041.0375.250412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2012 թվականի N 375-Ա
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և «ՄԱՍՏԵՐ» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնի հետ համատեղ կազմակերպվելիք «ԲՐԻՋ ԷՔՍՊՈ 2012» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին և «ԲՐԻՋ» միջազգային տնտեսական համաժողովի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Հարությունյանի` 2012 թվականի ապրիլի 20-22-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գրասենյակի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել եռօրյա ժամկետում Տ. Հարությունյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ