Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐ ...

 

 

050.0066.040412

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        04            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012180

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2012 թվականի թիվ 66-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17/09-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով դրամական փոխանցում իրականացնելու լիցենզիա ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերահսկողության իրականացման խնդիրը, որի հետ կապված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ) պետք է ունենա բավարար տեղեկատվություն` վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից իրականացվող գործառնությունների և մատուցվող ծառայությունների ընթացակարգերի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների կանխիկ դրամական միջոցների ինկասացման գործընթացին ներկայացվող պահանջների իրականացման անհրաժեշտությունը,

նպատակ ունենալով սահմանել վճարահաշվարկային կազմակերպության կողմից կանխիկ դրամի ինկասացման ընթացակարգերի և կանխիկ դրամական միջոցների հետ կապված պահանջները,

հիմք ընդունելով «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը և «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 17/09-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 6-ի

թիվ 66-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17/09 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպություններում կանխիկ դրամով գործառնությունների իրականացման կարգը, կանխիկ դրամի ընդունման ժամանակ կեղծ կամ անվճարունակ դրամանիշերի հայտնաբերման դեպքերում ձեռնարկվող գործողությունները, կանխիկ դրամի ինկասացիան: Ընդ որում, սույն կանոնակարգով չկարգավորված մասով վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ով:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգի իմաստով`

1) Գործառնական դրամարկղ (այսուհետ` դրամարկղ)` որտեղ իրականացվում է հաճախորդների դրամարկղային սպասարկումը,

2) Դրամարկղի վճարային փաստաթղթեր կանխիկ դրամի մուտքի և ելքի օրդերներ, և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր,

3) Գանձապահ` վճարահաշվարկային կազմակերպության աշխատակից, ով իրականացնում է կանխիկ դրամի մուտքագրումը վճարահաշվարկային կազմակերպության դրամարկղ և ելքագրումը վճարահաշվարկային կազմակերպության դրամարկղից,

4) Հաշվեսխալ` վճարահաշվարկային կազմակերպություններում, ինչպես նաև դեպի սպասարկող բանկ փոխադրման դեպքում, կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված ավելցուկ, պակասորդ, անվճարունակ կամ կեղծ թղթադրամների և մետաղադրամների առկայությունը,

5) Սպասարկող բանկ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ, որն իրականացնում է վճարահաշվարկային կազմակերպության սպասարկումը,

6) Վճարահաշվարկային կազմակերպության հաճախորդ` վճարահաշվարկային կազմակերպության ծառայություններից օգտվող անձինք,

7) Ավտոմատ ինքնասպասարկման սարքավորում/տերմինալ` գրասենյակային կամ արտաքին օգտագործման համար նախատեսված ինքնասպասարկման էլեկտրոնային ծրագրատեխնիկական այն սարքը, որն ապահովում է ֆինանսական գործառնությունների իրականացումն առանց ֆինանսական կազմակերպության աշխատակցի միջամտության (վճարումների ընդունման տերմինալ),

8) Տերմինալի ինկասացման անդորրագիր` ավտոմատ ինքնասպասարկման տերմինալից կանխիկ դրամի տեղափոխման ժամանակ որպես առաքվող կանխիկ դրամին ուղեկցող ցուցակ` տերմինալից տպվող անդորրագիր,

9) Ինկասացիոն կազմակերպություն` «Ինկասացիայի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

10) Կանխիկ դրամ` շրջանառության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության կանխիկ դրամ և կանխիկ արտարժույթ,

11) Վճարահաշվարկային կազմակերպություն սույն կարգի իմաստով դրամական փոխանցում իրականացնելու լիցենզիա ունեցող վճարահաշվարկային կազմակերպություն,

12) Վճարահաշվարկային կազմակերպություններում դրամարկղային գործառնություն ինկասատորից կամ պատասխանատու անձից կանխիկ դրամի ընդունում/հանձնումը, հաճախորդների սպասարկումից դրամարկղում կանխիկ դրամի մուտքը/ելքը, վճարահաշվարկային կազմակերպություններում կանխիկ դրամի փոխադրումների փաստաթղթային ձևակերպումները, առհաշիվ կանխիկ դրամի տրամադրումը/հետ վերադարձը` գանձապահին, վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց, այդ թվում` կազմակերպության գտնվելու վայրից դուրս կանխիկ դրամի վճարման համար, ինչպես նաև այդ գումարների նկատմամբ սահմանափակումները, դրամարկղի ամփոփումը, դրամարկղում առկա միջոցների պահպանումը,

13) Դրամապահոց կամ չհրկիզվող պահարանների սենյակ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01 հաստատելու մասին» թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ով սահմանված պահանջներին բավարարող դրամապահոց կամ չհրկիզվող պահարանների սենյակ,

14) Կանխիկ դրամի ընդունման, տեղափոխման, հանձնման գործընթաց (այսուհետ` Ինկասացում) սույն կանոնակարգի համաձայն ինկասացումն իրականացվում է ինկասացիոն կազմակերպության, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց միջոցով:

 

ԳԼՈՒԽ 3. ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

3. Վճարահաշվարկային կազմակերպությունները մշակում և առաջնորդվում են ներքին կանոնակարգող կարգերով, որոնք հաստատվում են կազմակերպության կողմից և չպետք է հակասեն սույն կանոնակարգին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավական ակտերին: Ընդ որում, կազմակերպության կարգերով առնվազն սահմանվում է.

1) ինկասացման կազմակերպման հետ կապված գործընթացը,

2) կանխիկ դրամի վերահաշվարկի գործընթացը,

3) կեղծ կամ անվճարունակ դրամանիշերի հայտնաբերման հետ կապված գործընթացը,

4) կազմակերպության գտնվելու վայրից դուրս կանխիկ դրամի վճարման գործընթացը,

5) դրամարկղում առկա կանխիկ դրամի պահպանման գործընթացը,

6) կանխիկ դրամի ընդունման և հանձնման գործընթացը,

7) հաշվեսխալների հայտնաբերման դեպքում իրականացվող գործընթացը,

8) կանխիկ դրամի մուտքագրման ժամանակ դրամանիշերի վճարունակության ստուգման, ինչպես նաև փորձաքննության ներկայացման գործընթացը:

4. Վճարահաշվարկային կազմակերպություններում` ինկասացված կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների դեպքերը կարգավորվում են նաև կնքվող երկկողմանի պայմանագրերով, որոնք չպետք է հակասեն սույն կանոնակարգին և Կենտրոնական բանկի այլ իրավական ակտերին:

5. Դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման ժամանակ կեղծ դրամանիշերի հայտնաբերման դեպքում պարտադիր կարգով կազմվում է ակտ առնվազն 4 օրինակից (համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի), որը ստորագրվում է կեղծ դրամանիշը հայտնաբերող գանձապահի և վճարահաշվարկային կազմակերպության (գլխամասային գրասենյակ/մասնաճյուղ) ղեկավարի կողմից: Իսկ հաճախորդի (կամ ինկասատորի) ներկայության դեպքում ակտը ստորագրվում է նաև վերջինիս կողմից: Ակտի մեկ օրինակը կեղծ դրամանիշերի հետ միասին հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Ակտի երկրորդ օրինակը ուղարկվում է Կենտրոնական բանկ: Ակտի երրորդ օրինակը հանձնվում է կանխիկ դրամը հանձնող հաճախորդին (կամ կանխիկ դրամը առաքող բանկին), իսկ չորրորդ օրինակը մնում է կեղծ դրամանիշերը հայտնաբերող վճարահաշվարկային կազմակերպությունում: Վճարահաշվարկային կազմակերպության կողմից ակտերը համարակալվում են, որոնց տրվում է հերթական (եզակի) համար:

 

ԳԼՈՒԽ 4. ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԻՆԿԱՍԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

6. Վճարահաշվարկային կազմակերպությունը կանխիկ դրամի ինկասացումը կատարում է վճարահաշվարկային կազմակերպության գլխամասային գրասենյակից և/կամ մասնաճյուղից, ինքնասպասարկման տերմինալներից դեպի սպասարկող բանկ, կամ վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղ և/կամ իր գլխամասային գրասենյակ և հակառակ ուղղությամբ:

7. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է իրականացնել իր գլխամասային գրասենյակի և/կամ մասնաճյուղերի դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացում և պահպանում`

1) սպասարկող բանկի գլխամասային գրասենյակի և/կամ մասնաճյուղի դրամապահոցում` համապատասխան պայմանագրի առկայության դեպքում, կամ

2) իր գլխամասային գրասենյակում և/կամ իր մասնաճյուղերում, որտեղ առկա է դրամապահոց կամ չհրկիզվող պահարանների սենյակ:

8. Եթե վճարահաշվարկային կազմակերպության գլխամասային գրասենյակում և/կամ մասնաճյուղում, առկա է դրամապահոց կամ չհրկիզվող պահարանների սենյակ, ապա յուրաքանչյուր օրվա վերջում իրականացվում է դրամարկղում առկա ամբողջ կանխիկ դրամի տեղափոխում գլխամասային գրասենյակի և/կամ մասնաճյուղի դրամապահոց կամ չհրկիզվող պահարանների սենյակ, այնտեղ համապատասխան ձևով պահպանման համար: Վճարահաշվարկային կազմակերպության դրամապահոցում կամ չհրկիզվող պահարանների սենյակում պահպանվող առավելագույն գումարի համար սահմանափակում չի սահմանվում:

9. Վճարահաշվարկային կազմակերպությունը ավտոմատ ինքնասպասարկման տերմինալից կանխիկ դրամական միջոցները կարող է տեղափոխել.

1) իր գլխամասային գրասենյակ (մասնաճյուղ) և մուտքագրել դրամարկղ,

2) սպասարկող առևտրային բանկ և տրամադրվել պահատվության,

3) սպասարկող առևտրային բանկ (բանկի մասնաճյուղ) և մուտքագրել իր բանկային հաշվի վրա:

10. Վճարահաշվարկային կազմակերպությունը ավտոմատ ինքնասպասարկման տերմինալից կանխիկ դրամի ինկասացում կարող է չիրականացնել, եթե ինքնասպասարկման տերմինալում առկա կանխիկ դրամի ընդհանուր մնացորդը (Հայաստանի Հանրապետության կանխիկ դրամը և համարժեք արտարժույթը միասին) օրվա վերջում չի գերազանցում 3 մլն ՀՀ դրամը:

11. Վճարահաշվարկային կազմակերպությունը գլխամասային գրասենյակում (մասնաճյուղում) դրամապահոցի (չհրկիզվող պահարանների սենյակի) բացակայության պարագայում կարող է չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացում, հետևյալ դեպքերում.

1) դրամարկղում տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան, որն ամրացված է դրամարկղի հատակին և/կամ պատին, և

2) դրամարկղում և չհրկիզվող պահարանում առկա կանխիկ դրամի ընդհանուր մնացորդը (Հայաստանի Հանրապետության կանխիկ դրամը և համարժեք արտարժույթը միասին) օրվա վերջում չի գերազանցում 3 մլն ՀՀ դրամը (գյուղապետարաններում գործող մասնաճյուղերի համար 2 մլն ՀՀ դրամը):

12. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից ինկասացման գործընթացը իրականացվում է հետևյալ սկզբունքով.

1) մեկ և/կամ մի քանի կետերից ընդունված և միաժամանակ տեղափոխվող` մինչև 3 մլն ՀՀ դրամը ներառյալ ընդհանուր գումարով կանխիկ դրամի ինկասացումը կարող է կատարվել.

ա. վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց կողմից, առանց ինկասացիոն կազմակերպության ծառայություններից օգտվելու, կամ

բ. վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձի (անձանց) կողմից, սակայն ինկասացիոն ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, կամ

գ. միայն ինկասացիոն ծառայությունների միջոցով, որի վրա չի տարածվում 1)-ին ենթակետի սահմանափակում:

2) 3 մլն ՀՀ դրամից ավելի ընդհանուր գումարով կանխիկ դրամի ինկասացումը կատարվում է միայն ինկասացիոն ծառայությունների կողմից:

13. Վճարահաշվարկային կազմակերպությունը մշակում և առաջնորդվում է կանխիկ դրամի ինկասացման գործընթացը նկարագրող ներքին կարգերով, որոնք հաստատվում են կազմակերպության կողմից: Ընդ որում, այդ կարգերում կարող են չնշվել ինկասացիոն կազմակերպության հետ կնքված պայմանագրային դրույթները, սակայն ինկասացման գործընթացից կախված` առնվազն ներառում են.

1) ինկասացիոն կազմակերպության միջոցով իրականացվող ինկասացման գործընթացը,

2) վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձի (անձանց) ուղեկցման գործընթացի իրականացումը ինկասացիոն կազմակերպության աշխատակիցների կողմից,

3) վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց միջոցով կանխիկ դրամի ինկասացման գործընթացի նկարագրումը,

4) ինկասացիոն կազմակերպությանը պահատվության տրամադրումը:

14. Վճարահաշվարկային կազմակերպության և ինկասացիոն կազմակերպության միջև բոլոր հարաբերությունները կարգավորվում են վերջիններիս միջև կնքված պայմանագրային հիմունքներով և սույն կանոնակարգով: Կնքված պայմանագրի պատճենը ներկայացվում է Կենտրոնական բանկ` համաձայն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի:

15. Վճարահաշվարկային կազմակերպությունն ինկասացման գործընթացի հետ կապված կնքվող պայմանագրերում, ինչպես նաև սույն կանոնակարգի 13-րդ կետի 1)-ին, 2)-րդ և 3)-րդ ենթակետերով նշված պահանջներից յուրաքանչյուրի համար` ինկասացման գործընթացից կախված սահմանում է.

1) ինկասացման հետ կապված գործառնությունների նկարագրությունը, դրանցում ընդգրկված պատասխանատու անձանց իրավասությունները,

2) ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներից կանխիկ դրամի ընդունման/հանձնման ձևը,

3) վճարահաշվարկային կազմակերպությունում (գլխամասային գրասենյակում/մասնաճյուղում) կանխիկ դրամի ընդունման և հանձնման ձևերը,

4) կանխիկ դրամի փոխադրման ձևերը և ժամկետները,

5) ինկասացիոն կազմակերպության աշխատակցի կողմից վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց ուղեկցման կարգը` կանխիկ դրամի փոխադրման ժամանակ,

6) կանխիկ դրամի փոխադրում իրականացնող վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց պատասխանատվությունը և պարտականությունները,

7) պատասխանատու անձանց միջոցով կանխիկ դրամի փոխադրման ժամանակ վերջիններիս պատասխանատվությունը և պարտականությունները,

8) ինկասացիոն կազմակերպության միջոցով կանխիկ դրամի փոխադրման ժամանակ կողմերի պատասխանատվությունը և պարտականությունները,

9) ինկասացիայի իրականացման գործընթացի սկիզբը և ավարտը,

10) կանխիկ դրամի փոխադրման համար կարգագրերի ձևը և ներկայացումը,

11) «Առաքվող արժեքների ցուցակի» ձևը` արտարժույթի տեղափոխման դեպքում,

12) «Տերմինալի ինկասացման անդորրագրի» ձևը և դրանում պարունակվող տեղեկատվությունը,

13) կանխիկ դրամի փոխադրման գործընթացի հետ կապված կիրառվող փաստաթղթերի օրինակելի ձևերը, որոնք սահմանված չեն Կենտրոնական բանկի իրավական ակտերով:

16. Վճարահաշվարկային կազմակերպության և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրով առնվազն սահմանվում են ինկասացիոն կազմակերպության հետ կապված` սույն կանոնակարգի 15-րդ կետով նշված պահանջները, ինչպես նաև ներառվում են.

1) կանխիկ դրամի ապահովագրման պահանջը,

2) կանխիկ դրամի պահատվության տրամադրումը,

3) ինկասացիոն կազմակերպության կողմից ինկասատորներին տրված լիազորագրի ձևը (համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի) և ներկայացման քարտի ձևը (համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի),

4) կանխիկ դրամի հանձնման ժամանակ ստորագրվող ստացագրի ձևը (համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի):

17. Կնքված պայմանագրերը չպետք է հակասեն «Ինկասացիայի մասին» օրենքի, սույն կանոնակարգի և Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթներին:

18. Փոխադրված կանխիկ դրամի հանձնման ժամանակ, փոխադրող և ընդունող կողմերի միջև ստորագրվում է համապատասխան ստացագիր (համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի):

19. Վճարահաշվարկային կազմակերպության գլխամասային գրասենյակի և/կամ մասնաճյուղերի միջև ինկասացիոն կազմակերպությունների միջոցով առաքվող կանխիկ դրամը ստացող կողմը (գլխամասային գրասենյակը/մասնաճյուղը) ընդունում է նույն ձևով, ինչ ձևով առաքողը հանձնել է ինկասացիոն կազմակերպությանը:

20. Վճարահաշվարկային կազմակերպությունը ավտոմատ ինքնասպասարկման տերմինալից կանխիկ դրամի ինկասացման գործընթացի հետ կապված` սույն կանոնակարգի 15-րդ կետով նշված պահանջների հետ միասին առնվազն սահմանում և ապահովում է.

1) ավտոմատ ինքնասպասարկման տերմինալից կանխիկ դրամի հանձնումը ինկասացիոն ծառայություններին իրականացվում է վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձի (անձանց) միջոցով,

2) ավտոմատ ինքնասպասարկման տերմինալից կանխիկ դրամի տեղափոխման ժամանակ վճարահաշվարկային կազմակերպության կողմից տերմինալից ավտոմատ կերպով տպվում և տեղափոխվող միջոցներին կցվում է «Տերմինալի ինկասացման անդորրագիրը»,

3) վճարահաշվարկային կազմակերպության գլխամասային գրասենյակում (մասնաճյուղում) ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներից տեղափոխված դրամական միջոցները հաշվարկվում են և համեմատվում «Տերմինալի ինկասացման անդորրագրի» տվյալների հետ,

4) ավտոմատ ինքնասպասարկման տերմինալից տեղափոխված և վճարահաշվարկային կազմակերպության գլխամասային գրասենյակի (մասնաճյուղի) դրամարկղ մուտքագրված կանխիկ դրամի դիմաց տրվում է «կանխիկ դրամի մուտքի օրդեր»,

5) ավտոմատ ինքնասպասարկման տերմինալից ինկասացված կանխիկ դրամի վճարունակությունը ստուգելիս, ինչպես նաև կեղծ դրամանիշերի և հաշվեսխալների հայտնաբերման ժամանակ վճարահաշվարկային կազմակերպությունը առաջնորդվում է սույն կանոնակարգի պահանջներով,

6) ավտոմատ ինքնասպասարկման տերմինալից կանխիկ դրամի տեղափոխման համար վճարահաշվարկային կազմակերպության կողմից կազմվող կարգագրում կարող է նշվել միայն տեղափոխման ենթակա «ընդհանուր գումարը»` չտարանջատելով ըստ թղթադրամների և մետաղադրամների: Կարգագրում նշված «ընդհանուր գումարը» կարող է ճշգրտվել` «Տերմինալի ինկասացման անդորրագրի» տվյալներով, գումարի ինկասացումից հետո:

21. «Տերմինալի ինկասացման անդորրագիրը» առնվազն պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

1) ըստ անվանական արժեքի` թղթադրամների և մետաղադրամների քանակը,

2) ինկասացվող ընդհանուր գումարը,

3) «Տերմինալի ինկասացման անդորրագրի» հերթական (եզակի) համարը,

4) տերմինալի նույնականացման ունիկալ (Այ-Դի) կոդը,

5) ինկասացման ամսաթիվը, ժամը,

6) ավտոմատ ինքնասպասարկման տերմինալի հասցեն,

7) վճարահաշվարկային կազմակերպության անվանումը,

8) այլ տեղեկատվություն` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

22. Վճարահաշվարկային կազմակերպությունը կանխիկ դրամի ինկասացման գործընթացը նկարագրող ներքին իրավական ակտերը, այդ թվում` դրանցում կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացնում է Կենտրոնական բանկ` համաձայն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի:

23. Վճարահաշվարկային կազմակերպությունների համար սույն կանոնակարգով սահմանված` կանխիկ դրամի պահպանման և ինկասացման հետ կապված սահմանաչափերը ամփոփ տեսքով բերված են Հավելված 8-ում, որը կրում է ուղեցուցային բնույթ:

 

ԳԼՈՒԽ 5. ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

24. Վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց միջոցով կանխիկ դրամի ստացումը, տեղափոխումը և հանձնումը կարող է իրականացվել առանց ինկասացիոն կազմակերպության ծառայություններից օգտվելու: Ընդ որում.

1) վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց միջոցով կանխիկ դրամի ինկասացումը կատարվում է առնվազն երկու անձի միջոցով, սույն կանոնակարգի 12-րդ կետի համապատասխան ենթակետերի համաձայն,

2) վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց միջոցով կանխիկ դրամի ինկասացման գործառնությունը կարգավորող ներքին կարգերում նկարագրվում են սույն կանոնակարգի 13-րդ կետի 3)-րդ ենթակետով նշված պահանջները,

3) վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց կողմից բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության գլխամասային գրասենյակից (մասնաճյուղից), ինքնասպասարկման տերմինալներից կանխիկ դրամը ստանալուց հետո դրանք անմիջապես տեղադրվում են հատուկ պարկի (պայուսակի) մեջ և կնքում: Կանխիկ դրամի տեղափոխումը կատարվում է կնքված պարկերով: Իսկ տեղափոխման ընթացքում կնքված պարկը միշտ գտնվում է վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց տրամադրության տակ:

 

ԳԼՈՒԽ 6. ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԳԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

25. Վճարահաշվարկային կազմակերպություններում կանխիկ դրամի փոխադրումների հետ կապված կարգագրերի ներկայացումը իրականացվում է սույն կանոնակարգի պահանջների համաձայն: Ընդ որում.

1) կանխիկ դրամի փոխադրումները` բանկի, վճարահաշվարկային կազմակերպության գլխամասային գրասենյակի/մասնաճյուղի, ավտոմատ ինքնասպասարկման տերմինալի միջև, իրականացվում են վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրված կարգագրերի հիման վրա: Ընդ որում.

ա. ինկասացիոն կազմակերպության ծառայություններից օգտվելու դեպքում` կանխիկ դրամի փոխադրումների ժամանակ կարգագրերը ներկայացվում են այդ ինկասացիոն կազմակերպությանը,

բ. միայն վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց միջոցով կանխիկ դրամի փոխադրումների ժամանակ կարգագրերը ներկայացվում են այդ պատասխանատու անձանց,

2) կարգագրերը կարող են ինկասացիոն կազմակերպությանը ներկայացնել ինկասացիոն կազմակերպության հետ կնքված պայմանագրում նշված եղանակով և ընթացակարգով, իսկ կազմակերպության պատասխանատու անձանց` համաձայն կազմակերպության ներքին կանոնակարգող կարգերի: Մասնավորապես, կարգագրերը կարող են ներկայացվել.

ա. թղթային եղանակով,

բ. Կենտրոնական բանկի Սի-Բի-էյ-Նեթ ցանցի միջոցով,

գ. այլ սահմանված եղանակով,

3) կանխիկ դրամի փոխադրման համար ներկայացվող կարգագրի մեկ օրինակը պետք է առկա լինի և պահպանվի վճարահաշվարկային կազմակերպության փաստաթղթերում,

4) թղթային եղանակով ներկայացվող կարգագրերը ստորագրվում են վճարահաշվարկային կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց կողմից և կարող են վավերացվել վճարահաշվարկային կազմակերպության գլխամասային գրասենյակի (մասնաճյուղի) կնիքով (առկայության դեպքում),

5) վճարահաշվարկային կազմակերպությունն իր կարգերով սահմանում է կարգագրերի ներկայացման գործընթացը և առաջնորդվում ամրագրված ընթացակարգով: Ընդ որում` հստակ տարանջատում և սահմանում է.

ա. ինկասացիոն ծառայություններից օգտվելու ընթացակարգը,

բ. վճարահաշվարկային կազմակերպության պատասխանատու անձանց կարգագրերի ներկայացման ընթացակարգը,

6) կարգագրերի ներկայացման ընթացակարգերը հանդիսանում են կազմակերպության կողմից մշակված կանխիկ դրամի ինկասացման վերաբերյալ ընթացակարգերի մի մաս, որոնք հաստատվում են կազմակերպության կողմից,

7) եթե իրականացվում է դրամական միջոցների փոխադրում բանկից կամ հանձնում բանկին, ապա կարգագիրը ստորագրում է այն պաշտոնատար անձը, որի ստորագրությունների նմուշներն առկա են կանխիկ դրամը տրամադրող բանկում,

8) կարգագրերի ձևը սահմանվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի, ինչպես նաև Կենտրոնական բանկի այլ իրավական ակտերով սահմանված վավերապայմանների, որոնք համաձայնեցվում են ինկասացիոն կազմակերպության հետ: Էլեկտրոնային եղանակով կարգագրերի ներկայացման դեպքում օգտագործվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար տվյալ համակարգում կիրառվող տիպօրինակը, որում նույնպես պետք է պահպանված լինեն առնվազն սույն կանոնակարգով (Հավելված 7) և Կենտրոնական բանկի այլ իրավական ակտերով սահմանված վավերապայմանները,

9) ինկասացիոն կազմակերպության կողմից կանխիկ դրամը վճարահաշվարկային կազմակերպությունից ստանալու համար, դրամարկղին ներկայացվում է տվյալ ավագ ինկասատորի անունով ինկասացիոն կազմակերպության կողմից տրված լիազորագիրը (ձևը սահմանվում է երկկողմ պայմանագրով), իսկ եթե կարգագիրը ներկայացվում է թղթային տարբերակով, ապա նաև կարգագրի 1 օրինակը, որոնց հիման վրա ձևակերպվում է կանխիկ դրամի ելքը` տվյալ վճարահաշվարկային կազմակերպությունում սահմանված կարգերին համապատասխան,

10) ինկասացիոն կազմակերպությանը կանխիկ դրամը հանձնելու ժամանակ վճարահաշվարկային կազմակերպության կողմից առաքվող կանխիկ դրամին կցվում է երեք օրինակից լրացված արժեքների ցուցակ (համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի)` ստորագրված դրամարկղի պատասխանատու անձանց կողմից: Արժեքների ցուցակի մեկ օրինակը մնում է առաքող վճարահաշվարկային կազմակերպության մոտ, մեկ օրինակը կանխիկ դրամի հետ միասին դրվում է պարկում, իսկ մյուս օրինակը կանխիկ դրամի հետ միասին հանձնվում է ինկասատորներին,

11) կանխիկ դրամը ստացող վճարահաշվարկային կազմակերպության գլխամասային գրասենյակում (մասնաճյուղում) ինկասացիոն կազմակերպություններից կանխիկ դրամը ընդունվում է այն ձևով, ինչ ձևով ընդունել է ինկասացիոն կազմակերպությունը,

12) կանխիկ դրամի մուտքը իրականացվում է ստացող վճարահաշվարկային կազմակերպությունում (բանկում) դրամարկղային գործառնությունների իրականացման համար սահմանված կարգերին համապատասխան: Կանխիկ դրամի ընդունումից հետո դրամարկղի պատասխանատու անձինք և ինկասատորները ստորագրում են արժեքների ցուցակի երկու օրինակների վրա, որոնցից մեկ օրինակը մնում է վճարահաշվարկային կազմակերպությունում (բանկում), իսկ մյուսը, հաստատված ընդունող կողմի կնիքով (առկայության դեպքում), հանձնվում է ինկասացիոն կազմակերպությանը:

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 6-ի

թիվ 66-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 17/09-ի

 

ԱԿՏ

ԿԵՂԾ ԴՐԱՄԱՆԻՇԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«_____»__________ 201 _____ թ.  թիվ ________

 

Սույն ակտը կազմված է ____________________________________________

(վճարահաշվարկային կազմակերպության անվանումը)

 

Գանձապահ ___________________________________________________ կողմից

(գանձապահի անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հայտնաբերվել է կեղծ դրամանիշ, հանձնված

____________________________________________________________ կողմից:

(հաճախորդի անվանումը)

 

Անվանական արժեքը, սերիան և համարը

____________________________________________________________________

                  (անվանական արժեքը թվերով և բառերով)

                       

Գանձապահ` __________________________________________________________

(գանձապահի անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Վճարահաշվարկային կազմակերպության

    ղեկավար`                    ________________________________________

                                 (անունը, ազգանունը և ստորագրությունը)

                                        

Հաճախորդ` __________________________________________________________

(հաճախորդի անունը, ազգանունը և ստորագրությունը`

ներկայության դեպքում)

 

Կեղծ դրամանիշն ուղարկվել է ՀՀ համապատասխան իրավապահ մարմին

____________________________________________________________________

(իրավապահ մարմնի անունը, որտեղ ուղարկվել է կեղծ դրամանիշը)

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 6-ի

թիվ 66-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 17/09-ի

 

Առաքվող արժեքների ցուցակ

 

(վճարահաշվարկային կազմակերպության գլխամասային

գրասենյակից/մասնաճյուղից)

 

«_____»__________ 201 թ.

 

Առաքողը ____________________________________________________________

Ստացողը ____________________________________________________________

Առաքում ենք թղթադրամների, մետաղադրամների կնքված պարկեր ավագ ինկասատոր

_________________ միջոցով:

 

.______________________________. .____________________________________.

|Դրամանիշեր     |Գումարը (դրամ)| |Պատկերի համարները|Կնիքների համարները|

|_______________|______________| |_________________|__________________|

|Թղթադրամներ    |              | |        1        |        -         |

|_______________|______________| |                 |                  |

|10 դ.          |              | |        -        |        -         |

|_______________|______________| |                 |                  |

|25 դ.          |              | |        -        |        -         |

|_______________|______________| |                 |                  |

|50 դ.          |              | |        -        |        -         |

|_______________|______________| |                 |                  |

|100 դ.         |              | |        -        |        -         |

|_______________|______________| |                 |                  |

|200 դ.         |              | |        n        |        -         |

|_______________|______________| |                 |                  |

|500 դ.         |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|1000 դ.        |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|5000 դ.        |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|10000 դ.       |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|20000 դ.       |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|50000 դ.       |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|100000 դ.      |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|Ընդամենը       |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|Մետաղադրամներ  |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|10 լ.          |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|20 լ.          |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|50 լ.          |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|1 դ.           |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|3 դ.           |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|5 դ.           |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|10 դ.          |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|20 դ.          |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|50 դ.          |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|100 դ.         |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|200 դ.         |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|500 դ.         |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|Ընդամենը       |              | |                 |                  |

|_______________|______________| |                 |                  |

|Հանրագումարը   |              | |                 |                  |

.______________________________. |_________________|__________________.

|Ընդամենը         |         |պարկ

.___________________________.

 

    Դրամարկղի պատասխանատու`                       Ինկասատորներ`

աշխատակիցների ստորագրությունները

Կնիքի տեղը`

 

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 6-ի

թիվ 66-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 17/09-ի

 

ՍՏԱՑԱԳԻՐ

 

______ _____________ 201 թ. ցուցակում նշված արժեքները, որոնք առաքվել

են փակ պարկերով` ավագ ինկասատոր (պատասխանատու անձ) _________ միջոցով`

______________________________________________ դրամ ընդհանուր գումարով

(գումարը` թվերով և բառերով դրամ)

 

ստացանք:

 

Արժեքների ընդունումը կատարվել է` ստուգելով __________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

               

Արժեքներն ընդունեցին`

 

պատասխանատու աշխատակիցներ

 

Արժեքները հանձնեցին

 

Ինկասատորներ (պատասխանատու անձինք)`

 

Հավելված 4

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 6-ի

թիվ 66-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 17/09-ի

 

_________________________________

                                        Ինկասացիոն ծառայության անվանումը

                                        _________________________________

                                        (պաշտոնատար անձի ստորագրությունը)

                                                               

                                                    Կ.Տ.

                                                           

                            ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՔԱՐՏ

                                      

Հաճախորդ _________________________________

 

._____________________________________________________________________.

|Ամիս,  |Ինկասատորների|Լիազորագրի|ՈՒղեկցման|ՈՒղեկցվող|ՈՒղեկցվող անձի  |

|ամսաթիվ|անունը,      |համարը    |ենթակա   |անձի     |ստորագրությունը |

|       |ազգանունը    |          |գումարի  |անունը,  |աշխատանքի       |

|       |             |          |չափը     |ազգանունը|կատարման մասին  |

|_______|_____________|__________|_________|_________|________________|

|       |             |          |         |         |                |

|_______|_____________|__________|_________|_________|________________|

|       |             |          |         |         |                |

|_______|_____________|__________|_________|_________|________________|

|       |             |          |         |         |                |

._____________________________________________________________________.

 

Հավելված 5

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 6-ի

թիվ 66-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 17/09-ի

 

_______________________________    | _______________________________

(ինկասացիոն կազմակերպության        | (ինկասացիոն կազմակերպության

անվանումը)                         | անվանումը)

|

ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ԹԻՎ ______        | ՈՒժի մեջ է մինչև

| ____ թ. ______ -ի «___» ներառյալ

Կտրոն թիվ ___________              |

|         ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ԹԻՎ ______

Բրիգադի ավագ ինկասատոր ________ ը  |

| Բրիգադի ավագ ինկասատոր ________ ը

լիազորվում է ստանալու ___________  |

_____________________________ -ից  | լիազորվում է ստանալու ___________

(արժեքներն ուղարկող բանկի         | _____________________________ -ից

անվանումը)                        |  (արժեքներն ուղարկող բանկի

և  հանձնելու ___________________  |  անվանումը)

_________________________________  |  և  հանձնելու ___________________

(արժեքներն ստացող բանկի           | _________________________________

անվանումը)                        |  (արժեքներն ստացող բանկի

_________________________________  |  անվանումը)

(փոխադրվող արժեքների անվանումը)   | _________________________________

_________________________________  |  (փոխադրվող արժեքների անվանումը)

(գումարը թվերով)          | _________________________________

( ______________________________)  |          (գումարը թվերով)

(գումարը բառերով)         | ( ______________________________)

|          (գումարը բառերով)

Լիազորագիրն ուժի մեջ է մինչև`      |

____ թ. ______ -ի «___» ներառյալ   | ավագ ինկասատոր`

| _________________________________

գործադիր մարմին (լիազոր անձ)`      | (անուն, ազգանուն, ստորագրություն)

_________________________________  |

(անուն, ազգանուն, ստորագրություն)  | Հաստատում եմ`

| գործադիր մարմին (լիազոր անձ)`

Լիազորագիրը ստացա`                 | _________________________________

_________________________________  | (անուն, ազգանուն, ստորագրություն)

(անուն, ազգանուն, ստորագրություն)  |

| Կ.Տ.

«______»_____________ թ.        |      «______»_____________ թ.

|

ՑՈՒՑԱԿ                |              ՑՈՒՑԱԿ

|

Արժեքներն ուղարկելու համար         | Արժեքներն ուղարկելու համար

նշանակված բրիգադի կազմում          | նշանակված բրիգադի կազմում

ընդգրկված ինկասատորների            | ընդգրկված ինկասատորների

|

1. ______________________________  | 1. ______________________________

(անուն-ազգանուն,            |        (անուն-ազգանուն,

ստորագրություն)            |         ստորագրություն)

2. ______________________________  | 2. ______________________________

(անուն-ազգանուն,            |        (անուն-ազգանուն,

ստորագրություն)            |         ստորագրություն)

3. ______________________________  | 3. ______________________________

(անուն-ազգանուն,            |        (անուն-ազգանուն,

ստորագրություն)            |         ստորագրություն)

4. ______________________________  | 4. ______________________________

(անուն-ազգանուն,            |        (անուն-ազգանուն,

ստորագրություն)            |         ստորագրություն)

5. ______________________________  | 5. ______________________________

(անուն-ազգանուն,            |        (անուն-ազգանուն,

ստորագրություն)            |         ստորագրություն)

|

 

Հավելված 6

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 6-ի

թիվ 66-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 17/09-ի

 

.____________________________________________________________________.

|Կազմակերպության      |Կազմակերպության        |Կազմակերպության       |

|անվանումը            |անվանումը              |անվանումը             |

|                     |                       |                      |

|Կանխիկ դրամի առաքման |Կանխիկ դրամի առաքման   |Կանխիկ դրամի առաքման  |

|կարգագիր թիվ ____    |կարգագիր թիվ ____      |կարգագիր թիվ ____     |

|Հանձնարարվում է      |                       |                      |

|տեղափոխել            |(ինկասացիոն            |Հանձնարարված է        |

|                     |ծառայության անվանումը) |փոխադրել ____________ |

|Թղթադրամ` ըստ        |                       |_____________________ |

|անվանական արժեքների  |Հանձնարարված է         |_____________ դրամ    |

| ___________________ |փոխադրել ____________  |                      |

|1) Ընդամենը ________ |_____________________  |Թղթադրամ __________ դ.|

|                     |_____________ դրամ     |                      |

|Մետաղադրամ` ըստ      |                       |Մետաղադրամ ________ դ.|

|անվանական արժեքների  |                       |                      |

| ___________________ |                       |Հանրագումար _______ դ.|

|2) Ընդամենը ________ |                       |___________________ դ.|

|                     |                       | (գումարը տառերով)    |

|Հանրագումար (1+2)    |                       |                      |

|____________________ |Գործադիր տնօրեն`       |Գործադիր տնօրեն`      |

|                     |                       |                      |

|                     |Գլխավոր հաշվապահ`      |Գլխավոր հաշվապահ`     |

|                     |                       |                      |

|_________ 20 ____ թ. |_________ 20 ____ թ.   |_________ 20 ____ թ.  |

|                     |                       |                      |

.____________________________________________________________________.

 

.______________________.

|Ենթակա է տեղափոխման   |

|                      |

|Թղթադրամ ըստ անվանական|

|արժեքների             |

|                      |

|1) Ընդամենը _________ |

|                      |

|Մետաղադրամ ըստ        |

|անվանական արժեքների   |

|_____________________ |

|                      |

|2) Ընդամենը _________ |

|                      |

|Հանրագումար (1+2) ____|

|______________________|

|                      |

|                      |

|                      |

|                      |

|_________ 20 ____ թ.  |

|                      |

.______________________.

 

Հավելված 7

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 6-ի

թիվ 66-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 17/09-ի

 

______________________________________________________________________

(կանխիկ դրամի փոխադրումը հանձնարարող կազմակերպության անվանումը)

 

Կազմման ամսաթիվ _______ ___________ 20 __ թ.

Արժեքների փոխադրման ամսաթիվ _______ ___________ 20 __ թ.

 

Արժեքների փոխադրման

 

ԿԱՐԳԱԳԻՐ N _____ (հերթական համարը տարվա

սկզբից աճողական կարգով)

 

Տրվում է ____________________________ -ը _______________________ -ից

             (ինկասացիոն կազմակերպության     (արժեքներն առաքողի

             անվանումը)                      անվանումը)

                             

դեպի  ___________________________________

(արժեքները ստացողի անվանումը)

 

_____________________________________________________ փոխադրելու համար:

(փոխադրվող արժեքի տեսակը և գումարը` թվերով և տառերով)

 

Այդ թվում`

_______________________________________

(թղթադրամներն ըստ անվանական արժեքների)

________________________________________

(մետաղադրամներն ըստ անվանական արժեքների)

 

Հավելված 8

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մարտի 6-ի

թիվ 66-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 17/09-ի

 

._____________________________________________________________________.

|               |Պահպանվող    |   Ինկասացվող առավելագույն գումար      |

|               |առավելագույն_|_______________________________________|

|               |գումարը`     |վճարահաշվարկա- |վճարահաշվարկա- |Ինկասա-|

|               |օրվա վերջում |յին            |յին            |ցիոն   |

|               |             |կազմակերպության|կազմակերպության|ծառա-  |

|               |             |պատասխանատու   |պատասխանատու   |յության|

|               |             |անձանց կողմից  |անձի (անձանց)  |կողմից |

|               |             |(նվազագույնը   |ուղեկցում      |       |

|               |             |երկու հոգի),   |ինկասատորի     |       |

|               |             |այդ թվում` մի  |կողմից, այդ    |       |

|               |             |քանի կետերից   |թվում` մի      |       |

|               |             |միաժամանակ     |քանի կետերից   |       |

|               |             |ինկասացվող     |միաժամանակ     |       |

|               |             |               |ինկասացվող     |       |

|_______________|_____________|_______________|_______________|_______|

|Դրամապահոցում  |սահմանափակում|մինչև  3 միլիոն|մինչև  3 միլիոն|3      |

|(չհրկիզվող     |չի կիրառում  |դրամը ներառյալ |դրամը ներառյալ |միլիոն |

|պահարանների    |             |               |               |դրամից |

|սենյակում)     |             |               |               |ավելի  |

|պահպանվող      |             |               |               |       |

|գումար         |             |               |               |       |

|_______________|_____________|_______________|_______________|_______|

|դրամարկղում և  |3 միլիոն     |մինչև  3 միլիոն|մինչև  3 միլիոն|3      |

|չհրկիզվող      |դրամը չպետք է|դրամը ներառյալ |դրամը ներառյալ |միլիոն |

|պահարանում առկա|գերազանցի    |               |               |դրամից |

|ընդհանուր      |             |               |               |ավելի  |

|կանխիկ դրամը   |_____________|_______________|_______________|_______|

|               |2 միլիոն     |մինչև  3 միլիոն|մինչև  3 միլիոն|3      |

|               |դրամը չպետք է|դրամը ներառյալ |դրամը ներառյալ |միլիոն |

|               |գերազանցի    |               |               |դրամից |

|               |(գյուղապե-   |               |               |ավելի  |

|               |տարաններում  |               |               |       |

|               |գործող       |               |               |       |

|               |մասնաճյուղերի|               |               |       |

|               |համար)       |               |               |       |

|_______________|_____________|_______________|_______________|_______|

|ավտոմատ        |3 միլիոն     |մինչև  3 միլիոն|մինչև  3 միլիոն|3      |

|ինքնասպասարկման|դրամը չպետք է|դրամը ներառյալ |դրամը ներառյալ |միլիոն |

|տերմինալում    |գերազանցի    |               |               |դրամից |

|առկա կանխիկ    |             |               |               |ավելի  |

|դրամը          |             |               |               |       |

._____________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
06.03.2012
N 66-Ն
Որոշում