Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾԱՌԱՅԵԼԸ ՍԱՀՄԱՆԱՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾԱՌԱՅԵԼԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 1974 թվականի թիվ 497

 

i

ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾԱՌԱՅԵԼԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածին համապատասխան, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

Սահմանել, որ Հայկական ՍՍՀ Աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված ազգականների համատեղ ծառայությունը սահմանափակելու կանոնից բացառություններ կարող են թույլ տրվել աշխատողների առանձին կատեգորիաների նկատմամբ, համաձայն առդիր ցանկի:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի

1974 թվականի օգոստոսի 8-ի թիվ 497

որոշմամբ

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՏՐՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾԱՌԱՅԵԼԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ԿԱՆՈՆԻՑ

 

1. Անմիջականորեն ենթակա կամ վերահսկման ենթակա ընտրովի պաշտոններ զբաղեցնող աշխատողները:

2. Սովխոզներում և պետական գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններում ու կազմակերպություններում աշխատող գյուղատնտեսության մասնագետները, ինչպես նաև գյուղական վայրերում գտնվող գյուղատնտեսական գիտա-հետազոտական հիմնարկների մասնագետները:

3. Երկաթուղային տրանսպորտի գծային ձեռնարկությունների աշխատողներ, բացի այդ ձեռնարկությունների գլխավոր (ավագ) հաշվապահներից և գանձապահներից:

4. Կապի շահագործական ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատողները:

5. Առողջապահության բուժ-պրոֆիլակտիկ և սանիտարական-պրոֆիլակտիկ հիմնարկների բժիշկներ:

6. Բոլոր ուսումնական և դաստիարակչական հիմնարկների մանկավարժական աշխատողները, դասատուները, մատենագետները ու գրադարանավարները:

7. Պետական թատրոնների, գեղարվեստական կոլեկտիվների և ստուդիաների դերասանները, նկարիչներն ու երաժիշտները:

8. ՍՍՀՄ Մինիստրների սովետին առընթեր Հիդրոօդերևութաբանական ծառայության գլխավոր վարչության` Հայկական ՍՍՀ-ում գտնվող ցանցային կազմակերպությունների աշխատողները, ինչպես նաև հիդրոօդերևութաբանական ծառայության` բարձր լեռնային շրջաններում գտնվող ձեռնարկությունների ու գիտա-հետազոտական հիմնարկների աշխատողները:

9. Դաշտային երկրաբանական արշավախմբերի, խմբերի, ջոկատների և տեղամասերի աշխատողները:

10. Գյուղական վայրերում աշխատող անտառային ու ջրային տնտեսության մասնագետները, լուսավորության աշխատողները, բուժաշխատողները, կուլտուր-լուսավորական աշխատողները, սպառողական կոոպերացիայի մանրածախ առևտրի ու հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատողները:

11. Ճանապարհային կազմակերպությունների այն աշխատողները, որոնք զբաղված են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շահագործմամբ, բացի այդ կազմակերպությունների գլխավոր (ավագ) հաշվապահներից և գանձապահներից:

12. Շինարարական-մոնտաժային և կամրջաշինական գնացքների, մեքենայացված շարասյունների և այլ շարժական հատուկ շինարարական կազմավորումների աշխատողները, բացի այդ կազմակերպությունների գլխավոր (ավագ) հաշվապահներից և գանձապահներից:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
08.08.1974
N 497
Որոշում