Սեղմել Esc փակելու համար:
Ս. ԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ս. ԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԵՎ ՆԻՇ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0395.030512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2012 թվականի N 395-Ա

 

Ս. ԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԵՎ ՆԻՇ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

i

1. Ռուս-սերբական հումանիտար կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Ս. Ազարյանի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Ա. Վարդանյանի` 2012 թվականի ապրիլի 23-27-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) և 2012 թվականի ապրիլի 25-ին Նիշ (Սերբիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Ընդունել ի գիտություն, որ ապրիլի 25-ին Մոսկվա-Նիշ-Մոսկվա չվերթի ճանապարհածախսը կատարվել է հրավիրող կողմի հաշվին:

(1-ին կետը փոփ. 07.06.12 թիվ 497-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ս. Ազարյանի` Մոսկվա և Նիշ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.05.2012
N 395-Ա
Որոշում