041.0390.020512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2012 թվականի N 390-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի Կայուն զարգացման (Ռիո+20) համաշխարհային գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին և գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի հունիսի 11-24-ը Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին` լուծել պատվիրակության` Ռիո դե Ժանեյրո մեկնելու հետ կապված հարցերը:
i
3. Պատվիրակության անդամների` Ռիո դե Ժանեյրո գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել.
1) Տ. Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Յու. Պողոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, ճանապարհածախսը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ մյուս ծախսերը` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջոցով.
3) Վ. Կաժոյանինը և Ն. Զաստուխովայինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Կ. Դանիելյանինը և Ա. Վերմիշյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին և փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով.
5) «Ս. Պապյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, ճանապարհածախսը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ մյուս ծախսերը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջոցով.
6) Ա. Բաղդասարյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 23.05.12 թիվ 452-Ա, 06.06.12 թիվ 492-Ա որոշումներ)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռիո դե Ժանեյրո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
(որոշումը փոփ. 15.05.12 թիվ 424-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2012 թվականի մայիսի 2-ի
N 390-Ա որոշման
ԿԱԶՄ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-24-Ը ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ (ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
(2012 թ. հունիսի 11-24-ը)
Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության պետ
Ն. Զաստուխովա - ՀՀ արտաքին գործերի նախարարության խորհրդական
Յու. Պողոսյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ՀՀ
վիճակագրության պետական խորհրդի անդամ
Ա. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
տնտեսական զարգացման քաղաքականության
վարչության պետ (2012 թ. հունիսի 15-18-ը)
Կ. Դանիելյան - «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»
հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Վերմիշյան - «ԲՈՒՐԳ» բնապահպանական երիտասարդական կենտրոն»
հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 23.05.12 թիվ 452-Ա, 06.06.12 թիվ 492-Ա որոշումներ)