Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0539.040512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2012 թվականի N 539-Ն

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի ապրիլի 23-ի «2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-97-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2012 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. 2012 թվականի գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2012 թվականի գարնանային զորակոչն անցկացնել մայիս-հուլիս ամիսների ընթացքում` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի ապրիլի 23-ի «2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-97-Ն հրամանագրի 1-ին կետի պահանջներով.

2) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2012 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններ հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2012 թվականի գարնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) 2012 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

ա. դպրոցներում` մինչև 2012 թվականի հունիսի 25-ը,

բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2012 թվականի հունիսի 25-ը,

գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2012 թվականի հունիսի 1-ը,

դ. մինչև 2012 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, քոլեջները և ուսումնարաններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները,

ե. մինչև 2012 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում (պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով) ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների.

2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2012 թվականի հունիսի 20-ը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 3-ի

N 539-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Օհանյան         - ՀՀ պաշտպանության նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Յու. Խաչատուրով    - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

                         (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Ս. Չալյան          - ՀՀ զինվորական կոմիսար

 

    Վ. Գասպարյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

 

    Գ. Հակոբյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

                         անվտանգության ծառայության տնօրեն

 

    Ա. Հովսեփյան       - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

 

    Հ. Քուշկյան        - ՀՀ առողջապահության նախարար

 

    Մ. Վարդանյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

 

    Ա. Աշոտյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Է. Նալբանդյան      - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Հ. Կարապետյան      - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

                         անվտանգության և ներքին գործերի մշտական

                         հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Վ. Ասցատրյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային

                         փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության

                         պետ

 

    Ա. Ասատրյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական

                         վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 3-ի

N 539-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

._____________________________________________________________________.

|Տարածքների և     |             Հանձնաժողովների անդամները             |

|զինվորական       |                                                   |

|կոմիսարիատների   |                                                   |

|անվանումները     |                                                   |

|_________________|___________________________________________________|

|        1        |                           2                       |

|_________________|___________________________________________________|

|Երևան            |                                                   |

|                 |                                                   |

|Արաբկիր          |Տ. Մարգարյան     - Երևանի  քաղաքապետ               |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Մաշտոց           |Է. Ապրիամով      - ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի պետի առաջին տեղակալ |

|Կենտրոնական      |                 - Երևան  քաղաքի ոստիկանության     |

|Նոր Նորք         |                   վարչության պետ                  |

|Շահումյան        |                 - Երևան  քաղաքի կայազորի ռազմական |

|Շենգավիթ         |                   ոստիկանության բաժնի պետ         |

|Էրեբունի         |                                                   |

|_________________|___________________________________________________|

|Արագածոտն        |Ս. Սահակյան      - Արագածոտնի մարզպետ              |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Աշտարակ          |Ա. Նազարյան      - ՀՀ պաշտպանության նախարարի       |

|Ապարան           |                   տեղակալ                         |

|Թալին            |                 - մարզային ոստիկանության          |

|                 |                   վարչության պետ                  |

|                 |                 - Արմավիր կայազորի ռազմական       |

|                 |                   ոստիկանության Աշտարակի          |

|                 |                   բաժանմունքի պետ                 |

|_________________|___________________________________________________|

|Արարատ           |Է. Բարսեղյան     - Արարատի մարզպետ                 |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Արտաշատ          |Ա. Կարապետյան    - ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հետախուզության      |

|Արարատ           |                   վարչության պետ                  |

|Մասիս            |                 - մարզային ոստիկանության          |

|                 |                   վարչության պետ                  |

|                 |                 - ՀՀ ՊՆ-ի ռազմական ոստիկանության  |

|                 |                   վարչության պետի տեղակալ         |

|_________________|___________________________________________________|

|Արմավիր          |Ա. Ղահրամանյան   - Արմավիրի մարզպետ                |

|                 |                   (հանձնաժողովի նախագահ)          |

|Արմավիր          |Վ. Գրիգորյան      - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի    |

|Էջմիածին         |                    տեղակալ                        |

|                 |                  - մարզային ոստիկանության         |

|                 |                    վարչության պետ                 |

|                 |                  - Արմավիրի կայազորի ռազմական     |

|                 |                    ոստիկանության բաժնի պետ        |

|_________________|___________________________________________________|

|Գեղարքունիք      |Ն. Պողոսյան       - Գեղարքունիքի մարզպետ           |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Գավառ            |Հ. Օհանյան        - 2-րդ բանակային կորպուսի        |

|Մարտունի         |                    հրամանատար                     |

|Սևան             |                  - մարզային ոստիկանության         |

|Վարդենիս         |                    վարչության պետ                 |

|Կրասնոսելսկ      |                  - Սևանի  կայազորի ռազմական       |

|                 |                    ոստիկանության բաժնի պետ        |

|_________________|___________________________________________________|

|Լոռի             |Ա. Նալբանդյան     - Լոռու մարզպետ                  |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Վանաձոր          |Օ. Գասպարյան      - 3-րդ բանակային կորպուսի        |

|Սպիտակ           |                    հրամանատար                     |

|Ստեփանավան       |                  - մարզային ոստիկանության         |

|Տաշիր            |                    վարչության պետ                 |

|Թումանյան        |                  - Լոռու կայազորի ռազմական        |

|                 |                    ոստիկանության Վանաձորի         |

|                 |                    բաժնի պետ                      |

|_________________|___________________________________________________|

|Կոտայք           |Կ. Շահգալդյան     - Կոտայքի մարզպետ                |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Կոտայք (Աբովյան) |                                                   |

|Հրազդան          |                                                   |

|Չարենցավան       |Հ. Բաղմանյան      - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի    |

|Նաիրի            |                    տեղակալ                        |

|                 |                  - մարզային ոստիկանության         |

|                 |                    վարչության պետ                 |

|                 |                  - Երևանի  կայազորի ռազմական      |

|                 |                    ոստիկանության Աբովյանի         |

|                 |                    բաժնի պետ                      |

|_________________|___________________________________________________|

|Շիրակ            |Ա. Գիզիրյան       - Շիրակի մարզպետ                 |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Գյումրի          |                                                   |

|Արթիկ            |Ս. Գալստյան       - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի    |

|Աշոցք            |                    տեղակալ                        |

|Անի              |                  - մարզային ոստիկանության         |

|Ախուրյան         |                    վարչության պետ                 |

|                 |                  - Շիրակի կայազորի ռազմական       |

|                 |                    ոստիկանության բաժնի պետ        |

|_________________|___________________________________________________|

|Սյունիք          |Ս. Խաչատրյան      - Սյունիքի մարզպետ               |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Կապան            |                                                   |

|Գորիս            |Կ. Աղաջանյան      - 1-ին բանակային կորպուսի        |

|Սիսիան           |                    հրամանատար                     |

|Մեղրի            |                  - մարզային ոստիկանության         |

|                 |                    վարչության պետ                 |

|                 |                  - Գորիսի կայազորի ռազմական       |

|                 |                    ոստիկանության բաժնի պետ        |

|_________________|___________________________________________________|

|Վայոց ձոր        |Ս. Բագրատյան      - Վայոց ձորի մարզպետ             |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Եղեգնաձոր        |Պ. Պողոսյան       - 4-րդ բանակային կորպուսի        |

|Վայք             |                    հրամանատար                     |

|                 |                  - մարզային ոստիկանության         |

|                 |                    վարչության պետ                 |

|                 |                  - Եղեգնաձորի կայազորի ռազմական   |

|                 |                    ոստիկանության բաժնի պետ        |

|_________________|___________________________________________________|

|Տավուշ           |Ա. Ղուլարյան      - Տավուշի մարզպետ                |

|                 |                    (հանձնաժողովի նախագահ)         |

|Իջևան            |                                                   |

|Տավուշ (Բերդ)    |Ա. Փայտյան        - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի    |

|Նոյեմբերյան      |                    տեղակալ                        |

|Դիլիջան          |                  - մարզային ոստիկանության         |

|                 |                    վարչության պետ                 |

|                 |                  - Լոռու կայազորի ռազմական        |

|                 |                    ոստիկանության Իջևանի  բաժնի պետ|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 3-ի

N 539-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Չալյան          - ՀՀ զինվորական կոմիսար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Հ. Հովսեփյան       - ՀՀ 88865 զ/մ թերապևտիկ  բաժանմունքի օրդինատոր

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական

                         ծրագրերի և որակի կառավարման վարչության արտակարգ

                         իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության

                         բաժնի պետ

 

    Ա. Չարչյան         - վնասվածքաբան

 

    Ս. Մաթոսյան        - վնասվածքաբան

 

    Կ. Բաբայան         - մաշկաբան

 

    Ս. Կիրակոսյան      - մաշկաբան

 

    Գ. Հովհաննիսյան    - նյարդաբան

 

    Լ. Նանիջանյան      - թերապևտ

 

    Ն. Լուսինյան       - օտոլարինգոլոգ

 

    Ա. Մուրադյան       - օտոլարինգոլոգ

 

    Հ. Շահինյան        - ակնաբույժ

 

    Ս. Բաբաջանյան      - ակնաբույժ

 

    Մ. Միրիջանյան      - վիրաբույժ

 

    Ա. Խուրշուդյան     - վիրաբույժ

 

    Ա. Սարկիսով        - սրտաբան

 

    Հ. Զոհրաբյան       - սրտաբան

 

    Ս. Թադևոսյան       - հոգեբույժ

 

Ա. Մելիք-Փաշայան  - հոգեբույժ

 

    Հ. Հովսեփյան       - հանձնաժողովի քարտուղար

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2012
N 539-Ն
Որոշում