Սեղմել Esc փակելու համար:
ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 1981 թվականի թիվ 148

 

ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. «ՍՍՀ Միության ու միութենական հանրապետությունների ջրային օրենսդրության հիմունքների» 30-րդ հոդվածին համապատասխան և հանրապետության ջրային ռեսուրսների գիտականորեն հիմնավորված կոմպլեքսային ու ռացիոնալ օգտագործումը և պահպանումն ապահովելու, ինչպես նաև գետերի բնական ռեժիմը պահպանելու նպատակով հանրապետության տերիտորիայում, Արփա և Մարմարիկ գետերի վերին հոսանքներում ստեղծել հիդրոլոգիական արգելոցներ:

2. Հիդրոլոգիական արգելոցների տարածություն սահմանել` Արփա գետի ավազանի տերիտորիայի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը` Ջերմուկ առողջարանը` 180 քառ. կմ և Մարմարիկ գետի ավազանի տերիտորիայի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը` Հանքավան գյուղը` 93,5 քառ. կմ: Հաստատել նշված հիդրոլոգիական արգելոցների սահմանները, համաձայն հավելվածի, և դրանք համապատասխանորեն անվանել` Ջերմուկի հիդրոլոգիական արգելոց և Հանքավանի հիդրոլոգիական արգելոց:

3. Նշված հիդրոլոգիական արգելոցների սահմաններում գետերի էտալոնային ռեժիմը պահպանելու նպատակով արգելել`

գետերի վրա ամբարտակների, ջրարգելակների, ջրամբարների, արհեստական լճակների, ջրաբաշխիչների, ոռոգման և չորացման սիստեմների կառուցումը.

գետերից ջրերի արտուղղումը, դրանց հոսքաջրերի տեղափոխումը, գետերի հուների ուղղումը և խորացումը.

գետերից ջուր վերցնելը, ինչպես նաև այդ գետերի հիդրոլոգիական ռեժիմի վրա ազդեցություն գործող ծավալներով ստորերկրյա ջրերի վերցնելը.

գետերի մեջ հանքահորային ջրերի, ինչպես նաև տվյալ ջրային օբյեկտի ավազանի սահմաններից դուրս ջրային աղբյուրներից վերցվող ջրերի լցնումը.

գետերի մեջ չմաքրված կեղտաջրերի և տաքացրած ջրերի լցնումը.

անտառահատումը և ճահիճների չորացումը.

տեղանքի բնույթի փոփոխումը (խոշոր բացահանքերի շինարարություն և այլն), ինչպես նաև այլ միջոցառումների իրականացումը, որոնք կարող են հանգեցնել ջրային օբյեկտների հիդրոլոգիական ռեժիմի ակներև փոփոխության:

4. Հիդրոլոգիական արգելոցների տերիտորիայում ջրօգտագործման սահմանված ռեժիմի պահպանման և արգելոցների տերիտորիայի հիդրոլոգիական ուսումնասիրման գծով դիտման հրապարակների, կառուցվածքների ու կայանքների պահպանման նկատմամբ վերահսկողությունը դնել հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկողության հայկական հանրապետական վարչության վրա:

5. Սահմանված կարգով հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկողության հայկական հանրապետական վարչությանը մշտական օգտագործման համար հանձնել այն հողամասերը, որոնցում տեղավորված են հիդրոլոգիական դիտման կետերը, կայանները, հրապարակները, կառուցվածքները և կայանքները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1981 թ. մարտի 23-ի թիվ 148 որոշման

 

ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ջերմուկի հիդրոլոգիական       գտնվում է Ազիզբեկովի շրջանում, ընդհանուր

արգելոց   -                  տարածությունը`  180 քառ. կմ: Արգելոցի սահմանը

                             Արփա գետի ջրաբաժան գծով անցնում է`  ակունքից

                             մինչև եզրափակման կետը`  Ջերմուկ առողջարանի

                             հիդրոլոգիական կետը: Արգելոցի սահմանագծի

                             երկարությունը 60 կմ է: Հյուսիսից և

                             արևելքից արգելոցի սահմանն անցնում է

                             Ադրբեջանական ՍՍՀ-ի հետ հանրապետական

                             սահմանագծով:

 

Հանքավանի հիդրոլոգիական      գտնվում է Հրազդանի շրջանում, ընդհանուր

արգելոց   -                  տարածությունը`  93,5 քառ. կամ: Արգելոցի

                             սահմանը Մարմարիկ գետի ջրաբաժան գծով անցնում

                             է`  ակունքից մինչև եզրափակման կետը`

                             Հանքավան գյուղի հիդրոլոգիական կետը: Արգելոցի

                             սահմանագծի երկարությունը 40 կմ է:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
23.03.1981
N 148
Որոշում