Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 1981 թվականի թիվ 260

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայկական ՍՍՀ պետշինի հետ համաձայնեցված` Հայկական ՍՍՀ ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստրության ներկայացրած, Հայկական ՍՍՀ հանրապետական ու տեղական նշանակության ընդհանուր օգտագործման ճանապարհների որոշման առդիր ցուցանիշները, որոնք մշակվել են Հայկական ՍՍՀ 1980 թ. սեպտեմբերի 29-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1980 թ. սեպտեմբերի 9-ի «ՍՍՀՄ ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման մասին» թիվ 777 որոշումը» թիվ 562 որոշմանը համապատասխան:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1981 թ. մայիսի 6-ի թիվ 260 որոշմամբ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին դասվում են.

ա) այն ավտոմոբիլային ճանապարհները, որոնք հանրապետության մայրաքաղաք Երևանը և 100 հազ. մինչև 500 հազ. բնակչությամբ արդյունաբերական ու մշակութային կարևորագույն կենտրոնները միացնում են հանրապետական և շրջանային ենթակայության քաղաքների, շրջանների վարչական կենտրոնների հետ, ինչպես նաև համապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներից դրանց մերձուղիները (որպես կանոն, մինչև 10 կմ երկարությամբ).

բ) այն ավտոմոբիլային ճանապարհները, որոնք իրար են միացնում շրջանների վարչական կենտրոնները, հանրապետական և շրջանային ենթակայության քաղաքները.

գ) այն ավտոմոբիլային ճանապարհները և դրանց մերձուղիները, որոնք III և IY կարգի օդանավակայանները միացնում են իրենց կողմից սպասարկվող հանրապետական և շրջանային ենթակայության քաղաքների ու շրջանների վարչական կենտրոնների հետ.

դ) այն ավտոմոբիլային ճանապարհները, որոնք հանրապետության շրջանների վարչական կենտրոնները միացնում են հարևան միութենական հանրապետությունների բնակավայրերի ու շրջանների վարչական կենտրոնների հետ.

ե) այն ավտոմոբիլային ճանապարհները և դրանց մերձուղիները (որպես կանոն, մինչև 10 կմ երկարությամբ), որոնք առողջարանները, մասսայական հանգստի ու տուրիզմի վայրերը, սպորտային համալիրները, արգելոցները, պատմական ու մշակութային հուշարձանները, գիտական կենտրոնները և հանրապետական նշանակության մյուս օբյեկտները կապում են հանրապետության մայրաքաղաք Երևանի հետ, հանրապետական ու շրջանային ենթակայության այն քաղաքների և շրջանների վարչական կենտրոնների հետ, որոնց տերիտորիայում են գտնվում նշված օբյեկտները, ինչպես նաև մոտակա երկաթուղային կայարանների, օդանավակայանների և համապատասխան ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

2. Տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին դասվում են.

ա) այն ավտոմոբիլային ճանապարհները, որոնք շրջանների վարչական կենտրոնները, հանրապետական և շրջանային ենթակայության քաղաքները միացնում են ժողովրդական դեպուտատների գյուղական ու ավանային սովետների վարչական կենտրոնների և կոլտնտեսությունների ու սովխոզների կենտրոնական հողամասերի հետ.

բ) այն ավտոմոբիլային ճանապարհները, որոնք ժողովրդական դեպուտատների գյուղական ու ավանային սովետների վարչական կենտրոնները միացնում են իրար և կոլտնտեսությունների ու սովխոզների կենտրոնական հողամասերի հետ.

գ) ժողովրդական դեպուտատների գյուղական ու ավանային սովետների վարչական կենտրոններից և կոլտնտեսությունների ու սովխոզների կենտրոնական հողամասերից ընդհանուր նշանակության ավտոմոբիլային ճանապարհները տանող մերձուղիները (որպես կանոն, մինչև 5 կմ երկարությամբ):

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
06.05.1981
N 260
Որոշում