Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0360.230412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2012 թվականի N 360-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունների 2-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Զ. Մնացականյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանի` 2012 թվականի ապրիլի 25-28-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ե. Կիրակոսյանինը և Գ. Եգանյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զ. Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին` ապահովել եռօրյա ժամկետում Զ. Մնացականյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.04.2012
N 360-Ա
Որոշում