Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ 2012...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԱՆՁԻՆ ԵՐԿՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 մարտի 2012 թվականի N 11

 

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԱՆՁԻՆ ԵՐԿՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՎԵԼԻ ՎՏԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԵՏ ԳԱՆՁԵԼՈՒՑ ԶԵՐԾ ՄՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը անձին երկու կենսաթոշակ նշանակված լինելու դեպքերի վերաբերյալ` համաձայն հավելվածի:

2. Կենսաթոշակ նշանակող մարմինների ղեկավարներին` 2012 թվականի ապրիլի 1-ից զերծ մնալ ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելուց:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ապահովման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. մարտի 22-ի նիստի

N 11 արձանագրային որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԱՆՁԻՆ ԵՐԿՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգ ներառված տվյալների ճշգրտման, կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ներդրման և իրականացված համադրումների հետևանքով հայտնաբերվել են դեպքեր, երբ անձը աշխատանքային կենսաթոշակ է ստացել սոցիալական ապահովության պետական ծառայությունից և զինվորական կենսաթոշակ` ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից կամ ՀՀ գլխավոր դատախազությունից` չունենալով երկու կենսաթոշակ ստանալու իրավունք:

Համապատասխան մասնագետներից կազմված խումբն աշխատանքային կարգով ուսումնասիրել է այդ անձանց կենսաթոշակի գործերը և հաշվարկվել է ավել վճարված կենսաթոշակի գումարը` շուրջ 76 մլն դրամ:

Միաժամանակ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դադարեցվել է 68 անձի աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունքը, և միջոցներ են ձեռնարկվել ավել վճարված կենսաթոշակի գումարներն օրենքով սահմանված կարգով հետ գանձելու համար` պահումներ կատարելով նրանց վճարվող զինվորական կենսաթոշակներից:

Նախարարությունը քաղաքացիներից ստանում է բազմաթիվ գրավոր և բանավոր դիմումներ` նշելով, որ կենսաթոշակ նշանակելիս տեղեկացրել են այլ համակարգից կենսաթոշակ ստանալու մասին, կամ համարել են, որ նախկին օրենսդրությամբ նշանակված (վճարվող) գումարը ոչ թե կենսաթոշակ է, այլ որոշակի կարգավիճակ ունենալու համար տրվող նպատակային գումար և այլն:

Առկա են նաև դեպքեր, երբ կենսաթոշակ նշանակելու դիմումում բացակայում է այլ համակարգից կենսաթոշակ չստանալու մասին անձի կատարած նշումը:

Երկրորդ կենսաթոշակի նշանակման վաղեմությունը (կենսաթոշակների հիմնական մասը նշանակվել է 1990-ական թվականներին) հնարավորություն չի տալիս պարզել սխալի համար պատասխանատու անձանց (օրենսդրությամբ սահմանված չեն եղել կենսաթոշակ նշանակող տարբեր մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր, և բացակայել է բոլոր կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական բազան):

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2012
N 11
Արձանագրային որոշում