116.0175.170412
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 04 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11612192
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
6 ապրիլի 2012 թվականի N 175-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակը. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԸ` ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ. 2012. Yerevan-World Book Capital. ԵՐԵՎԱՆԸ` ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակը. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԸ` ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ. 2012. Yerevan-World Book Capital. ԵՐԵՎԱՆԸ` ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 560 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի
2012 թվականի ապրիլի 6-ի
թիվ 175-Ն հրամանի
________________________________________
ԻՐՏԵԿ - պետական նշանի նմուշը չի բերվում
Ի ՀՈԿ