mediensystems GmbH»), «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» (»Electronic Theatre Controls GmbH») և «Արթսթեք» (Artstech) ընկերությունների` 8 մլն եվրո պայմանագրային արժեքով կնքած գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:

2. Ընդունել ի գիտություն, որ «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի» («Waagner-Biro Austria Stage Systems AG»), «Զալցբռեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդինսիսթեմս ՋիէմբիԷյջ» (»SALZBRENNER STAGETEC Audio Video Mediensystems GmbH») և «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» (»Electronic Theatre Controls GmbH») ընկերությունների կողմից պայմանագրով նախատեսված մատակարարվող ապրանքները տեղափոխվում են Երևան` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, որից հետո հանձնման-ընդունման ակտի համաձայն փոխանցվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը: Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ապրանքների մաքսազերծման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարներ կատարվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով» նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2012
N 480-Ա
Որոշում