Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ` ՄԱՆԻԼԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ` ՄԱՆԻԼԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0391.020512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2012 թվականի N 391-Ա

 

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ` ՄԱՆԻԼԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Ասիական զարգացման բանկի 45-րդ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի` 2012 թվականի մայիսի 2-5-ը Մանիլա (Ֆիլիպինների Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

2. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանին` գործուղումից վերադառնալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մանիլա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.05.2012
N 391-Ա
Որոշում