Սեղմել Esc փակելու համար:
Վ. ՄԱՐԱՇԼՅԱՆԻ` ՊՅԱՏԻԳՈՐՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Վ. ՄԱՐԱՇԼՅԱՆԻ` ՊՅԱՏԻԳՈՐՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0371.230412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2012 թվականի N 371-Ա

 

Վ. ՄԱՐԱՇԼՅԱՆԻ` ՊՅԱՏԻԳՈՐՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում կայանալիք համաժողովին մասնակցելու, ինչպես նաև Պյատիգորսկի հայ համայնքի ներկայացուցիչների և Ստավրոպոլի երկրամասի հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Վ. Մարաշլյանի` 2012 թվականի ապրիլի 18-20-ը Պյատիգորսկ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում «Աշխատանք սփյուռքի հայ համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` ապահովել եռօրյա ժամկետում Վ. Մարաշլյանի` Պյատիգորսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.04.2012
N 371-Ա
Որոշում