041.0380.270412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2012 թվականի N 380-Ա
Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԵՎ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին 2012 թվականի մայիսի 7-8-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Ավստրիայի միջազգային և եվրոպական համագործակցության նախարարության կողմից կազմակերպված Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ ծրագրերին նվիրված տարեկան համաժողովին և 2012 թվականի մայիսի 10-11-ը` Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)` «Աջակցություն Հայաստանում Թվինինգ և Թայեքս ծրագրերի կառավարմանը» ծրագրով նախատեսված այցի շրջանակներում երկկողմ ծրագրերի քննարկման և համագործակցության ընդլայնմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի` Վիեննա և Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Վիեննա և Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ