ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
7 մարտի 2012 թվականի N 9
18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզին` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին` համաձայն N 3 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թ. մարտի 7-ի նիստի
N 9 արձանագրային որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության նպատակների և խնդիրների նկատմամբ պաշտոնական մոտեցումների համակարգ է և հիմք է հանդիսանում ռազմական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների ու գերակայությունների մշակման և իրագործման համար:
2. Հայեցակարգը, հիմնվելով ազգային կրթական փորձի և ռազմական կրթության ոլորտում առկա միջազգային զարգացումների վրա, նախանշում է ռազմական կրթության գործող համակարգի բարեփոխումների ուղղությունները, մասնավորապես` ռազմական կրթության շարունակականությունը, եռաստիճան կրթական համակարգի ներդրումը, փոխհամագործակցությունը, գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, որակավորումը, ռազմական կրթության համակարգում ենթասպայական կազմի կրթության ներառումը, ինչպես նաև նախազորակոչային պատրաստության դիտումը` որպես սպայական պատրաստության փուլ:
3. Հայեցակարգի իրավական հիմքն են կազմում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները և այլ իրավական ակտերը:
II. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Հայեցակարգի նպատակն է ապահովել միջազգային առաջատար չափանիշներին համապատասխանող և սեփական հարաճուն պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության համակարգի շարունակական զարգացումը, ինչպես նաև հստակեցնել դրա տեղն ու դերը Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում:
5. Հայեցակարգի խնդիրներն են`
1) ռազմական կրթության համապատասխանեցումը պետական կրթական չափորոշիչների պահանջներին,
2) ռազմական կրթության համակարգի զարգացման և կատարելագործման ուղիների նախանշումը,
3) պաշտոնեական առաջխաղացման ուղեգծի նախանշումը,
4) ռազմական կրթության փուլերի շարունակականության և ներդաշնակության ապահովումը,
5) ռազմակրթական գործընթացի կառավարման և ռազմական կրթության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման նախանշումը:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
6. Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության համակարգը ռազմական, կրթական, գիտական, վերապատրաստման հաստատությունների, կրթության կառավարման մարմինների, կրթական չափորոշիչների ու ծրագրերի, ինչպես նաև կրթական համապատասխան միջավայրի և կիրարկվող կրթական տեխնոլոգիաների ամբողջություն է:
7. Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը:
8. Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության համակարգը` որպես կրթության համակարգի բաղկացուցիչ մաս, ապահովում է շարունակական կրթության իրականացման համար անհրաժեշտ կրթական միջազգային համագործակցություն` լայնորեն կիրառելով ժամանակակից նորարարական կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև հեռավար կրթության հնարավորությունները:
9. Ռազմական կրթություն իրականացնող հաստատություններ են համարվում`
1) ենթասպայական կազմի պատրաստման ռազմաուսումնական կենտրոնները,
2) բարձրագույն ռազմամասնագիտական ուսումնական հաստատությունները,
3) բարձրագույն ռազմական և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները:
IV. ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ
10. Սպայական կազմի պատրաստության փուլերն են`
1) նախազորակոչային պատրաստության փուլը,
2) կրտսեր սպայական կազմի կրթության փուլը,
3) ավագ սպայական կազմի կրթության փուլը,
4) բարձրագույն սպայական կազմի կրթության փուլը:
11. Նախազորակոչային պատրաստության փուլում իրականացվում է հանրակրթական դպրոցներում, այդ թվում` զինվորական պատրաստության լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների կողմից զինվորական գործի նկատմամբ հետաքրքրության ձևավորումը, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստության հիմունքների, գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը:
12. Կրտսեր սպայական կազմի կրթության փուլում ապահովվում է մարտավարական մակարդակում ռազմական գիտելիքներին և հմտություններին տիրապետող, առաջատարի ու հրամանատարի ունակություններով օժտված սպայական կազմի պատրաստումը` ներառյալ քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտներ հանդիսացող սպայի թեկնածուների ուսուցումը, ինչպես նաև կրտսեր սպայակազմի վերապատրաստման և որակավորման բարձրացումը:
13. Ավագ սպայական կազմի կրթության փուլում ապահովվում է օպերատիվ - մարտավարական գործողությունների կառավարմանը և շտաբային աշխատանքներին տիրապետող բարձրագույն ռազմական կրթությամբ սպաների պատրաստումն ու վերապատրաստումը:
14. Բարձրագույն սպայական կազմի կրթության փուլում ապահովվում է զինվորական կամ պետական այլ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կրթությունն ու վերապատրաստումը:
15. Սպայական կազմի պատրաստության փուլերն ընթանում են սույն որոշման Հավելված 2-ով հաստատված ճանապարհային քարտեզին համապատասխան:
V. ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
16. Ենթասպայական կազմի կրթությունը նպատակաուղղված է առաջատարի ունակություններով օժտված սերժանտների, ավագների և ենթասպաների պատրաստմանը, ծառայողական առաջխաղացմանը, ինչպես նաև նրանց` բարձրագույն կրթություն ստանալու դեպքում սպայական կազմ փոխադրվելու հնարավորության ապահովմանը:
VI. ՈՒՍՈՒՑՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
17. Ռազմական կրթության բնագավառում ուսուցում, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է բարձրագույն ռազմական և քաղաքացիական ուսումնական և հետբուհական հաստատություններում:
VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
18. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ռազմական և քաղաքացիական ուսումնական հաստատությունների համագործակցությունն իրականացվում է ռազմակրթական եռաստիճան համակարգի ներդրման, գիտատեխնիկական նախագծերի մշակման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման ու վերապատրաստման նպատակով:
19. Հայաստանի Հանրապետության ռազմական և օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման, օտարերկրյա պետության գիտակրթական ներուժի օգտագործման, ինչպես նաև դաշնակից և գործընկեր պետությունների զինված ուժերի հետ փոխգործունակության ապահովման նպատակով:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
20. Հայեցակարգի նպատակի և խնդիրների իրականացման համար ընդունվում են ռազմական կրթությանն առնչվող պլանավորման փաստաթղթեր, սահմանվում են կրթական չափորոշիչներ, վերանայվում է ռազմական կրթության կառավարման քաղաքականությունը, մշակվում են ուղեցույցներ, ընդունվում են իրավական ակտեր:
21. Հայաստանի Հանրապետության պաշտպանական ներուժի կադրային և մասնագիտական բաղադրիչի համախմբման ու զարգացման միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային խնդիրների արդյունավետ լուծման նպատակով` նախատեսվում է կազմակերպել միջգերատեսչական ձևաչափով պաշտպանական-անվտանգային քաղաքագիտական բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթություն:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թ. մարտի 7-ի նիստի
N 9 արձանագրային որոշման
ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ |ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ |
|_____________________________________________________________________|
| 1-ԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ |
|_____________________________________________________________________|
|1. |1) Հանրակրթական դպրոցներ, այդ թվում` |Չի նախատեսվում |
| |զինվորական պատրաստության լրացուցիչ | |
| |կրթական ծրագրերով մասնագիտացված | |
| |հանրակրթական ուսումնական | |
| |հաստատություններ | |
| |2) Նախնական մասնագիտական | |
| |(արհեստագործական) և միջին մասնագիտական| |
| |ուսումնական հաստատություններ | |
|_____________________________________________________________________|
| 2-ՐԴ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ |
| ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ |
| (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ) |
|_____________________________________________________________________|
|2. |1) Հայաստանի Հանրապետության |1) Դասակի հրամանատար կամ |
| |պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) և |հավասարազոր պաշտոն |
| |օտարերկրյա ռազմամասնագիտական | |
| |ուսումնական հաստատություններ | |
| | | |
| |2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն|2) Դասակի հրամանատար կամ |
| |ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) |հավասարազոր պաշտոն |
| |ռազմական ամբիոններ, ֆակուլտետներ | |
| | | |
| |3) ՀՀ ՊՆ ռազմաուսումնական |3) Դասակի հրամանատար կամ |
| |հաստատությունների (ԲՈՒՀ) մեկամյա |հավասարազոր պաշտոն |
| |սպայական դասընթաց | |
| | | |
| |4) Ենթասպայական կազմի բարձրագույն |4) Դասակի հրամանատար կամ |
| |կրթություն` սպայական կազմ փոխադրում |հավասարազոր պաշտոն |
|_____________________________________________________________________|
|3. Վերապատրաստում և որակավորման բարձրացում (լրացուցիչ կրթություն) |
|_____________________________________________________________________|
| |1) ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երի սպայական կադրերի |1) Վաշտի հրամանատար |
| |որակավորման բարձրացման կենտրոնի (ՍԿՈԲԿ)| |
| |վաշտի և մարտկոցի հրամանատարների | |
| |դասընթաց | |
| | | |
| |2) ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երի ՍԿՈԲԿ շտաբային |2) Գումարտակի, դիվիզիոնի |
| |սպաների դասընթաց |հրամանատարի տեղակալ, |
| | |գումարտակի հրամանատար կամ|
| | |հավասարազոր պաշտոն |
| |3) ՀՀ ԲՈԻՀ-երի ռազմական ամբիոնների, | |
| |ֆակուլտետների մագիստրատուրաներ և |3) Ծառայությունների կամ |
| |օտարերկրյա ՌՈՒՀ-եր տեղակալ, գումարտակի |վարչական հարցերով սպա |
|_____________________________________________________________________|
| 3-ՐԴ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ |
| ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ |
| (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ) |
|_____________________________________________________________________|
|4. |1) ՀՀ ՊՆ և օտարերկրյա |1) Գումարտակի հրամանատար,|
| |հրամանատարաշտաբային ՌՈՒՀ-եր |գնդի, միավորման |
| | |հրամանատար կամ |
| | |հավասարազոր պաշտոն |
| | | |
| |2) ՀՀ ԲՈԻՀ-երի ասպիրանտուրաներ, |2) Ծառայությունների կամ |
| |ռեզիդենտուրաներ, օրդինատուրաներ և |վարչությունների բաժնի |
| |օտարերկրյա ՌՈԻՀ-եր |պետեր, բաժանմունքի պետեր,|
| | |բաժնի և բաժանմունքի ավագ|
| | |սպաներ |
|_____________________________________________________________________|
|5. Վերապատրաստում և որակավորման |
| բարձրացում (լրացուցիչ կրթություն) |
|_____________________________________________________________________|
| |1) ՀՀ ՊՆ և օտարերկրյա |1) Գնդի և միավորման |
| |հրամանատարաշտաբային ռազմաուսումնական |հրամանատար կամ |
| |հաստատություններ |հավասարազոր պաշտոն |
| | | |
| |2) ՀՀ ԲՈԻՀ-երի ֆակուլտետներ, |2) Ծառայությունների կամ |
| |օտարերկրյա ՌՈԻՀ-եր |վարչությունների բաժնի |
| | |պետեր, ՌՈԻՀ-երի |
| | |պրոֆեսորադասախոսական կազմ|
|_____________________________________________________________________|
| 4-ՐԴ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ |
| ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ |
| (ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ |
| ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ) |
|_____________________________________________________________________|
|6. |1) Օտարերկրյա պետությունների գլխավոր |1) Զորամիավորման |
| |շտաբի ակադեմիաներ, պատերազմական |հրամանատար և շտաբի պետ, |
| |քոլեջներ |վարչության կամ |
| | |ծառայության պետ, ռազմական|
| | |խորհրդական |
| | | |
| |2) ՀՀ ԲՈԻՀ-երի ասպիրանտուրաներ, |2) Ծառայության կամ |
| |օտարերկրյա ՌՈՒՀ-երի ադյունկտուրաներ |վարչության պետ, ՌՈՒՀ-երի |
| | |պրոֆեսորադասախոսական կազմ|
|___|_________________________________________________________________|
|7. |Վերապատրաստում և որակավորման բարձրացում (լրացուցիչ կրթություն) |
| |_________________________________________________________________|
| |ՀՀ ՊՆ և օտարերկրյա պետությունների |Պաշտպանության նախարարի և |
| |միջգերատեսչական դասընթացներ և |զինված ուժերի գլխավոր |
| |ռազմավարական, անվտանգային դասընթացներ |շտաբի պետի տեղակալներ, |
| | |զորամիավորման |
| | |հրամանատարներ, |
| | |վարչության, ծառայության |
| | |պետեր, պաշտպանության և |
| | |այլ նախարարությունների |
| | |նախարարի խորհրդականներ, |
| | |այլ գերատեսչությունների |
| | |ղեկավարներ և նրանց |
| | |տեղակալներ, ծառայության |
| | |և վարչության պետեր, |
| | |մարզպետներ, համայնքի |
| | |ղեկավարներ, ՀՀ ԲՈԻՀ-երի |
| | |և ՌՈԻՀ-երի պրոֆեսորներ, |
| | |ինչպես նաև ակադեմիկոսներ|
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2012 թ. մարտի 7-ի նիստի
N 9 արձանագրային որոշման
i
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Միջոցառման |Ակնկալվող |Կատարող և |Ժամկետը|Ֆինանսա- |
| |անվանումը |արդյունքը |համակատա- | |կան ապա- |
| | | |րողները | |հովումը |
|___|__________________|_________________|__________|_______|_________|
|1. |«Կրթության մասին» |ՀՀ ՊՆ |ՀՀ պաշտպա-|2012 թ.|Չի |
| |Հայաստանի |ռազմաուսումնական |նության |ընթաց- |պահանջ- |
| |Հանրապետության |հաստատությունների|նախարարու-|քում |վում |
| |օրենքում |իրավական |թյուն | | |
| |փոփոխություններ |կարգավիճակի և | | | |
| |կատարելու մասին» |դրանց ստեղծման, | | | |
| |Հայաստանի |գործունեության, | | | |
| |Հանրապետության |վերակազմակերպման | | | |
| |օրենքի նախագծի |և գործունեության| | | |
| |ներկայացում |դադարեցման կարգի | | | |
| | |սահմանմամբ | | | |
| | |պայմանավորված | | | |
| | |առանձնահատկու- | | | |
| | |թյունների | | | |
| | |նախատեսում: | | | |
|___|__________________|_________________|__________|_______|_________|
|2. |«Բարձրագույն և |ՀՀ ՊՆ ռազմա- |ՀՀ պաշտպա-|2012 թ.|Չի |
| |հետբուհական |ուսումնական |նության |ընթաց- |պահանջ- |
| |մասնագիտական |հաստատությունների|նախարարու-|քում |վում |
| |կրթության մասին» |իրավական |թյուն | | |
| |Հայաստանի |կարգավիճակի և | | | |
| |Հանրապետության |դրանց ստեղծման, | | | |
| |օրենքում |գործունեության, | | | |
| |փոփոխություններ |վերակազմակերպման | | | |
| |կատարելու մասին» |ու գործունեության| | | |
| |Հայաստանի |դադարեցման կարգի | | | |
| |Հանրապետության |սահմանմամբ | | | |
| |օրենքի նախագծի |պայմանավորված | | | |
| |ներկայացում |առանձնահատկու- | | | |
| | |թյունների | | | |
| | |նախատեսում: | | | |
|___|__________________|_________________|__________|_______|_________|
|3. |ՀՀ ՊՆ համակարգում |Սպայական կադրերի |ՀՀ պաշտպա-|«Զորամա|ՀՀ |
| |սպայական կադրերի |որակավորման |նության |սերի և |պետական |
| |որակավորման |բարձրացման |նախարարու-|զինվորա|բյուջեով |
| |բարձրացման |կենտրոնի |թյուն |կան |ՀՀ պաշտպա|
| |կենտրոնի ստեղծում |նպատակն է լինելու| |հաստա նության |
| | |բարձրացնել ՀՀ ԶՈՒ| |տությու|նախարարու|
| | |սպաների | |նների |թյանը |
| | |որակավորումը: | |մասին» |հատկացված|
| | | | |ՀՀ |միջոցների|
| | | | |օրենքի |հաշվին |
| | | | |ուժի | |
| | | | |մեջ | |
| | | | |մտնե- | |
| | | | |լուց | |
| | | | |հետո | |
| | | | |6-ամսյա| |
| | | | |ժամկե- | |
| | | | |տում | |
|___|__________________|_________________|__________|_______|_________|
|4. |ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի|ՀՀ ՊՆ |ՀՀ պաշտպա-|«Զորամա|ՀՀ |
| |անվան ռազմական |Վ. Սարգսյանի |նության |սերի և |պետական |
| |ինստիտուտի |անվան ռազմական |նախարարու-|զինվորա|բյուջեով |
| |վերակազմակերպում |ինստիտուտի վերա- |թյուն |կան |ՀՀ պաշտպա|
| | |կազմակերպմամբ | |հաստա |նության |
| | |կապահովվի ՀՀ ԶՈՒ | |տությու|նախարարու|
| | |կրտսեր սպայական | |նների |թյանը |
| | |և հրամանատարական| |մասին» |հատկացված|
| | |կազմի | |ՀՀ |միջոցների|
| | |մարտավարական | |օրենքի |հաշվին |
| | |մակարդակի | |ուժի | |
| | |ռազմական | |մեջ | |
| | |կրթությունը, | |մտնե- | |
| | |վերապատրաստումն | |լուց | |
| | |ու որակավորման | |հետո | |
| | |բարձրացումը, որն | |6-ամսյա| |
| | |իրականացվելու է | |ժամկե- | |
| | |բուհական 1-ին ու | |տում | |
| | |2-րդ աստիճանի և | | | |
| | |լրացուցիչ | | | |
| | |կրթության | | | |
| | |ձևերով: | | | |
|___|__________________|_________________|__________|_______|_________|
|5. |ՀՀ ՊՆ Մարշալ |ՀՀ ՊՆ Մարշալ |ՀՀ պաշտպա-|«Զորամա|ՀՀ |
| |Ա. Խանփերյանցի |Ա. Խանփերյանցի |նության |սերի և |պետական |
| |անվան ռազմական |անվան ռազմական |նախարարու-|զինվորա|բյուջեով |
| |ավիացիոն |ավիացիոն |թյուն |կան |ՀՀ պաշտպա|
| |ինստիտուտի |ինստիտուտի | |հաստա |նության |
| |վերակազմակերպում |վերակազմակերպմամբ| |տությու|նախարարու|
| | |կապահովվի ՀՀ ԶՈՒ | |նների |թյանը |
| | |կրտսեր սպայական | |մասին» |հատկացված|
| | |և հրամանատարական| |ՀՀ |միջոցների|
| | |կազմի | |օրենքի |հաշվին |
| | |մարտավարական | |ուժի | |
| | |մակարդակի | |մեջ | |
| | |ռազմական | |մտնե- | |
| | |կրթությունը, | |լուց | |
| | |վերապատրաստումն | |հետո | |
| | |ու որակավորման | |6-ամսյա| |
| | |բարձրացումը, որն | |ժամկե- | |
| | |իրականացվելու է | |տում | |
| | |բուհական 1-ին ու | | | |
| | |2-րդ աստիճանի և | | | |
| | |լրացուցիչ | | | |
| | |կրթության | | | |
| | |ձևերով: | | | |
|___|__________________|_________________|__________|_______|_________|
|6. |ՀՀ ՊՆ Մոնթե |ՀՀ ՊՆ Մոնթե |ՀՀ պաշտպա-|«Զորամա|ՀՀ |
| |Մելքոնյանի անվան |Մելքոնյանի անվան |նության |սերի և |պետական |
| |ռազմամարզական |ռազմամարզական |նախարարու-|զինվորա|բյուջեով |
| |վարժարանի |վարժարանի |թյուն |կան |ՀՀ պաշտպա|
| |վերակազմակերպում |վերակազմակերպման | |հաստա |նության |
| | |արդյունքում ՀՀ ՊՆ| |տությու|նախարարու|
| | |ռազմաուսումնական | |նների |թյանը |
| | |հաստատությունների| |մասին» |հատկացված|
| | |համար որակյալ | |ՀՀ |միջոցների|
| | |կադրերի | |օրենքի |հաշվին |
| | |(կուրսանտների) | |ուժի | |
| | |պատրաստում | |մեջ | |
| | | | |մտնե- | |
| | | | |լուց | |
| | | | |հետո | |
| | | | |6-ամսյա| |
| | | | |ժամկե- | |
| | | | |տում | |
|___|__________________|_________________|__________|_______|_________|
|7. |ՀՀ ՊՆ Դ. Կանայանի |ՀՀ ՊՆ Դ. Կանայանի|ՀՀ պաշտպա-|«Զորամա|ՀՀ |
| |անվան ազգային |անվան ազգային |նության |սերի և |պետական |
| |ռազմավարական |ռազմավարական |նախարարու-|զինվորա|բյուջեով |
| |հետազոտությունների|հետազոտություն- |թյուն |կան |ՀՀ պաշտպա|
| |ինստիտուտի |ների ինստիտուտի | |հաստա |նության |
| |վերակազմակերպում |հենքի վրա ՀՀ ՊՆ | |տությու|նախարարու|
| | |պաշտպանական | |նների |թյանը |
| | |ազգային | |մասին» |հատկացված|
| | |համալսարանի | |ՀՀ |միջոցների|
| | |ստեղծում: | |օրենքի |հաշվին |
| | |Համալսարանի | |ուժի | |
| | |ստեղծմամբ | |մեջ | |
| | |կապահովվի ՀՀ ԶՈՒ | |մտնե- | |
| | |բարձրագույն | |լուց | |
| | |սպայական և | |հետո | |
| | |հրամանատարական | |6-ամսյա| |
| | |կազմի, ինչպես | |ժամկե- | |
| | |նաև ՀՀ | |տում | |
| | |պաշտպանական - | | | |
| | |անվտանգային | | | |
| | |խնդիրների լուծման| | | |
| | |մեջ ներգրավված ՀՀ| | | |
| | |այլ գերատեսչու- | | | |
| | |թյունների ավագ և | | | |
| | |բարձրաստիճան | | | |
| | |պաշտոնյաների | | | |
| | |ռազմավարական | | | |
| | |մակարդակի | | | |
| | |պաշտպանական - | | | |
| | |անվտանգային | | | |
| | |քաղաքագիտական | | | |
| | |կրթությունը, | | | |
| | |վերապատրաստումն | | | |
| | |ու որակավորման | | | |
| | |բարձրացումը, որն | | | |
| | |իրականացվելու է | | | |
| | |բուհական 2-րդ | | | |
| | |աստիճանի, | | | |
| | |հետբուհական և | | | |
| | |լրացուցիչ | | | |
| | |կրթության | | | |
| | |ձևերով: | | | |
|___|__________________|_________________|__________|_______|_________|
|8. |ՀՀ ՊՆ ենթասպաների |Օրենքով սահմանված|ՀՀ պաշտպա-|«Զորամա|ՀՀ |
| |դպրոցի |կարգով |նության |սերի և |պետական |
| |վերակազմակերպում |մասնագիտական |նախարարու-|զինվորա|բյուջեով |
| | |ուսուցման |թյուն |կան |ՀՀ պաշտպա|
| | |ապահովում, որով | |հաստա |նության |
| | |համապատասխան | |տությու|նախարարու|
| | |կազմում ընդգրկված| |նների |թյանը |
| | |զինծառայողներին | |մասին» |հատկացված|
| | |կտրվեն | |ՀՀ |միջոցների|
| | |մասնագիտական | |օրենքի |հաշվին |
| | |գործունեության | |ուժի | |
| | |համար անհրաժեշտ | |մեջ | |
| | |գիտելիքներ և | |մտնե- | |
| | |հմտություններ: | |լուց | |
| | | | |հետո | |
| | | | |6-ամսյա| |
| | | | |ժամկե- | |
| | | | |տում | |
|___|__________________|_________________|__________|_______|_________|
|9. |ՀՀ ՊՆ հրամանատարա-|Սպայական կադրերի |ՀՀ պաշտպա-|2015 թ.|ՀՀ |
| |շտաբային ռազմական |որակավորման |նության | |պետական |
| |ակադեմիայի |բարձրացման |նախարարու-| |բյուջեով |
| |ստեղծում |կենտրոնի հենքի |թյուն | |ՀՀ պաշտպա|
| | |վրա ՀՀ ՊՆ | | |նության |
| | |հրամանատարա- | | |նախարարու|
| | |շտաբային ռազմական| | |թյանը |
| | |ակադեմիայի | | |հատկացված|
| | |ստեղծմամբ | | |միջոցների|
| | |կապահովվի ՀՀ ԶՈՒ | | |հաշվին |
| | |ավագ սպայական և | | | |
| | |հրամանատարական | | | |
| | |կազմի | | | |
| | |մարտավարական - | | | |
| | |օպերատիվ | | | |
| | |մակարդակի | | | |
| | |ռազմական | | | |
| | |կրթությունը, | | | |
| | |վերապատրաստումն | | | |
| | |ու որակավորման | | | |
| | |բարձրացումը, որն | | | |
| | |իրականացվելու է | | | |
| | |բուհական 2-րդ | | | |
| | |աստիճանի, | | | |
| | |հետբուհական և | | | |
| | |լրացուցիչ | | | |
| | |կրթության | | | |
| | |ձևերով: | | | |
._____________________________________________________________________.
(ծրագիրը փոփ. 06.02.14 թիվ 5 արձանագրային որոշում)